Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարժում, որը գլխավորում էին Մ․ Դորկին, Ա․ Բարբյուսը և Ռ․ Ռոլանը։ Դերմանիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո տարագրվել է։ 1935–45-ին ապրել է ՍՍՀՄ–ում, որտեղ լույս են տեսել «Երջանկություն որոնողը և յոթ մեղքերը» (1938), «Վերածնունդ» (1940), «Դերմանիան կանչում է» (1942) և այլ գրքեր։ 1945-ին վերադառնալով հայրենիք՝ նվիրվել է Դերմանիայի սոցիալիստական շինարարության գործին։ Ղեկավարել է Կուլտուրբունքլը, 1953-ին ընտրվել է ԴԴՀ Արվեստների ակադեմիայի պրեզիդենտ, 1956-ից ԴԴՀ կուլտուրայի մինիստր էր և ԴՍՄԿ ԿԿ անդամ։ Արվեստի տեսության և պատմության վերաբերյալ ՜ В-ի հոդվածները նպաստել են մարքսիստական գեղագիտական մտքի զարգացմանը։ Դրել է պիեսներ՝ «Ձմեռային ճակատամարտ» (1954), «ճանապարհ դեպի Ֆյուսսեն» (1957)։ Բ․ ԴԴՀ ազգային հիմնի հեղինակն է։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1952)։ Երկ․ Լյուիզիտ կամ Միակ արդարացի պատերազմը, Ե․, 1932։ Գորշ շարքեր, Ե․, 1933։ Избранные, М․, 1974․ Ա․ Հարությունյան

ԲԵԽՏԵՐԵՎ Վլադիմիր Միխայլովիչ [20․1․ 1857, գ․ Սորալի (այժմ՝ Բեխտերևո), Վյատկայի նահանգ 24․12․1927, Մոսկվա], ռուս սովետական նյարդախտաբան, հոգեբան և հոգեբույժ, ֆիզիոլոգ, մորֆոլոգ։ 1878-ին ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան։ 1885-ին Р․ Կսպանի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչն էր, 1893-ից՝ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսորը։ 1908-ից Р․ իր կազմակերպած հոգենյարդաբանական ինստ–ի դիրեկտորն էր, իսկ 1918-ից գըլխավորել է Ուղեղի և հոգեկան գործունեության ուսումնասիրման ինստ–ը։ Դիտական խոշոր ներդրում են ուղեղի մորֆոլոգիայի վերաբերյալ P-ի ուսումնասիրությունները։ Ուղեղի ռեֆլեկտորային գործունեության բարդ ձևերը նկարագրելու համար Р․ առաջարկել է «զուգորդիչշարժական ռեֆլեքս» տերմինը։ Նա զբաղվել է սեռական դաստիարակության, երեխայի վար– քագծի և հիպնոսի հարցերով։ Բացահայտել է ողնուղեղի և գլխուղեղի առանձին նյարդային հաղորդիչ ուղիները, վեր հանել թալամուսային (տեսաթմբային) շրջանի դերն ու նշանակությունը։ Երկ․ Основы учения о функциях мозга, в․ 1–7, СПБ, 1903–07; Психика и жизнь, 2 изд․, СПБ, 1904; Проводящие пути спинного и головного мозга, М․–Л․, 1926; Избр․ произведения, М․, 1954․

ԲԵԿ (Beck) Յուզեֆ (1894–1944), լեհական պետական գործիչ, գնդապետ։ Դործուն մասնակցություն է ունեցել Ցու․ Պիլսուդսկու զինվորական հեղաշրջմանը (1926-ի մայիս)։ Երկար ժամանակ աշխատել է հետախուզական մարմիններում, 1932–39-ին եղել է արտաքին գործերի մինիստր։ Վարել է հիտլերյան Դերմանիայի հետ համագործակցելու քաղաքականություն։ 1939-ին, չնայած Գերմանիայի կողմից սպառնացող ռազմ, վտանգին, մերժել է փոխօգնության պայմանագիր կնքելու ՍՍՀՄ առաջարկը։ Երբ գերմանացիները ներխուժել են Լեհաստան (1939-ի սեպտ․ 1), P․ փախել է Ռումինիա, որտեղ և մահացել է։

ԲԵԿԱԲԱԴ (մինչև 1964-ը՝ Բ ե զ ո վ ա տ), քաղաք Ուզբեկական ՄԱՀ Տաշքենդի մարգում, Աիրդարյա գետի ափերին։ 60 հզ․ բն․ (1974)։

ԲԵԿԱՍՆԵՐ, Gallinogo, կտցարների կարգի թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 30 սմ է, կտուցը՝ երկար, ծայրում՝ հոտառական մարմնիկներ։ Արուն և էգը միագույն են՝ մեջքը՝ շիկագորշավուն սև բծերով, կուրծքը և փորը՝ սպիտակավուն։ Սնվում են հողում ապրող անողնաշարավորներով։ Հայտնի է 13 տեսակ՝ տարածված ամենուրեք, բացի Ավստրալիայից, որտեղ միայն ձմեռում են, և ՀՍՍՀ–ում 2 տեսակ՝ սովորական լռահավ (դուպել) և սովորական Բ․։ Բնադրում են խդնավ վայրերում, դնում են խայտաբղետ չորս ձու, թխսում մոտ 20 օր։ Բ-ի մեծամասնությունը չվող են։ ճահիճների չորացման հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է։

ԲԵԿԱՐ (ֆրանս․ becarre) (երաժշտ․), հնչյունաշարի այս կամ այն աստիճանի ալտերացիան վերացնելու, հիմնական հընչյունը վերականգնելու նոտագրական նշան (կ)։ Տես Ալաերացիա։

ԲԵԿԵՏՈՎ Անդրեյ Նիկոլաևիչ [26․11 (8․12)․1825, Նովո–Բեկետոովկա, Պենզայի նահանգ 1(14)․7․1902, գ․ Շախմալոովո, Մոսկվայի նահանգ], ռուս բուսաբանմորֆոլոգ և բուսաբանաշխարհագրագեա։ Պետերբուրգի ԴԱ պատվավոր անդամ (1895)։ 1849-ին ավարտել է Կազանի համալսարանը։ Խ․ Դոբիի հետ 1886-ին կազմակերպել է ռուսական առաջին բուսաբանական գիտական ամսագիրը «Բոտանիչեսկիե զապիսկի» («Ботанические записки»)։ Ուսումնասիրել է բույսերի վեգետատիվ վերգետնյա օրգանների կազմությունը, գրել «Բույսերի աշխարհագրություն» առաջին դասագիրքը (1896)։ Գրկ․ Щербакова А․ А․, А․ Н․ Бекетов выдающийся русский ботаник и общественный деятель, М․, 1958․

ԲԵԿԶԱԴՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (Հարությունի) [15(27)․9․1879, Շուշի – 10․8․ 1939], պրոֆեսիոնալ հեղափոխական, սովետական պետական գործիչ։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1913)։ ՍՄԿԿ անդամ 1903-ից։ 1900–02-ին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստում, 1911-ին ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակական–քաղաքական ֆակուլտետը։ 1904-ին ընտրվել է Բաքվի ն ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ, 1906-ին՝ ՈՍԴԲԿ IV (միավորիչ) համագու մարի պատգամավոր (համագումարին չի մասնակցել ձերբակալվելու պատճաոով)։ 1911-ին մասնակցել է Փարիզի բոլշևիկյան խորհրդակցությանը, որտեղ ընտրըվել է Արտասահմանյան կազմակերպությունների կոմիտեի (ԱԿԿ) անդամության թեկնածու։ 1912-ին մասնակցել է II Ինտերնացիոնալի Բազելի կոնգրեսին, 1913-ին՝ Դերմանիայի ս–դ․ կուսակցության Ենայի համագումարին։ Արտասահմանից վերադարձել է 1914-ին, աշխատել Բաքվում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ 1919– 1920-ին եղել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1921-ին ընտրվել է ՌԿ(բ)Կ X համագումարի պատգամավոր, 1922-ին՝ Ջենովայի կոնֆերանսի սովետական պատգամավորության անդամ։ 1922– 1926-ին Բեռլինի սովետական առևտրական ներկայացուցչությունում պատասխանատու աշխատող էր, 1926–30-ին՝ Անդրֆեդերացիայի ԺԿՍ–ի նախագահի տեղակալ և առևտրի ժողկոմ։ 1930–34-ին եղել է ՍՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, 1934– 1937-ին՝ Հունգարիայում։ Գրկ․ Կարապետյան Հ․ Ն․, Մեծ պայքարի մարդիկ, Ե․, 1967։ Հ․ Կարապետյան

ԲԵԿԹԱԲԵԿՅԱՆՆԵՐ, Բեգթաբեգյաններ , հայ իշխանական տոհմ Վրաս– տանում։ Բ․ իշխանական տիտղոսը ստացել են 1685-ին, վրաց Դեորգի XI թագավորից (1676–88)։ Բ–ի ժառանգական տիրույթըն էր Վակա գյուղը՝ Դորի քաղաքի մոտ։ Բ․ նշանակալից դեր են խաղացել Վրաստանի XVII –XIX դդ․ պետական ու մշակութային կյանքում՝ վրացական արքունիքում ժառանգաբար վարելով մդիվանների (արքունի քարտուղարների) պաշտոնը։ Հերակլ II-ի օրոք (1747–98) Բ–ից Սուլխանը վրաց պետության մդիվանբեկին էր, իսկ Սոլոմոնը՝ պետական գանձապահը (մոլարեթուխուցեսի)։ Վրաց մշակույթի պատմության մեջ այս տոհմից որոշակի հետք է թողել Բեգթաբեգը, որը համարվել է XVII դ․ վերջի և XVIII ղ․ սկզբի նշանավոր բանաստեղծներից և նկարիչներից մեկը։ Հայտնի են «Ընձենավորի» նրա պատկերազարդումները։ Բ–ի տոհմական գերեզմանատունը գտնվել է Վակա գյուղի հայկական եկեղեցու բակում։ XVIII դ․ Մարտիրոսյաներ․ տոհմի մի ճյուղը հանդես է եկել Բ․ տոհմանունով։ Գրկ․ МеликсетБеков Л․ М․, Усыпальница кн․ Бегтабеговых, Тифлис, 1914; Мурадян П․ М․, Армяногрузинские литературные взаимоотношения в XVIII в․, Е․, 1966․ Վ․ Մարաիրոսյան

ԲԵԿԼԻ–ԱՀՄԵԴ, Բենկլի Ահ մեղ, գյուղ Կարսի մարզում, Կարս քաղաքից մոտ 16 կմ արևմուտք։ XX դ․ սկզբին ուներ