տարար։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1940)։ 1953–72-ին եղել է Կենտրոնական էներգալաբորատորիայի գլխավոր ինժե– ները, իսկ 1972-ից «Հայգլխէներգո» վար– չության «Հայէներգակարգավորում» ձեռ– նարկության դիրեկտորն է։ Հիմնական աշ– խատանքները, որոնցից մի քանիսի հա– մար ստացել է արտոնագիր, վերաբերում են էներգահամակարգերի ավտոմատ կարգավորման հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ԲԱԿՈՒՆՑ Երեմիա Սայադի (1892, Դո– րիս – 1938), կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1908-ից։ Մկըզբ– նական կրթությունն ստացել է Դորիսի երկդասյան դպրոցում, ապա, էջմիածնի Դևորգյան ճեմարանն ավարտելուց հետո (1914), ընդունվել է Պետրոգրադի նյար– դահոգեբանական ինստ–ի իրավաբանա– կան ֆակուլտետը։ 1914–17-ին P․ Պետ– րոգրադի բոլշևիկյան կոմիտեի ագիտ– կագմակերպիչն էր, այնուհետև՝ ագիտ– կոլեգիայի քարտուղարը։ Մասնակցել է Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը (1917)։ Հուլիսյան օրե– րից հետո մեկնել է Բաքու, ՌՄԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի հանձնարարությամբ ընդ– հատակյա աշխատանք կատարել Զանգե– գուրում։ 1920–21-ին մասնակցել է Զան– գեգուրում քաղաքացիական կռիվներին։ Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո նշանակվել է Զանգե– գուրի Հեղկոմի նախագահ, ՀԿ(բ)Կ Ալեք– սանդրապոլի գավկոմի քարտուղար, կու– սակցության Տաշքենդի օկրուգային կոմի– տեի քարտուղար (1929–30), Կույբիշևի մարգային բանգյուղտեսչության նախա– գահի տեղակալ, Դործադիր կոմիտեի քար– տուղար (1930–37)։ Եղել է Համկ(բ)Կ XII, XIII համագումարների պատգամա– վոր։ տ․ Գբիգորյան
ԲԱԿՈՒՆՑ մնադա Ալեքսանդրի (ծն․ 20․ 8․ 1925, Դորիս), հայ բժիշկ–ֆիզիոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1966), ՀՍՍՀ ԴԱ թղթ–ան– դամ (1968), ՀՍՍՀ ԴԱ Նախագահության գլխավոր գիտնական քարտուղար (1971)։ Ս․ U․ Բակունց ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ա․ Բակունցի որդին։ Ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը (1950)։ Մինչև 1957-ը աշխատել է ՀՍՍՀ տարբեր շրջաններում որպես պո– լիկլինիկայի և բուժմիավորման գլխավոր բժիշկ։ 1957-ից աշխատել է ՀՍՍՀ ԴԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ում՝ սկզբում որպես կրասեր գիտական աշ– խատող, այնուհետև՝ գիտնական քար– տուղար, դիրեկտորի տեղակալ գիտ․ գծով, 1964-ից՝ դիրեկտոր։ Դիտական աշխա– տանքները վերաբերում են արտաթոր– ման օրգանների (երիկամներ, միզածո– րաններ), օրգանիզմի հարթ մկանների և վեգետատիվ նյարդային համակարգի ծայ– րամասերի ֆիզիոլոգիային։ Երկ․ Вопросы физиологии мочеточников, Д․, 1970․
ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, գրա– կան աուն–թան դարան Հայկական ՍՍՀ Դորիս քաղաքում։ Դործում է 1970-ից։ Տեղավորված է այն տանը, ուր ծնվել և ապրել է գրողը։ Մի քանի բաժիններում զետեղված են Ա․ Բակունցի անձնական իրերը, ծնողների, Դևորգյան ճեմարանի ուսուցիչների և իր լուսանկարները։ Փաս– տագրական նյութերը պատմում են գրողի զինվորական կյանքի, Թիֆլիսի պոլիտեխ– նիկումում, Խարկովի գյուղատնտ․ ինստ– ում ուսումնառության տարիների մասին։ Բակունցի աուն–թանգարանի սրահներից մեկը Առանձին բաժին է հատկացված գրողի գրական գործունեությանը, ցուցադրված են նրա երկերի առաջին հրատարակու– թյունները, հոդվածները, ճառերը, բազ– մաթիվ լեզուներով թարգմանված երկե– րը^․ տ–թ–ում պահպանվում է գրողի գրա– դարանը։
ԲԱԿՈՒՐ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ 38), Պարթևաց Ռրոդես II թագավորի որդին և գահակիցը։ Մ․ թ․ ա․ 53-ի հունիսին Արտա– շատում կնքած հայ–պարթևական դաշինքն ամրապնդվել է Բ–ի և Հայոց թագավոր Արտավազդ Բ–ի քրոջ ամուսնությամբ։ Օժտված լինելով զորավարական տաղան– դով՝ Բ․ եղել է պարթևական արշավանք– ների կազմակերպիչը։ Մ․ թ․ ա․ 52–50-ին գլխավորել է Ասորիքում և Փոքր Ասիա– յում պարթևական զորքերի գործողու– թյուններն ընդդեմ Հռոմի։ Մ․ թ․ ա․ 50-ի գարնանը Բ․ նոր արշավանք է նախապատ– րաստել Հռոմի դեմ, սակայն Որոդես II անսպասելիորեն Ասորիքից ետ կանչելով՝ խանգարել է նրան իրագործելու այդ մտադրությունը։ Հռոմեա–պարթևական նոր պատերազմի սկզբին (մ․ թ․ ա․ 40) Բ․ վերստին գրավել է Ասորիքը և Փյու– նիկիան։ Բ–ի ասորիք–պաղեստինյան ար– շավանքներին մասնակցել են նաև հայկ․ զորագնդերը։ Բ–ի զորավարներից էր Բար– զափրանես Ռշտունին, որը, ըստ Մովսես Խորենացու, անցել է Դալիլեյա և այնտեղ ապստամբություն հրահրել հռոմեացինե– րի դեմ։ Բ–ի ռազմական հմուտ գործողու– թյունների շնորհիվ մ․ թ․ ա․ 40–38-ին Պա– ղեստինը, Ասորիքը և Փոքր Ասիան անցել են պարթևական տիրապետության տակ։ Սակայն մ․ թ․ ա․ 38-ին, Դինդարոս լեռան մոտ (Անտիոքից ոչ հեռու) ճակատամար– տում Բ․ սպանվել է։ Պարթևական զորա– բանակի պարտությամբ Եփրատը վերս– տին ճանաչվել է հռոմեական և պարթե– վական տերությունների սահմանագիծ։ Բ–ի զոհվելուց հետո Որոդես II հրաժար– վել է գահից՝ հօգուտ մյուս որդու՝ Հրա– հատ I V-ի։ Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Моммзен Т․, История Рима, т․ 5, М․, 1949, с․ 327-28․
ԲԱԿՈՒՐ Ա (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161 –162-ին։ Դահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ P-ի մասին տեղեկությունները կըց– կըտուր են։ Հռոմեական զորավար Ստա– տիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրա– վել է Արտաշատը և ձերբակալել Բ–ին։ Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը հռոմեական նա– հանգ դարձնելու մտադրությունից։ Մար– կոս Ավրելիոս կայսրը հայկ․ գահը կըր– կին հանձնել է Սոհեմոսին։ Բ․ եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդե– գրվել Ավրելյան տոհմում։ Բ․ ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ։ Գրկ․ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Մ անանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատ– մության, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։
ԲԱԿՈՒՐԱՆ (ծն․ թ․ անհտ․- 1178), հայ իշխան (Օշինյանների տոհմից), Կիլի– կիայի Պապեռոն քաղաքի կառավարիչ 1151-ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին, որը սպանվել էր Ռուբինյան իշխան Թորոս P-ի դեմ պայքարում։ P-ի քույր Ռիթան ամուսնացած էր Թորոս Բ–ի եղբայր Ստե– փանեի հետ։ Վերջինիս եղերական մահից հետո (1165) Ռիթան Ռուբեն և Լևոն զա– վակների հետ բնակվել է Պապեռոնում, Բ–ի մուո։ Մլեհ իշխանի մահից հետո (1175) Կիլիկիայի հայկական պետությանը հա– ջորդաբար տիրել են Բ–ի խնամատարու– թյան ներքո գտնվող Ռուբեն Բ․ և Լևոն Բ․։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ–, Սիսուան, Վնտ․, 1885։
ԲԱԿՈՒՐԻԱՆԻ, քաղաքատիպ ավան Վրացական ՍՍՀ Բորժոմի շրջանում։ 2,9 հզ․ բնակիչ (1969)։ Լեռնակլիմայական առողջարան, Թրիալեթի լեռնաշղթայի հս․ լանջերին՝ 1700 մ ծ․ մ․ բարձր։ Ամառը չափավոր տաք է (ջերմաստիճանը հուլի– սին՝ մոտ 14°С), ձմեռը՝ մեղմ (ջերմաստի– ճանը հունվարին՝ –6°С)։ Բ–ում բուժվում են ավշային հանգույցների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հի– վանդություններով, սակավարյունությամբ տառապող երեխաներ։ Դահուկային սպորտի համամիութենական կայան է։
ԲԱՀԱԹՐՏԱՆ Առաքել (1848, Շուշի– 5․ 2․ 1883, Խարկով), հայ մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ։ Սկըզբ– նական կրթությունն ստացել է Շուշվա հոգևոր ուսումնարանում, այնուհետև՝ Մոսկվայի Լագարյան ճեմարանում (1869)։ 1874-ին ավարտել է Արևելյան լեզվագի– տության լիցեյը և ստացել թեկնածուի գիտական աստիճան։ Նույն թվին մեկնել է Դերմանիա մանկավարժություն ուսա–