Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտությունը, առաջ էին քաշում տարերային բունտի մասին իրենց վոլյունտարիստական տեսակետը։ XIX դ․ 60–70-ական թթ․ Բ․ տարածվել է տնտեսապես հետամնաց (Իսպանիա, Իտալիա, Հարավային Ֆրանսիա, Շվեյցարիա ևն) երկրներում։ Ձգտելով իրականացնել իրենց գաղափարները՝ բակունիստները ստեղծում էին գաղտնի, մասսաներից կտրված կազմակերպություններ։ Համախմբելով անարխիստական ուժերը՝ նրանք վարել են պառակտիչ գործունեություն, հատկապես I Ինտերնացիոնալում։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը, բացահայտելով բակունիստների մանրբուրժուական էությունը, հասան նրանց առաջնորդների վտարմանը Ինտերնացիոնալից։ Բանվոր դասակարգի գիտակցականության և կազմակերպվածության բարձրացումը XIX դ․ վերջին P․ վերածեց մասսաներից կտրված աղանդի։ Բ․ նպաստել է տարբեր անարխիստական կամ անարխիզմին մոտ հոսանքների առաջացմանը։

ԲԱԿՈՒՆԻՆ Միխայիլ Ալեքսանդրովիչ [18(30)․ 5․ 1814, Տվերի նահանգի Նովո– տորժոկի գավառ – 19․ 6 (1․ 7)․ 1876, Բեռն], ռուս հեղափոխական, անարխիզմի ն նարոդնիկության հիմնադիրներից ու տեսաբաններից, ծագումով ազնվական։ 1836–40-ին ապրել է Մոսկվայում, եղել է Ն․ Վ․ Ստանկնիչի խմբակի անդամ, մոտ է եղել Վ․ Դ․ Բելինսկու, հետագայում Ա․ Ի․ Դերցենի ն Ն․ Պ․ Օգարյովի հետ։ Այդ տարիներին հետևել է Ֆիխտեի, ավելի ուշ՝ Հեգելի փիլիսոփայությանը։ 1840-ին մեկնել է արտասահման, հարել ձախ հեգելականներին։ Ցյուրիխում Բ․ ծանոթացել է Վ․ Վայտլինգի հետ, հետաքրքրվել կոմունիստական շարժմամբ։ Փարիզում (1844) մերձեցել է Պրուդոնին, ծանոթություն հաստատել Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի հետ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1848–49-ի հեղափոխությանը։ Դրեզդենի 1849-ի ապստամբությունից հետո ձերբակալել են և 1851-ին հանձնել Նիկոլայ I-ին, որի առաջարկությամբ Պետրոպավլովյան ամրոցում գրել է «Խոստովանություն» Այդ երբեմնի զղջման ձև կրող փաստաթղթի շնորհիվ Բ․ հույս ուներ ամեն գնով վերգտնել ազատությունը։ Սակայն 1857-ին նրան աքսորեցին Սիբիր։ 1861-ին փախել է Սիբիրից և ճապոնիայի ու ԱՄՆ–ի վրայով անցել Անգլիա։ 1864-ին ընդունվել է I Ինտերնացիոնալի մեջ, սակայն ստեղծել է անարխիստական կազմակերպություններ, փաստորեն գործել ընդդեմ Ինտերնացիոնալի։ 1872-ին, քայքայիչ գործունեության համար Ինտերնացիոնալից հեռացվել է։ 1862–63-ին գործակցել է Դերցենի և Օգարյովի հետ, ունեցել է կապեր առաջին <ԶեմԱա ի վույա>– հետ։ Ֆրանս–պրուսական պատերազմի ժամանակ մասնակցել է Լիոնի ապստամբությանը (1870), այնուհետև՝ անարխիստների ելույթին Իտալիայում (1874)։ Մարքսիզմը ըմբռնել է «տնտեսական մատերիալիզմի» ոգով։ Մարդկության հիմնական չարիքը համարելով պետությունը՝ Բ․ մարդկության ազատությունը կապել է պետության «պայթեցման», իշխանության ոչնչացման հետ։ Նա ժըխտել է հեղափոխության նախապատրաստման անհրաժեշտությունը, պայքարել պրոլետարիատի դիկտատուրայի մարքսիստական ուսմունքի դեմ, հիմնական հեղափոխական ուժ համարել գյուղացիությանը և լյումպեն պրոլետարիատին։ Մուր քննադատության է ենթարկել կրոնն ու եկեղեցին։ Բ–ի անվան հետ է կապվում անարխիզմի տարատեսակներից մեկը՝ բակունիզմը։ Բ–ի հայացքները քննադատել են Կ․ Մարքսը, Ֆ․ էնգելսը, Վ․ Ի․ Լենինը և Դ․ վ․ Պլեխանովը։ Երկ․ Избр․ соч․, т․ 1-5, П․-М․, 1919-21; Собр․ соч․ и писем, т․ 1–4, М․, 1934–35․ Գրկ․ Пирумова Н․, Бакунин, М․, 1970․

ԲԱԿՈՒՆՑ Ակսել [Թևռսյան Ալեքսանդր Ստեփանի, 13(25)․6․1899, Դորիս – 1937], հայ սովետական գրող, կինոդրամատուրգ, բանասեր, թարգմանիչ։ Սովորել է Դորիսի ծխական դպրոցում, ապա էջմիածնի Դևորգյան ճեմարանում (1910–17), ուր աշակերտել է ժամանակի նշանավոր հայագետներին։ Ա․ Բակունց 1915–16-ին աշխատել է Զանգեզուրի Լոր (այժմ՝ Սիսիանի շրջան) գյուղում որպես ուսուցիչ։ 1918-ին կամավորական խմբերի շարքում մասնակցել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին (էրզրում, Կարս, Սարդարապատ)։ 1918–19-ին եղել է թղթակից, սրբագրիչ, Երևանի որբերի գիմնազիոնի դասատու, ապա ընդունվել է Թիֆլիսի պոլիտեխնիկումը։ 1920–23-ին ուսանել է Խարկովի գյուղատնտ․ ինստ–ում, որն ավարտելուց հետո աշխատել է Երեվանի սերմնաբուծական կայանում, Զանգեզուրում (1924–26-ին գավառի գլխավոր գյուղատնտեսն էր և հողբաժնի վարիչը) Հողժողկոմատում և գյուղատնտ․ մամուլի օրգաններում։ Դրել սկսել է Դևորգյան ճեմարանում սովորելու տարիներին։ 1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում տպագրել է ֆելիետոն Դորիսի քաղաքագլխի ապօրինությունների մասին, իսկ 1918-ին Երևանի «ժողովուրդ» թերթում՝ մի շարք ակնարկներ՝ պատերազմական թեմայով։ 1920-ական թթ․ նախաձեռնել է Հայկական ՍՍՀ Հողժողկոմատի «Դյուղացու գրադարան» մատենաշարը, որտեղ լույս են տեսել Բ–ի հանրամատչելի ագրոզրույցները։ 1923–25-ին «Մարտակոչ» (Թիֆլիս) և «Խորհրդային Հայաստան» թերթերում տպագրվել են Բ–ի «Մեր գյուղերում», «Դավառական նամականի», «Նամակներ գյուղից» ակնարկների շարքերը, որտեղ ներկայացված են զանգեզուրյան գյուղի տնտ․ վիճակը, մարդկանց հոգեբանության մեջ հնի ու նորի բախումը։ Բ–ին գրական հռչակ է բերել պատմվածքների «Մթնաձոր» (1927) ժողովածուն, ուր տեղ են գտել «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին», «Տիգրանուհին», «Մթնաձորի չարքը» և այլ գործեր։ ժողովածուում Բ․ պատկերել է Մթնաձորի բնությունը, մարդկանց սոցիալական կենցաղը, հայ գեղջուկների հոգու գեղեցկությունը։ 1927-ին լույս է տեսել «Հովնաթան Մարչ» երգիծական վիպակը, ուր ծաղրված են ազգային ռոմանտիզմի պատրանքները։

Բ–ի ստեղծագործական զարգացման մեջ նշանակալից է «Սև ցելերի սերմնացանը» (1933) ժողովածուն, ուր տեղ գտած «Նամակ ռուսաց թագավորին», «Մպիտակ ձին», «Բրուտի տղան», «Պրովինցիայի մայրամուտը», «Սև ցելերի սերմնացանը» և այլ պատմվածքներում գեղարվեստական մեծ վարպետությամբ արտացոլված են աշխատավոր մարդու հոգեկան բարձր արժանիքները, հայրենի բնության պոեզիան, ժողովրդի կյանքի սոցիալական վերափոխությունները։ 1935-ին հրատարակվել է «Անձրևը» ակնարկների ժողովածուն, նույն թվականին՝ նաև «Եղբայրության ընկուզենիները» գիրքը։ Այստեղ «Կյորես» երգիծական վիպակում նկարագրված է գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը։ 1935-ին «Խորհրդային գրականություն» (JN* 1, 2, 3) ամսագրում տպագրվել են «Խաչատուր Աբովյան» անավարտ կենսագրական վեպի հատվածները։ Անավարտ է մնացել նաև «Կարմրաքար» էպոպեն՝ նվիրված հայ գյուղին։

Բ․ իր ավանդն է ներդրել հայկ․ կինեմատոգրաֆիայի ձևավորման մեջ։ «Հայֆիլմ»-ում, որպես սցենարական բաժնի վարիչ, խթանել է ազգային կինոյի զարգացմանը, զբաղվել կինոդրամատուրգիայով։ Բ–ի սցենարներով նկարահանվել են «Սև թևի տակ» (1930), «Տրագեդիա Արագածի վրա» (1931), «Զանգեզուր» (1936) ֆիլմերը։

Բ–ի բանասիրական աշխատություններից ուշագրավ է «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» (1932)։

Բ․ թարգմանել է Ն․ Վ․ Դոգոլի «Տարաս Բուլբա»-ն (1934), աշխարհաբարի է վերածել միջնադարյան առակների «Աղվեսագիրք» հավաքածուն (1935)։

Բ․ սովետական գրականությունը հարըստացրել է պատմվածքի և վիպակի դասական նմուշներով, ազգային–գեղարվեստական մտածողությունն արտահայտող ոճով։ Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն որակ է։

Երկ․ Երկ․, հ․ 1–2, Ե․, 1964։ Դրականության մասին (հոդվածների ժողովածու), Ե․, 1959։

Գրկ․ Սարգսյան Ւ․, Սկսել Բակունց, «Նորք», 1928, գիրք 1։ Սկսել Բակունցի ստեղծագործությունը (հոդվածների ժող․), Ե․, 1959։ Իշխանյան Ռ․, Ակսել Բակունց (կենսագրություն և մատենագիտություն), Ե․, 1960։ Ն ու յ ն ի, Բակունցի լեզվական արվեստը, Ե,․ 1965։ Նույնի, Բակունցի կյանքն ու արվեստը, Ե․, 1974։ Աղաբաբյան Ս․, Սկսել Բակունց, Ե․, 1971։ ЗелинскийК․, Аксель Бакунц, «Дружба народов», 1956, Jsfe 5; Агабабян С․, Аксель Бакунц, М․, 1965․ Ս․ Աղաբաբյան

ԲԱԿՈՒՆՑ Դևորգ Արսենի (ծն․ 21․ 10․ 1913, Շուշի, Լեռնային Ղարաբաղ), հայ սովետական էլեկտրիկ, տեխ․ գիտ․ դ–ր (1973), ՀՍՍՀ վաստակավոր գյուտարար: