տուալետային, անցաթողային և համատեղված (խառը) տիպի Բ-ներ։ Անցաթողայինից հիմնականում օգտվում են համաճարակների և պատերազմների ժամանակ։ Այն ունենում է ախտահանման սենյակ (դեզկամերա) և երկու հանդերձարան՝ մեկը հանվելու, ուր լողանալուց հետո լողացողն այլևս մուտք չունի, մյուսը՝ ախտահանված հագուստը ստանալու և հագնելու համար։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարածված են եղել նաև բաղնիքային գնացքները, շարժական ցնցուղային սարքերը, գետնափոր Բ-ները։ Կառուցվում են նաև միայն ցնցուղներով սարքավորված շենքեր (ցնցուղային Բ-ներ)՝ տեղադրված ամառային տաղավարներում։ ժամանակակից Բ-ները երբեմն ունենում են լողավազան, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրների սենյակներ։ Տարածված են նաև շոգեսենյակներով Բ-ները։
Շոգեսենյակներում օդի ջերմաստիճանը 40–50°C է, իսկ հարաբերական խոնավությունը՝ 80–90%։ Բ-ի մակերեսի չափերը 1 տեղի համար. հանդերձարանը նախասրահով՝ 0,35 մ2, սպասարան–հովարանը՝ 0,75 մ2, լվացարանը՝ 2,35–2,40 մ2, ցնցուղը՝ 3,5 մ2, շոգեսենյակը՝ 6 մ2։ Ջրի ծախսը 1 լողացողի համար՝ 150 լ/վրկ, ցնցուղային սարքում՝ 400–60C լ/վրկ, լոգնոցում՝ 550 չ/ժամ։
Բ․ ունի կարևոր ֆիզիոլոգիական, հիգիենիկ, հակահամաճարակային և էսթետիկական նշանակություն։ Բ-ում լողանալը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Շոգեսենյակում մարմնի ջերմությունը համարյա ընդհատվում է, ջերմությունը բարձրանում մինչև 38–39°C, արագանում են օքսիդացման պրոցեսները և նյութափոխանակությունը, բացվում մաշկի ծակոտիները՝ ակտիվացնելով մաշկային շնչառությունը։ Մարմնի ուժեղ քրտնարտադրությունը նպաստում է օրգանիզմից վերջնական արգասիքների հեռացմանը և թեթևացնում երիկամների ծանրաբեռնվածությունը։ Բարձր ջերմության ազդեցությամբ մաշկի մազանոթները լցվում են ներքին օրգաններից եկող արյունով և նպաստում կանգային երևույթների վերացմանն ու արյան շրջանառության բարելավմանը։ Երևանի XVIII –XIX դդ․ բաղնիքներից (կտրվածք և հատակագիծ) Զվարթնոցի կաթողիկոսական պալատի բաղնիքի ներքին տեսքը (վերակազմություն՝ Հ․ Խալփախչյանի) Ամբերդի բաղնիքի ընդհանուր տեսքը Տաք և սառը օդի հաջորդական ներգործությունը նպաստում է արյան ճնշման և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորմանը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը։ Շոգեսենյակներից օգտվելը հակացուցված է օրգանական հիվանդություններով (աթերոսկլերոզ, անևրիզմա, հիպերտոնիկ հիվանդություն) տառապողներին և երեխաներին։