Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բնակչության, մասնավորաբար հայերի թիվը։ Լինչի տվյալներով՝ XIX դ․ վերջին Բ–ի բնակչությունը կազմում էր 30 հզ․, մեկ երրորդը՝ հայ։ XX դ․ սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց։ Միայն Կարմրակ եկեղեցու բարեկարգ դպրոցում սովորում էր ավելի քան 100 աշակերտ։ Երիտթուրքերի կառավարությունը 1915-ին Բ–ի հայությանը ևս բնաջնջման և աքսորի ենթարկեց։ Հայերի վերջին մնացուկները Բ–ից տարագրվեցին 1916-ից հետո, երբ հեռացան ռուս․ զորքն ու հայ կամավորական ջոկատները։ Այժմ Բ․ Թուրքիայի ծխախոտի ու կաշվի արդյունաբերության կենտրոն է։ 1965-ի տվյալներով ուներ 18,5 հզ․ բն․ (հիմնականում՝ քրդեր, թուրքեր)։ Բ–ից են սերում Վ․ Սարոյանի ծնողները։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806, էջ 171–75։ Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855, էջ 45։ Սարգսյան Ն․, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864, էջ 239–46։ Ալպոյաճյան Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950, էջ 440–45։ էվլիյա Չելեբի, Ե․, 1967։ (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 4․ Թուրքական աղբյուրներ, 3)։ Линч X․ Փ․ Б․, Армения․․․, т․ 2, Тифлись, 1910, с․ 186–200; Шарафхан ибн Шамсаддин Бидлиси, Шарафнаме, т․ 1, М․, 1967․

ԲԱՂԻՆՅԱՆ Կոստանդին Աբրահամի (22․ 3․ 1908, Թիֆլիս), սովետական իրավագետ, միջազգային իրավունքի տեսաբան։ Իրավագիտության դ–ր (1959)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1938-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ակադեմիան, 1948-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան, 1957-ին՝ Հաագայի միջազգային իրավունքի դասընթացները։ 1940–1946-ին աշխատել է ՍՍՀՄ դատախազությունում, 1946-ին՝ Միջազգային ռազմական տրիբունալում (Տոկիո) որպես քննիչ։ 1948–ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ–ում։ 1962–67-ին աշխատել է ՄԱԿ–ի քարտուղարությունում որպես միջազգային իրավունքի կոդիֆիկացման և զարգացման բաժնի դիրեկտոր, ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեի ագրեսիայի բնորոշման և միջազգային իրավունքի սկզբունքների հատուկ կոմիտեների քարտուղար, միջազգային իրավունքի հանձնաժողովի քարտուղար։ Գիտական աշխատությունները նվիրված են միջազգային իրավունքի հարցերին։

ԲԱՂԻՐԽԱՆԻ ՎԱՆՔ, XIII դարի ճարտարապետական հուշարձան ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի Քռասնի գյուղի մոտ, Բաղիրխան լեռան արևելյան լանջին։ Պարսպապատ վանքը կառուցված է քառակուսի հատակագծով։ Հվ․ և արմ․ պարիսպներին ներսից կից են բնակելի և տնտ․ շինությունները։ Միակ եկեղեցին ավանդատներով թաղածածկ դահլիճ է՝ կառուցված կաթնագույն անմշակ քարից։ Բ․ վ․ այժմ կիսավեր է։

Գրկ․ Բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։

Մ․ Հասրաթյան

ԲԱՂԻՐՈՎ (Բաղիրյան) Ռուբեն Քրիստափորի (ծն․ 1908, Շուշի), Սովետական Միության հերոս (23․ 9․ 1944), լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1944-ին ավարտել է Աշխաբադի ռազմա հետևակային ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ։ Եղել է վաշտի հրամանատար։ Աչքի է ընկել Կրիստինոպոլի (Լվովի մոտ) երկաթուղային կամրջի պաշտպանության ժամանակ, Բուգի, Սանի և Վիսլայի գետանցման մարտերում, որի համար և արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։

ԲԱՂԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում։ XX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԱՂՄԱՆՅԱՆ Անդրանիկ Մուսայելի (ծն․ 19․1․1913, գ․ Չորաթան, ՀՍՍՀ Շամշադինի շրջան), հայ սովետական պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1947–57-ին եղել է Երևանի բժշկական ինստ–ի մարքսիզմ–լենինիզմի հիմունքների ամբիոնի վարիչ, 1957-ից եղել է ՍՄԿԿ պատմության և քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ Զբաղվել է բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի պատմության հարցերով։

ԲԱՂՄՈՎԴԻ, գյուղ Պարսկաստանի Գեափլա գավառում (Համադանից հարավարևելք)։ XIX դ․ վերջին ուներ 256 հայ բնակիչ (40 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

ԲԱՂՅԱՆ Գրիգոր Կարապետի [31․ 3․ 1914, գ․ խաչակապ, Ելիզավետպոլի նահանգ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանում)– 27․9․1965, Գրոդնո], գեներալ–մայոր (1963-ից), Սովետական Միության Գ․ Կ․ Բաղյան հերոս (29․ 6․ 1945)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Մովետական բանակում ծառայել է 1941-ի հունվարից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում մասնակցել է Ուկրաինայում (Զապորոժիեի շրջան) մղված մարտերին, ապա՝ Ստալինգրադյան ճակատամարտին։ 1943-ի նոյեմբերին ավարտել է գնդի հրամանատարների «Վիստրել» դասընթացները և գլխավորել 30-րդ հրաձգային կարմրադրոշ դիվիզիայի 71-րդ գնդի մարտական գործողությունները Կամենեց–Պոդոլսկի, Ստանիսլավ քաղաքների ազատագրման, Դեսնայի գետանցման ժամանակ և Կարպատներում մղված մարտերում։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ (1945-ի մայիս) ցուցաբերած խիզախության համար։ Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ (1948), ապա Գլխավոր շտաբի (1955) ռազմ. ակադեմիաները և շարունակել ծառայությունը սովետական բանակում (գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատար, ռազմ. օկրուգի հրամանատարի տեղակալ) ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Ալեքսանդր Նևսկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ք․ Գրիգորյան

ԲԱՂՆԱՐԻ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, սղոցարան, էլեկտրաղաց, գրադարան։ Բ․ հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1897-ին։

ԲԱՂՆԻՔ, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառում։ XX դ․ սկզբին ուներ 100 տուն բն․, որից 60-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Հակոբ)։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԱՂՆԻՔ, գյուղ Չարսանճագի Փերի գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 15 տուն (120 մարդ) հայ և 5 տուն քուրդ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Մինաս)։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԱՂՆԻՔ, բաղանիք, բաղնիս, շինություն, որը սարքավորված է մարմինը ջրով (ջրի հետ տաք օդի զուգակցմամբ՝ հռոմեական և թուրքական Բ–ում, կամ գոլորշու զուգակցմամբ՝ ռուսական Բ-ում) լվանալու համար։ Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից․ Հունաստանում իրենց բաղնիքային մասն ունեին գիմնասիոնները, Հռոմում՝ թերմերը։ Հայաստանում իրենց Բ–ներն են ունեցել պալատները, ամրոցները, վանքերը, քարավանատները, քաղաքները։ Միջնադարյան Հայաստանում Բ–ները եղել են նան բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայրեր։ Ճարտարապետական արժեք ունեն Գառնիի (II – III դդ․), Դվինի (VI–VII դդ․), Զվարթնոցի (VII դ․), Ամբերդի (X–XI դդ․), Անիի Բագրատունիների պալատի (X–XII ղդ․) և Հոնենց տոհմի (XII –XIII դդ․), Երևանի (XVIII –XIX դդ․), Ալեքսանդրապոլի (XIX դ․) Բ–ները։ ՍՍՀՄ–ում Բ–ների կառուցումը տարվում է տիպային նախագծերով․ 50–300-տեղանոց՝ քաղաքի, 10–50-տեղանոց՝ գյուղի և քաղաքատիպ ավանի համար։ Ըստ կառուցման տարբերում են՝