Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն չի եղել։ 1921-ին Բ-ի պետական համալսարանի կազմում ստեղծվել է իրավունքի և տնտեսության ֆակուլտետ, որի հիմնադրման, ապա պետության և իրավունքի հարցերի ուսումնասիրության բնագավառում աչքի են ընկել Վ․ Պիչետան և Վ․ Դուրդենևսկին, որոնք փորձեր են արել տալու ֆեոդալիզմի շրջանի Բելոռուսական իրավունքի կարևորագույն հուշարձանների և իրավունքի ինստ–ների մարքսիստական վերլուծությունը։ 1929-ին Բ–ում հիմնադրվել է դատական փորձաքննության գիտահետազոտական ինստ․։ 1931-ին կազմակերպվել է Սովետական շինարարության և իրավունքի ինստ․ (1934-ից Մինսկի իրավաբանական ինստ․)։ ԲՍՍՀ ԳԱ կազմում ստեղծվել է Սովետական շինարարության և իրավունքի ինստ․, որը 1935-ին միավորվել է փիլիսոփայության ինստ–ի հետ։ Իրավաբանական ինստ–ը Հայրենական պատերազմից հետո վերականգնվել, իսկ 1954-ին ընդգրկվել է Բ–ի պետական համալսարանի կազմում որպես ֆակուլտետ։ ԲՍԱՀ իրավաբանների կողմից կատարվել և կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ նվիրված պետական կառավարման օրգանների, պետության և իրավունքի պատմության, վարչական, քաղաքացիական, քրեական իրավունքների, քրեագիտության և իրավունքի այլ ճյուղերի ուսումնասիրությանը։

Գիտական հիմնարկները։ Նախապատերազմյան հնգամյակի տարիներին և ետպատերազմյան շրջանում Բ–ում ստեղծվել է գիտական հիմնարկների ճյուղավորված ցանց։ 1940-ին կար 67 գիտական հիմնարկ (ներառյալ բուհերը), 2227 գիտական աշխատող։ 1969-ին Բ–ում գործել է 176 գիտական հաստատություն (ներառյալ բուհերը), գիտական և այլ հիմնարկներում ու կազմակերպություններում զբաղված է եղել 20631 գիտական աշխատող (1950-ին կար 96 գիտական հիմնարկ, ներառյալ բուհերը, և 2629 գիտական աշխատող, 1960-ին՝ 1 23 գիտական հիմնարկ և 6840 գիտական աշխատող)։ Հանրապետության գիտական աշխատողների թվում եղել են (1970-ի սեպտ․ 1-ին) 115 ակադեմիկոս ու թղթ–անդամ, 383 դոկտոր և 5012 գիտությունների թեկնածու։ Հանրապետության գիտական կենտրոնն է ԲԱԱՀ գիտությունների ակադեմիան, որն ունի 5 բաժանմունք, 20 ԳՀԻ և այլ գիտական հիմնարկներ։ ԳԱ հրատարակում է 11 պարբերական, այդ թվում «Տեղեկագիր» 7 սերիայով (1940-ից, բելոռուսերեն և ռուսերեն), «Զեկույցներ» (1957-ից, ռուսերեն), համամիութենական հանդեսներ․ «Ինժեներա–ֆիզիկական հանդես» (1958 ից), «Կիրառական լուսապատկհրագրության հանդես» (1964-ից), «Դիֆերենցիալ հավասարումներ» (1965-ից)։

XIII․ Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը

Բելոռուսական տպագրության սկիզբը դրել է Ֆրանցիսկ (Գեորգի) Սկորինան XVI դ․։ Նա բոլոռուսերեն է թարգմանել Աստվածաշունչը, Սաղմոսագիրքը ու 1517–20-ին հրատարակել Պրագայում։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը պարբերական մամուլը Բ–ում ներկայացված էր ռուսերեն լույս տեսնող պաշտոնաթերթերով, ինչպես նաև մասնավոր ու եկեղեցական հրատարակություններով։ Բելոռուսերեն առաջին լեգալ թերթը՝ «Նաշա դոլյա»-ն («Մեր վիճակը»), լույս է տեսել 1906-ին Վիլնոյում, բայց շուտով փակվել է։ 1906-ին Պետերբուրգում կազմակերպվել է «Զագլյանե սոնցա ի ու նաշի վակոնցա» («Արևը կնայի և մեր պատուհանից») հրատարակչությունը, 1909-ին Վիլնոյում՝ «Նաշա խատա» («Մեր խրճիթը»)։ Բ–ում առաջին լեգալ մասսայական բոլշևիկյան թերթը՝ «Զվեզդա»-ն («Звезда»), լույս է տեսել 1917-ին, Մինսկում։ Նրա առաջին խմբագիրներն էին Մ․ Ֆրունզեն, Ա․ Մյասնիկյանը, Վ․ Ֆոմինը, Կ․ Լանդերը։ ժամանակավոր կառավարությունը բազմիցս փակել է թերթը, բայց այն լույս է տեսել նոր անուններով։ 1917-ի դեկտեմբերին Մինսկում սկսեց լույս տեսնել «Սովետսկայա պրավդա» («Советская правда») թերթը։

Սովետական կարգերի հաստատումից հետո Բ–ում տպագրության և լրագրության գործը լայն թափ ստացավ։ 1920-ին սկսեցին լույս տեսնել «Սավեցկայա Բելառուս» («Սովետական Բելոռուսիա», Սմոլենսկ, Մինսկ), «Պոլեսկայա պրավդա», («Պոլեսյան պրավդա», Գոմել), «Կրեստյանսկայա գազետա» («Գյուղացիական թերթ», Վիտեբսկ) ևն թերթերը, ստեղծվեցին հրատարակչություններ։ 1922-ին կազմակերպվեց Բելոռուսական ՌՈՍՏԱ–ն՝ Ռուսական հեռագրական գործակալության բաժանմունքը, 1931-ից՝ Բելոռուսական հեռագրական գործակալությունը (ԲելՀԳ)։ 1940-ին Բ–ում լույս էր տեսնում 252 թերթ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ոչնչացվել էին տպագրական բոլոր բազաները, սակայն ընդհատակյա դըժվարին պայմաններում կազմակերպվեց 162 թերթի հրատարակություն։ 1969-ին հանրապետական «Բելառուս» («Բելոռուսիա»), «Զվյազդա» («Աստղ»), «Պոլիմյա» («Բոց»), «Նարոդնայա ասվելուս» («ժողովրդական լուսավորություն») ևն հրատարակչություններ լույս են ընծայել 2008 անուն գիրք ու բրոշյուր։ Հրատարակվել են 83 ամսագիր, 180 թերթ (այդ թվում 134-ը՝բելոռուսերեն)։ 1970-ին հրատարակվել են բելոռուսերեն՝ «Զվյազդա» («Աստղ», 1917-ից), «Չիրվոնայա զմենա» («Կարմիր հերթափոխ», 1921-ից), «Պիաներ Բելառուսի» («Բելոռուսիայի պիոներ», 1929-ից), «Լիտարատուրա ի մաստացտվա» («Գրականություն և արվեստ», 1932-ից), «Նաստաունիցկայա գազետա» («Ուսուցչական թերթ», 1945-ից), ռուսերեն՝ «Աովետսկայա Բելոռուսիա» («Սովետական Բելոռուսիա», 1927-ից), «Սելսկայա գազետա» («Գյուղական թերթ», 1945-ից), «Զնամյա յունոստի» («Պատանեկության դրոշ», 1938-ից), «Զորկա» («Լուսաբաց», 1945-ից) և այլ հանրապետական թերթեր։ Լույս են տեսնում քաղաքական երիտասարդական, գրական, երգիծական, գիտական, տեխնիկական և այլ ամսագրեր, բելոռուսերեն՝ «Վոժիկ» («Ոզնի», 1941-ից), «Ռաբոտնիցա ի սյալյանկա» («Բանվորուհի և գեղջկուհի», 1924-ից), «Մալադոսց» («Երիտասարդություն», 1953-ից), «Պոլիմյա» («Բոց», 1922-ից), ռուսերեն՝ «Կոմունիստ Բելոռուսիի» («Բելոռուսիայի կոմունիստ», 1927–49-ին՝ բելոռուսերեն), «Նեման» (1952-ից)։

1925-ին Մինսկում սկսվել են առաջին ռադիոհաղորդումները, 1956-ից գործում է Մինսկի հեռուստատեսային կենտրոնը։ 1969-ից հանրապետության ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդում են տալիս բելոռուսերեն և ռուսերեն՝ ռադիոյի 3 և հեռուստատեսության 2 ծրագրերով։ Գոմելը, Բրեստը, Վիտեբսկը, Գրոդնոն ունեն հեռուստատեսային կայաններ։

XIV․ Գրականությունը

Սկզբնավորվել է XI–XIII դդ․, երբ Բելոռուսիան մտնում էր Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ Ինչպես և սլավոնական մյուս ժողովուրդների մոտ, սկզբնական շրջանում զարգացել է կրոնական և աշխարհիկ բովանդակությամբ գրավոր հուշարձանների ընդօրինակությունների ձևով։ Առաջին ինքնուրույն գրավոր հուշարձանը Կիրիլ Տուրովսկու «Քարոզներ» կրոնական երկն է։ XIV-XVI դդ․, երբ Բ․ մտնում էր Լիտվական Մեծ իշխանության կազմի մեջ, բելոռուսերենը դարձավ նրա պետական լեզուներից մեկը։ Այդ ժամանակ են ստեղծվել այնպիսի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են «Լիտվական ժամանակագրություն» (XIV–XV դդ․) և եվրոպական ճանաչում գտած Լիտվական Մեծ իշխանության օրենսգրքի երեք տարբերակները (1529, 1566, 1588)։ 1517–19-ին Ֆրանցիսկ (Գեորգի) Սկորինան Պրագայում բելոռուսերեն հրատարակել է Աստվածաշունչը։ Հետագայում, իր տպարանը փոխադրելով Վիլնո, լույս է ընծայել «Առաքյալ» կրոնական երկը և «ճամփորդական փոքրիկ գրքույկ»-ը (1525)։ Կարևոր իրադարձություն էր ժող․ լեզվով Ավետարանի հրատարակությունը Վասիլի Տյապինսկու (մոտ 1570) և Կատեխիզիսի հրատարակությունը՝ Սիմոն Բուդնու կողմից։ XVII դ․ հայտնի դեմքերից էր բանաստեղծ և դրամատուրգ Սիմեոն Պոլոցկին։

Լիտվական Մեծ իշխանությունը Լեհաստանին միացվելուց հետո լեհական սեյմն արգելեց բելոռուսերենը։ Դադարեցվեց բելոռուսերեն գրքերի հրատարակումը։ XVIII դ․ վերջում Բելոոուսիան միացավ Ռուսաստանին։ Թեև ցարիզմը խոչընդոտում էր ազգային լեզվով գրի ու գրականության զարգացումը, սակայն Բ․ գ․ շարունակում էր զարգանալ։ XIX դ․ սկըզբին Բ–ում լայն տարածում գտավ Պավլյուկ Բագրիմի պոեզիան։ XIX դ․ կեսերի նշանավոր դեմքերից էր բանաստեղծ և դրամատուրգ Վ․ Դունին–Մարցինկևիչը։

Բելոռուսական գրականության մեջ նոր էտապ բացվեց 1905–07-ի հեղափոխությունից հետո։ 1906-ին Հյոտկան (Ա․ Պաշկևիչ) հրատարակեց բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Մկրտություն ազատության առթիվ» և «Բելոռուսական ջութակ», որտեղ հնչում է հեղափոխական պայքարի ուղղակի կոչ։ Մինչհոկտեմբերյան Բ․ գ–յան մեջ կարևոր ներդրում ունեն Ցանկա Կուպալան, Ցակուբ Կոլասը և Մաքսիմ Բոգդանովիչը, որոնց ստեղծագործությամբ վերջնականապես հաստատվեցին դեմոկրատիզմը և ռեալիզմը։ Այղ տարիների նշանավոր բելոռուս գրողներից էին նաև Զ․ Բյ ադուլյան (Ա․ Պլավնիկ),