(Սալերնո և Բոլոնիա), Ֆրանսիայում (Փարիզ, XII դ․ սկիզբ), Իսպանիայում (Սալամանկա) և Անգլիայում (Օքսֆորդ)։ Հայաստանում V-XIII դդ․ բարձրա գույն դպրոցներ և համալսարաններ են եղել Վադարշապատում, Անիում, Սանահինում և այլուր։ XIII-XIV դդ․ համալսարաններ բացվեցին Անգլիայում (Քեմբրիջ, 1303), Իտալիայում (Նեապոլ, 1224, Հռոմ, 1909), Պորտուգալիայում (Կոիմբրա և Լիսաբոն, 1290), Իսպանիայում (Վալյադոլիդ, 1346)։ Վերածննդի դարաշրջանում համալսարաններ ստեղծվեցին Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներում։ 1632-ին հիմնվեց Կիև–Մոգիլյովյան ակադեմիան, 1661-ին՝ Լվովի և 1669-ին՝ Զագրեբի համալսարանները, 1687-ին՝ Սլավոնա–հունա–լատինական ակադեմիան Մոսկվայում։ XVII դ․ վերջին և XVIII դ․ սկզբին գիտությունների ընդհանուր առաջադիմությունը նպաստեց ինչպես համալսարանների զարգացմանը, այնպես էլ բարձրագույն մասնագիտացված դպրոցների կազմակերպմանը (մաթեմատիկայի և նավագնացության դպրոց Մոսկվայում, 1701, Ֆրայբերգյան լեռնային ակադեմիա, 1766 ևն)։ 1725-ին Պետերբուրգի գիտ․ ակադեմիային կից հիմնվեց առաջին ռուսական համալսարանը՝ Ակադեմիական համալսարանը, իսկ 1755-ին, Լոմոնոսովի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի համալսարանը։ Կապիտալիզմի և խոշոր մեքենայական արդյունաբերության զարգացմամբ XIX դարից մինչև XX դ․ սկիզբը համալսարաններ, ինժեներական և այլ ճյուղային բուհեր ստեղծվեցին աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում հիմնվեցին Դորպատի (Տարտու) համալսարանը (1802), Անտառային ինստ–ը (Պետերբուրգ, 1803), համալսարաններ Կազանում (1804), Խարկովում (1805), Լազարյան ճեմարանը՝ հայագիտության և արևելագիտության գծով (Մոսկվա, 1815) ևն։ 1914-15 ուս․ տարում Ռուսաստանում կար 105 բուհ (127, 4 հզ․ սովորող)՝ գլխավորապես Պետերբուրգում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում։
Սոցիալիստական հեղափոխության շնորհիվ արմատական փոփոխություններ տեղի ունեցան բարձրագույն կրթության համակարգում։ ՌՍՖՍՀ–ի ժողկոմխորհի 1917-ի դեկտ․ 11-ի որոշմամբ բոլոր ուս․ հաստատությունները հանձնվեցին Լուս ժողկոմատի տնօրինությանը։ 1918-ին բացվեցին նոր համալսարաններ և մասնագիտացված բուհեր։ 1922-23 ուս․ տարում երկրում կար 248 բուհ (216,7 հզ․ սովորող)։ Բուհերը ժողովրդական տնտեսությանը մոտեցնելու նպատակով 1928-30-ին տրվեցին համապատասխան ժողկոմատներին։ 1931-32 ուս․ տարում բուհերի թիվը հասավ 701-ի (405,9 հզ․ սովորող)։ Բազմաֆակուլտետ խոշոր բուհերի հիման վրա ստեղծվեցին ճյուղային ինստ–ներ։ 1940-41 ուս․ տարում ՍՍՀՄ բուհերում կար 811,7 հզ․ սովորող։ 1943-1944 ուս․ տարում երկրի արևելյան շրջաններում բացվեց ավելի քան 50 բուհ։ 1974-ին ՍՍՀՄ–ում կար 834 բուհ (4671 հզ․ սովորող)։ Անկախ ռասայից, ազգությունից, սեռից, սոցիալ–տնտեսական վիճակից, դավանանքից ՍՍՀՄ–ի բոլոր քաղաքացիների բուհերում սովորելու իրավունքը երաշխավորված է ՍՍՀՄ սահմանադրությամբ։ Սովորողները ապահովվում են ձրի կրթությամբ, պետական թոշակով, հանրակացարանով։ Գոյություն ունեն ընդունելության միասնական կանոններ։ Բուհեր են ընդունվում մինչև 35 տարեկան (երեկոյան և հեռակա բուհերը և ֆակուլ տետները՝ առանց տարիքի սահմանա փակման) միջնակարգ կրթություն ունեցող անձինք՝ հանձնելով ընդունելության քննություններ։ Արտոնություններ են տրվում երկու տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի ստաժ ունեցողներին, սովետական բանակից զորացրվածներին, ձեռնարկությունների , կազմակերպությունների, կոլտնտեսությունների, սովետական տնտեսությունների կողմից գործուղված, ինչպես նաև միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով կամ միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունը գերազանց ավարտած անձանց։ Ընդունելության քննություններից ազատվում են բուհերին կից ստեղծված նախապատրաստական բաժինները (հիմնված 1969-ին) հաջող ավարտածները։ ՍՍՀՄ–ում ապրող արտասահմանյան քաղաքացիները ընդունվում են ընդհանուր հիմունքներով։
Բուհերի կառուցվածքը, գործունեության բովանդակությունը սահմանված է ՍՄՀՄ Բարձրագույն ուս․ հաստատությունների կանոնադրությամբ (հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969-ի հունվ․ 22-ի № 64 որոշմամբ)։ Բուհը ղեկավարում է ռեկտորը, գիտական և ուսումնական աշխատանքները՝ պրոռեկտորները։ Բուհը կազմված է ֆակուլտետներից, որ գլխավորում են դեկանները։ Բուհի և ֆակուլտետների գործունեության հիմնական հարցերի քննարկման համար ռեկտորին (դեկանին) կից կազմակերպվում է բուհի (ֆակուլտետի) խորհուրդ (տես Գիտական խորհուրդ)։ Պրոֆեսորա–դասախոսական կազմի համար սահմանված են հետևյալ պաշտոնները՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պրոֆեսոր–կոնսուլտանտ, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ, որոնք (բացի պրոֆեսոր–կոնսուլտանտից) 5 տարին մեկ նշանակվում են մրցույթի հիման վրա։ 1973-ին ՍՍՀՄ ԳՀԻ–ներում և բուհերում աշխատել է 1108,5 հզ․ գիտ աշխատող, այդ թվում՝ 21,6 հզ․ ակադեմիկոս, թղթ–անդամ և պրոֆեսոր, 29,8 հզ․ գիտ․ դ–ր, 288,3 հզ․ գիտ․ թեկնածու։ Բուհում ուսուցումը կազմակերպվում է ուս․ պլանով, որ մշակում են առաջատար գիտնականները, քննարկում գիտական խորհրդում, ապա հաստատվում ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից։ Բուհում պարապմունքներին հաճախելը պարտադիր Է։ Ուս․ տարին (42 ուս․ շաբաթ) բաղկացած է 2 կիսամյակից։ Յու րաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով։ Ուսումնական ժամկետը (4-6 տարի, գերակշռողը՝ 5 տարի) ավարտվում է պետական քննությունների հանձնումով կամ դիպլոմային աշխատանքի (նախագծի) պաշտպանությամբ։ Որոշ բուհերում պետական քննությունների հետ միաժամանակ պաշտպանում են նաև դիպլոմային աշխատանք։ Բուհն ավարտողին տրվում է համապատասխան որակավո րում՝ ըստ մասնագիտության (օր․ ֆիզիկոս, մաթեմատիկոս, բանասեր)։ Ուսանողները ներգրավվում են բուհի ղեկավարման աշխատանքների և հասարակական գործունեության մեջ, ինչպես և ակտիվորեն մասնակցում միջազգային երիտասարդական և ուսանողական շարժմանը։ Սովետական ուսանողական միավորումների աշխատանքը կոորդինացնող մարմինը, որ միաժամանակ սովետական ուսանողությանը ներկայացնում է Միջազգային ուսանողական միությունում, ԱՍՀՄ ուսա նողական խորհուրդն Է։ 1974-ին ՍՍՀՄ բուհերում սովորել են արտասահմանցի 30 հզ․ ուսանող, ասպիրանտ, ստաժյոր՝ շուրջ 115 երկրից։ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների համար ազգային կադրեր պատրաստելու նպատակով 1960-ին Մոսկվայում բացվել է Պատրիս Լումումբայի անվ․ ժողովուրդների բարեկամության համալսարանը։
Շատ երկրներում, պետականից բացի, կան առանձին մարդկանց, խոշոր մոնոպոլիաներին, կրոնական և այլ կազմակերպություններին պատկանող բուհեր։ Տես Բարձրագույն կրթություն, Միջնակարգ մասնագիտական կրթություն։
V դարից սկսած Հայաստանի տարբեր վայրերում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, համալսարաններ՝ Վաղարշապատի (V դ․), Սյունյաց (V-IX դդ․), Տաթևի (IX-XV դդ․), Հաղպատի (X-XV դդ․), Սանահինի (X-XIII դդ․), Անիի (XI-XIII դդ․), Գլաձորի (XIII-XIV դդ․), Սսի (XIV դ․), Մեծոփա վանքի (XV դ․), Ավագ վանքի (XII-XV դդ․), Ամրդոլու վանքի (XV-XVIII դդ․), Լիմի, Մեծ Անապատի (XVI-XVII դդ․), Անանիա Առաքյալի (Երևան, XVII դ․), Սանասարյան (Կարին, XIX դ․), Արմաշի (XIX-XX դդ․), Սյունիքի (XIX-XX դդ․) ևն։ Հայ ժողովրդի կրթության, մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել են Լազարյան ճեմարանը (Մոսկվա, 1815) Ներսիսյան, դպրոցը (Թիֆլիս, 1824) և Գևորգյան ճեմարանը (Էջմիածին, 1874)։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց երկու շաբաթ անց, 1920-ի դեկտ․ 17-ին հրապարակվեց Հայկական ՍՍՀ լուսավորության կոմիսարիատի որոշումը Երևանի ժողովրդական համալսարան ստեղծելու մասին։ 1923-ին համալսարանին կից ստեղծվեց բանվորական ֆակուլտետ (բանֆակ)։ 1923-ի հոկտեմբերին, Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ, Երևանի ժողովրդական համալսարանը վերանվանվեց [[[ՀՍՀ/Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարան]]։ Մանկավարժական կադրերի պատրաստման նպատակով 1922-ին համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց մանկավարժական ինստ–ը (1948-ից՝ Խ․ Աբովյանի անվ․), որը 1925-30 և 1933-34-ին գործել է համալսարանի կազմում, որպես բաժին կամ ֆակուլտետ։
1930-ական թթ․ Երևանի պետական համալսարանի առանձին ֆակուլտետների հիման վրա կազմակերպվեցին ինժեներա–տեխնիկական (շինարարական, 1930, հետագայում՝ Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական),