էություններ, նպաստում սոցիալիստական տնտ․ ինտեգրացմանը։ Գբկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, Ե․, 1947 (5–րդ բաժին)։ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Ն ու յ– ն ի, Բանկային քաղաքականության թեզիս– ներ, Երկ․, հ․ 19։ Аникин А․ В․, Кре– дитная система современного капитализма, М․, 1964; Атлас М․ С․, Развитие бан– ковских систем стран социализма, М․, 1967; Серебряный М․ И․, Сущность и функции кредитов и банков СССР, Л․, 1969․ Ռ․ Շախ կուսան
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, տես Բանկեր։ ԲԱՆԿ ԻՎՅԱՆ ՀԱՎ, թփու տային կարմիր հավ (callus gallus), փա– սիանների ընտանիքի կատարավորների ցեղի վայրի թռչուն։ Ըստ Չ․ Դարվինի Բ․ հ․ ընտանի հավերի նախահայրն է։ Բանկիվյան հավ և աքաղաղ Տարածված է Հյուսիսային և Արևելյան Հնդսաանի, Հարավ–Արևելյան Չինաստա– նի, Հնդկաչինի, Մալայան արշիպելագի կղզիների ջունգլիներում։ Ոչ մեծ թռչուն է (աքաղաղները կշռում են 900–1250 գ, հավերը՝ 500–750 գ)։ Հավերն ածում են 8–12 ձու։ Աքաղաղների մեջքի փետուր– ները կարմրա–ոսկեգույն են, որովայնի կողմից՝ սև, հավերը՝ գորշավուն։ Գիշե– րում և հանգստանում է ծառերի վրա։ Բնադրում է գետնի վրա։ Սնվում է սերմե– րով, պտուղներով և մանր անողնաշարա– վորներով։ Վայրի Բ․ հ․ դյուրությամբ ընտելացվում է։ Ընտելացվել է Հնդկաս– տանում, մ․ թ․ 3000 տարի առաջ։ Եվրոպա է թափանցել հավանաբար Իրանի և Հա– յաստանի վրայով։ ԲԱՆԿ ԻՐԱԿԱՆ ՎԱՐԿ, տես Վարկ։
ԲԱՆԿՆՈՏ, տես Բանկային աոՎսեր։
ԲԱՆՈՆ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Արճեշ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Գևորգ) և իջևանատուն։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1․ գյուղա– տնտեսական արտադրության ճյուղ, զբաղ– վում է բանջարային կուլտուրաների աճեցմամբ, 2․ գիտություն բանջարա– յին կուլտուրաների բուսաբանական և կենսաբանական առանձնահատկություն– ների ու դրանց մշակության ագրոտեխնի– կական միջոցառումների մասին։ Բաղկա– ցած է երկու բաժիններից, ա․ ը ն դ հ ա– ն ու ր Բ․ ուսումնասիրում է բանջարա– նոցային կուլտուրաների բուսաբանական, կենսաբանական, էկոլոգիական և ագրո– տեխնիկական հարցերը։ բ․ Մաս– նավոր Բ․ ուսումնասիրում է բան– ջարային կուլտուրաների առանձնա– հատկությունները և մշակման եղանակ– ները տարբեր բնակլիմայական պայման– ներում, դրանց սերմնաբուծությունը և ձմեռային պահպանման եղանակները։ Որ– պես գյուղատնտ․ արտադրության ճյուղ ստորաբաժանվում է՝ բաց գ ր ու ն– տ ի Բ․ (ընդգրկում է բանջարային կուլ– տուրաների մշակությունը բաց դաշ– տում) և պաշտպանված գրուն– տ ի Բ․ (ընդգրկում է բանջարային կուլտուրաների աճեցումը ջերմատներում, ջերմոցներում և ջեռուցվող գրունտում տարվա ցուրտ ամիսներին)։ Բ․ երկրագոր– ծության հնագույն ճյուղերից է։ Նախահե– ղափոխական Ռուսաստանում, ինչպես և Հայաստանում Բ․ գերազանցապես սպա– ռողական բնույթի էր, բանջարանոցային ցանքատարածությունների մոտ 85%-ը տնամերձ փոքր բանջարանոցներ էին, իսկ 15%-ը՝ ապրանքային բանջարանոցներ էին և կենտրոնացած էին խոշոր քաղաք– ների ու արդ․ կենտրոնների շուրջը։ Վաղ և արտասեզոնային բանջարեղենի աճե– ցումը ջերմոցներում և ջերմատներում շատ թույլ էր զարգացած, թարմ բանջարե– ղենի ձմեռային պահպանումը և գործա– բանային վերամշակումը աննշան կիրա– ռություն ուներ։ Սերմնաբուծությունը գրե– թե բացակայում էր և սերմերը ներմուծ– վում էին արտասահմանից։ Բանջարեղենի տեսակաշարը սահմանափակ էր։ Բ․ հիմ– նականում զարգացած էր հվ․ շրջաններում։ Գյուղատնտ․ կոլեկտիվացումը նպաս– տավոր պայմաններ ստեղծեց Բ–յան զար– գացման համար․ 1940-ին բանջարանոցնե– րի տարածությունը հասավ 1,5 մլն հա։ ՀՍՍՀ–ում բանջարանոցների տարածու– թյունը 1932-ին կազմում էր 5 հզ․ հա, 1973-ին՝ 15,7 հզ․ հա։ Ցանքատարածու– թյունների ընդարձակման հետ մեկտեղ բարձրացել է բերքատվությունը․ 1973-ին կազմելով միջինը՝ 240 ց/հա։ Նախատես– վում է 1975-ին ցանքատարածությունները հասցնել 16,5 հզ․ հա (կոլտնտեսություն– ներում 8,5 հզ․ հա, սովետական տնտեսու– թյուններում՝4,1 հզ․ Лш, տնամերձնե^սմ* 3,9 հզ․ հա)։ ՀՍՍՀ–ում (1970) բանջարա– նոցային բույսերի ցանքատարածություն– ները կազմում են՝ լոլիկ 45–50%, կա– ղամբ՝ 10–17%, վարունգ՝ 10–15%, ճա– կընդեղ՝ 1,7–3%, գազար՝ 3–3,5%, սոխ՝ 20%, այլ բանջարեղեն՝ 10–12%։ Զգալի չափերով զարգանում և ընդլայնվում են պաշտպանված գրունտի տարածություն– ները․ 1970-ին ջերմոցային շրջանակները 350 հզ․ էր, իսկ ջերմատնային տարածու– թյունները՝ 105,86 հզ․ է/2, մինչև 1975-ը նախատեսվում է հասցնել 660 հզ․ մ2։ 1973-ին ՀՍՍՀ–ում մեկ շնչի հաշվով ար– տադրվել է 140 կգ բանջարեղեն։ Գբկ․ Խաչատրյան Ս․, Բանջարա– բուծություն, Ե․, 1972։ Ս․ Խաչատրյան
ԲԱՆՋԱՐԱՊԱՀԵՍՏ, հատուկ շինու– թյուն կամ կառույց թարմ բանջարեղենը, արմատա–պալարապտուղները և երկամ– յա բանջարային կուլտուրաների սերմ– նակալները ձմռան ընթացքում պահ– պանելու և պահեստավորելու համար։ Լինում է մշտական (պահեստ, նկուղ) և ժամանակավոր (խրամատ, պահեստա– հոր)։ Մշտական Բ–ները լինում են գետ– նափոր և վերգետնյա։ Բ–ի մեջտեղով, ամբողջ երկարությամբ, 1,5–2,5 մ լայ– նությամբ անցում են թողնում, որի երկու կողմում դասավորում են տախտակե դա– րակները կամ ամբարները։ Ջերմաստիճա– նը և օդի խոնավությունը կարգավորում են օդահան հարմարանքի, պատուհան– ների, ճաղավոր դռների և ջեռուցման հարմարանքի միջոցով։ խրամատները (լայնությունը՝ 10–12 ւ/, խորությունը ՍՍՀՄ հվ–ում՝ 40–50 սմ, միջին գոտում՝ 75–80 սմ, հս–ում՝ 100–120 սմ) փորվում են բանջարեղենը դարսելուց մի քանի օր առաջ։ Բանջարեղենի դարսված շեր– տերը, միմյանցից անջատվում են 1,5–2սմ ավազաշերտով։ Վերնամասը ծածկվում է 10–15 սմ չոր ծղոտի շերտով և հողով։ Պահեստահորերում (0,2–0,5 մ խորու– թյուն, 1 –1,5 մ լայնություն) բանջարեղե– նը դարսվում է կոնաձև մինչև 1 – 1,2 մ բարձրությամբ, ծածկվում չոր ծղոտով և հողով։ Պահեստահորի երկարությամբ փորվում է օդահան ակոս, ծածկվում ճա– ղավոր տախտակով, որի վրա ամրացնում են օդահան խողովակներ։ Ուժեղ սառնա– մանիքներին խրամատները և պահեստա– հորերը ծածկվում են տորֆով, գոմաղբով, թեփով, հարդով կամ ձյան շերտով։ Ս․ Խաչատրյան
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, միամյա, երկամյա և բազմամյա խոտանման բույսեր, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողուննե– րը, արմատները, սոխուկները, պտուղնե– րը, ընձյուղներն օգտագործվում են որ– պես սնունդ։ Բ․ մարդու ամենօրյա սննդի կարևոր բաղադրիչներից Է։ Հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, օր– գանական թթուներով, հոտավետ նյութե– րով, ածխաջրերով, որոշ չափով նաև սպի– տակուցներով ու ճարպերով։ Բ․ համ ու բուրմունք է տալիս կերակուրներին՝ դարձ– նում ախորժալի։ Նպաստում է մարսողու– թյանը, կանոնավորում մարդու նյարդա– յին, մարսողական համակարգի և այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողունակությունը մի շարք հիվանդությունների նկատմամբ։ Բ․ պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր հանքային աղերը և միկրոտարրերը։ Որոշ տեսակներ (սոխ, սխտոր ևն) ունեն հականեխիչ, մանրէասպան հատկություն։ Բ․ պատկանում է հետևյալ բուսաբանական ընտանիքներին, խաչածաղկավոր– ներ՝ կաղամբ, բողկ, ամսաբողկ, շաղ– գամ, կոտեմ։ Մորմազգիներ՝ լո– լիկ, տաքդեղ, սմբուկ, կարտոֆիլ։ Հ ո– վանոց աքվ ո ր ն և ր՝ գազար, ստեպ– ղին, գինձ, մաղադանոս, նեխուր, սամիթ։ Դդմազգիներ՝ սեխ, ձմերուկ, վա– րունգ, դդում, դդմիկ։ Շ ուշանազգի– ն և ր՝ սոխ, սխտոր, պռասախոտ, ծնեբեկ։ Թելուկազգիներ՝ ճակնդեղ, սպա– նախ։ Ընդավորներ՝ լոբի, ոլոռ,