Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ու մտածողության առկայությամբ։ Առա ջին ազդանշանային համակարգի պայմա նական ռեֆլեքսները երեխաների կյանքի առաջին տարիներին, չնայած խոսքի աս տիճանական զարգացմանը, կազմում են նրանց P․ ն․ գ–յան հիմքը և շարունակում են որոշակի տեղ գրավել մարդու P․ ն․ գ–ում նան նրա կյանքի հետագա շրջան ներում։ P․ ն․ գ–յան համար էական նշա նակություն ունի մեծ կիսագնդերի կեղևում ֆունկցիաների տեղայնացման և մասնա գիտացման բնույթը, նյարդային պրոցես ների ուժը, հավասարակշռությունը և շարժունակությունը, որոնք, ըստՊավլովի, որոշում են Բ․ ն․ գ–յան հիմնական տիպե րը (տես Բարձրագույն նյարդային գոր ծունեության ւոիւցեր)։ Բ․ ն․ գ․ ուսումնա սիրվում է ոչ միայն պավլովյան դասական մեթոդներով, այլև նորագույն մակրո– և միկրո– էլեկտրաֆիզիոլոգիական և բջջա– քիմիական մեթոդներով։ էլեկտրաֆիզիո– լոգիական և նեյրոքիմիական հետազոտու թյուններով ապացուցված է ուղեղաբնի ցանցանման գոյացության և միջանկյալ ուղեղի դերը ուղեղի տոնուսի և աշխատու նակության պահպանման գործում։ P․ ն․ գ․ ուսմունքն ընդլայնում է մատերիալիզ մի գիտաբնագիտական հիմքերը, հաստա տում արտացոլման լենինյան տեսության ճշմարտացիությունը և զենք է իդեալիզմի դեմ մղվող գաղափարական պայքարում։ Այդ ուսմունքի զարգացման մեջ մեծ ներ դրում ունեն հայ ականավոր ֆիզիոլոգ ներ՝ Լ․ Ա․ Օրբելին, է․ Հ․ Հասրաթյանը, Ա․ Հ․ Քարամյանը և ուրիշներ։ P․ ն․ գ․ կարևոր նշանակություն ունի բժշկագիտու թյան, հոգեբուժության, մանկավարժու թյան, բիոնիկայի, աշխատանքի գիտական կազմակերպման և մարդու գործունեու թյան մի շարք այլ բնագավառների համար։

Գրկ․ П а в л о в И․ П․, Полное собр․ соч․, т․ 3, кн․ 1, М․–Л․, 1951; ОрбелиЛ․ А․, Избр․ труды, т․ 3, М․–Л․, 1964; Асратян Э․ А․, Иван Петрович Павлов, М․, 1974․


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բուհեր, պատրաստում են բարձր որակավորման մասնագետներ, գիտական ու մանկավարժական կադրեր տնտեսության, գիտության ու մշակույթի տարբեր բնագավառների համար, վարում են տեսական ու կիրառական բնույթի գիտական աշխատանք, զբաղվում մասնագիտական կադրերի որակավորման բարձրացմամբ։ Բուհեր են՝ համալսարանները, պոլիտեխնիկ, արդ․ և տարբեր թեքումների ինստ–ները, բարձրագույն զինվորական, բարձրագույն հոգևոր ուս․ հաստատությունները ևն։ Որոշ երկրներում բուհի մակարդակ ունեն ակադեմիաները, բարձրագույն ուսումնարանները, կոնսերվատորիաները, քոլեջները ևն։ «Բարձրագույն դպրոց», «բուհ» հասկացությունները տարբեր դարաշրջաններում և տարբեր երկրներում համարժեք չեն եղել։ Այժմ էլ նշանակալի տարբերություններ գոյություն ունեն նրանց մակարդակների, մասնագետների պատրաստման նպատակների և մեթոդների, ուսման ժամկետների միջև։

ԲԱՐՁՐԱԳՈՒՑՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դպրոցներ (փիլիսոփայա կան) առաջացել են մ․ թ․ ա․ V-III դդ․, Աթենքում և Հռոմում։ Առաջին բարձրա գույն դպրոցը, որ կոչվեց համալսարան, 425-ին Կոստանդնուպոլսում բացված փիլիսոփայական դպրոցն էր։ Համալսարանները, որպես բարձրագույն ուսումնական հաստատության տիպ, երևացին համեմա տաբար ավելի ուշ՝ XI-XII դդ․ Իտալիայի