Վակուումում x=0, 8=1 (միավորների CGSE համակարգում)։ Դիէչեկարիկների բևեռացման մեխանիզ– մում մեծ է էլեկտրոնային, իոնային և դիրքորոշային (դիպոլային) բաղադրիչնե– րի դերը։ Բևեռացման էլեկտրոնային բա– ղադրիչը պայմանավորված է միջուկի հետ թույլ կապված, արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությանը հեշտ ենթարկվող էլեկտրոնների տեղաշարժով (միմյանց նկատմամբ), եթե էլեկտրոնների բաշխու– մը բյուրեղներում այնպիսին է, որ իոններն առանձնանում են։ Ջերմաստիճանի բարձ– րացումով աճում է դիէլեկտրիկի իոնային բևեռացումը։ Դիէլեկտրիկների բևեռա– ցումը կարող է պայմանավորված լինել նաև բյուրեղային ցանցի արատների պատ– ճառով հարևան մասնիկների հետ թույլ կապված իոնների տեղային (լոկալ) շե– ղումներով։ Բևեռացման այս տեսակն ան– վանում են ջերմային իոնային բևեռացում, քանի որ կապերը խախտվում են ջերմային շարժման հետևանքով, իսկ արտաքին էլեկտրական դաշտը միայն որոշ չափով ուղղորդում է այդ քաոսային շարժումը։ Դիրքորոշային բևեռացումը պայմանավոր– ված է այսպես կոչված բևեռային մոլեկուլ– ների կողմնորոշմամբ։ Բևեռային դիէլեկտ– րիկներում (օրինակ4 պինդ ծծմբաջրա– ծին) ատոմների խմբերը՝ մոլեկուլները, անկանոն դասավորված էլեկտրական դի– պոլներ են (քանի դեռ դաշտ չկա), որոնք վերադասավորվում են արտաքին էլեկտ– րական դաշտի ուղղությամբ։ Այս դեպ– քում արդեն բոլոր մոլեկուլների էլեկտ– րական մոմենտների երկրաչափական գու– մարը զրո չէ, ինչպես դաշտի բացակայու– թյան ժամանակ, և դիէլեկտրիկը բևեռաց– ված է։ Այսպիսի բևեռացումը հատուկ է բևեռային հեղուկներին և գազերին։ Սո– վորաբար դիէլեկտրիկի բևեռացման պրո– ցեսն ընթանում է թվարկված բոլոր բաղա– դըրիչների մասնակցությամբ, այնպես որ դժվար է լինում դրանցից որևէ մեկն առանձնացնել։ Մի շարք պինդ դիէլեկտրիկներում, օրինակ, պիրոէլեկտրիկնե– ր ու մ, լիցքերի բաշխումն այնպիսին է, որ հակառակ նշանով լիցքերի «ծանրու– թյան կենտրոնները» չեն համընկնում, այսինքն՝ դիէլեկտրիկը բևեռանում է ինք– նաբերաբար։ Պիրոէլեկտրիկների տարա– տեսակը կազմող սեգնեւոոէւեկւորիկներում ինքնաբերաբար բևեռացումը զգալի փո– փոխվում է արտաքին ազդեցությունից (ջերմաստիճան, էլեկտրական դաշտ)։ Դրանց դիէլեկտրիկ հատկությունները համանման են ֆեռոմագնիսների մագ– նիսական հատկություններին։ Պիեզո– ՝էլեկտրիկներում բևեռացում է առաջա– նում բյուրեղների դեֆորմացիայի ժամա– նակ (տես ՊիեզոԷւեկ արականություն)։ Առանց էլեկտրական դաշտի ազդեցու– թյան բևեռացում կարելի է դիտել նաև խեժի կամ ապակու տիպի նյութերում՝ էւեկւորեւոներում։ Դիէլեկտրիկների բևեռացման, ինչպես նաև ապաբևեռացման ընթացքում էլեկտ– րական էներգիան կարող է փոխարկվել ջերմայինի։ Հաստատուն էլեկտրական դաշտում բևեռացման ժամանակ անջատ– վող ջերմության քանակն աննշան է՝ էլեկտրահաղորդականության հետևանքով անջատվողի համեմատ։ Իսկ փոփոխական էլեկտրական դաշտերում, մասնավորա– պես, բարձր հաճախականությունների դեպքում, դիէլեկտրիկների պարբերական բևեռացման և ապաբևեռացման պրոցե– սում էլեկտրական էներգիայի փոխարկու– մը ջերմայինի զգալի է։ Գրկ․ Мотт Н․, Герни Р․, Элек– тронные процессы вионных кристаллах, пер․ с англ․, М․, 1950; Браун В․, Диэлектри– ки, пёр․ с англ․, М․, 1961; Տես նաև Դիէչեկա– րիկներ հոդվածի գրականությունը։
ԲԵՎԵՌԱՏՈՒՄ ԼՈՒՅՍԻ, ճառագայթնե– րին ուղղահայաց հարթություններում լույ– սի ներգործության ուղղորդվածությունը բնորոշող երևույթ։ Նկատել է Ք․ Հյուգեն– սը (1690) և ցույց տվել, որ երկբեկման հետևանքով իսլանդական շպաթի բյու– րեղում առաջացած ճառագայթներից յու– րաքանչյուրը երկրորդ բյուրեղի միջով անցնելիս կամ վերածվում է տարբեր ին– տենսիվության երկու ճառագայթի և կամ ընդհանրապես չի երկբեկվում (բյուրեղի համապատասխան դիրքորոշման դեպ– քում)։ Հյուգենսի կատարած փորձերի արդյունքներից Նյուտոնը ենթադրեց, որ լուսային ճառագայթն ունի «կողմեր», որոնք տարբեր ուղղություններով հավա– սարազոր չեն։ Նա նմանություն էր գըտ– նում լուսային մասնիկի և մագնիսի միջև։ Ֆրանսիացի ինժեներ Է․Մալյուսը հայտ– նաբերեց (1808), որ ապակուց և ջրից անդ– րադարձած լույսն իր հատկություններով նման է իսլանդական շպաթի բյուրեղի միջով անցած լույսին։ Նյուտոնյան պատ– կերացումների ազդեցությամբ Մալյուսն այդ երևույթն անվանեց լույսի բևեռացում։ Երկբեկման և լույսի բևեռացման երևույթ– ների հիմնավորումը հնարավոր եղավ, երբ հայտնի դարձավ, որ լուսային տատա– նումները լայնական են (այդ եզրակացու– թյանը հանգեց Օ․ Ֆրենելը բևեռացած ճառագայթներով ինտերֆերենցիա ստա– նալու անհաջող փորձերի հիման վրա), իսկ լիակատար և ճշգրիտ բացատրությու– նը տրվեց Ջ․ Մաքսվեւի էլեկտրամագնի– սական ալիքների տեսությամբ։ Ըստ այդ տեսության, լույսը էլեկտրամագնիսական լայնական ալիք է, որի էլեկտրական և մագնիսական վեկտորներն ուղղահայաց են միմյանց և ալիքի տարածման ուղղու– թյանը։ Բևեռացած լույսի էլեկտրական –► –> դաշտի Е (կամ մագնիսական դաշտի Н) լարվածության բաղադրիչների միջև գո– յություն ունեն որոշակի փուլային առնչու– թյուններ, այսինքն՝ այդ բաղադրիչները կոհերենտ են (տես Կոհերենւոություն)։ Բևեռացում հասկացությունը վերաբերում է ալիքի վարքագծին դաշտի տվյալ կետում, այս իմաստով բևեռացման վիճակը դաշտի տարբեր կետերում կարող է տարբեր լի– նել։ Միայն առանձին դեպքերում, օրինակ, համասեռ հարթ ալիքի համար, բևեռա– ցումը դաշտի բոլոր կետերում միատե– սակ է։ Լույսի բևեռացման տեսակներին ծանո– թանալու համար քննենք հարթ ներդաշ– նակ ալիքի վարքը տարածության տվյալ կետում։ Այդ ալիքի էլեկտրական վեկտո– –► րի (Е) դեկարտյան բաղադրիչները կա– րելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝ Ex(r, t)=aicos(cot – k г +ai), Еу(г, t) = = a2cos(oot–k r+a2), Ez(r, t) = a3cos(cot– –> –► –> – k г +аз) (1), որտեղ r-ը դաշտի տվյալ կետի շառավիղ–վեկտորն է, t-ն՝ Ժամանա– կը, ա–ն՝ անկյունային հաճախականու– թյունը, k-ն՝ ալիքային վեկտորը (ունի ալիքի տարածման ուղղությունը), իսկ as և as (s= 1,2, 3)-ը իրական սկալյար մե– ծություններ են։ Եթե Z առանցքն ունի k-ի ուղղությունը, ապա Ez = 0, քանի որ Էլեկտրամագնիսական ալիքները լայ– նական են։ Այդ դեպքում Ex=aicos(x-|-ai), Ey=a2cos(t+a2) (2), որտեղ t=cot–к г։ Ձևափոխություններից հետո ստացվում Է՝ (5гЛ2+ (5տփ–2?2 ․1» Cosa=sin2a (3), որ– at /t a2/ at a2 տեղ а = а2–аг․ (3) առնչությունը 2ai և 2a2 երկարությամբ կողմերով (կոորդինատ– ների առանցքներին զուգահեռ) ուղղան– կյանը ներգծած Էլիպսի հավասարումն է (նկ․)։ (3) առնչությամբ նկարագրվում է Էլիպսային բևեռացման ալի– քը։ Հատկապես կարևոր են երկու դեպք, երբ բևեռացման էլիպսը վերածվում է կամ ուղիղ գծի կամ շրջանագծի։ Երբ а=а2–ai= = mjt(m = 0, ±1, ±2,t), էլիպսը վերած– վում է ուղիղ գծի։ Եթե կոորդինատային Լույսի էլեկտրա– կան վեկտորի տատանմանը հա– մապատասխանող էլիպս (էլիպսային բևեռացման ալիք) առանցքներից մեկը, օրինակ՝ x-ը, համ– ընկնում է այդ գծի հետ, մնում է միայն Ex բաղադրիչը։ Այդ բաղադրիչով և ալիքային k* վեկտորով տարված հարթությունը կոչվում է տատանման հ ա ր թ ու– թ յ ու ն, իսկ դրան ուղղահայացը՝ բևե– ռացման հարթություն։ Դծա– –> յ ի ն բևեռացման ալիքի E վեկ– տորը դաշտի բոլոր կետերում տատանվում է միևնույն ուղղությամբ։ Ալիքը շրջա– նային բևեռացած է, երբ ai = ՜ a2 = a, а = а2–ա = (m=±l, ±3, ±5, ․․․)։ Տարբերում են աջ և ձախ շըր– ջանային բևեռացման ալիքներ, եթե հա– մապատասխանաբար առկա են հետևյալ պայմանները՝ sina>0, а=– +2тя, sina<0, a=–– + 2тл (m=0, ±1, ±2,․․․)։ Բևեռացման մշտական վիճակը հատուկ է միայն խիստ մեներանգ լույսին։ Սա– կայն բազմաթիվ տարրական առաքիչնե– րից բաղկացած, վերջավոր չափերով իրա– կան աղբյուրի լույսը երբեք խիստ մենե– րանգ լինել չի կարող։ Այդ աղբյուրից ել– նող ալիքներն ունեն տատանման կողմ– նորոշման տարբեր հավասար ահնարա– վոր ուղղություններ։ Այսպիսի դեպքերում ընդունված է խոսել չբևեռացած կամ բնական լույսի մասին։ Լույսը