ԲԱՂՐԱՄՅԱՆ Գրիգոր Ալեքսանդրի [ծն․ 29․6(12․7․), 1915, ԼՂԻՄ–Ի Շուշի քաղաք], հայ սովետական ինժեներ–հիդ– րոտեխնիկ։ Տեխնիկական գիտ․ դ–ր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երե– վանի պոլիտեխնիկական ինստ–ը (1939)։ 1954-ից ՀՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստր։ ՀԿԿ ԿԿ անդամ (1960-ից) ։ Աշխատությունները վերաբերում են ՀՍՍՀ հիդրոտեխնիկական կառույց– ների, հողերի մելիորացիայի, ջրային ռե– սուրսների (այդ թվում ստորերկրյա ջրե– րի) օգտագործման, իռիգացիայի ու գյու– ղատնտ․ պատմության տարբեր հարցերին։ Մշակել է ստորերկրյա ջրերի օգտագործ– ման համար հիդրոտեխնիկական կառույց– ների հաշվարկի, գյուղատնտեսական բույսերի ոռոգման նորմաների արդյու– նավետ ընտրության մաթեմատիկական նոր մեթոդներ։ Տեխնիկական հաշվարկ– մամբ հիմնավորել է Սևանա լճի մակար– դակի բարձրացման անհրաժեշտությունը և առաջարկել այն իրականացնելու կոնկ– րետ միջոցառումներ։ ՀՍՍՀ IV, VI, VII, VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխա– տանքային կարմիր դրոշի, լեհական «Քա– ջերի խաչ» շքանշաններով։ Երկ․ Ջրային տնտեսության վիճակը և զար– գացման հեռանկարները Հայկական ՍՍՌ–ում, Ե․, 1962։ Սևանի անցյալը, ներկան և ապա– գան, Ե․, 1971։
ԲԱՂՐԱՄՅԱՆ Իլյա Ալեքսեյի [ծն․ 4․ 10․ 1928, գ․ Չարդախլու (այժմ՝ Աղրբ․ ՍՍՀ Շամխորի շրջան)], գեներալ–մայոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ (1959) և Գլխավոր շտաբի (1969) ռազմ, ակադեմիաները։ Ծառայել է Լատիշական հրաձգային դիվիզիայում, ԳԴՀ–ի սովետական զորախմբերում, ՝Մի– ջին Ասիայի և Անդրկովկասյան ռազմ, օկրուգներում։ Եղել է հրաձգային դիվի– գիայի հրամանատար։ 1973-ին ընտրվել է ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ–ի կենտրոնական կոմի– տեի նախագահ։ ՀՍՍՀ VIII գումարման Գե– րագույն սովետի դեպուտատ է։
ԲԱՂՐԱՄՅԱՆ Հովհաննես (Ի վ ա ն) Քրիստափորի (Խաչատուրի) [19․11 (2․ 12)․ 1897, Ելիզավետպոլ, այժմ Կիրո– վաբադ], սովետական ռազմական գոր– ծիչ, Սովետական Միության մարշալ (1955-ից), Մովետական Միության հերոս (29․7․ 1944)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Նախնական կրթությունն ստացել է եր– կաթուղային երկդասյան դպրոցում (Ելի– զավետպոլ), ապա Թիֆլիսի երկաթուղա– յին տեխնիկական ուսումնարանում։ Զին– վորական ծառայությունն սկսել է 1915-ին՝ որպես կամավոր–շարքային զինվոր ռուս, էքսպեդիցիոն կորպուսի Կովկասյան 2-րդ սահմանապահ գնդում, որը գործում էր Կովկասյան ռազմաճակատում։ 1917-ի հունիսին, ավարտելով Թիֆլիսի պրո– պորշչիկների դպրոցը, նորից մեկնել է ռազմաճակատ և ծառայել 3-րդ հայկ․ հրաձգային գնդում։ 1918-ի փետրվար– ապրիլին առաջին հայկ․ հեծյալ գնդի շարքերում կռվել է թուրք, բանակի դեմ Կարաուրգանի, Սարիղամիշի և Կարսի շրջաններում։ Նույն գնդի կազմում 1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատա– Հ․ Ք․ Բաղրամյան մարտին, 1920-ին՝ Մայիսյան ապստամ– բությանը Ալեքսանդրապոլում։ Մասնակ– ցել է քաղաքացիական կռիվներին Հայաս– տանում և Վրաստանում։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հե– տո P․ ծառայել է կարմիր բանակում որպես հայկ․ հեծյալ գնդի էսկադրոնի հրամանա– տար։ 1923-ին նշանակվել է Հայկական հրաձգային դիվիզիայի Ալեքսանդրապո– լի (Լենինական) հեծյալ գնդի հրամանա– տար (մինչև 1931-ը)։ 1925-ին ավարտել է հեծելազորային հրամկազմի կատարելա– գործման, 1931-ին՝ բարձրագույն հրամ– կազմի դասընթացները, 1934-ին՝ Մ․ Ֆրուն– զեի անվ․ ռազմ, ակադեմիան, 1938-ին՝ Գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիան։ 1940-ի դեկտեմբերից եղել է Կիևի Հատուկ ռազմ, օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ և շտաբի պետի տեղակալ։ Հայրենա– կան մեծ պատերազմի սկզբում եղել է Հարավ–Արևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ և շտաբի պետի տեղակալ, ապա Հարավ–Արևմտյան ուղ– ղության օպերատիվ խմբի և նույն ռազ– մաճակատի շտաբի պետ (մինչև 1942-ի հունիսը)։ Մասնակցել է Կիևի պաշտպա– նությանը (1941), Դոնի Ռոստովի ազա– տագրմանը, Մոսկվայի մոտ սովետական զորքերի հակահարձակմանը։ 1942-ին, որ– պես 16-րդ բանակի (հետագայում՝ 11-րդ գվարդիական) հրամանատար մասնակ– ցել է Կուրսկի ճակատամարտին և Բրյանս– կի ու Կենտրոնական ռազմաճակատների բանակների համագործակցությամբ ջախ– ջախել գերմ․ զորքերի օռլովյան խմբավո– րումը, ազատագրել Բոլխովը, Օրյոլն ու Բրյանսկը։ 1943-ի նոյեմբերին Բ․ նշանակ– վել է Առաջին մերձբալթյան ռազմաճակա– տի զորքերի հրամանատար։ Նրա հրամա– նատարությամբ այդ ռազմաճակատի զոր– քերը մասնակցել են Բելոռուսական օպե– րացիային, Երրորդ բելոռուսական ռազ– մաճակատի զորքերի հետ 1944-ի հու– նիսի 26-ին ազատագրել Վիտեբսկը, հու– լիսի 4-ին՝ Պոլոցկը՝, շարունակելով հար– ձակումը՝ մտել Մերձբալթիկա։ Հաղթա– հարելով գերմ․ զորքերի խոշոր խմբա– վորման համառ դիմադրությունը՝ նրանք հուլիսի 27-ին գրավել են Շաուլյայ (Շավ– լի), հուլիսի 31-ին՝ Ելգավա (Միտավա) քաղաքները, սեպտեմբերին դուրս եկել Ռիգայի արլ․ մատույցները։ Զորքերի վերախմբավորումից հետո ռազմաճակա– տի գլխավոր խմբավորումը 1944-ի հոկ– տեմբերին ճեղքել ու դուրս է եկել Բալ– թիկ ծովի ափերը Կլայպեդայի շրջա– նում և Արևելյան Պրուսիայից կտրել թշնամու Կուրլանդական խմբավորումը (38 հետևակային և տանկային դիվիզիա)։ Պատերազմի եզրափակիչ փուլում, շարու– նակելով գլխավորել Առաջին մերձբալթ– յան ռազմաճակատի, ապա Զեմլանդա– կան խմբի, իսկ 1945-ի ապրիլից՝ Երրորդ բելոռուսական ռազմաճակատի զորքերի գործողությունները, Բ․ մասնակցել է Քյո– նիգսբերգ (Կալինինգրադ) քաղաքի գրավ– մանը (1945-ի ապրիլի 9) և Արևելյան Պրու– սիայում ֆաշիստական զորքերի վերջնա– կան ջախջախմանը։ Հայրենական մեծ պատերազմից հետո Բ․ եղել է Մերձբալթյան ռազմ, օկրուգի հրամանատար (1945–54), ՍՍՀՄ պաշտ– պանության մինիստրության գլխավոր տե– սուչ, պաշտպանության մինիստրի տեղա– կալ (1954-ից), Գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիայի պետ (1956–58), ՍՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ (1959-ից), ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչ և տեսուչների խմբի ղե– կավար (1968-ի ապրիլից)։ ՍՄԿԿ Կենտկո– մի անդամության թեկնածու՝ 1952-ից, ՍՄԿԿ Կենտկոմի անդամ՝ 1961-ից։ ՍՍՀՄ II –IX գումարումների Գերագույն սովե– տի, Լատվիական և Հայկական ՍՍՀ Գե– րագույն սովետների դեպուտատ։ Պարգե– վատրվել է Լենինի՝ 6, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի՝ 3, Սուվորովի 1-ին աստիճանի՝ 2, Կուտու– զովի 1-ին աստիճանի, լեհական և մոն– ղոլական շքանշաններով։ Բ․ գրել է օպե– րատիվ–ստրատեգիական բնույթի հոդ– վածներ, ռազմաճակատային հուշեր։ Նա «Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմը (1941–45)» (ռուս․) վեցհա– տորյակի խմբագրական խորհրդի անդամ է, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության բարձրագույն ռազմ, ուսումնական հաս– տատությունների համար գրված ռազմա– գիտական աշխատությունների ու դասա– գրքերի պատասխանատու խմբագիր։ Երկ․ Այսպես է սկսվել պատերազմը, թրգմ․ ՈՈԼԱ․․Ե․, 1975։ Сквозь вьюгу огневую, в кн․։ Полки идут на Запад, М․, 1964; Город-воин на Днепре, М․, 1965։ Операция «Земланд», в кн․։ Штурм Кёнигсберга, Калининград, 1966; Фланговый удар, в кн․։ Курская битва, М․, 1970; Воины-прибалтийцы в сражениях за Белоруссию, в кн․։ Освобождение Белоруссии, 1944, М․, 1970․ Գրկ․ Գիրք հերոսների մասին, Ե․, 1964։ Մալխասյան Ս․, Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց․ հրտ․, Ե․, 1965։ Мер– жанов М․, Солдат, генерал, маршал, М․, 1974․ Ե․ Խաչեյան
ԲԱՂՐԱՄՅԱՆ Մովսես (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ, լուսա– վորիչ, հայ առևտրական բուրժուազիայի գաղափարախոս։ Հայոց կաթողիկոս Սի– մեոն Ա Երևանցին Բ–ին անվանել է խամ– սայեցի կամ արցախեցի, Հովսեփ էմինը՝ իր մերձավոր ազգականը։ Բ․ նախնական կրթությունը ստացել է Զուզայում՝ Գևորգ վարդապետի մոտ։ Ապրել է Ռուսաստա– նում։ 1762–67-ին համագործակցել է էմի– նին, որի հետ եկել է Կովկաս իրանա–թուր– քական լծի դեմ Հայաստանում ապստամ– բական շարժում կազմակերպելու նպա– տակով։ Սակայն համոզվելով, որ Հայաս– տանի ազատագրման էմինյան ծրագիրն անիրագործելի է, Վրաստանի Մցխեթ քաղաքում հրաժեշտ է տվել Հ․ էմինին,