Պ․ Ա․ Բարխուդարյան Ս․ Վ․ Բարխուդարյան (1928)
«Տասնվեցերորդը» (1928), «Սև թևի տակ» (1930), «Կիկոս» (1931), «Երկու գիշեր» (1932) համր կինոնկարները։ Իր լավագույն՝ «Կիկոս» և «Երկու գիշեր» ֆիլմերում Բ․ նոր տեսանկյունից է մեկնաբանել պատմա–հեղափոխական թեման հայկական կինոյում, կերպարները բացահայտել է սուր երգիծանքով և նուրբ հոգեբանությամբ։ Բեմադրել է «Լեռնային հեղեղ» (1939), «Գվարդիականի կինը» (1942) և առաջին վավերագրական երաժշտական՝ «Հայկական կինոհամերգ» (1941), «Երկրորդ հայկական կինոհամերգ» (1946) ֆիլմերը։
Կադր «Կիկոս» կինոնկարից, ռեժ․Պ․Ա․Բարխուդարյան
Գրկ․ Դզնունի Դ․, Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության, Ե․, 1961։ Ризаев С․, Армянская художественная кинематография, Е․, 1963․
ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Սարգիս Վասիլի [26․ 8 (7․ 9)․ 1887, Թիֆլիս - 25․ 10․ 1973, Թբիլիսի, թաղված է Երևանում], հայ սովետական կոմպոզիտոր։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1936), ՀՍՍՀ ժող․ արտիստ (1960)։ 1907-09-ին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան, դասատու` Շուլց), 1915-ին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, դասատուներ՝ Վ․Կալաֆատի, Մ․Շտեյնբերգ, Մ․ Վիտոլ)։ Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։ Ստեղծագործության հիմնական ժանրը դաշնամուրային մանրանվագն է։ Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ։ Նրա «Արևելյան պարերը» (1910-13) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում։ Բ–ի գրչին են պատկանում նաև դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-18, 1915-23), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932), «Նարինե» բալետը (1938, չի բեմադրվել), 25 պիես–մանրանկար (1942-43), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945, բեմ․ 1946, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն), երաժշտություն թատերական ներկայացումների համար (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դեմիրճյանի «Քաջ Նազար» ևն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։
Ս․ Գ․ Բարխուդարյան Ս․ Գ․ Բարխուդարով
Գրկ․ Տեր–Սիմոնյան Մ․, Սարգիս Բարխուդարյան․ Ե․, 1966։ Մ․ Տեր–Սիմոնյան
ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Սեդրակ Գևորգի [21․3․1898, գ․ Հավթվան (Իրանի Սալմաստ գավառում) - 8․ 5․ 1970, Երևան] հայ սովետական հնագետ, պատմաբան, վիմագրագետ։ 1928-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-37-ին, որպես Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, ղեկավարել է հնագիտական գիտարշավներ։ 1935-ին լույս է տեսել Բ–ի «Վելիքուխի երկիրը» արժեքավոր աշխատությունը։ 1954-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ 1963-ին լույս է ընծայել «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը։ 1960-ին հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության ինստ–ի վիմագրության բաժինը։ Չորս պրակով կազմել է «Դիվան հայ վիմագրության» (1960-73) հայատառ վիմական արձանագրությունների ժողովածուն, որի առաջին երկու պրակները լույս են տեսել նրա կենդանության օրոք, իսկ վերջինները՝ ետմահու։ Բ․ մեծ վաստակ ունի հայ արձանագրագիտության զարգացման գործում։
ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Վլադիմիր Բախշիի [ծն․1927, գ․ Աղքյորփի, Մարնեուլի (Բորչալու) շրջան, ՎՍՍՀ], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1950-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալ (1967-ից)։ Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի ավատական հողատիրության, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պրոբլեմներին։
Երկ․ Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմությունը (1779 - 1861), Ե․, 1967։
ԲԱՐԽՈՒԴԱՐՈՎ Ստեփան Գրիգորի [ծն․23․1 (3․2)․1894, Բաքու], սովետական ռուսագետ–լեզվաբան, մանկավարժ, բառարանագիր, պրոֆեսոր (1932), ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1946)։ «Ռուսսկի յազիկ վ նացիոնալնոյ շկոլե» («Русский язык в национальой школе») պարբերականի գլխավոր խմբագիր (1957-ից)։ Հայտնի են հեղինակակիցների հետ նրա կազմած «Ռուսաց լեզու» (1929), «Ռուսաց լեզվի դասագիրք» (միջնակարգ դպրոցների համար), «Ռուսաց լեզվի պատմության քրեստոմատիա» (մաս 1, 1938, մաս 2, պրակ 1, 1944, պրակ 2, 1948) և այլ աշխատություններ, որոնք մեծ դեր են խաղացել ռուսաց լեզվի ուսումնասիրության և ուսուցման գործում։ Գիտական գործունեության մեջ ծանրակշիռ տեղ են բռնում խմբագրական աշխատանքները։ Նա հատկապես վաստակ ունի ռուսաց լեզվի մի շարք բառարանների պատրաստման, խմբագրման ու հրատարակման գործում։ Խմբագրել է «Ռուսսկի յազիկ վ շկոլե» («Русский язык в школе») ամսագիրը (1938-46)։ «Ժամանակակից գրական ռուսաց լեզվի բառարան»-ի (հ․ 1 -17, 1948-1965) ստեղծմանը մասնակցելու համար 1970-ին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ա․ Աբրահամյան
ԲԱՐԿԱՍ, բարկազ (հոլ․ barkas), 1․ նավահանգստում տարբեր փոխադրումների համար նախատեսված փոքր չափերի ինքնագնաց նավ։ 2․ Ռազմածովային նավատորմում թիանավակ, որն ունի 14-ից 22 թիակ։ Օգտագործվում է անձնակազմի, ծանր բեռների փոխադրման համար։
ԲԱՐԿԱՐՈԼ (իտալ․ barcarola, barca-մակույկ բառից), կենցաղային երգի տեսակ, հատկապես տարածված Վենետիկում, մակույկավարի, թիավարի երգ։ Ինչպես նաև ձայնի կամ երաժշտական գործիքի համար գրված, քնարական բնույթի հանդարտ ստեղծագործություն՝ 6/8 կամ 12/8 չափով։ Առանձնանում է սահուն մեղեդիականությամբ, նվագակցության մեջ հաճախ օգտագործվում են երաժշտական–նկարագրական տարրեր։ Բ․ հանդիպում է Ֆ․ Շուբերտի, Մ․ Ի․ Գլինկայի (ձայնի և դաշնամուրի համար), Ֆ․ Մենդելսոն–Բարտոլդիի, Ֆ․ Շոպենի, Պ․ Ի․Չայկովսկու, Մ․ Վ․ Ռախմանինովի (դաշնամուրի համար) ստեղծագործություններում, ինչպես նաև իտալական և ֆրանսիական օպերաներում։
ԲԱՐԿԻՍԻՄԵՏՈ (Barguisimeto), քաղաք Վենեսուելայի հյուսիսում, Լարա նահանգի վարչական կենտրոնը։ 272, 2 հզ․ բն․ (1969)։ Գյուղատնտ․ շրջանի (շաքար, սուրճ, հացահատիկ, անասուն) առևտրա–տրանսպորտային կենտրոն է։ Ունի սննդի, տեքստիլ (պարկեր), կաշվի–կոշիկի, ցեմենտի արդյունաբերություն։ Հիմնադրվել է 1552-ին։
ԲԱՐԿԼԱՅ–ԴԸ–ՏՈԼԻ Միխայիլ Բոգղանովիչ (1761 - 1818), ռուս զորավար, գեներալ–ֆելդմարշալ (1814), իշխան (1815), 1812-ի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով շոտլանդացի։ Զինվորական ծառայությունը սկսել է 1776-ից։ Մասնակցել է 1787-91-ի ռուս–թուրքական, 1788-1790-ի և 1808-09-ի ռուս–շվեդական, ինչպես նաև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմկոալիցիոն պատերազմներին։ 1810-