Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեռավոր անցյալի պարային ներկայացումների վերաբերյալ «Բ․» տերմինը չի կիրառվում։ Ակունքներով Բ․ կապված է ժող․ երաժշտա–պարային ստեղծագործությանը։ ժամանակակից եվրոպական Բ․ սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանի ներկայացումների պարային ինտերմեդիաներից, նախ՝ Իտալիայում, ապա՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում և այլ երկրներում։tXVItդ․ 2-րդ կեսին Ֆրանսիայում բեմական պարը դրամատուրգիական կերպավորում է ստացել, դարձել սինթետիկ ներկայացման մաս․ այդ ժամանակ էլ առաջին անգամ կիրառվել է «Բ․» տերմինը։ XVII դ․ երաժշտությունը, երգեցողությունը և պարը զուգորդելով, անջատ պարային տեսարանները մի ներկայացման մեջ միավորելու փորձերը հանգեցրել են կատակերգություն–Բ․ (Մոլիեր) և օպերա–P․ (ժ․ P․ Լյուլլի) ստեղծելուն։tP․ որպես ինքնուրույն արվեստ վերջնականապես ձևավորվել է XVIII դ․ Անգլիայում, Ավստրիայում, ապա նաև Ֆրանսիայում։ XVIII դ․ 2-րդ կեսին ֆրանսիացի բալետմայստեր ժ․ ժ․ Նովերը իր պրակտիկ և հատկապես տեսական գործունեությամբ նպաստել է պանտոմիմային P-ի ստեղծմանը։ Նովերի սկզբունքները զարգացրել են բալետմայստերներ՝ ֆրանսիացի ժ․ Դոբերվալը, իտալացի Մ․ Վիգանոն և ուրիշներ։ XIX դ․ սկզբին բեմադրվել են դիցաբանական սյուժեով P-ներ։ Ռոմանտիկ Բ-ի բնորոշ գծերը ի հայտ են եկել 1820-ական թթ․ Շ․ Դիդլոյի ներկայացումներում։ 1830-ական թթ․ վերջնականապես ձևավորված ռոմանտիկ P․ դարձավ XIX դ․ խորեոգրաֆիկ արվեստի զարգացման բարձունքը։ Պարուհի Մ․ Տաիոնիի համար բեմադրված P-ներում է սկզբնավորվել պարի նոր ոճը (զարգացավ ցաւոկային տեխնիկան, ի հայտ եկավ մատների վրա կանացի պարը)։ Այդ ուղղության լավագույն ստեղծագործությունը Ադանի «ժիզել» P․ էր (բալետմայստեր՝ ժ․ Պերրո, 1841)։ Ռոմանտիկ P-ի նշանավոր պարուհի էր Ֆ․ էլսլերը։ Ռոմանտիկ P-ի ճյուղավորումներից էին դանիական բալետմայստեր Ա․ Բուռնոնվիլի քնարական պարային դրամաները։ Ռուսաստանում բալետային ներկայացումներ բեմադրվել են 1730-ական թթ․ կեսերից։ Ռուսական P․ ակնառու հաջողությունների է հասել XIX դ․ սկզբին, բալետմայստեր Շ․ Դիդլոյի գործու–նեության շրջանում, որի բեմադրություններում հանդես են եկել արտիստներ Ե․ Ի․ Կոլոսովան, Մ․ Ի․ Դանիլովան, Ա․ Ի․ Իստոմինան, Ա․ Պ․ Դլուշկովսկին և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին բալետմայստեր Մ․ Ի․ Պետիպան ձգտել է պարի սիմֆոնիզացիայի՝ այն հասցնելով բարձր արտահայտչականության և տեխնիկական կատարելության։ Պետիպայի բեմադրած Պ․ Ի․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (1890), Ա․ Կ․ Դլազունովի «Ռայմոնդա» (1898), Լ․ Ի․ Իվանովի և Պետիպայի բեմադրած Չայկովսկու «Շչելկունչիկ» (1892) և «Կարապի լիճը» (1895) P-ների պարային անսամբլները, ինչպես սիմֆոնիկ երաժշտության մեջ, ընդհանրացված են արտահայտել մտքերն ու զգացմունքները։ XX դ․ սկզբին բարեփոխումներ է կատարել բալետմայստեր Մ․ Մ․ Ֆոկինը։ Դասական P-ի վերացական կերպարներին նա հակադրել է մարդկային կոնկրետ բնավորություններ, կանոնիկ պարային կոմպոզիցիաները (պա–դե–դե, զրան–պա ևն) փոխարինել նոր խորեոգրաֆիայով՝ դինամիկ պարային պանտոմիմով, արտահայտիչ դիմախաղով ներթափանցված պարով։ Դրամատուրգիորեն ավարտուն ու ամբողջական նրա P-ները (Ֆ․ Շոպենի երաժշտությամբ «Շոպենիանա», 1908, Ռ․ Շումանի երաժշտությամբ «Կառնավալ», 1910, Ի․ Ֆ․ Մտրավինսկու «Հազարան բլբուլ», 1910 և «Պետրուշկա», 1911 ևն) ոճով և թեմատիկայով մոտ էին «Միր իսկուստվա»-ի արվեստագետներին, որոնց հետ Մ․ Մ․ Ֆոկինը գործակցում էր։ Ռուս նշանավոր պարուհի Ա․ Պ․ Պավլովան իր ժամանակի գաղափարներն արտահայտել է P-ի դասական ձևերով։ XX ռուս․ P․ նպաստել է Ֆրանսիայում, Անգլիայում P-ի վերածննդին, P-ի ստեղծմանը ԱՄՆ–ում։ Հատկապես մեծ նշանակություն է ունեցել «Ռուսական սեզոնների» կազմակերպումը (տես Մ․ Պ․ Դրսգիչև) արտասահմանում (1909-ից անց են կացվել Փարիզում և Լոնդոնում)։ 1920– 1930-ական թթ․ ստեղծագործական վերելք է ապրել Փարիզի «Դրանդ օպերա» թատրոնի բալետային խումբը (բալետմայստեր՝ Մ․ Լիֆար և ուրիշներ)։ 1940-ական թթ․ վերջերից Ռ․ Պտիի, Մ․ Բեժարի, ժ․ Շարրի գլխավորությամբ ստեղծվել են նոր կոլեկտիվներ։ Ա․ Դունկանի արվեստով սկզբնավորված «ազատ» պարի (այլ կերպ՝ «մոդեռն պարի», ռիթմոպլաստիկ պարի) բազմազան դպրոցներն սկըսեցին ակտիվորեն ներգործել P-ի վրա։ ԱՄՆ–ում բալետմայստեր Զ․ Բալանչինը ստեղծեց անսյուժե P․։ Լայնորեն օգտագործվում է «ազատ» պարը (Մ․ Դ[եհեմ, Դ․ Համֆրի և ուրիշներ), զուգակցվում դասականին։ 1930-ական թթ․ Բ․ վերածնունդ է ապրել Դանիայում (Բուռնոնվիլի ավանդույթներով), Իտալիայում, Ավստրիայում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Եվրոպայի բոլոր երկրներում։ Բ․ մուտք է գործել նաև այն երկրները, որոնք նախկինում բալետային արվեստ չունեին (Թուրքիա, ԵԱՀ, ճապոնիա, Ավստրալիա ևն)։ Իսպանիայում վերածնվել է իսպանական դասական պարը։ Լատինական Ամերիկայի երկրներում բալետմայստերները զուգակցում են ազային և «ազատ» (Մեքսիկա) ու դասական (Չիլի, Կուբա) պարերը։ Ասիայի երկրներում (Հնդկաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, ԿԺԴՀ ևն) վերականգնվում են ժոդ․ և բեմական պարի ազգային ավանդույթները։

Սովետական Բ․, սոցիալիստական ռեալիզմի մեթոդով արտացոլելով իրականության երևույթները, ընդհանրացնում է դրանք, տիպականը մարմնավորում երաժշտական և խորեոգրաֆիկ կերպարների միասնությամբ։ Մովետական Բ․ օգտվում է ՄՄՀՄ ժողովուրդների պարարվեստի հարստությունից, նրան բնորոշ է գաղափարապես նշանակալից, սոցիալիստական հումանիզմի սկզբունքները հաստատող թեմաներին դիմելը, դրանց երաժշտա–բեմական մարմնավորման ճըշմարտությունը, ժող․ պարերի, պար–երաժըշտության մոտիվների, ձևերի և ժանրային առանձնահատկությունների բազմակողմանի մշակումը։ Մովետական Բ․ զարգացման մի քանի փուլ է անցել։ 1920-ական թթ․ հատկանշական էին հեղափոխական և արդիական բովանդակության և դրանց համապատասխանող նոր ձևերի որոնումները։ Հերոսական պարերի բեմադրությունը սկզբնավորվել ԷՌ․ Մ․ Դլիերի «Կարմիր կակաչ»-ի (բալետմայստերներ՝ Լ․ Ա․ Լաշչիլին և Վ․ Դ․ Տիխոմիրով, 1927), «Ցաբլոչկո» մասսայական պարով։ Այդ միտումը առավել ցայտուն արտահայտվել է Վ․ Ի․ Վայնոնենի (P․ Վ․ Ասաֆևի «Փարիզի բոցը», 1932) և Վ․ Մ․ ճաբուկիանիի (Ա․ Մ․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը», 1936, Ա․ Ա․ Կրեյնի «Լաուրենսիա», 1939) P-ներում։ 1930-ական թթ․ կեսից մինչև 1950-ական թթ․ կեսը սովետական P-ի գլխավոր ժանրերից մեկը պարային դրաման էր․ բեմադրություններով աչքի են ընկել Ռ․ Վ․ Զախարովը (P․ Վ․ Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1934), Լ․ Մ․ Լավրովսկին (Մ․ Մ․ Պրոկոֆևի «Ռոմեո և Զուլիետ», 1940), կատարումներով՝ առանձնապես Դ․ Մ․ Ուլանովան, ինչպես և Կ․ Մ․ Մերգեևը, Տ․ Մ․ Վեչեսլովան, Ն․ Մ․ Դուդինսկայան, Օ․ Վ․ Լեպեշինսկայան, Ա․ Մ․ Մեսսերերը, Մ․ Մ․ Դաբովիչը, Դ․ Ֆարմանյանցը։ 1930-ական թթ․ բալետային թատրոններ են ստեղծվել բազմաթիվ հանրապետություններում։ Միութենական հանրապետությունների Բ–ի առաջատար գործիչներից են Դ․ Ալմասզադեն, Բ․ Բեյշենալիևան, Լ․ Զախիդովան, Դ․ Իզմայլովան, Վ․ Ֆ․ Կալինովսկայան, Վ․ Մ․ ճաբուկիանին, Զ․ Ա․ Նասրետդինովան, Դ․ Կ․ Մաբալյաուսկայտեն, Լ․ Պ․ Մախյանովան, Լ․ Վեքիլովան, Վ․ է․ Վիլցինը, Պ․ Պ․ Վիրսկին, Վ․ Ի․ Վռոնսկին, Մ․ Տուրգունբաևան։

1950-ական թթ․ կեսից, սովետական Բ–ի զարգացման նոր փուլում, մեծ է հետաքըր-քըրությունը մարդու բարդ ներաշխարհի նկատմամբ։ ժամանակակից բալետմայստերները շարունակում են զարգացնել հայրենական Բ․, կատարում են ստեղծագործական ակտիվ որոնումներ, կյանքի կոչում բեմից շատ տարիներ բացակա ժանրեր՝ հրապարակախոսական բալետպլակատը (Լ․ Վ․ Յակոբսոն), բալետային սիմֆոնիան (Դ․ Դ․ Շոստակովիչի երաժշտությամբ՝ «Լենինգրադյան սիմֆոնիա», 1961, բալետմայստեր Ի․ Դ․ Բելսկի)։ Ցոլ․ Ն․ Դրիգորովիչի Բ–ները խոր հոգեբանական դրամաներ են (Ս․ Ս․ Պրոկոֆևի «Քարե ծաղիկը», 1957, Ա․ Ջ․ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին», 1961, Ա․ Ի․ Խաչատրյանի «Մպարտակ», 1968)։ 1940–1950-ական թթ․ Մոսկվայի և Լենինգրադի թատրոնների նշանավոր պարողներից են՝ Ա․ Յա․ Շելեստը Մ․ Մ․ Պլիսեցկայան, Ռ․ Մ․ Մտրուչկովան, Ա․ Ի․ Կոլպակովան, Ն․ Վ․ Տիմոֆեևան, 1960-ական թթ․՝ Վ․ Վ․ Վասիլևը, Ն․ Ի․ Բեսսմերանովան, Մ․ Լ․ Լավրովսկին, Մ․ է․ Լիեպան և ուրիշներ։ ՄՍՀՄ–ում կա (1970) 40 օպերայի և բալետի թատրոն։ Պրոֆեսիոնալ կոլեկժւիվների կողքին գոյություն ունեն նաև ինքնագործեր: