Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ստրկավաճառներն ու վաճառականները Բ․ են թափանցել XV-XVII դդ․։ XVII դ․ Բ-ում ստեղծվել է առաջին պետ․ միավորումը, որը XIX դ․ իր իշխանությունը տարածում էր ծովից մինչե Աշանտի և Ցորուբա պետությունները։ 1890-92-ի ֆրանսդահոմեական պատերազմից հետո Բ․ դարձավ ֆրանս․ գաղութ։ 1904-ին մտցվեց ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ։ 1915-ին Բ-ում բռնկվեցին զինված ապստամբություններ, որոնք դաժանաբար ճնշեցին գաղութարարները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ծայր առավ երիտդահոմեացիների շարժումը, որը գլխավորում էին առաջադեմ մտավորականության ներկայացուցիչները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) ստեղծվեցին առաջին քաղ․ կուսակցությունները և արհմիութենական կազմակերպությունները։ Ազատագրական շարժումների աճող թափը ֆրանս․ կառավարող շրջաններին ստիպեց 1957-ին ստեղծելու Բ-ի առաջին Կառավարական խորհուրդը՝ աֆրիկացիների մասնակցությամբ։ 1958-ին Բ-ին տրվեց ինքնավարություն (ֆրանս․ համագործակության կազմում)։ 1960-ի օգոստ․ 1-ին Բ․ հռչակվեց անկախ հանրապետություն և դուրս եկավ ֆրանս․ համագործակցությունից։ 1960-ի սեպտ․ 20-ին Բ․ ընդունվեց ՄԱԿ, դեկտեմբերին նրա պրեզիդենտ ընտրվեց Ցոլ․ Մագան, Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տարավ Մագայի հիմնած Միասնության դահոմեական կուսակցությունը։ Մագայի կառավարության հետադիմական քաղաքականությունը սրեց երկրի քաղ․ իրադրությունը։ 1963-ի հոկտեմբերին ծավալված աշխատավոր զանգվածների հակակառավարական ելույթների հետևանքով կառավարությունն ընկավ։ Իշխանությունն անցավ դահոմեական բանակի շտաբի պետ, գնդապետ Կ․ Աոգլոյի ձեռքը։ 1964-ի հունվարին ընդունված նոր սահմանադրությամբ իշխանությունը բաժանվում էր պրեզիդենտի (պետության ղեկավար) և փոխ–պրեզիդենտի (կառավարության ղեկավար) միջև։ Հունվ․ 19-ին կայացան պրեզիդենտական և պառլամենտական ընտրություններ։ Պրեզիդենտ ընտրվեց Ա ․ Մ․ Ապիտին, փոխ-պրեզիդենտ՝ ժ․ Ախոմադեգբեն (երկուսն էլ Դահոմեայի դեմոկրատական կուսակցությունից)։ Կառավարող շրջանները, հակակառավարական օպոզիցիան թուլացնելու նպատակով, աստիճանաբար սկսեցին վերացնել 1963-ի վերջերին ձեռք բերված դեմոկրատական իրավունքները։ Այդպիսի պայմաններում բանակը, արհմիությունների և ուսանող երիտասարդության աջակցությամբ, 1965-ի նոյեմբերին պետ․ հեղաշրջում կատարեց։ Երկրում ստեղծված քաղ․ անկայուն վիճակի հետևանքով 1965-69-ին փոխվեցին մի քանի կառավարություններ։ 1969-ի դեկտ․ 10-ին մի խումբ զինվորականներ, գլխավոր շտաբի պետ Կուանդետեի գլխավորությամբ, կատարեցին նոր հեղաշրջում։ Երկրում ստեղծվեց երեք հոգուց կազմված զինվորական Դիրեկտորիա (նախագահ Պ․ է․ դը Աուզա), որն իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը։ Վերացվեց Սոմբա ցեղի գյուղ Ձկնորսական նավակներ «Րենինական Վենեաիկ» (Գանվե ձկնորսական գյուղը) Վիդահի բուսական յուղի գործարանում 1968-ի սահմանադրությունը։ 1970-ի մայիսին Դիրեկտորիան իշխանությունը հանձնեց Պրեզիդենտական խորհրդին (ՊԽ), որի նախագահ, պետության և կառավարության ղեկավար դարձավ Ցոլ․ Մագան։ Սակայն ՊԽ նույնպես ի վիճակի չեղավ կայունացնել երկրի վիճակը։ 1972-ի հոկտեմբերին մի խումբ սպաներ կատարեցին պետ․ անարյուն հեղաշրջում։ Պետ․ կառավարման բոլոր նախկին մարմինները (ՊԽ, կառավարություն, ազգային կոնսուլտատիվ ժողով ևն) լուծարքի ենթարկվեցին, ստեղծվեց ռազմահեղափոխական կառավարություն, որի ղեկավար և երկրի պրեզիդենտ Մ․ Կերեկուն հայտարարեց, որ դահոմեական ժողովրդի համար «պատմականորեն միակ ճիշտ և արդարացված ուղին սոցիալիստական զարգացման ուղին է»։ Երկրի տնտեսությունը զարգացնելու և պետ․ հատվածի դիրքերը ամրապնդելու նպատակով ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ (օտարերկրյա նավթային ընկերությունների և արդ․ որոշ ճյուղերի ազգայնացում, բանկային գործունեության հսկողություն ևն)։

Արտաքին քաղաքականության ասպարեզում Բ-ի բոլոր կառավարություններն ունեցել են արևմտյան, հատկապես ֆրանս․ կողմնորոշում։ Բայց ռազմա–հեղափոխական կառավարությունը հայտարարեց, որ հետևելու է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և կվերանայի մի շարք երկրների, հատկապես Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրերը։ 1961-ից Բ․ Աֆրիկա-Մալագասյան միության (1965-ից Աֆրիկա-Մալագասյան ընդհանուր կազմակերպություն, 1970-ից Աֆրիկա-Մալագասյան Մավրիկյան ընդհանուր կազմակերպություն) անդամ է։ Վերին Վոլտայի, Փղոսկրե Ափի, Նիգերի և Տոգոյի հետ մտնում է Համաձայնության խորհուրդ ռեգիոնալ միավորման մեջ (հիմնված 1959-ին)։ Բ-ի և ՍՍՀՄ ու մի շարք սոցիալիստական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1962-ին։ 1963-ին կնքվել են սովետա–բենինական գիտական ու մշակութային համագործակցության և առևտրական համաձայնագրեր։

Բ-ում քաղաքական կուսակցություններն արգելված են։

Արհմիությունները։ Բ-ի աշխատավորության համընդհանուր միավորում, ստեղծվել է 1961-ին։ Բ-ի արհմիությունների համընդհանուր միավորում, ստեղծվել է 1964-ին։ Բենինի հավատացյալ աշխատավորության կոնֆեդերացիա, ստեղծվել է 1952-ին։ Ազատ արհմիությունների ազգային կոնֆեդերացիա, ստեղծվել է 1964-ին, մտնում է Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի մեջ։

Բենինի երիտասարդների ազգային շարժում, հիմնվել է 1967-ին։

Տնտեսա-շխարհագրական ակնարկ։ Բ․ ագրարային հետամնաց երկիր է և ազգային եկամտի չափավոր աֆրիկյան անկախ երկրների մեջ գրավում է վերջին տեղերից մեկը։ Տնտեսության մեջ տիրապետում են օտարերկրյա, գլխավորապես ֆրանսիական մոնոպոլիաները։ Պետության ձեռքում է միայն արմավի յուղի արտադրությունը։ Ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերացիաներ, փորձացուցադրական տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների գնման պետական վարչություն։ Ֆրանսիական կառավարող շրջանները Բ-ին ցույց են տալիս ֆինանսական և տեխնիկական օգնություն այն պայմանավորելով քաղ․ ու