Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նելու նպատակով։ 1876-ին վերադարձել է Գերմանիայից և աշխատել Սիմֆերոպո– լի (Ղրիմ) թաթարական ուսուցչական սե– մինարիայում որպես տեսուչ։ Նրա ջան– քերով Սիմֆերոպոլում հիմնվել է հայ կանանց ընկերությունը և հասարակական գրադարան–ընթերցարան։ 1881–82-ին աշխատել է Ներսիսյան, այնուհետև՝ Նոր Նախիջևանի հայոց թեմական դպրոցում։ P․ գրել է ««Համառոտ գործնական հոգե– բանություն» (1882), որը երկար ժամանակ օգտագործվել է որպես ուսուցչական միակ ձեռնարկ, և «Ուղեցույց հայ ուսուցչի, ընդհանուր մեթոդիկա և առաջին տարվա նյութի մշակությունը» (1882) աշխատու– թյունները։ Աշխատակցել է «Մանկավար– ժական թերթ» (1878–79) և «Վարժարան» (1883–84) պարբերականներին։ Վճռա– կան նշանակություն է տվել զննականու– թյան սկզբունքին, հանդես է եկել առաջա– վոր կրթա–դաստիարակչական հայացքնե– րով, պարզաբանել մայրենի լեզվի ուսուց– ման խնդիրները, շարադրել նրա մեթոդի– կայի պատմությունը։ Բ․ առաջինն էր հայ իրականության մեջ, որ, հետևելով Ի․ Մ․ Սեչենովի ռեֆլեկտոր տեսությանը, մտապատկերները դիտել է իբրև իրակա– նության արտացոլման յուրահատուկ ձև։

ԲԱՀԱԹՐՅԱՆ Բահաթուր Ավետիսի (16․ 4․ 1872, Շուշի – 1․ 12․ 1934, Երե– վան), հայ մաթեմատիկոս։ Ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1890)։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչու– թյուն անելուց հետո, 1892-ին ընդունվել և 1896-ին ավարտել է ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1896–99-ին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ P․ Ա․ Բահտթրյան 1899–1914-ին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպ– յան երկրամասում և Աիբիրում՝ զբաղվե– լով գլխավորապես ոսկու և նավթի հետա– խուզությամբ։ 1914-ին հրավիրվել է էջ– միածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մա– թեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ ճե– մարանը փակվելուց հետո, 1918-ից աշխա– տել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923-ից Երևանի պետական համալսարա– նում դասախոսել է բարձրագույն հանրա– հաշիվ, թվերի տեսություն և մաթ․ անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմու– թյան հարցերով, մասնավորապես՝ Անա– նիա Շիրակացու մաթ․ ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։ Վ․ Սաղաթեւյան

ԲԱՀԱԹՈՒՐ (Բ ա հ ա թ ր յ ա ն) Եկա– տերինա Բեգլարի [1870, գ․ իյլսնքենդ (այժմ՝ քաղաք Ստեփանակերտ) – 9․11․ 1944, Երևան], հայ սովետական դրամա– տուրգ։ Սովորել է Շուշվա ռուս․, ապա՝ Մարիամյան դպրոցներում։ 1900-ին տե– ղափոխվել է Բաքու։ Առաջին ակնարկը՝ «Մռայլ օրեր», լույս է տեսել «Մուրճ»-ում, 1905-ին։ Բ–ի դրամատիկական լավագույն գործերից են «Կամքի եղերգը», «Արա և Շամիրամ»-ը (1915)։ Անդրկովկասում սո– վետական իշխանության հաղթանակից հե– տո գրել է պատմա՜հեղափոխական թե– մայով «Արտավազդ» (հրտ․ 1923) հերո– սական դրաման (բեմադրվել է Ալեքսանդ– րապոլում, Բաքվում, Թիֆլիսում և այլուր)։ «Դիվան» նույնաբնույթ դրամայում ար– տացոլված է հայ բանվորների ու գյուղա– ցիների պայքարը նորաստեղծ սովետա– կան պետության ամրապնդման համար (բեմադրվել է 1930-ին, Թիֆլիսում)։ Բ․ Հովակիմյան

ԲԱՀԱՄՆԵՐ (Bahamaz), պետություն Վեստ–Ինդիայում, Ֆլորիդա թերակղզուց հարավ–արևելք։ Տարածությունը 11,4 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 215 հզ․ (1972), մոտ 85%-ը՝ նեգրեր և մուլատներ։ Վար– չականորեն բաժանվում է 21 օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Նասո (Նասաու)։ Պաշ– տոնական լեզուն անգլերենն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպա– լատյա պառլամենտին։ Գործադիր իշխա– նությունն իրականացնում է Մինիստրնե– րի խորհուրդը։ Բ․ գտնվում է մոտ 700 կղզիներից բաղկացած (բնակեցված է 30-ը) արշիպելագի վրա, որն ունի կորա– լային ծագում, հարթ մակերևույթ։ Կլի– ման արևադարձային է, պասատային։ Գերակշռում է սավաննային և թփուտա– մացառուտային բուսածածկույթը։ Տեղ– ւոեղ տարածված են թանկարժեք ծառա– տեսակներով մշտադալար անտառները։ Ուոտլինգա կղզին առաջինն էր, որ հայտ– նաբերեց Կոլումբոսը (1492)։ 1783-ից Անգ– լիայի գաղութն էր։ 1964-ին ստացավ ներ– քին ինքնավարություն, իսկ 1973-ի հուլի– սի 10-ին հռչակվեց անկախ պետություն։ Բ–ում Անգլիայի համաձայնությամբ ԱՄՆ–ը ստեղծել է ռազմական բազաներ։ Քաղաքական կուսակցություններն են Պրոգրեսիվ լիբերալ կուսակցությունը (կառավարող), Բահամյան կղզիների միացյալ կուսակցությունը, Սոցիալ–դե– մոկրատական կուսակցությունը, Ազատ– պրոգրեսիվ լիբերալ կուսակցությունը։ Բ․ ագրարային, թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության հիմքը երկրագործու– թյունն է։ Մշակում են ագավա, անանաս, լոլիկ, կարտոֆիլ, մրգեր, շաքարեղեգ։ Զարգացած է ձկնորսությունը և ծովային արդյունագործությունը։ Ունի անւոառա– վերամշակման արդյունաբերություն, փայ– տե և ծղոտե իրերի տնայնագործական ար– տադրություն։ Երկրի եկամտի համար կա– րևոր գործոն է զբոսաշրջիկությունը, որը տալիս է ազգային համախառն արտադրան– քի 90%-ը։ Աշխատող ուժի մեծ մասը զբաղ– ված է սպասարկման ոլորտում։ Տնտ․ կա– պերի մեջ է ԱՄՆ–ի, Կանադայի և Անգլիա– յի հետ։ Դրամական միավորը բահամա– կան դոլարն է (հավասար է ամերիկյան մեկ դոլարի)։ Ռ․ Հարությունյան

ԲԱՀԱՌԼՈՒ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղա– լիանի շրջանում, Գեղի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Գեղիի սովետական տնտե– սության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։

ԲԱՀԱՐ Մոհամմադ Թաղի մալեք օշ–շոա– րա (1886–1951), պարսիկ բանաստեղծ, բանասեր–գիտնական, հասարակական գործիչ։ Թեհրանի համալսարանի պրոֆե– սոր (1935)։ Ստացել է մալեք օշ–շոարա («բանաստեղծների արքա») տիտղոսը։ Ստեղծագործական վերելքը կապված է