Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թեմաներով գրված «Թամարա»-ն (1882, ըսա Լերմոնաովի համանուն բանաստեղծության) ծրագրային սիմֆոնիկ պոեմի լավագույն նմուշ է։ Բ-ի անվան հետ է կապված ռուս, էպիկական սիմֆոնիայի ստեղծումը (2 սիմֆոնիա, 1898 և 1908)։ Արևելյան գույներով հագեցած նրա պատկերավոր «Իսրայել» ֆանտազիան (1869) ազգային դաշնամուրային ոճը հիմնադրող երկերից է։ Նշանակալից են նաև Բ-ի երգերն ու ռոմանսները։ 1896-ին Բ․ բարձր է գնահատել Մ․ Եկմալյանի «Պատարագ»-ը։ «Արցունքներ» գրական–գեղարվեստական–երաժշտական ժողովածուում (1907, Պետերբուրգ) տպագրվել է նրա ներդաշնակած «Հայկական երգ»-ը։ Գրկ․ Киселев Г․, М․ А․ Балакирев, М․–Л․, 1938; Милий Алексеевич Балакирев․ Исследования и статьи, Л․, 1961․ Ն․ Ավետիսյան

ԲԱԼԱՀՈՎԻՏ, գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։ Գտնվում էր Արածանիի (Արևելյան Եփրատ) և նրա աջակողմյան վտակ Պաղին (Փերի-սու) գետի միախառնվելու տեղում։ Համապատասխանում էր այժմյան Բալուի շրջանին։ Ունի հարթ մակերևույթ, արգավանդ հողեր։ Բ․, որպես առանձին նախարարություն, հայտնի էր 360-ական թթ․, երբ Ծոփաց աշխարհը, Հայաստանի այդ մասի մյուս նախարարությունների հետ մեկտեղ բռնագրավեց Հռոմը։ VI դ․, Հուստինիանոսի վարչական վերաբաժանման ժամանակ վերացավ Բ-ի նախարարությունը, սակայն գավառի աշխարհագրական անունը պահպանվեց մինչև մեր օրերը։ Թուրքերը Բ-ում հաստատվել են XVI դարից։ ՀՄՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1968-ի դեկտ․ 26-ի հրամանագրով Բալահովիտ է վերանվանվել ՀՄՄՀ Աբովյանի շրջանի Մհուբ գյուղը։ ԳՐկ․ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հակոբյան Թ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 լրց․ վերամշկ․ հրտ․, ե․, 1968։ Թ․ Հակոբյան

ԲԱԼԱՀՈՎԻՏ (մինչև 1968-ը՝ Մհուբ), գյուղ Հայկական ՄԱՀ Աբովյանի շրջանում, Երևան–Սևան մայրուղու մոտ, շրջկենտրոնից 2 կմ հարավ։ Այստեղ գտնվող Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի ուսումնափորձնական տնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Բ․ ունի միջնակարգ Բալահովիտ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կինո, բուժկայան, կապի բաժանմունք։ Գործում են Երևանի թատերա–գեղարվեստական կոմբինատի, Աբովյանի շրջանի շրջկոոպի և կենցաղ– սպասարկման կոմբինատի մասնաճյուղերը։ Բ-ի այժմյան բնակիչների նախնիները եկել են խոյից և Մալմաստից 1828–1829-ին, մի մասն էլ՝ Բուլանըխից։ Բ․ է վերանվանվել Համաբալուցիական վերաշինաց միության (ԱՄՆ) խնդրանքով՝ ի հավերժացում Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգի Բալահովիտ գավառի հիշատակի։ ԲԱԼԱՂՅԱՆ Սամվել Աղայի (29․1․1865, Գանձակ – 30․ 10․ 1950, Թբիլիսի), հայ կենսաբան–դարվինիստ։ 1889-ին ավարտել է Օդեսայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ Աշակերտել է Մեչնի–կովին, Ա․ և Վ․ Կովալևսկիներին, Զելինսկուն, Տիմիրյազևին։ 1889-ից Թիֆլիսում եղել է բնագիտության ուսուցիչ, իսկ 1896-ից՝ միաժամանակ Ներսիսյան դպրոցի տեսուչ։ Բ․ Թիֆլիսում հայ հրատարակչական ընկերության հիմնադիրներից է և զարկ է տվել կենսաբանական հանրամատչելի գրականության հայերեն հրատարակությանը։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Միկրոբները» (1891), «Զրույցներ հողի մասին» (1893), «Դարվինիզմ» (1894) և այլ աշխատությունները։

ԲԱԼԱՅԱՆ Գարեգին Շեկոյի (22․ 6․ 1912, Գյուլիստան, Ելիզավետպոլի նահանգ - 25․ 9․ 1943), սովետական Միության հերոս (ետմահու, 23․ 10․ 1Э43), կապիտան։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1934-ին զորակոչվել է սովետական բանակ, ավարտել հրաձգային գնդի դպրոց։ 1938-ին ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներին (1939–40), Հայրենական մեծ պատերազմին (Ստալինգրադի, Արևմտյան և Վորոնեժի ռազմաճակատներում)։ 1943-ին Դնեպրի գետանցման ժամանակ հմտորեն ղեկավարել է գումարտակը, որի համար ետմահու արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։ Զոհվել է Դնեպրի ափին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

ԲԱԼԱՅԱՆ Զորի Հայկի (ծն․ 10․2․1935, Ստեփանակերտ), հայ սովետական բժիշկ, գրող, լրագրող, մարզիկ–ճանապարհորդ։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ 1963-ին ավարտել է Ռյագանի Ի․ Պ․ Պավլովի անվ․ բժշկական ինստ–ը։ 1963-ից Կամչատկայի բուժական ֆիզկուլտուրայի մարզային դիսպանսերի գլխավոր բժիշկն էր։ 1970-ին կամչատկացի երկու մարզիկների հետ հարթահատակ մակույկով Բ․ նավարկել է ամբողջ Բալթիկ ծովով։ 1971–73-ին շրջագայել է Կամչատկայի և Չուկոտյան տունդրաները, հավաքել ազգագրական հարուստ տվյալներ բնիկների մասին և գրել «Հիպոկրատի գլխարկը» պատմվածաշարը, որը լույս է տեսել 1972-ին։ Գրել է նաև «Տղամարդու խոսք է պետք» (1974, ռուս․), «Երկնագույն ճանապարհներ» (1975) ժողովածուները։

ԲԱԼԱՏԱՆ Վիկտոր Ռուբենի (ծն․ 16․ 7․ 1931, Ստեփանավան), հայ սովետական գրող, լրագրող։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է «Պիոներ կանչ» (1954–56), «Ավանգարդ» (1956–68) թերթերի խմբագրություններում։ 1968-ից աշխատում է «Հայաստան» հրատարակչությունում (1971–74-ին՝ գլխավոր խմբագիր, 1974-ից՝ դիրեկտոր)։ P-ի նախասիրությունը ար– կածային ժանրն է։ Լույս են տեսել նրա «Անտեսանելի հետքեր» (1968), «Վտան– գավոր արահետ» (1969), «Մշուշը ցրվում է» (1971) պատմվածքների և վիպակների ժողովածուները։ Արվեստի հարցերին են նվիրված «Պարույր Սանթրոսյան» (1970), «Մարգո Մուրադյան» (1973) գրքերը և «ճակատագիրը բախում է դուռը» (1972) ժողովածուն։

ԲԱԼԱՆԻՇ, Բելանեժ, գյուղ Պարսկաստանում, Ատրպատականի Բարանդուզի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

ԲԱԼԱՆԻՏ (Balanoposthitis), ծեփուկաբորբ, տղամարդու առնանդամի գլխիկի բորբոքում։ Սովորաբար ուղեկցվում է նաև թլիպի բորբոքմամբ։ Բ-ով հիմնականում հիվանդանում են երեխաները։ Լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային Բ․ սկիզբ է առնում մեզի, թլպաճարպի (սմեգմա, որն առաջանում է ֆիւէոզի ժամանակ) մեջ գտնվող մանրէներից, իսկ երկրորդայինը՝ զանազան հիվանդությունների (գոնոռեա, սիֆիլիս, արիխոմոնոզ) ժամանակ։ Բ-ի առաջացմանը նպաստում են նաև շաքարախտը, ալերգիական հիվանդությունները (էկզեմա, մոլաքոր)։ Ախտանշաններն են՝ առնանդամի գլխիկի մաշկի կարմրություն, այտուց, գլխիկի մաշկի և թլիպի խոցոտում, երբեմն թարախային արտադրություն, աճուկային շրջանի ավշագեղձերի մեծացում, սուր, ծակող ցավեր։ Բուժումը, հիմնական հիվանդության բուժում, հակաբորբոքային միջոցներ, հաճախակի կրկնվելու դեպքում՝ թլպատում։

Հ․ Գևորգյան

ԲԱԼԱՆԿԱ-ԽՈԼ-ՉԵՔԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, կտավագործությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Հռիփսիմե)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ԲԱԼԱՆՈԳԼՈՍ (Balanoglossus), կիսաքորդայավորների տիպի աղեշունչների դասի ծովային կենդանիների սեռ։ Մարմինն ունի մի քանի սմ-ից մինչև 2,5 մ երկարություն և բաժանվում է կնճիթի, օձիքի, իսկական իրանի։ Ապրում է ծովերի