Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրապնդեցին գյուղացիների լիակատար ճորտացումը։ XV-XVI դդ․ շարունակում էին զարգանալ քաղաքային բնակավայրերը։ Ինքնավարություն ձեռք բերեցին Բրեստը (1390), Գրոդնոն (1391), Սլուցկը (1441), Պոլոցկը (1498), Մինսկը (1499), Մոգիլյովը (1561), Վիտեբսկը (1597)։ XVIդ. ավարտվեց բելոռուս ժողովրդի կազմավորումը։ 1569-ին Լիտվական Մեծ իշխանության և Լեհաստանի միջև կնքված Լյուբլինյան ունիայով ստեղծվեց Ռեչ Պոսպոլիտան, որի կազմում էր նաև Բ․։ Լեհ կառավարիչներն սկսեցին կաթոլիկություն պարտադրել բելոռուսներին և ուկրաինացիներին։ Ֆեոդալական և կրոնական-ազգային ճնշումը ուժեղացրեց Բ-ի ժող․ մասսաների ղժգոհությունը և ձգտումը դեպի ռուս ժողովուրդը։ 1595-ին գյուղացիական ապստամբություն բռնկվեց Ս․ Նալիվայկոյի գլխավորությամբ։ Քաղաքային բնակչության ապստամբություններ եղան Մոգիլյովում (1606–10), Վիտեբսկում (1623), Պոլոցկում (1633)։

1648-ին լեհ ֆեոդալների դեմ Ուկրաինայում սկսված ժող․ ազատագրական պատերազմը (Բոգդան Խմելնիցկու գլխավորությամբ) տարածվում է նաև Բ-ում։ 1651-ին Ռեչ Պոսպոլիտայի զորքերը ճնշում են ապստամբությունը։ Ուկրաինայի և Բ-ի ազատագրման համար Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև պատերազմում (1654-67) բելոռուսներն օգնում էին ռուս. զորքերին։ Հյուսիսային պատերազմի (1700-21) ընթացքում ռազմ. գործողությունները մի քանի տարի շարունակ մղվում էին Բ-ի հողում։ XVIII դ․ բելոռուսները շարունակում էին պայքարը Ռեչ Պոսպոլիտայի դեմ, որի երեք բաժանումների (1772, 1793, 1795) հետևանքով բելոռուսական հողերն անցան Ռուսաստանին։ Այդ միավորումը Բ-ի համար ունեցավ առաջադիմական նշանակություն, բելոռուս ժողովուրդը հաղորդակից դարձավ ավելի զարգացած ռուս. մշակույթին։ 1812-ի Հայրենական պատերազմի ժամանակ Բ․ խիստ տուժեց ֆրանս․ օկուպացումից։ Բելոռուս գյուղացիները մասնակցեցին ֆրանս․ զորքերի դեմ պարտիզանական շարժմանը։ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Բ-ի տնտեսությունը զգալիորեն առաջադիմեց։ Աճեց արդ․ ձեռնարկությունների քանակը, ավելացավ բանվորների թիվը (1860-ին՝ 9279)։ Գյուղատնտեսությունը ավելի կապվեց շուկայի հետ։ Սակայն Բ-ի տնտ․ առաջընթացին խանգարում էին ճորտատիրական հարաբերությունները։ 1861-ի ռեֆորմով գյուղացիները ստացան բոլոր հողատարածությունների սոսկ 35%-ը։ Ռեֆորմից դժգոհ գյուղացիների զանգվածային հուզումները վերածվեցին Կաստուս-Կալինովսկու գլխավորած 1863-ի գյուղացիական ապստամբությանը։

Ճորտատիրության վերացումը խթանեց կապիտալիզմի զարգացումը Բ-ում։ Հողի մշակման եռադաշտ սիստեմը փոխարինվեց բազմադաշտով։ Կառուցվեցին Մոսկվա-Բրեստ և Լիբավա–Ռոմենսկ երկաթուղիները (XIX դ․ 2-րդ կես)։ Բելոռուս ժողովուրդը ձևավորվեց որպես ազգ։ 1910-ին Բ-ում կար ավելի քան 1280 ձեռնարկություն, որտեղ աշխատում էր մոտ 40 հզ․ բանվոր։ XIX դ․ վերջից Բ-ում ծավալվեցին բանվորական շարժումները։ Մինսկում, Վիտեբսկում, Գոմելում, Գրոդնոյում ստեղծվեցին ս–դ․ խմբակներ և խմբեր։ 1898-ի մարտի 1-3-ը Մինսկում կայացավ ՌՍԴԲԿ I համագումարը։ 1905-ի դեկտեմբերյան զինված ապստամբության օրերին քաղ․ գործադուլներ եղան Բարանովիչիում, Օրշայում, Գոմելում։ Միայն 1906-ին Բ-ում տեղի ունեցան 577 գյուղացիական ելույթներ։ Հեղափոխական ս-դ. կազմակերպությունները պայքարում էին մանրբուրժ․ ազգայնական կուսակցությունների՝ Բունդի և Բելոռուսական սոցիալիստական գրոմադայի դեմ։ 1909-1914-ի արդ․ վերելքի տարիներին նկատելիորեն աճեց Բ-ի արդյունաբերությունը։ 1903-ի համեմատ խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքը կրկնակի աճեց, արդյունաբերության մեջ ներգրավված բանվորների թիվը կազմեց 280 հզ․։ Գյուղացիության հետագա շերտավորմանը նպաստեց ստոլիպինյան ագրարային ռեֆորմը, գյուղատնտեսության մեջ զբաղված բանվորների թիվը հասավ 200 հզ․ մարդու։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բ․ դարձավ ռազմադաշտ։ Այստեղով էր անցնում Արևմտյան ռազմաճակատի գիծը (1,1 մլն զինվոր՝ 1917-ին)։ Միաժամանակ Բ․ հեղափոխական պայքարի կարևորագույն տեղամասերից մեկն էր։ Փետրվարյան հեղափոխության առաջին օրերին բանվորական դեպուտատների սովետներ ստեղծվեցին Մինսկում, Գոմելում, Վիտեբսկում, Բոբրույսկում, Օրշայում։ Արևմտյան ռազմաճակատի զորաբաժիններում ստեղծվեցին զինվորական սովետներ։ Բ-ում հեղափոխական պայքարի կազմակերպման գործում մեծ ավանդ ունեն Մ․ Ֆրունզեն, Ա․ Մյասնիկյանը (1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Արևմտյան ռազմաճակատի ճակատային կոմիտեի անդամ և բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար), Վ․ Կնորինը, Ն․ Ալիբեգովը (Ալիբեկյան), Կ․ Լանդերը, Ի․ Լյուբիմովը, Ս․ Մոգիլևսկին և ուրիշներ։ 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին, Պետրոգրադում զինված ապստամբության օրը, Մինսկի բանվորական, զինվորական դեպուտատների սովետը քաղաքում իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ 1917-ի հոկտ․ 29 (նոյեմբ․ 9)-ին Մինսկի սովետին կից ստեղծվեց Հեղկոմ, որը հետագայում վերակազմվեց Արևմտյան ռազմաճակատի և հս–արմ․ մարզերի ռազմահեղափոխական կոմիտեի (նախագահ՝ Ա․ Մյասնիկյան)։ 1917-ի նոյեմբ․ 19-ին Բ-ի տերիտորիայում լիկվիդացվեց հակահեղափոխության վերջին պատվարը՝ Գերագույն հրամանատարության ռազմակայանը, որը տեղավորված էր Մոգիլյովում։ Նոյեմբերին Մինսկում կայացած մի շարք նահանգների բանվորական, զինվորական և գյուղացիական դեպուտատների սովետների համագումարները միահամուռ ճանաչեցին սովետական իշխանությունը և հավանություն տվեցին նրա դեկրետներին։

Սովետական իշխանության հաստատումը ուղեկցվում էր հակահեղափոխական Բելոռուսական դադարի դեմ պայքարով։ 1918-ի փետր․ 18-ին գերմ․ զորքերը խախտելով զինադադարը գրավեցին Բ-ի զգալի մասը։ 1918-ի վերջին և 1919-ի սկզբին կարմիր բանակը պարտիզանների աջակցությամբ հիմնականում ազատագրեց Բ․։ 1918-ի դեկտ․ 31-ին ստեղծվեց բանվորագյուղացիական ժամանակավոր հեղափոխական կառավարություն հետևյալ կազմով․ Դ․ Ժիլունովիչ (նախագահ), Ա․ Մյասնիկյան, Ա․ Չերվյակով, Մ․ Իվանով, Մ․ Կալմանովիչ և ուրիշներ։ 1919-ի հունվ․ 1-ին ստեղծվեց ԲՍՍՀ։ 1919-ի փետրվ․ 2-3-ը Մինսկում կայացավ ԲՍՍՀ Սովետների համագումարը, որն ընդունեց հանրապետության առաջին սահմանադրությունը, ընտրեց Կենտգործկոմ (նախագահ՝ Ա․ Մյասնիկյան), ժողկոմսովետ, հաստատեց ԲՍՍՀ գերբը և դրոշը։ Այս համագումարում Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահ Յա․ Ավերդլովը հայտարարեց Կենտգործկոմի որոշումը «Բելոռուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետության անկախության ճանաչման մասին», և միաժամանակ ընդունվեց դեկլարացիա ՌՍՖՍՀ-ի հետ ֆեդերատիվ կապի հաստատման մասին։ 1919-ի փետրվարին ԲՍՍՀ և Սովետական Լիտվան միավորվեցին Լիտվա–Բելոռուսական ՍՍՀ–ի մեջ։

1918-20-ի քաղաքացիական պատերազմի և ռազմ. ինտերվենցիայի տարիներ: Հազարավոր բելոռուսներ մարտնչեցին կարմիր բանակի շարքերում։ 1919-ի փետրվարին Բ․ ենթարկվեց պանական Լեհաստանի հարձակմանը։ 1920-ի հուլիսի 11-ին կարմիր բանակի զորամասերը և բելոռուս պարտիզանները ազատագրեցին Մինսկը։ Բ–ում վերականգնվեց սովետական իշխանությունը։ Բ․ ազատագրող կարմիր բանակի զորամասերի թվում աչքի ընկավ Գայի հեծյալ կորպուսը։ Քաղաքացիական կռիվների և իմպերիալիստական պատերազմի պայմաններում Սովետական Ռուսաստանի և Լեհաստանի միջև կնքված Ռիգայի հաշտության պայմանագրով (1921-ի մարտի 18) Արևմտյան Բ․ անցավ Լեհաստանին։ 1922-ի դեկտ․ 30-ին ԲՍՍՀ մտավ ՍՍՀՄ կազմի մեջ։ Բելոռուս ժողովուրդը մեծ հաջողությունների հասավ սոցիալիստական վերափոխությունների բնագավառում։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին առաջացան արդ․ նոր ճյուղեր, կառուցվեցին ավելի քան 1700 ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության մեջ հաղթեց կոլտնտեսային կարգը։ Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը։ Բ․ դարձավ համատարած գրագիտության երկիր, ստեղծվեցին ուսումնական, գիտական հաստատություններ, ազգային թատրոններ, ձևավորվեց ազգային ինտելիգենցիան։ Հանրապետությունը 1935-ի մարտի 15-ին պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Սահմանադրությունն ընդունվեց 1937-ի փետրվ․ 19-ին։

Այլ ճակատագիր ունեցավ Արևմտյան Բ․, որը գտնվում էր բուրժուա–կալվածատիրական Լեհաստանի տիրապետության տակ։ 1939-ի սեպտեմբերին, Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումից հետո, Սովետական Միությունը իր հովանավորության տակ վերցրեց Բ–ի և Ուկրաինայի արմ․ մարզերը։ 1939-ի հոկտ․ 28–30-ին Արևմտյան Բ-ի ժողովրդական ժողովը