մոդիֆիկացման հիման վրա (ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ Ն․ Ֆ․ Երմոլենկո և ուրիշ– ներ)։ Մշակված են նավթաքիմ․ հումքի վրա մոնոմերների ստացման կատալիտիկ մե– թոդներ (ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ Բ․ Լ․ Երոֆև և ուրիշներ)։ Գործնական նշանա– կություն ունեն կալիումական պարարտա– նյութերի հարստացման ֆլոտացիոն եղա– նակի կատարելագործման ուղղությամբ ծավալված աշխատանքները (ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ Մ․ Մ․ Պավլյուչենկո և ուրիշ– ներ)։ Մշակվում են կենսաբանական ակ– տիվ նյութերի սինթեզման եղանակներ (ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ Ն․ Ս․ Կոզլով և ուրիշներ)։ Հասարակական գիտությունները։ Բ–ի փիլիսոփայական գիտությու– ն ը ձևավորվել և երկար ժամանակ զար– գացել է ֆեոդալիզմի ու կրոնական աշ– խարհայացքի տիրապետության պայման– ներում։tX դ․ վերջում քրիստոնեության հաստատումը նպաստեց անտիկ և բյու– գանդական փիլիսոփաների երկերի թարգ– մանությանը։ XIII դ․ կրոնա–փիլ․ յուրօրի– նակ գործերից են Կիրիլ Տուրյովսկու «խոսք»-ը և «Քարոզ»-ը, Կլիմենտ Սմոլյա– տիչի «Թուղթ»-ը։ XIV դ․ Բ․ մտավ Լիտվա– կան Մեծ իշխանության կազմի մեջ, որի հետևանքով առաջացավ Բ–ի, Լիտվայի և Լեհաստանի փիլ․ ու հասարակական մըտ– քի սերտ փոխներգործություն։ Շարունա– կում է զարգանալ բելոռուսական ժողո– վըրդի փիլ–գաղափար ական կապը ռու– սական և ուկրաինական ժողովուրդների հետ։tXVI դ․ տարածվեցին հումանիզմի գաղափարները։ Տիրող կրոնա–փիլ․ դոկ– տրինային XVI – XVII դդ․ հակադրվեցին ռեֆորմացիայի ուսմունքները։ Անտիտի– րինիտարները (քրիստոնյաներ, որոնք մերժում էին սուրբ երրորդության ուս– մունքը) և նրանց մերձավոր հեթանոսա– կան հոսանքները հումանիստական աշ– խարհայացքի դիրքերից պաշտպանում էին անհատի արժանապատվությունը և ազա– տությունը (Սիմեոն, Բուդնի, Վասիլի Տյապինսկի, Լավրենտի և Ստեպան Զի– զանի եղբայրներ), քննադատում էին ուղ– ղափառ կրոնա–փիլ․ հասկացությունը և եկեղեցական հեղինակություններին։ Ռեֆորմացիայի պլեբեյ–գյուղացիական շարժման գաղափարախոսներ էին Պ․ Գոնյոնզցին, Մ․ Չեխովիցը, 6ա․ Կա– լինովկացին և ուրիշներ։ Պետության ծագ– ման ու էության նոր ըմբռնումով հանդես եկան բնական իրավունքի ներկայացու– ցիչները։ Սխոլաստիկային հակադրվե– ցին մատերիալիստ–աթեիստները (Ս․ Լո– վան, Կ․ Բեկեշ՝ XVI դ․, Կ․ Լիշչինսկի՝ XVII դ․)։ XVIII դ․ կեսերից Բ–ում տարած– վեցին արևմտաեվրոպական գիտության և փիլ․ գաղափարները․ XVIII դ․ վերջերին և XIX դ․ սկզբներին զարգացավ լուսավո– րականությունը։ Ռուսաստանին միանա– լուց հետո Բ–ում տարածվեցին ռուսական բնագետների և փիլիսոփաների երկերը։ Բնական գիտությունների ներկայացու– ցիչները հենվում էին դեիզմի սկզբունք– ների վրա, ընդգծում բանականության ան– սահմանափակ հնարավորությունները և փորձի ղերը ճանաչողության մեջ (Մ․ Պո– չոբուտ, Վ․ Կարչևսկի)։ XIX դ․ կեսերից առաջանում է հեղափոխական–դեմոկրա– տական ուղղությունը (Ֆ․ Սավիչ, Ցոլ․ Բոկ– շանսկի, Կ․ Կալինովսկի, Ֆ․ Բոգուշևիչ, Ա․ Գուրինովիչ, 6ա․ Լուչինա)։tXIXtդ․ 70–80-ական թթ․ ցարիզմի տապալման, դեմոկրատական հանրապետության ստեղծման, ազգային ազատագրության գաղափարներով հանդես եկան հեղափո– խական նարոդնիկները (Գրինևեցկի, Բոգ– դանովիչ, Սուձիլովսկի, Իվանովսկի)։ XIX դ․ 80-ական թթ․ սկսեց տարածվել մարքսիզմը։ 1898-ի մարտին Մինսկում կայացավ ՌՍԴԲԿ I համագումարը։ Հոկ– տեմբերյան հեղափոխությունից և ԲՍՍՀ կազմավորումից (1919) հետո Բ–ում իրա– կան հնարավորություն ստեղծվեց մարքս– լենինյան փիլ․ գիտական ուսումնասիրու– թյան և պրոպագանդայի համար։ Կազ– մակերպվեցին Բելոռուսական համալսա– րանի (1921) և Կոմունիստական համալսա– րանի (1924) փիլ․ ամբիոնները, Բ–ի մարք– սիստների գիտական միության փիլ․ սեկ– ցիան (1923–24, 1927)։ Բելոռուսերեն հրատարակվում են Մարքսի և էնգելսի աշխատությունները, Լենինի երկերը։ 1931-ին ստեղծվեց ԲՍՍՀ ԳԱ փիլ․ ինստ–ը։ Հատուկ ուշադրություն է դարձվում մարք– սիստական փիլ․ զարգացման լենինյան էտապի ուսումնասիրությանը։ Աճում են փիլ․ կադրերը։ ԲՍՍՀ ԳԱ փիլ․ և իրավուն– քի ինստ–ում, բուհերի ամբիոններում ուսումնասիրվում են լենինյան փիլ․ ժա– ռանգությունը, կոմունիստական շինարա– րության և միջազգային կոմունիստական շարժման պրոբլեմները, կոմունիստական հասարակության կառուցման օրինաչա– փությունները (Վ․ Ի․ Պանկրատով և ուրիշ– ներ), քննադատվում է բուրժուական գաղա– փարախոսությունը և ռևիզիոնիզմը (Վ․ Մ․ Սիկորսկի, Վ․ Ի․ Ստեպանով, Գ․Պ․Դա– վիդյուկ, Ի․ Ի․ Անտոնովիչ)։ Հրատարակ– վում են հասարակության զարգացման պրոբլեմներին, ազգային մշակույթին, սո– ցիոլոգիայի պատմությանը նվիրված աշ– խատություններ (ակադեմիկոս՝ Գ․ Ֆ․ Ա– լեքսանդրով, Ցոլ․ Ա․ Վասիլև, Կ․ Պ․ Բուս– լով, Ա․ Ի․ Գոլովնյով)։ Ուսումնասիրվում են դիալեկտիկայի (Գ․ Ա․ Լևին,Վ․Մ․ Կո– վալգին, Վ․ Ի․ Գորբաչ, Վ․ Դ․ Մորոզով, Դ․ Ի․ Շիրոկանով), բնագիտության փիլ․ (Ա․ Մ․ Կարլյուկ, Ի․ Ի․ ժբանկովա, է․ Վ․ վոլկովա, Ն․ Ի․ ժուկով) պրոբլեմները, ազ– գային և համաշխարհային փիլ․ պատմու– թյունը։ Մի շարք փիլիսոփաներ զբաղվում են աթեիզմի, բարոյագիտության և գեղա– գիտության պրոբլեմներով, կոնկրետ սո– ցիոլոգիական ուսումնասիրություններով (1967-ին ԲՊՀ–ում ստեղծվել է սոցիոլոգիա– կան լաբորատորիա)։ Բ–ի պատմական իրադարձու– թյունների վերաբերյալ առաջին նկարա– գրությունները պահպանվել են հին ռու– սական տարեգրություններում։tXV– XVII դդ․ ձևավորվեց բելոռուս, տարե– գրությունը։ XIX դ․ կեսին հանդես եկան Բ–ի պատմության վերաբերյալ աշխա– տություններ (Մ․ Բեզ–Կոռնիլովիչի, Օ․ Տուրչինովիչի, Ա․ Սեմենւոովսկու, Ա․ Կիրկորի, Կ․ Գովորսկու և ուրիշ– ների)։ 1860-ական թվականներին «Արև– մըայան Ռուսաստանի տեղեկատու» ամ– սագրի շուրջը ձևավորվեց «արևմտառուս– ների» պատմագրական դպրոցը, որի հետե– վորդները բելոռուս և ռուս ժողովուրդ– ների պատմության ընդհանրությունը օգ– տագործում էին ժխտելու համար բելոռուս ժողովրդի ինքնուրույն պատմությունը։ 1910-ին լույս տեսավ Վ․ Լաստովսկու «Բելոռուսիայի համառոտ պատմություն»-ը, որը գրված էր բուրժուա–ազգայնական դիրքերից։ Բ–ի սովետական պատմագրությունը ձևավորվել է ճձդ․ 20-ական թթ․։ Հնա– գետներ Ա․ Լյավդանսկին, Կ․ Պոլիկար– պովիչը, Ս․ Դուբինսկին, Ի․ Սերբովը տվե– ցին Բ–ի տերիտորիայի վաղ շրջանի (մե– զոլիթ, նեոլիթ, բրոնզ, երկաթ) հասարա– կության աոաջին բնութագիրը։ Ֆեոդալա– կան դարաշրջանի սոցիալ–տնտ․ հարաբե– րությունների ուսումնասիրությամբ զբաղ– վել են Վ․ Պիչետան, Մ․ Գովնար–Զապոլս– կին, Ա․ Բուրդեյկոն։ Հակաֆեոդալական շարժումը լուսաբանվել է Վ․ Շչերբակովի, Ի․ Լոչմելի աշխատություններում։ Բ–ի համընդհանուր պատմություն գրելու փոր– ձեր են կատարել Վ․ Իգնատովսկին (1924), Վ․ Պիչետան (1927) և Վ․ Շչերբակովը (1934)։ Կապիտալիզմի զարգացման հար– ցերը հետազոտել են Մ․ Դովնար–Զապոլս– կին, Վ․ Իգնատովսկին, Դ․ Գուդկովը։ Պատմա՜հեղափոխական թեմատիկային են նվիրված Վ․ Կնորինի «Հեղափոխությունը և հակահեղափոխությունը Բելոռուսիա– յում» (1920), Ա․ Ագուրսկու «Բելոռուսիա– յում հեղափոխական շարժման պատմու– թյան ուրվագծեր․ 1863–1917» (1928), վ․ Շչերբակովի, Ա․ Զյուզկովի աշխատու– թյունները։ 1950–60-ական թթ․ ստեղծվե– ցին Բ–ի պատմությունն ընդհանրացնող աշխատություններ․ «ԲՍՍՀ պատմություն» (հ․ 1–2, 1961), «Բելոռուսիայի կոմունիս– տական կուսակցության պատմության ուր– վագծեր», մաս 1․ 1883–1920 (1961), մաս 2․ 1921-66 (1967), «Մինսկի պատմու– թյուն» (1957)։ Բանվոր դասակարգի, գյուղացիության պայքարի, Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության պատմությունը ուսումնասիրվել է Ի․ Իգնատենկոյի, Վ․ Ի– վաշինի, Ի․Սալադկովի, Վ․ Գնևկոյի աշխա– տություններում, «Սովետական իշխանու– թյան հաղթանակը Բելոռուսիայում» (1967) կոլեկտիվ աշխատության մեջ։ Մեծ թիվ են կազմում քաղաքացիական կռիվների, օտարերկրյա ինտերվենցիայի, սոցիալիս– տական և կոմունիստական շինարարու– թյան վերաբերյալ աշխատությունները։ Հայրենական մեծ պատերազմի պատմու– թյունը, պարտիզանական շարժումը 1941 – 1945-ին ներկայացված են Ի․ Կրավչենկո– յի, Ա․ Զալեսկու, Վ․ Ռոմանովսկու ուսում– նասիրություններում։ Լույս են տեսել բազմաթիվ հիշողություններ և տարբեր ժողովածուներ։ Արևմտյան Բ–ի հեղափո– խական շարժումների պատմության հար– ցերին է նվիրված «Արևմտյան Բելոռու– սիայի կոմկուսի հեղափոխական ուղին, 1921–39 թթ․» (1966) կոլեկտիվ աշխա– տությունը։ Գիտության նվաճումները հան– րապետությունում տրված են «ԲՍՍՀ գի– տությունը 50 տարում» (1968) կոլեկտիվ աշխատության մեջ։ Իրավագիտությունը։ Մինչև Հոկտեմբեր– յան հեղափոխությունը Բ–ում իրավունքի ուսումնական կամ գիտական հաստատու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/373
Արտաքին տեսք