Մ․ Բ․ Բարկլայ դը Տոլի 1812-ին եղել է ռազմ, մինիստր, մեծ աշխատանք է տարել ռուս, բանակի հզորացման ուղղությամբ։ 1812-ի Հայրենական պատերազմի սկզբին, որպես ռուս, բանակի գլխավոր հրամանատար,կազմակերպել է զորքերի հաջող նահանջը, որը, սակայն, ղժգոհություն է առաջացրել կառավարող շրջաններում ն 1812-ի օզոստ․ 17-ին Բ․ հրամանատարությունը հանձնել է Մ․ Ի․ Կուտուզովին։ Բորոդինոյի ճակատամարտում, որպես ռուս, բանակի աջ թևի և կենտրոնի հրամանատար, ցուցաբերել է զորավարի իր տաղանդն ու խիզախությունը։ 1813–14-ին ռուս, զորքերի արտասահմանյան արշավանքի ժամանակ III բանակի, իսկ Կուտուզովի մահից հետո նաե ռուս–պրուսական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Թաղված է Լիֆլյանդիայի Բեկլոր կալվածքում (այժմ՝ Ցիգեվեստե, էստոնական ՍՍՀ)։
ԲԱՐ–ԿՈՒԲԱ (եբր․ աստղի որդի), Հռոմի դեմ 132–135-ին հրեական ապըստամբության առաջնորդ Սիմոնի պատվանունը։ Ապստամբության առիթ է ծառայել Հռոմի Ադրիանոս կայսեր որոշումը՝ Երուսաղեմում Ցուպիտեր աստծո տաճար կառուցելու, թլպատումն արգելելու մասին։ Ապստամբները Բ–Կ–ին համարել են իրենց մեսիան։ Բ–Կ․ գրավել է Երուսաղեմը և հռչակվել թագավոր։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է, և յուրայինների հետ պաշարված Բ–Կ․ սպանվել է վարձկանի ձեռքով։
ԲԱՐ–ՀԵԲՐԵՈՍ Գրիգոր Աբուլ Ֆարաջ (1225, Մալաթիա 1286, Մարաղա), ասորի մատենագիր, եկեղեցական գործիչ։ 1264-ին ձեռնադրվել է Կիլիկիայի Հակոբիկ եկեղեցու արևելյան թեմերի կառավարիչ (մաֆրիան)։ Իմացել է հայերեն, արաբերեն, հունարեն։ Գրել է մեկնություններ, կանոնսեր, զրույցներ, բանաստեղծություններ, բարոյախոսական և բժշկագիտական երկասիրություններ։ Մեկնություններում օգտագործել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության տվյալները։ Գործերից ամենաարժեքավորը «ժամանակագրություն»^ է, որը բաղկացած է երկու մասից՝ «Եկեղեցական» և «Քաղաքական»։ Այն կարևոր տեղեկություններ է տալիս հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին։ Գրկ․ Baumstark A․, Geschichte der Syrischen Literatur, Bonn, 1922; Ortiz de Urbina S․ Patrologia Syriace, Romac, 1958, p․ 207–209․ Լ․<,․ Տեր–Պեւորոսրսն
ԲԱՐՁ, հայ բդեշխների և նախարարների գահը արքունիքում (տես Գահնամակ)։
ԲԱՐՁԱԿ, ուղղաձիգ բեռնվածքներ կրող հորիզոնադիր կոնստրուկցիայի մաս՝ հեծան, ֆերմա ևն, որի մի ծայրը կոշտ ամրակցված է հենարանին, իսկ մյուսը հենարան չունի։ Բ–ի տարատեսակներից են՝ կալունակը, դեկորատիվ կիրառական իրերի պատվանդանները, որոնք ամրակցվում են պատին։ Բ․ են շենքի կամ որևէ կառույցի հիմնական ծավալից դուրս եկած հորիզոնական մասը, ելուստը, որոնք հիմնականում ծառայում են որպես ճարտարաաետական արտահայտչամիջոց։ Բարձակային ցաւոկահարթակներ
ԲԱՐՁԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնց հիմնական կրող տարրը բարձակն է։ Լինում են բարձակահեծանային (նկ․), բարձակաշրջանակային, բարձակակամարային և բարձակավանտային։ Կիրառվում են շինարարության և տեխնիկայի տարբեր բնագավառներում, նավաշինության մեջ, օդանավերում (օդանավի թևը տարածական բարձակային ֆերմա է), մեքենաշինության մեջ ևն։ Կամրջաշինության մեջ կիրառվում են բարձակահեծանային (այդ Բազմաթռիչք բարձակահեծանային համակարգ համակարգի ամենամեծ կամուրջը, 549 մ երկարությամբ, կառուցվել է Կանադայում) և բարձակակամարային համակարգեր։ Բ․ հ–ի կիրառումը հնարավորություն է տալիս ստանալ կառուցվածքների կոնստրուկտիվ և հաշվարկային պարզ սխ՛եմաներ, առանձին դեպքերում՝ նյութի արդյունավետ օգտագործում և կոնստրուկցիայի կշռի թեթևացում։
ԲԱՐՁԻԿԱԲՈՐԲ, բուրսիտ (bursa պարկիկ, բարձիկ), հոդերի բարձիկների բորբոքում։ Մարդկանց Բ–ի պատճառներ են՝ տրավմաները, վարակիչ հիվանդությունները, դիաթեզը, հոդերի հաճախակի և երկարատև գրգռումները։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուրբ–ի ժամանակ հոդերի բարձիկների լորձաթաղանթն ուռչում է, այտուցվում և դառնում ցավոտ, բարձիկներում հավաքվում է շճային կամ թարախային արտաքիրտ։ Քրոնիկական Բ․ հաճախակի կապված է մարդու մասնագիտության հետ (ծնրադիր աշխատողներ)։ Քրոնիկականի դեպքում բարձիկների լորձաթաղանթը հաստանում է և բորբոքվում, հոդերի մեջ մեծ քանակությամբ հեղուկ է հավաքվում։ Բուժումը՝ հոդերի հանգիստ, ֆիզիոթերապևտիկական միջոցառումներ; երբեմն վիրաբուժական միջամտություն։
ԲԱՐՁՐ ԴՈՒՌ, Օսմանյան կայսրության կառավարության (այսինքն՝ մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան) պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում և գրականության մեջ մինչև թուրք, հանրապետության հռչակումը (1923)։ Բ․ դ․ անվանումը թուրքերեն՝ Փաշա կափիսի (փաշայի դուռ) և արաբերեն՝ Բաբ–ի–ալի (բարձրագույն հաստատություն, բառացի՝ բարձրագույն դուռ) արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանությունն է։ Օգտագործվել են նաև՝ Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը։
ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻԿԱ, տես Տարրական մասնիկներ։
ԲԱՐՁՐ ԹԱՈՒԵՌՆ (Hohe Tauern), լեռնաշղթա Արևելյան Ալպերում, Ավստրիայում։ Երկարությունը մոտ 120 կմ է։ Կազմված է մինչև 3797 մ (Գրոսգլոքներ լեռ) բարձրության ալպյան տիպի ռելիեֆ ունեցող լեռնազանգվածներից։ Բ․ Թ–ից են սկիզբ առնում Զալցախ գետի աջ և Դրավա գետի ձախ վտակները։ 1800–2000 մ բարձրությունները ծածկված են փշատերև անտառներով, ավելի բարձր՝ թփուտային և մարգագետնային բուսականությամբ։ Արմ․ մասում կան բազմաթիվ կաբային և հովտային սառցադաշտեր։
ԲԱՐՁՐ ՀԱՅՔ, Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անտիկ հեղինակներին (Պլինիոս, Ատրաբոն) Բ․ Հ․ հայտնի էր նրա գլխավոր գավառ Կարինի՝ Կարանիտիս կամ Կարենիտիս անունով։ Հայկ․ սկըզբնաղբյուրներում Բ․ Հ․ անունը բացառապես գործածել է VII դ․ «Աշխարհացոյց»-ի հեղինակը՝ նկատի ունենալով նրա բարձր դիրքը։ Բ․ Հ․ սովորաբար կոչվել է Կարնո աշխարհ, Կողմն Կարնո՝ նահանգի գըլխավոր քաղաք Կարինի անունով։ Տարածվում էր Արմ․ Եփրատի վերին ու միջին ավազանում Հ ճորոխ գետի վերնագավառում։ Մեծ ու բարձրադիր ջրաբաշխ է, որտեղից սկիզբ են առնում Եփրատ, ճորոխ և այլ գետեր։ Լեռները լերկ են և զուրկ բուսականությունից (հնում այնտեղ եղել են անտառներ), տարածվում են արլ–ից արմ․ և ըստ գլխավոր լեռնագագաթների ընդունում տարբեր անուններ՝ Պախր