յ ի ևՊետերրուրգի թատրոններում։ Ռուսա– կան ներկայացումներ են ձևավորել նաև Ա․ Թամանյանր և Ե․ Թադևոսյանը։ Հայ թատրոնում աոանձին փորձեր են կատա– րել Գ․ Բաշինջաղյանը և Հ․ Շամշինյանը։ Պիեսի ոգուն համապատասխան առաջին ձևավորումը նկարիչ Դ․ Շարբաբչյանի կա– տարած Լ․ Շանթի «Հին աստվածներ»-ի բեմադրությունն էր (1913,* Թիֆլիս, ռեժ․ Ա․ Արմենյան)։ 1917-ին դարձյալ Թիֆլի– սում, ռեժ․ 0․ Սևումյանի նախաձեռնու– թյամբ, բեմադրվել են Լ․ Շանթի «Կայսր» և Դ․ Դեմիրճյանի «Դատաստան» պիես– ները, որոնց համար դեկորներ են պատ– րաստվել Ա․ Ֆեթվաճյանի էսքիզներով։ Միայն սովետական իշխանության տա– րիներին Հայաստանում P․ դարձավ ար– վեստի աչքի ընկնող բնագավառներից մեկր։ Նախ Հայաստանի առաջին պետա– կան թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անւ]․ թատրոն), ապա օպերայի և բալետի թատրոնում բարձրացավ Բ–յան մակար– դակը և Մ․ Սարյանի ու Մ․ Արուտչյանի ձևավորումների շնորհիվ համամիութենա– կան հռչակ ձեռք բերեց։ ժամանակակից հայ թատրոնում հանդես եկավ միջացգա– յին ճանաչում ունեցող թատերական նկա– րիչ Դ․ Ցակուլովր։ Արա Սարգսյանի, Ս․ Թարյանի, Ե․ Քոչարի, Ս․ Արուտչյա– նի, Ա․ Չիլինգարյանի և ուրիշների ձևա– վորումները բարձրացրին դրամատիկա– կան թատրոնի պրոֆեսիոնալ մակարդակը։ Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բա– լետի թատրոնում P-յան զարգացմանը նպաստեւ են Կ․ Մինասյանը, Պ․ Անան– յանը, Խ․ Եսայանը, Ա․ Միրգոյանը, Ա․ Դանդուրյանը, Ա․ Շաքարյանը, Մ․ Ա– վետիսյանը, Լենինականի Մռավյանի անվ․ թատրոնում՝ Վ․ Շերիշևը, Մ․ Սվախչյանը, Թբիլիսիի Ս․ Շահումյանի անվ․ հայկա– կան դրամատիկական թատրոնում՝ 9․ Սի– մոնյանը, Ռ․ Նալբանդյանը, Բաքվի Լ․ Երամյանի անվ․ թատրոնում՝ Մ․ Սաղ– յանր։ 1950-ին Երևանի գեղարվեստական ինստ–ը տվեց բեմանկարիչների առաջին շրջանավարտները, որոնցից շատերը՝ Ս․ Արուտչյանը, Գ Վարդանյանը, Շ․ Հա– կոբյանը, Ա․ Սարգսյանը, Դ․ Դևորգյանը, Դ․ Ասատրյանը և ուրիշներ, մուտք գործե– ցին հանրապետության թատրոնները։ Դե– կորացիոն արվեստը զարգացավ նաև հայ– կական կինեմատոգրաֆիայի, հեռուստա– տեսության, էստրադայի և կրկեսի ասպա– րեզներում։ Սփյուռքում գործող հայազգի բեմանը– կարիչներից հայտնի են ժ․ Փիթոևը և Դառզուն՝ Փարիզի բեմերում, Դ․ Շլդյանը Միլանի Լա Սկալա օպերայում կատարած իրենց գործերով։ Գրկ․ Հայ սովետական թատրոնի պատմու– թյուն, Ե․, 1967։ Оформление спектакля․ Ос– новы театральной техники (сб․ статей), под ред․ Н․ М․ Горчакова, М․, 1948; История за– падноевропейского театра, под общей ред․ С․ С․ Мокульского, т․ 1–2, М․, 1956–57; Сыркина Ф․ Я․, Русское театральное декорационное искусство второй половины XIX века, М․, 1956; М е 1 vi 1 Н․, Desig– ning and Painting Scenery for the Theatre, L․, 1948․ Լ․ Ի՛ա չաթ յան
ԲԵԱԲԵԼ Անդրեյ Օնուֆրիևիչ [ծն․ 17(30)․ 10․ 1905, Վելիժ (Վիտեբսկի նահանգ)], բելոռուս սովետական քանդակագործ։ ԲԱԱՀ Ժող․ նկարիչ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է Լենինգրադի գեղար– վեստի ակադեմիան (1931)։ Լավագույն աշխատանքներից են՝ ԲՍՍՀ Կառավարա– կան տան (Մինսկ) բարձրաքանդակները (գիպս, 1932–36, Գ․ Կ․ Իզմայլովի և Վ․ Ն․ Ռիտտերի մասնակցությամբ), Ն․ Ֆ․ Դաստելլոյի (բրոնզ, 1943, ԲՍԱՀ Գեղար– վեստական թանգարան, Մինսկ) և Դ․ Դ․ Դուլյաևի (գիպս, 1967) դիմաքանդակնե– րը։ Բ․ «Փառքի Կուրգանը» հուշահամալի– րի ստեղծողներից է (Մինսկ–Մոսկվա խճուղու 21-րդ կմ– վրա, 1969)։
ԲԵՄԲՈ (Bembo) Պիետրո (20․ 5․ 1470, Վենետիկ – 18․ 1․ 1547, Հռոմ), իտալացի գրող, պատմաբան, լատիներեն լեզվի և ոճի տեսաբան։ 1539-ից՝ կարդինալ։ Բ–ի երկերի համար հիմք են ծառայել Ցիցերո– նի, Բոկաչչոյի և Պետրարկայի ստեղծա– գործական ավանդները։ ճանաչվել է սիրո մասին «Ազոլանական զրույցներ» (1505) գրքով։ Արժեքավոր գործերից է իտալերե– նի լեզվա–ոճական առանձնահատկու– թյունների, տաղաչափության և նորմատիվ քերականության հիմունքներին վերաբե– րող «Արձակ դատողություն ժողովրդական լեզվի մասին» (1525) աշխատությունը։ Կողմնակից է եղել ազգային գրական լեզ– վին։ 12 գրքով գրել է Վենետիկի 1487– 1513 թթ․ պատմությունը (լատիներեն, հրտ․ 1551) և թարգմանել է իտալերենի։
ԲԵՄԲՈՒՍ (Bembus) Մաթեուշ (1567, Պոզնան – 30․ 7․ 1645, Կրակով), լեհ եկե– ղեցական գործիչ։ Վիլնյուսի ակադեմիայի փիլիսոփայության և աստվածաբանության դասախոս, Պոզնանի ակադեմիայի ռեկ– տոր։ 1612–17-ին՝ Սիգիզմունդ 111-ի արքունիքում թագավորական քարոզիչ։ ճիզվիտների օրդենի կազմակերպիչներից մեկը Լեհաստանում, հակառեֆորմացիա– յի նշանավոր ներկայացուցիչ։ 1630-ին Կրակովում հրատարակված «Հայկական ժամերգությունը և կոչ այդ պատվարժան ժողովրդի մարդկանց, հանուն հավատի միասնության ու կաթոլիկական սուրբ աթոռի հանդեպ սիրո» գրքում փորձել է Ուկրաինայում և Լեհաստանում ապրող հայերին մղել «հերետիկոս» Հայաստանի հետ հոգևոր կապերի խզման և կամեցել է նրանց ենթարկել Հռոմի պապին։ Բ–ի գործունեությունը նպաստել է Ուկրաինա– յի և Լեհաստանի հայ և կաթոլիկ եկեղե– ցիների միավորմանը (1630)։ Գբկ․ Дашкевич Я․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литерату– ре XV–XIX веков, Е․, 1962, с․ 61-62․ Յա․ Դաշկևիչ
ԲԵՄՈԼ (ֆրանս․ bemol) (երաժշտ․), հընչ– յունաշարի որևէ աստիճանը կես տոն իջեցնելու նոտագրական նշան (ի)։ Տես Աչաերացիա։
ԲԵՅԲՈհԹՈՎ Ռաշիդ Մեջիդ օղլի [ծն․ 1(14)․ 12․ 1915, Թիֆլիս], ադրբեջանցի սո– վետական երգիչ (քնարական տենոր)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1959)։ Արտիստա– կան գործունեությունն սկսել է 1936-ին, Երևանում, որպես երգիչ հանդես է եկել էստրադային անսամբլում, Հայաստանի պետական ջազում և ռադիոյի էստրադա– յին նվագախմբում։ 1957–59-ին՝ Ադրբե– ջէսնական պետական համերգային ան– սամբլի գեղարվեստական ղեկավար։ Հիմ– նադրել և ղեկավարել է Ադրբեջանական երգի պետական թատրոնը (1966-ից)։ Հայտնի է որպես ժող․ երգեր կատարող Էստրադային երգիչ։ Նկարահանվել Է «Արշին մալ ալան» կինոնկարում (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։
ԲԵՅԵՐԻՆԿ Մարտին (1851 – 1931), հո– լանդական բուսաբան–մանրէաբան։ Ուսումնասիրել է բարձրակարգ բույսերի զարգացումը, մանրէների կենսագործու– նեությունը, հողի մանրէաբանության հար– ցերը։ 1888-ին անջատել է ազոտֆիքսոդ պալարաբակտերիաների (Bact․ radicico- la) մաքուր կուլտուրաներ, 1901-ին՝ ազոտ– ֆիքսող բակտերիան (Azotobacter chroo- coccum)։ ԲԵՏԹ (երկտող), բանաստեղծական տան տեսակ արևելյան քնարերգության մեջ՝ բաղկացած երկու տողից, համեմա– տաբար ավարտուն իմաստով։ Բ–երով են գրվում գազեչը, քւսսիդը, ինչպես նաև պոեմներ։ P․ կարող է լինել երկտողանի ինքնուրույն բանաստեղծություն, որն ունի աֆորիզմի բնույթ։ Օր․ Ե․ Չարենցի մոտ՝ Ո՝ր շահն ունի այնքան ոսկի ու անգին քար, Սայա՝թ–Նովա,– Չի" ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար, Սայա՝թ–Նովա։– ԲԵՅԹ–ՈՒԼ–ՄԱԼ (արաբ․ գանձ ա– տ ու ն), արշավանքում ձեռք բերած ավա– րը տնօրինող հաստատություն իսլամի տարածման սկզբնական շրջանում։ Հետա– գայում, արաբ խալիֆայության տիրապե– տության ժամանակաշրջանում, կողոպու– տի քաղաքականությունը փոխարինվեց մշտական հարկահանությամբ, ստեղծվե– ցին հատուկ դիվաններ, Բ–ի գործառնու– թյունը սահմանափակվեց միայն որոշ հոգևոր տուրքերի գանձումով, ինչպես և անժառանգ մեռնողների ու դատական պա– տասխանատվության ենթարկված անձանց պատկանող կամ սեփականատերն ան– հայտ կալվածքների ու կայքի պետակա– նացմամբ և դրանց եկամուտների տնօրի– նությամբ։ ՀայաստանումtXIV–XVI դդ․ այս հաստատությունն ունեցել է հատուկ քաղաքական գործառնություն, որով իրա– գործվել է կրոնական հարկադրանքը մեր– ժող հայ ֆեոդալների կալվածքների բըռ– նագրավումը և ֆեոդալների քաղաքական իշխանության հիմքը հանդիսացող հայ աշխարհիկ խոշոր հողատիրության վերա– ցումը։ Գրկ․ Փափազյան Հ․, «Բեյթ–ուլ– մալ»-ի ինստիտուտը և հայ ֆեոդալների հո– ղերի բռնագրավումները XV դարում, «ՊԲՀ*․ 1958, № 2։ Հ․ Փափազյան ԲԷՏԼ Անրի, տես Սաենդաւ։
ԲԷՏԼԱՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար– բառ։ Խոսվել է Անտիոքից հս․ գտնվող Բեյլան բնակավայրում։ Ըստ ձևաբանա– կան դասակարգման պատկանում է «կը» (կա) ճյուղին։ Ձայնավորները 9 են՝ ա, է, ի, օ, ու, ը, ա, օ, ու։ Ա շեշտի տակ դառ– նում է օ (արդար>արտօր), ո>ու (դող> տուդ), ու (փոր>փուր), ի (ծսկի>իս– կի), է (ե) տարբեր դիրքերում>ի (երես> իրիս, երազ>իրօց) ևն։ Բաղաձայնները ենթարկվում են տեղաշարժ–տեղափոխու– թյան․ ձայնեղները վերածվում են խուլերի (բան>պօն, ջուր>ճուր), խուլերը՝ ձայ– նեղների (պապ>բօբ, տանձ>դօնծ)։ Կան