Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ․ Գարտնիյը (Զ․ ժիլունովիչ), Մ․ Գորեցկին։

Մեծ հոկտեմբերը զարգացման լայն հնարավորություններ ստեղծեց բելոռուսական գրականության համար։ Արդեն ճանաչում գտած գրողներին միացան շնորհալի երիտասարդներ, որոնք հիմնականում 1923-ին ստեղծված «Մոլոդնյակ» («Երիտասարդություն») կազմակերպության անդամներն էին։ 30-ական թթ․ Բ․ գ–յան հիմնական մոտիվը սոցիալիստական աշխատանքի, կոլտնտեսային կարգերի և խաղաղ աշխատանքի գովերգումն էր։ Հետագա տարիներին բելոռուս գրողներն ստեղծեցին գեղարվեստական բարձրորակ գործեր (Պ․ Բրովկա, «Հերոսի գալուստը», 1935, Ա․ Կուլեշով, «Պատանեկան աշխարհ», 1939, Յա․ Կուպալա, բանաստեղծությունների շարք ևն)։ Գրական նշանակալի իրադարձություն էր Կ․ Կրապիվայի «Ով վերջինն է ծիծաղում» (1939) կատակերգությունը, որը այդ ժանրի լավագույն գործերից է սովետական գրականության մեջ։ 30–40-ական թթ․ սկզբներին հանդես եկավ գրական նոր սերունդ՝ Պ․ Պանչենկո, Ա․ Աստրեյկո, Ա․ Բելեիչ, իսկ Արևմտյան Բելոռուսիայի ազատագրումից հետո՝ Մ․ Տանկ, Վ․ Տավլայ, Ֆ․ Պեաորակ և ուրիշներ։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բելոռուսական գրականությունը բնութագրվում է խոր հայրենասիրությամբ, լավատեսությամբ, քաղաքացիական պաթոսով։ Մեծ նշանակություն ստացան Յա․ Կուպալայի, Յա․ Կոլասի, Մ․ Լինկովի հրապարակախոսությունը, Կ․ Կրապիվայի երգիծական բանաստեղծությունները։ Ա․ Կուլեշովի «Բրիգադի դրոշը» (1942) պոեմը, Պ․ Բրովկայի, Մ․ Տանկի, Պ․ Գլեբկայի, Պ․ Պանչենկոյի բանաստեղծությունները, Կ․ Չոռնու «Հարդագողի ճանապարհը» (1943) և «Մեծ օր» (անավարտ) վեպերն արտացոլում են պատերազմական օրերի հերոսականությունը, պարտիզանական շարժումը։

Ետպատերազմյան տարիների բելոռուսական գրականության մեջ, հատկապես արձակ ում, իշխում էր պատերազմական մոտիվը (Ի․ Շամյակին, «Խոր հոսանք», 1948, Ի․ Մելեժ, «Մինսկյան ուղղությունը», 1949–52, Ա․ Կուլակովսկի, «Բաժանվում ենք ոչ երկար ժամանակով», մաս 1–2, 1953–62, Մ․ Լինկով,«Անմոռանալի օրեր», հ․ 1–4, 1951–58)։ Գեղարվեստական մի շարք երկեր նվիրվել են արեմտաբելոռուսական մարզերի ժող․ մասսաների պայքարին՝ հանուն նոր կյանքի։

1950-ական թթ․ բելոռուսական գրականության համար բնորոշ են հոգեբանական խորությունը, անցյալի և ներկայի վերլուծական ուսումնասիրությունը։ Այդ են վկայում Յա․ Բրիլի «Զաբոլոտյեում լուսանում է» (1950) վիպակը, Ա․ Չեռնիշնիչի «Մալինովկա տանջարանը» (1964), Մ․ Լոբանի «Ապագայի նախադռանը» (1961) և «Ուստրոն թաղամասը» (1967-1968), Ի․ Մելեժի «Մարդիկ ճահճի վրա» (1961), «Ամպրոպի շունչը» (1965) պատմավեպերը, Վ․ Բիկովի «Ալպիական բալլադ» վիպակը։ ժամանակակից դրամատուրգներից աչքի է ընկնում Ա․ Մակայոնոկը («Ներեցեք խնդրեմ» կատակերգություն, 1953, «Հալածված առաքյալը»)։ Բելոռուսական գրականագետներից են Ա․ Ադամովիչը, Ա․ Ալեքսանդրովիչը, Վ․ Բորիսենկոն, Գ․ Բերյոզկինը, Դ․ Բուգաեը, Յա․ Կազեկոն, Վ․ Կոլեսնիկը, Օ․ Լոյկոն, Ա․ Մալդիսը։

Սովետական իշխանության տարիներին դասական և ժամանակակից շատ գրողների մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ՍՍՀՄ տարբեր ժողովուրդների լեզուներով, այդ թվում և հայերեն։ Հայ ընթերցողը բելոռուսական գրականությանը հաղորդակից է դարձել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 30-ական թթ․ առաջին անգամ հայերեն են թարգմանվել Բ–ի ժող․ բանաստեղծներ Յա․ Կուպալայի և Յա․ Կոլասի ստեղծագործությունները։ 1935-ին Յա․ Կուպալայի և Յա․ Կոլասի գրական գործունեության 30-ամյակի կապակցությամբ «Խորհրդային գրականություն», «Գրական սերունդ» ամսագրերը, «Գրական թերթ», «Պրոլետար» թերթերը տպագրել են նմուշներ ականավոր բանաստեղծների ստեղծագործություններից (Յա․ Կոլաս, «Մուժիկ», «Բատրակուհին», Յա․ Կուպալա, «Մանչն ու օդաչուն», «Օլեսյա»)։ Այս շրջանում թարգմանվել են նաև Պ․ Բրովկայի առանձին բանաստեղծություններ։ 1941-ին հայ մամուլում նշվել է Յա․ Կուպալայի գրական գործունեության 35-ամյակը։ Պատերազմի առաջին ամիսներին Հայպետհրատը առանձին գրքույկներով հրատարակել է Յա․ Կուպալայի հրապարակախոսական հոդվածները՝ «Բելոռուսը երբեք գերմանական բարոնների ստրուկը չի՛ դառնա», «Ելել է Բելոռուսիան»։ 1942-ին հայ ժողովուրդը նշել է Յա․ Կուպալայի ծննդյան 60-ամյակը։ Ետպատերազմյան տարիներին հայ ընթերցողն ստացել է Ա․ Կուլեշովի «Բալլադ պայտի մասին», «Կոմերիտական տոմսը» ստեղծագործությունների թարգմանությունները։ 1949-ին, Բ–ի սովետականացման 30-ամյակի կապակցությամբ, հայերեն հրատարակվել են Յա․ Կոլասի, Մ․ Տանկի, Պ․ Բրովկայի, Ա․ Կուլեշովի և ուրիշների մի շարք բանաստեղծություններ։ 1951-ին Երեանի «Գրական թերթ»-ը նշել է ժող․ բանաստեղծ Պ․ Բրովկայի գրական գործունեության 25-ամյակը, իսկ Հայպետհրատը լույս է ընծայել Յա․ Կուպալայի բանաստեղծությունների «Հատընտիր»-ը։ 1953-ին լավ նվեր են ստացել հայ մանուկները, հրատարակվել է «Լուսավոր ուղի» ժողովածուն, որտեղ զետեղված են Յա․ Կուպալայի, Յա․ Կոլասի, Մ․ Տանկի, Ա․ Կուլեշովի, Պանչենկոյի և ուրիշների ստեղծագործությունները։ 1955-ին Մոսկվայում անցկացված բելոռուսական արվեստի և գրականության տասնօրյակի կապակցությամբ «Գրական թերթ»-ը իր ընթերցողներին է ներկայացրել Պ․ Բրովկայի և Է․ Օգնեցվետի բանաստեղծությունները։ 1956-ին Հայպետհրատը առանձին գրքով հրատարակել է Ա․ Կուլեշովի «Պոեմներ»-ը, իսկ 1957-ին՝ «Բելոռուսական գրականության անթոլոգիա»-ն, որտեղ զետեղված են տարբեր սերունդների ներկայացուցիչների չափածո և արձակ ստեղծագործություններ։ 1957-ին Հայպետուսմանկհրատը «ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն» հատընտիր ժողովածուում զետեղել է Յա․ Կուպալայի բանաստեղծությունները և հատվածներ Յա․ Կոլասի պոեմներից։ Առանձին գրքերով հրատարակվել են Յա․ Մավրի «Պ․ Տ․ Մ․» պատմվածքը (1961), Մորոզովի «Հետախուզության էր գնում մանչուկը» վիպակը (1966), Ի․ Շամյակինի «Սիրտը ափի մեջ» վեպը (1970)։ 1950–60-ական թթ․ մամուլում տպագրվել են Կ․ Կրապիվայի առակները, Պ․ Բրովկայի, Մ․ Տանկի, է․ Օգնեցվետի և ուրիշների բանաստեղծությունները։ Հայ ընթերցողը ծանոթացել է «Հայկական մոտիվներ» ստեղծագործություններին (Ա․ Բաչիլոյի՝ «Արաքսի ափին», Պ․ Բրովկայի՝ «Տոն Արտաշատում», Ա․ Ստավերի՝ էԿիրովական», Մ․ Տանկի՝ «Կարդալով Նարեկացուն»)։ Իրենց հերթին բելոռուս գրողները պրոպագանդել են հայ դասականների և ժամանակակից հեղինակների երկերը։ 1958-ին Մինսկում Ա․ Կուչարի թարգմանությամբ բելոռուսերեն հրատարակվել է Ա․ Շիրվանզադեի «Քաոս», 1964-ին Յա․ Բրիլի թարգմանությամբ՝ սովետահայ գրողների պատմվածքների ժողովածուն «Արարատի ծաղիկները» վերնագրով։ 1969-ին, Հ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին, «Երեկոյան Երեան»-ում տպագրվել է Ի․ Շամյակինի «Հայոց խինդը անհուն մի ծով» խորագիրը կրող հոդվածը։ Բելոռուս դրամատուրգների որոշ ստեղծագործություններ ներկայացվել են հայ բեմերում։ Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնը բեմադրել է Ա․ Մովզոնի «Մի խուլ նրբանցքում» (1957) և Կ․ Կրապիվայի «Կոնդրատի կինը ուղեծիրում» (1961) պիեսները։ Երեանի դրամատիկական թատրոնում հաջողությամբ ներկայացվել է Ա․ Մակայոնոկի «Հալածված առաքյալը» պիեսը (1972)։

XV․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Բ–ի տարածքում պահպանվել են Կիևյան Ռուսիայի ճարտարապետական հուշարձաններ, օրինակ՝ Սոֆիայի տաճարը (1044–66) և Սպասո–Եվֆրոսինեյան եկեղեցին (XVII դ․) Պոլոցկում։ Ֆեոդալիզմի շրջանի ճարտարապետությանը բնորոշ է ամրոցային և պալատա–դղյակային շինարվեստի զարգացումը՝ Կամենեցյան աշտարակը կամ այսպես կոչված Բելայա Վեժան (1276), Նովոգրուդոկի (XIV–XVI դդ․), Լիդայի (XIV դ․) ամրոցները, Գրոդնոյի (XII XVI դդ․), Միրի (XV-XVIդ․), Նեսվիժի