Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Դնեպրոստրոյ» («Днепрострой»), Գորկու ավտոգործարանի «Ավտոգիգանտ» («Автогигант») և այլ թերթեր։ Հետագայում Բ․ թ–եր սկսեցին հրատարակել նաև խոշոր կոլտնտեսությունները և սովետական տնտեսությունները, տրանսպորտային ձեռնարկությունները, բուհերը, արտադրական և ստեղծագործական միավորումները։ Հայաստանում Բ․ թ–երը ծնունդ են առել 1930-ական թթ․։ Դրանցից առավել հայտնի են․ «Կիրովեց» (1935-ից, Երեանի Կիրովի անվ․ քիմկոմբինատ), «Տեքստիլագործ» (1960-ից, Լենինականի Մայիսյան ապստամբության անվ․ տեքստիլ կոմբինատ), «Քաջարան» (1950-ից, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ), «Երեանի համալսարան» (1955-ից, Երեանի պետական համալսարան), «Պոլիտեխնիկ» (1957-ից, Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ․), «Ապագա բժիշկ» (1958-ից, Երևանի պետական բժշկական ինստ․), «Գյուղատնտես» (1958-ից, Հայկական գյուղատնտեսական ինստ․) ևն։ ՍՍՀՄ–ում 1971-ին հրատարակվել է 3832 անուն բազմատիրաժ թերթ, տարեկան ավելի քան 400 մլն ընդհանուր տպաքանակով։ ժամանակակից Բ․ թ․ հանդիսանում է կոլեկտիվներում սոցիալական ղեկավարման և կապի միջոց, աջակցում է կուսակցության առաջադրած խնդիրների իրագործմանն ու աշխատավորների հասարակական ակտիվության բարձրացմանը, բազմակողմանիորեն լուսաբանում է ձեռնարկությունների և բուհերի գործունեությունը, օգնում հսկելու աշխատանքի և ուսման պրոցեսի ընթացքը, մասնակցում սոցիալիստական մըրցության ծավալմանը։ Р․ թ․ կարևոր դեր է կատարում կոլեկտիվներում անհրաժեշտ սոցիալ–հոգեբանական մթնոլորտի ստեղծման, կոմունիստական բարոյականության նորմերի մշակման գործում, պրոպագանդում է հեղափոխական, մարտական և աշխատանքային ավանդույթները։ Նմանատիպ հրատարակություններ գոյություն ունեն նաև մյուս սոցիալիստական երկրներում։ Գ․ Քեշիշյան

ԲԱԶՄԱՏՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ, պոլիտոնայն ու թյուն (<պոփ․․․ և տոնայնություն), երաժշտության մեջ․ երկու և ավելի տոնայնությունների միաժամանակյա զուգորդումը։ Ունի պոլիֆոնիկ և հարմոնիկ տեսակներ։ Հիմնըվելով հնչյունային նյութի գեղարվեստորեն կազմակերպված ամբողջական համակարգի վրա՝ հանդիսանում է երաժըշտական արտահայտչության գործուն միջոց։ Թաքնված և բացահայտ, բայց սոսկ պարզագույն ձևերով հանդիպում է տարբեր ազգերի ժողովրդական երաժշտության, ինչպես և դասական կոմպոզիտորների (Բախ, Մոցարտ, Տանեմ, Գլազունով և ուրիշներ) ստեղծագործություններում։ Մեծ տարածում է գտել XX դ․ արտասահմանյան, ռուս, և սովետական կոմպոզիտորների (Դ․ Միյո, Ա․ Կազելլա, Р․ Բարտոկ, Ի․ Ստրավինսկի, Ս․ Պրոկոֆև, Ն․ Մյասկովսկի, Դ․ Շոստակովիչ, Ա․ Խաչատրյան, է․ Միրզոյան, Զ․ ՏերԹադևոսյան և ուրիշներ) ստեղծագործություններում։ Ա․ Կոպան ՀՍՍՀ բազմատիրաժ թերթերի նմուշներ

ԲԱԶՄԱՏՈՒՆ ԲՈՒՅՍԵՐ, պոլիգամն և ր (< պոչի․․․ և հուն, -уадос; ամուսնություն), ծաղկավոր բույսեր, որոնք երկսեռ ծաղիկներից բացի ունեն նաև միասեռ ծաղիկներ։ Միևնույն բույսի վրա կարող են լինել՝ երկսեռ և արական, երկսեռ և իգական, երկսեռ, արական և իգական ծաղիկներ։ Այդպիսի բույսեր են հացենին, թխկին, մորին ևն։ Բույսերի բազմատնությունը նպաստում է խաչաձև փոշոտմանը։

ԲԱԶՄԱՐԺԵՔ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից տրամաբանության բնագավառ․ ընդգրկում է տրամաբանական այնպիսի հաշիվները, որտեղ ասույթներին վերագրվում են ցանկացպծ (բայց երկուսից ավելի) վերջավոր կամ անվերջ թվով ճշմարտային արժեքներ (տրամաբանական նշանակություններ)։ Բ․ տ․ բացի ձևական մասից՝ ապարատից, ներառում է նաև բազմարժեքության բուն տեսությունը։ Բ․ տ․ մշակվեց տրամաբանության մեջ մաթ․ մեթոդների արմատավորման, տրամաբանական խնդիրների նկատմամբ զուտ ձևական մոտեցման շնորհիվ, մասնավորապես, երբ հնարավոր դարձավ վերանալու «ճշմարիտ» և «կեղծ» տերմինների առարկայական իմաստից՝ դրանք դիտելով պարզապես իբրև տրամաբանական նշանակություններ, որ կարող են ստանալ ասույթային փոփոխականներն ու դրանք պարունակող բանաձևերը։ Բազմարժեքության սկզբունքը հնարավորություն ընձեռեց նկարագրելու այսպես կոչված անորոշ ասույթների հատկությունները, որոնց հետ գործ ունեն ինդուկտիվ տրամաբանությունն ու մողաւ տրամաբանությունը, և որոնց անհամապատասխանությունը երկարժեքության քրիզիպյան սկզբունքին զգացվում էր ավանդական ձևական տրամաբանության մեջ։ Բ․ տ–յան առաջին համակարգերը մշակել են Լուկասևիչը (1920)՝ մոդալ ասույթների հատկությունների նկարագրության համար, և Պոստը (1921)՝ ելնելով ձևական նկատառումներից։ Ուշագրավ են ինաուիցիոնիսաական և կոնստրուկտիվիստական բազմարժեք համակարգերը, որոնք սահմանափակում են երրորդի բացառման սկզբունքի գործողության ոլորտը (Հեյթինգ, Գենցեն, Կոլմոգորով, Գլիվենկո և ուրիշներ)։ Բ․ տ–յան ապարատի զարգացման, ․ընդհանուր տեսության ստեղծման գործում ավանդ են մուծել Մլուպեցկին, Ցասկովսկին, Գյոդե1Ը, Ռոսերը, Տյուրքետը, Ցաբլոնսկին և ուրիշներ։ Բ․ տ–յան մեկնաբանություններից հիշարժան է նրա օգտագործումը (Բիրկհոֆ և Նոյման, Դետուշ–Ֆևրիե, Ռայխենբախ) քվանտային մեխանիկայում ծագած տրամաբանական դժվարությունների հաղթահարման համար։ Տեսական կարևոր խնդիրներից է Բ․ տ–յան հարաբերությունը երկարժեքի նկատմամբ, ցույց է տրված, որ եթե Բ․ տ–յան համակարգերում կրկնաբանություններ չեն (չեն գործում) երկարժեք տրամաբանության հիմնական օրենքները, հատկապես երրորդի բացառման սկզբունքը և կրկնակի ժըխտման կանոնը, ապա կրկնաբանություններ չեն նաև դրանց ժխտումները, ավելին, միշտ հնարավոր է Բ․ տ–յան