Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պսակաձև դասավորված են փետուրները (կշռում է 4,5–7,0գ)։ Խաղի նպատակն է գնդակը գետին իջեցնել հակառակորդի կիսադաշտում և թույլ չտալ, որ այն ընկնի սեփական կիսադաշտում։ խաղացվում է 3–5 Փուլով, յուրաքանչյուրում՝ մինչև 15 միավոր մեծահասակների և պատանիների, 11 միավոր՝ փոքրահասակների համար։ Բ․ ՍՍՀՄ–ում տարածվել է 1957-ից։ 1963-ին տեղի է ունեցել ՍՍՀՄ անդրանիկ առաջնությունը։ Հայաստանում տարածվել է 1960-ից։ Մ․ Մամիկոնյան

Բադնոց, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Ստեփանոս)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային՝ պատերազմի տարիներին։

Բադրաթիլ, գյուղ Փոքր Հայքում, Չմշկածագի գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 12 տուն հայ բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Հակոբ)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Բադրիջան (Solanym melongeba), մորմազգիների ընտանիքի բույս։ Տե՛ս սմբուկ։

Բադրուպանյան (Patrubàny) Ղուկաս(23․ 1․ 1861, Եղիսաբեթուպոլիս – 1924, Բուդապեշտ), հունգարական լեզվաբան, բանասեր, ազգությամբ հայ։ 1884-ին ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ 30 տարի ուսուցչություն է արել տեղի վարժարաններում, դասախոսել Բուդապեշտի համալսարանում։ Գրել է ազգագրական, պատմագիտական, բանահյուսական և լեզվաբանական հոդվածներ։ Շատ է զբաղվել հայերենի ստուգաբանությամբ, սակայն նրա մեկնությունները գիտական արժեք չեն ներկայացնում։ Հայագիտական նյութերով թղթակցել է «Հանդես ամսօրյա¦-ին, «Բանասեր¦-ին և այլ պարբերականների։ Գ․ Ջահուկյան

Բազ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Աղբակ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 60 տուն բն․ (42 հայ, 18 քուրդ), որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար բերդ, որը տեղացիները անվանում էին Պարոնաց բերդ, և երկու ավերակ եկեղեցի։ Բ–ից ոչ հեռու գտնվում էին հայկ․ Լալկան, Շամանիս և Քելակո (քեռի Հակոբ) գյուղերի ավերակները։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Բազա (ֆրանս․ base, < հուն․ j3acru;)f 1․ հիմք։ 2․ Որևէ բանի հենարան, հենակետ։ 3․ Պահեստ, պահեստային կամ մա– տակարարման կետ։ 4․ Անվավոր տրանսպորտային միջոցների (մեքենաների), երկսռնի ավտոմոբիլի, տրակտորի, կցանքի առջևի և ետևի սռնիների միջև եղած հեռավորությունը կամ եռասռնի ավտոմոբիլի (կցանքի), երկսռնի սայլակի առջևի սռնիի և կենտրոնի միջև եղած հեռավորությունը։

Բազա ռազմական, տերիտորիա (ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր կետ, շրջան) և նրա վրա տեղավորված զորքեր՝ զենքի, ռազմամթերքի, պարենամթերքի և նյութական այլ միջոցների պաշարներով։ Ռազմ, բազաներ կապիտալիստական պետություններն ստեղծում են իրենց երկրի սահման ներում, իսկ մի շարք դեպքերում (գլխավորապես էքսպանսիոնիստական նպա տակներով)՝ նաև այլ երկրների տերիտորիաներում։ ժամանակակից ռազմ, բազաները լինում են հրթիռային, ավիացիոն, ռազմածովային և ընդհանուր նշա նակության։ Հրթիռային բազաները ստարտային դիրքերի, կառավարման կետերի, հրթիռատեխնիկական և նյութատեխնիկական ապահովման զորամասերի համալիր են։ Ավիացիոն բազաներն օգտագործվում են ստրատեգիական, տակտիկական ու տրանսպորտային ինքնաթիռների, ապահովման և նորոգման զորամասերի, նյութատեխնիկական միջոցների բազավորման համար։ Ռազմածովային բազաները ծովափի և նրան հարող տեղամասի սարքավորված և պաշտպանվող շրջաններ են՝ նավերի բազավորման մի քանի կետերով ու նրանց պաշտպանության միջոցներով։ Լինում են մշտական կամ ժամանակավոր, թիկունքային կամ առաջապահ։ Ընդհանուր նշանակության բազաներում տեղավորվում են ցամաքա– յին զորքերը, նավատորմի և ռազմաօդային ուժերը։

Բազաբուն, Բազաբան, գյուղ Փոքր Հայքի Չմշկածագի գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 21 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ։

Բազալտ (լատ․ basaltes, basanites, հուն․ |3a£avoc; – փորձաքար, այլ մեկնակերպով՝ եթովպերեն basal – երկաթ պարունակող քար), հիմքային հրաբխային ապար։ Գույնը սև կամ մուգ գորշ է, կա ռուցվածքը՝ ոչ–լրիվ բյուրեղային։ Բ–ի կազմում գերակշռողը պլագիոկլազն է (լաբրադոր), պարունակում է նաև ավգիտ, օլիվին, մագնետիտ, տիտանիա ևն։ Քիմիական բաղադրությամբ մոտ է իր խորքային նմանակին՝ գաբբրոյին։ Գրեթե ԼՐԻՎ բյուրեղային տեսակն անվանում են դուերիա, իսկ խիստ քայքայվածն ու փոփոխվածը՝ դիաբազ և բազալտային պորֆիրիտ։ Ըստ քիմիական կազմի և կա ռուցվածքի զանազանում են Բ–ի մի շարք Գառնիի տաճարի խոյակներից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի գլխավոր ճակատը, հատված Երեանի գինու գործարանի պահեստարանի գլխավոր ճակատը, հատված տարատեսակներ՝ անդեզիտներ (մինչև 60% Si02), դացիտներ (մինչև 65% Si02), միջակա ապարներ՝ անդեզիտաբազալտներ և անդեզիտադացիտներ։ Բ․ հեշտությամբ հալվում է։ Հալված Բ․ (տես Քարային սաչում) օգտագործվում է թթվակայուն քիմիական ապարատների, էլեկտրամեկուսիչների, խողովակների արտադրության մեջ։ Բ–ի հոսքերին բնորոշ են հինգ կամ վեցնիստանի սյունաձև անջատումներ։ Բ․ տարածված է բոլոր հասակների հրաբխածին հաստվածքնե– րում։ Բազալտային լավա են արտավիժում նաև ժամանակակից հրաբուխները Կամ– չատկայում, Հավայան կղզիներում, Իսլանդիայում և այլուր։ Բ․ բարձրորակ շինաքար է, ամրության և լավ հղկման ենթակա լինելու շնորհիվ հնուց կիրառվել է ճարտարապետության և քանդակագործության մեջ (Հին Եգիպտոս, Ասորեստան, Հռոմ, Բյուզանդիա)։ Լայնորեն տարածված է ՀՄՄՀ գրեթե բոլոր շրջաններում։ Անդեզիտաբազալտի և անդեզիտի հետ միասին, ըստ տարածվածության, ՀՍՍՀ–ում կան Բ–ի երեք ստրուկտուրային գոտիներ (Սյունիք, Գեղամա լեռներ ու Արագած, Լոռի–Փամբակ)։ Բ․ և նրա տարբերակները շինարարության մեջ Հայաստանում օգտագործվել են դեռևս հնադարյան շրջանում։ Բ–ով են կառուցված Արին–բերդի (մ․ թ․ ա․ VIII դ․),