Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

280 պարսավոր հետևակ զինվոր։ Հնում եղել է մեհենապատկան գյուղ, քրիստոնեության հաստատումից հետո՝ վանքապատկան։ Մշո Ս․ Կարապետ վանքի 12 կալվածքներից մեկն էր։ 1914–15-ին ուներ 50 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Բ․ այժմ քրդաբնակ գյուղ է։

ԲԱԶՈՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնաշղթաներից, Փամբակի գոգհովտի և Լոռվա դաշտի միջև (Հայկական ՍՍՀ)։ Երկարությունը 66 կմ է (Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձոր կիրճը), լայնությունը՝ 15–20 կմ, ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև։ Միջին բարձրությունը 2800 մ է, առավելագույնը՝ 2992 մ (Ուրասար)։ Բ․ լ․ բաղկացած է գլխավոր ջրբաժանից, Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից, որոնք իրարից բաժանվում են Չքնաղ գետի կիրճով։ Լեռնանցքները 2500 մ-ից բարձր չեն։ Ամենանշանավորը Պուշկինի Լեռնանցքն է(2038մ), որի տակով անցնող թունելով (երկարությունը 1830 մ) Լոռին կապվում է Փամբակի հետ։ Բ․ լ․ մասնատված է Փամբակի Զամանլու և Ձորագետի Չքնաղ, Գար գառ վտակների խոր ձորերով, որոնց զգալի մասը սելավաբեր է։ Բ․ լ․ երկարավուն, հորատաձև բարձրացում է՝ կազմված կավճի նստվածքային (կրաքարեր, մերգելներ, ավազաքարեր), էոցենի հրաբխածին–նստվածքային (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ, տուֆեր) և հրաբխածին (պորֆիրիտներ, անդեզիտներ, դացիտներ) ծալքավոր ապարաշերտերից՝ ներդրված գրանիտոիդային և գերհիմքային կերժայթուկներով (ինտրուզիաներով)։ Օգտակար հանածոներից կա պղինձ, ծծմբային հրաքար, գրանիտ, կվարցիտ, քրոմիտ, տուֆ։ Հարուստ է հիղրոկարբո Նատա–կալցիումային, հիդրոկարբոնատա–քլորիդա–նատրիումային և այլ հանքային աղբյուրներով։ Կլիման բարեխառն է։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 12°Շ–ից 18°C է, հունվարին՝ –4°Շ–ից 10°C։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը հվ․ լանջերին 500 մմ է, հս․ լանջերին՝ 800 մմ։ Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ։ Բնորոշ են լեռնային սևահողերը, լեռնամարգագետնատափա ստանային, լեռնամարգագետնային հողերը, որոնց վրա աճում են տափաստանային ու մարգագետնային տարախոտեր, արլ․ լանջերին, անտառային գորշ հողերի վրա՝ հաճարենու, կաղնու, բոխոլ և այլ ծառատեսակների անտառներ։ Լ․ Զոհրաբյան


ԲԱԶՈՒՄՔ, բույլք, պլեադներ (հուն․ ПХешбе^), Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը (հեռավորությունը շուրջ 130 щи, տրամագիծը՝ 10 щи-ից քիչ ավեյի)։ Ամենապայծառ աստղերը երևում են նաև անզեն աչքով (օրինակ, Ալցիոնը)։ Տարիքը 3 * 1Օ6։ 1968-ին Վ․ Համբարձումյանը տեսականորեն կանխագուշակել է, որ Բ․ երիտասարդ աստղակույտում շուրջ 500 անփոփոխ աստղերից զատ կան առնվազն մի քանի հարյուր բռնկվող աստղեր։ Մինչև 1974-ը Բյուրականի, Տոնանցինալայի (Մեքսիկա), Ազիագոյի (Իտալիա) և Բուդապեշտի աստղադիտարաններում միասնական ծրագրոփկատարված լուսանկարչական դիտումների շնորհիվ Բ․ աստղակույտերում հայտնաբերվել է ավելի քան 400 բռնկվող աստղ, իսկ դրանց ընդհանուր թիվը 1000 է։ Բ–ի ուսումնասիրության հիման վրա Բյուրականի աստղադիտարանում կարևոր արդյունքներ են ստացվել թզուկ ասաղերի էվոլյուցիայի և բռնկումների բնույթի ու հատկությունների վերաբերյալ։ Գրկ․ Միրզոյան Լ․ Վ․, Բռնկվող աստղեր, Ե․, 1973։ Вспыхивающие звёзды в плеядах, I IV, «Астрофизика», 1970,т․6, в․ 1, 1971, т․ 7, в․ 3, 1972, т․ 8, в․ 4, 1973, т․ 9, в․ 4 (авт․։ В․ А․ Амбарцумян и др․)․ Լ․ Միրզոյան


ԲԱԹԵՐՍԹ, տես Բանջու։


ԲԱԹԻԱԼ ԶՈՆԱ, Բաթիալ <հուն․ (ЗсмЗс; –խորը), Համաշխարհային օվկիանոսի միջանկյալ զոնա ներիտային և աբիսալ զոնաների միջև՝ 200–2500 մ խորությունների սահմաններում։ Ներկայումս տերմինը առավելապես հանդիպում է ջրակենսաբանության մեջ։ Բ․ զ–ում գրեթե խավար է, ջրի շարժունակությունը, ջերմաստիճանի և խտության սեզոնային տատանումներն աննշան են։ Բ․ զ–ի ստորին մասերում բնակվում են տիպիկ խորջրյա կենդանիներ, բուսական աշխարհը աղքատ է։

ԲԱԹԻԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, օվկիանոսային և ծովային նստվածքներ, որ կուտակվում են մայրցամաքային լանջին ներիտային և աբիսալ զոնաների միջև՝ 200-ից մինչև 2500 մ խորություններում։ Բ․ ն․ գրավում են Համաշխարհային օվկիանոսի հատակի մակերեսի 19,4%-ը։ Բ․ ն–ից գերակշռող են ցամաքից բերված բեկորային նյութերը (56,5%), ապա կրաքարային տիղմերը (29,5%), հազվադեպ հանդիպում են խորջրյա ավազներ (8%)։ Հրաբխածին նստվածքները (5%) հարում են ժամանակակից հրաբխականության շըրջւսններին։ Տես նաև Ծովային նստվածքներ։ վ․ Հասրաթյան


ԲԱԹԻՍԿԱՖ (հուն․ խորը և axaqpoc; նավ), խորջրյա ինքնագնաց ապարատ օվկիանոսագրական և այլ հետազոտությունների համար։ Բաղկացած է թեթև կորպուսից՝ լողանից, որը լցված է ջրից թեթև լցանյութով (բենզինով) և գոնդոլի պողպատե գնդից։ Լողանում գտնվում են բալաստով լցված ցիստեռնները և կուտակիչ մարտկոցները։ Գոնդոլում տեղավորվում են անձնակազմը, ղեկավարման վահանը, օդի վերականգնման համակարգը, ռադիոկայանը, գերկարճալիք հեռախոսը, հեռուստատեսային խցիկը և գիտահետազոտական սարքերը։ Արտաքինից տեղակայվում են թիակային պտուտակներով էլեկտրաշարժիչները և լուսարձակները։ Բ–ի լողունակությունը կարգավորվում է մանևրային ցիստեռնից բալաստի (սովորաբար պողպատե կոտորուք) և բենզինի բացթողումով։ Առաջին Բ․ 1948-ին կառուցել և փորձարկել է շվեյցարացի Օ․ Փիքարը։ 1953-ին նա որդու՝ ժակի հետ «Տրիեստ* Բ–ով իջել է մինչև 3160 մ խորությունը։ 1954-ին ֆրանսիացիներ ժ․ Գուոն և Պ․ Վիլմը Բ–ով հասել են մինչև 4050 մ խորությունը։ 1960-ին ժ․ Փիքարը և Դ․ Ուոլշը մոդեռնացված «Տրիեստ» Բ–ով Խաղաղ օվկիանոսում հասել են Մարիանյան անդունդի հատակը։ Բ․ տակավին մնում է օվկիանոսային մեծ խորությունների հետազոտման միակ միջոցը։

ԲԱԹԻՍՖԵՐԱ (<հուն․ |3adi3g խորը և aqxrcpa գունդ), ստորջրյա դիտումների համար օգտագործվող, պողպատյա գնդաձև խցիկ, որը ճոպանով իջեցվում է նավից։ Բ–ում տեղակայված են չափիչ սարքեր, օդի վերականգնման համակարգ, հեռախոս և դիտման մի քանի լուսանցույցներ։ Բ–ով առաջինը 1892-ին Միջերկրական ծովում մինչև 165 մ խորությունը իջել է իտալացի Բալզամելոն։ 1934-ին ամերիկացիներ Ու․ Բիբին և Օ․ Բարթոնը «Առաջընթացի դար» Բ–ով Բերմուդյան կղզիների մոտ հասել են մինչև 923 մ, իսկ 1948-ին այդ նույն Բ–ի կատարելագործումից հետո Օ․ Բարթոնը Կալիֆոռնիայի շրջանում իջավ մինչև 1360 մ խորությունը։ XX դ․ 50-ական թվականներից օվկիանոսագրական հետազոտությունների համար Բ–ի փոխարեն կիրառվում են բաթիսկաֆներ և հիդրոստատներ։

ԲԱԹՄԱՆՍՈՒ, գետ Արևմտյան Հայաստանում։ Տես Քաղիրդ։

ԲԱԹՈԼԻՏ (<հուն․ (ЗссООд խորը և Xldog քար), հրային ապարների տեղադրման ձև։ Մինչև 1950-ական թթ․ կեսերը Բ–ին վերագրվում էր հսկայական չափեր՝ ըստ խորության մինչև մագմատիկ օջախը և ըստ մակերեսի մինչև մի քանի հզ․ կմ2։ Վերջին 20–25 տարիներին կատարված մանրակրկիտ երկրաֆիզիկական հետազոտությունները չեն հաստատել այդպիսի մարմինների գոյությունը երկրակեղևում։ Ներկայումս Բ․ կոչվում է ծալքավոր մարզերի նստվածքային շերտախմբերի միջև, անտիկլինորիոււՈւերի միջուկներում տեղադրված ինտրուզիվ խոշոր մարմինը (ավելի քան 200 կէՐ մակերեսով)՝ կազմված գլխավորապես գրանիտոիդներից։ Բ․ առաջանում է զգալի խորության վրա և հետագա էրոզիայի ժամանակ մերկանում է։ Բ–ի ծագման հարցը վիճելի է և վերջնական լուծում դեռ չի ստացել։ Հետազոտողների մեծ մասը այն կարծիքին է, որ Բ–ի ձևավորման գործում գլխավոր դերը կատարում են ուղղաձիգ բլոկային տեղաշարժերը։ Բ–ի հետ կապված են անագի, վոլֆրամի, ոսկու և այլ օգտակար հանածոների հանքավայրեր։

ԲԱԹՈՄԵՏՐ (<հուն․ խորը և մետր), սարք բնական ջրավազանի տվյալ խորությունից (լաբորատոր ուսումնասիրության նպատակով) ջրի նմուշ վերցնելու համար։ Ոչ մեծ խորությունների համար պարզագույն Բ․ է սովորական շիշը, որի խցանը հանվում է ջրում՝ ճոպանի օգնությամբ։ Ըստ գործելու սկզբունքի, Բ–երը լինում են ակնթարթային և երկարատև լցման։ ՍՍՀՄ–ում օգտագործվում է ժուկովսկու Բ․, որը երկու կողմից կափարիչկափույրներով մետաղական մի գլան է։ Բ․ ջուրն է իջեցվում ծովում՝ ուղղաձիգ,