գույնը՝ – 25°Cից մինչե – 30°C, ամռան ամիսներին՝ 1б°С, 18°С։ Տեղումները՝ մինչև 600 մմ։ Բնության հրաշալիքներից է Արածանիի բնական կամուրջը (ունի կրային և ծծմբային կազմություն)՝ Դիադինից 4 կմ հվ․, մոտ 25 մ լայնությամբ և 20 մ բարձրությամբ։ Կամրջի շուրջը, Արածանիի երկու ափերին բխում են (տեղ–տեղ շատրվանակերպ) ծծմբային ու կրային բաղադրությամբ տաք հանքային ջրեր, որոնց նստվածքից առաջացել են բլրակներ՝ շրջակայքը լցնելով ծծմբի հոտով։ Կամրջից քիչ հեռու՝ Արածանիի աջ ափին են գտնվում հանքային ջրերի հռչակավոր աղբյուրները՝ Վարշակի ջերմուկները։ Ամռանն այստեղ բուժվելու և հանգստանալու էին գալիս ոչ միայն շրջակա գյուղերից, այլև Ռուսաստանի հվ․ գավառներից։ Բ․ անտառազուրկ է, առանձին տեղերում տարածված են վայրի թփուտներ, պտղատու ծառերը հազվադեպ են, իսկ նախալեռնային և լեռնային գոտիները ծածկվում են փարթամ լեռնամարգագետնային բուսականությամբ։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կան բազմաթիվ թռչուններ՝ կռունկներ, բադեր, կարապներ են։ Ունի լեռնամարգագետնային արգավանդ սևահողեր։ Սառնորակ առատ ջրերի, ընդարձակ ու հարթ մակերևույթի և բերքառատ վարելահողերի շնորհիվ Ալաշկերտի դաշտը հին ժամանակներից դարձել է բարեբեր գյուղատնտ․ շրջան, ուր առատորեն աճեցրել են հացահատիկային կուլտուրաներ և բանջարեղեն։ Հատկապես հռչակված էր Ալաշկերտի ցորենը։ Դաշտն ավելի հրապուրիչ ու գեղեցիկ է իրեն շրջապատող լեռներով։ Փարթամ բուսականությունն ու զով արոտավայրերը նպաստել են նաև անասնապահության զարգացմանը։ Բ․ հայ ժողովրդի հնագույն բնօրրաններից է։ Այն շատ վաղ ժամանակներից բնակեցված է եղել հայկական ցեղերով։ Մ․ թ․ ա․ IX– VI դդ․ եղել է Ուրարտու պետության կազմում։ Բագրևանդ գետի վերին հոսանքում՝ Ցազլի–տաշ գյուղի մոտակա ժայռին պահպանված սեպագիր արձանագրությունները պատմում են Ուրարտուի Իշպուինի և Մենուա արքաների դեպի հյուսիս կատարած արշավանքների մասին։
Արտաշեսյանների և Արշակունիների օրոք (մ․ թ․ ա․ 189– մ․ թ․ 428) Բ; հաճախ ենթարկվել է հռոմեացիների (հետագայում՝ բյուզանդացիների) և պարսիկների հարձակումներին։ Մ․ թ․ ա․ 58-ին, Կորբուլոնի հրամանատարությամբ Արտաշատ արշավելիս, Բ–ով են անցել հռոմեական զորքերը, որոնք 59-ին գրավել ու ավերել են Բագավանը։ 368–369-ին, պարսից արքա Շապուհ II-ի արշավանքների ժամանակ, Զարեհավանում ապաստանել են բազմաթիվ կանայք և երեխաներ։ Ըստ Փավստոս Բուզանդի, Արշակ Բ թագավորին Տիզբոնում նենգորեն բանտարկելուց հետո պարսկ․ զորքերը ավերեցին Զարեհավանը և գերեվարեցին 13 հզ․ ընտանիք, որից 5 հզ․՝ հայ։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Բ․ անցավ Պարսկաստանին, երկրորդ բաժանմամբ (591)՝ Բյուզանդիային, իսկ VII դ․ երկրորդ կեսից՝ արաբներին։ Մինչև 439-ը Բ․ Գրիգոր Լուսավորչի տոհմի կալվածքն էր, ապա անցավ Մամիկոնյաններին, որոնք VIII դ․ համառ կռիվներ մղեցին արաբ նվաճողների դեմ իրենց տոհմական կալվածքն ազատագրելու համար։ 774-ին Մուշեղ Մամիկոնյանը Բագավանխ և Կոգովիտ գավառի Արուճ ավանի մոտ պարտության մատնեց արաբական 4000-անոց ջոկատը։ Սակայն 775-ի ապրիլի 24-ին Արձնի գյուղի մոտ՝ անհավասար ճակատամարտում հայ ապստամբները պարտվեցին։ Ըստ Ղևոնդ պատմիչի, Արձնիի ճակատամարտում հայերը կորցրին 3000 զինվոր և ապստամբության ղեկավար, քաջարի զորավար Մուշեղ Մամիկոնյանին։ Արաբների դեմ մղած երկարատև պայքարում Մամիկոնյանները խիստ թուլացան և VIII դ․ վերջից հեռացան Հայաստանի քաղաքական ասպարեզից։ Ասպարեզ եկան Բագրատունիները։ X դ․ երկրորդ կեսին Հայաստանի մեծ մասը, ընդ որում նաև Բ․ անցավ Բագրատունիներին։ 915-ին Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին գրավեց Բ․ և կցեց իր թագավորությանը, բայց նրա մահվանից հետո (943) նորից անջատվեց։ XI դ․ երկրորդ կեսին Բ․ նվաճեցին սելջուկ–թուրքերը։ 1209-ին հայ–վրացական միացյալ զորքերը իշխան Զաքարե Զաքարյանի հրամանատարությամբ Բ․ ազատագրեցին սելջուկներից։ 1236–37-ին Բ․ գրավեցին մոնղոլները, 1387-ին՝ Լենկթեմուրի զորքերը, իսկ XV դ․՝ Ակ–Կոյունլու և Կարա–Կոյունլու թուրքմեն–թաթարական ցեղերը։ XVI դ․ սկզբին Բ․ նվաճեցին օսմանյան թուրքերը։
Բ․ ավերվեց նաև 1821–23-ին՝ թուրք–պարսկական պատերազմի ժամանակ, երբ հաղթող կամ պարտվող պարսիկ խանը կամ թուրք փաշան իրենց հաղթանակը նշանավորում կամ պարտությունը հատուցում էին հայկական գյուղերն ամայացնելով և բնակիչներին բռնի գաղթեցնելով։ 1822-ի աշնանը արյունարբու Հասան խանը՝ Երևանի սարդարի եղբայրը, արշավեց Բ–ի, Արճեշի, Արշարունիքի գավառները, հայկական գյուղերը մոխրակույտի վերածելով՝ գերեվարեց 2000 հայ ընտանիք և բնակեցրեց Սարդարաբադում։
XIX դ․ և XX դ․ սկզբին Ռուսաստանը երեք անգամ գրավել է Բ․ և տարբեր քաղաքական պատճառներով դարձյալ վերադարձրել Թուրքիային։ Առաջին անգամ՝ 1828-ի սեպտեմբերի 12-ին, ռուսական փոքրաթիվ զորքերը, վրացի գեներալ Ալ․ ճավճավաձեի հրամանատարությամբ, ընդառաջելով գավառի կենտրոն Ալաշկերտի հայերի ցանկությանը (որոնց թուրքերը որոշել էին քշել երկրի խորքերը), գրավեցին այն և գավառից դուրս քշեցին քուրդ խուժանին։ Մակայն 1829-ի սեպտեմբերի 2-ի՝ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Բ․ վերադարձվեց Թուրքիային։ Հազարավոր հայեր, որոնք 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ օգնել էին ռուս, բանակին կամ «համարձակվել զենք բարձրացնել «դարավոր տիրոջ»՝ թուրքերի դեմ, ռուս, զորքերի հետ գաղթեցին Հայկական մարզ և բնակություն հաստատեցին Շիրակում ու Սևանի ավազանում։ Երկրորդ անգամ՝ 1877-ի հունիսին ռուս, զորքերը գեներալ Արշակ Տեր–Ղուկասովի հրամանատարությամբ գրավեցին Բ․, որը Բեռլինի պայմանագրով (1878) նորից վերադարձվեց Թուրքիային։ Այդ ժամանակ 2000 հայ ընտանիք լքեց իր դարավոր բնակավայրը, ռուս, զորքերի ուղեկցությամբ գաղթեց և բնակություն հաստատեց Երևանի նահանգում։ Երրորդ անգամ՝ 1915-ի հուլիս–օգոստոսին, ռուս, զորքերի 4-րդ կորպուսը, Ն․ Ն․ Բարաթովի հրամանատարությամբ, համառ կռիվներ մղեց թուրքական 3-րդ բանակի դեմ և Ալաշկերտի հովիտը մաքրեց թուրքերից (տես Ալաշկերտի օպերացիա 1915)։ 1918-ի սկզբին թուրքերը, խախտելով 1917-ի դեկտ․ 5-ին կնքած Երզնկայի զինադադարը և օգտվելով Անդրկովկասյան սեյմի դավաճանական քաղաքականությունից, վերանվաճեց Բ․։ Գավառի հայ բնակչությունը նահանջող հայկ․ զորամասերի ուղեկցությամբ ստիպված գաղթեց և բնակություն հաստատեց Արևելյան Հայաստանում։
XVI –XVIII դդ․ Բ․ վարչականորեն մտնում էր էրզրումի, XVIII դ․ երկրորդ կեսից մինչև XIX դ․ երկրորդ կեսը՝ Բայազետի փաշայության մեջ։ Այդ ժամանակամիջոցում այդտեղ աստիճանաբար հաստատվեցին քրդական ցեղերը, որոնք բնակվեցին լքված հայկական գյուղերում։ 1864–1866-ին, ըստ Թուրքիայի նոր վարչական բաժանման, Բ․ մտցվեց էրզրումի վիլայեթի մեջ։
Բ․ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից էր։ Եղել է հեթանոսության, իսկ IV դ․ սկզբից՝ քրիստոնեության նշանավոր կենտրոն։ Նպատ լեռան հսարլ․ ստորոտին էր հայոց հեթանոսական հնագույն պաշտամունքային սրբավայր Բագավանը (Դիցավանը), որտեղ հեթանոս հայերը հանդիսավորությամբ նշում էին Նավասարդի տոնը։ 301-ին Բագավանում, Արածանիի ձախ ափին, Դրիգոր Լուսավորիչը մկրտեց հայոց Տրդատ Գ թագավորին, Աշխեն թագուհուն, նախարարներին իրենց զորքով հանդերձ, քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն։ Նախքան Գրիգոր Լոնսավորչի Կեսարիայից ժամանելը, Բագավանում Տրդատ Գ թագավորը կործանեց հեթանոսական մեհյանները և բագինները․ դրանց տեղը Գրիգոր Լուսավորիչը կառուցեց Մուրբ Հովհաննես հոյակապ վանքը (թուրքերը հետագայում անվանեցին Ուչ–քիլիսե՝ Երեք եկեղեցի, երեք խորան ունենալու համար, տես Բագավան)։
Բ–ի գլխավոր բերդաքաղաքը Վաղարշակերտն է, որ հիմնադրել է Հայոց Վաղարշ Ա թագավորը II դ․, ուրարտական Անաշե բնակավայրի տեղում (հետագայում կոչվել է Ալաշկերա)։ Բ–ի պատմական Զարեհավան ավանում է ծնվել Թոնդրակյան շարժման ղեկավար Սմբաւո Զարհեվանցին։ Բ–ի ավերված մի շարք բնակավայրերի տեղերը ճշգրտված չեն։ IV դ․ հիշվում է հայկ․ և հռոմ․ բանակատեղի Խուն, որտեղ հռոմեացի զորավար Տերենտիոսը դավադրաբար սպանեց Պապ թագավորին։ V դ․ հիշվում են Արմանա, Բլուր, Արծակ, Բերդակունք, Եղեգյակ գյուղերը։ Արմանայում (Տիզբոնից վերադառնալուց հետո) որոշ ժամանակ հանգրվանել է