Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են փետուրների գույների երանգով, արձակած ձայնով են։ Տարբեր տեսակներ ունեն տարբեր գույն (մոխրագույն, խայտաճամուկ, սպիտակ, կապույտ, սև ևն)։ Ոտքերը կարճ են, ունեն լողաթաղանթ, մարմնից ետ ընկած դիրք և ծածկված են թեփուկներով։ Պոչի հատվածում ունեն ճարպագեդձեր։ Կտուցն ունի բնորոշ ձև, մաշկային անցողիկ բարակ շերտ, նուրբ է, եզրերը երկարությամբ սղոցաձև են։ Վայրի բադ բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա։ Թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին։ Ածում են 5–12 ձու։ Թխսելու և բադիկների աճեցման շրջանում արուն ապրում է միայնակ։ Հնդկական վազան ցեղի բադ Բ․ ամենակեր են։ Սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Անատոմիական և մարմնակազմի հատկանիշներին համապատասխան Բ․ ստորաբաժանվում են 9 մեծ խմբի։ ՍՍՀՄ–ում արդյունագործական է որսորդական նշանակություն ունեն դրանցից երեքը․ 1․ իսկական կամ ազնիվ Բ․ (կռնչաբադ, փասյանաբադ, մոխրագույն բադ, հողմաբադ, լայնակտուց, սուլող մրտիմ են)։ Տարածված են ՍՍՀՄ–ի գրեթե բոլոր շրջաններում, որոշ տեսակներ նաև Հայաստանում։ 2․ Ս ու զ ա բ ադեր (այդերուկներ) և 3․ հողմաբադեր։ Վերջին երկու խմբի Բ-ի միսը ունի անդուր հոտ․ դրանք արժեքավոր չեն որսի համար, բացառությամբ սովորական այդերուկի (Somateria molissima)։

Բադեր ընտանի (Anas domestica), սագանմանների կարգի բադերի ընտանիքի գյուղատնտեսական թռչուններ։ Սերվել են վայրի կռնչաբադից (Anas boschas) և հարավ՜ամերիկյան մշկաբադից (Cairinia moschata)։ Գիտնականների մեծամասնության կարծիքով Բ․ ընտելացվել են մ․ թ․ 1000 տարի առաջ Չինաստանում և ապա՝ Եվրոպայում։ Ընտելացումից հետո բադերի էվոլյուցիան ընթացել է տարբեր ուղղություններով, բայց գերակշռողը մսային տիպն է։ Ընտանի Բ․ բացառիկ վաղահաս են (մեկ ամսական բադիկը կշռում է 50 գ, 2 ամսականը՝ 2 կգ)։ Մեկ մայր բադից, իր սերունդներով, տարեկան ստացվում է մոտ 150 կգ միս (կենդանի քաշով)։ Ձվատու Բ․ տարեկան ածում են 180– 200 ձու։ Ըստ մթերատվության, ընտանի Բ․ բաժանվում են երեք տիպի՝ մսատու, մսաձվատու և ձվատու։ Լավագույն մսատու ցեղերն են՝ պեկինյան, մոսկովյան սպիտակ, ռուանյան (Ֆրանսիա), էյլսբուրյան (Անգլիա), մսաձվատու՝ կեմպբելի–կանաչաշագանակագույն (Անգլիա), կուբանյան, իսկ ձվատուներից շատ արժեքավոր է հնդ․ վազող բադերի ցեղը։ Բադաբուծությամբ զբաղվում են գրեթե բոլոր երկրները։ Բ–ի քանակով առաջին տեղում է Հնդկաստանը, ապա՝ Չինաստանը և Հարավ–Ամերիկյան երկրները։ ԱՍՀՄ–ում հաշվում է մոտ 11 մլն բադ (1973)։ Հայկական ԱՍՀ–ում բադաբուծությունն ունի շատ սահմանափակ տարածում։ Գրկ․ Կարապետյան Ս․ Կ․, Թռչնաբուծություն, Ե․, 1969։ Ս․ Կարապետյան

Բադիկյան Հայկ Ավետիսի (22․1․ 1876, Վան–19․ 9․ 1950, Աան Ֆրանցիսկո), հայազգի ամերիկյան քանդակագործ։ 1891-ին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899-ին սովորել է Հոպկինսի արվեստի ինստ–ում։ 1906–07-ին կատարելագործվել է Փարիզում՝ Ալ․ Մարկեի մոտ։ 1907-ին ֆրանս․ արվեստագետների Սրահում ցուցադրվել է Բ–ի «՝՝տին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908-ից ապրել է Սան Ֆրանցիսկթյում։ Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես եկել մոդեռնիզմի դեմ։ Բ․ կերտել է ամերիկյան հայտնի գործիչների բրոնզե ու մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ։ Բ․ ընտրվել է Կալիֆոռնիայի մի շարք մշակութային և պատմական ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների ու պատվո դիպլոմների։ Գլխավոր գործերն են՝ Ա․ Լինկոլնի (1926), Փերշինգի (1921) հուշարձանները (Աան Ֆրանցիսկո), Ռոուվելի հուշարձանը (1914, Ֆրեզնո), Թոմաս Մթար Կինգի արձանը յ[1931, Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճ), «Բարեկամություն» այլաբանական արձանախումբը (1925, Ման Ֆրանցիսկո) և «Աերոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931), գեներալ Ֆյունստոնի (1917, Ման Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճ), էդուարդ Ռոբսոն Հ․ Բադիկյան․ Աբրահամ Լինկոլնի հուշարձանը Թեյլորի (1928, Ման Ֆրանցիսկոյի հան– րային գրադարան) կիսանդրիները։ Շ․ Խաչատրյան

Բադիրյան Գրիգոր Գալուստի [ծն․ 14(26)․5․1903, Գորիս], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1952), պրո– ֆեսոր (1953), ՌՍՖՍՀ գիտության վաստ․ գործիչ (1963)։ ԱՄԿԿ անդամ 1930-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1926)։ Երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարում Մոսկվայի բուհերում։ Եղել է ԱԱՀՄ գյուղատնտեսության մինիստրության անասնաբուծության գլխավոր վարչության պետի տեղակալ (1937–41)։ 1959-ից Համամիութենական հեռակա գյուղատնտ․ ինստ–ի գյուղատնտեսության էկոնոմիկայի ամբիոնի վարիչն է։ Աշխատությունները նվիրված են ԱՍՀՄ գյուդատնտեսության զարգացման և էկոնոմիկայի հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով՝ Երկ․ Экономика ․ социалистического сельского хозяйства, М․, 1971․

Բադմինթոն, փետրագնդակ, սպորտային խաղ։ Ծագել է Հին Մալայայում։ Անվանումը ստացել է անգլ․ Բադմինթոն (Badminton) քաղաքից, որտեղ 1872-ին Հնդկաստանից եկած անգլիացիները առաջին անգամ ցուցադրել են որպես սպորտային բնույթի խաղ։ Բ–ի խաղահրապարակը ուղղանկյուն դաշտ է, 13․4 tlX6,1 մ (զուգախաղի համար) կամ 13․4 t/X5,2 մՀ (մենախաղի համար) չափսերով։ խաղադաշտը 155 սմ բարձրության վրա կիսված է ցանցով։ Ձեռնաթիակը (ռակետա) կշռում է 135–190 գ։ Գնդակը կաշվով պատված խցան է, որի վրա բադմինթոնի խաղահրապարակը