Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են առանձին բաժիններով, և անընդհատ գործողության, որոնցում բաղադրամասերի միախառնումը և պատրաստի խառնուրդի բեռնաթափումը կատարվում է անընդհատ։ Ըստ բետոնախառնուրդ պատրաստելու սկզբունքի, տարբերում են գրավիտացիոն (նկ․) և բաղադրամասերի հարկադրաբար խառնումով գործող, իսկ ըստ տեղակայանքի տեսակի՝ ստացիոնար և փոխադրովի Բ–ներ։ ՍՍՀՄ–ում թողարկվող ցիկլային գործողության Բ-ների տարողությունը 100-ից մինչե 2400 չ է։ Կան նաե 1600 և 2400 չ տարողությամբ ավտոբետոնախառնիչներ, որոնք տեղակայվում են բեռնատար ավտոմոբիլի շասսիի վրա։

ԲԵՏՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ցեմենտային բետոնից բետոնե և երկաթբետոնե միաձույլ կոնստրուկցիաների և կառուցվածքների պատրաստման աշխատանքներ։ Բ․ ա․ ընդգրկում են հետևյալ հիմնական գործողությունները՝ բետոնախառնուրդը պատրաստումը, փոխադրումը նշված վայրը, մատուցումը, խառնուրդի տեղադրումը և խտացումը, պնդացող բետոնի «խնամքը», Բ․ ա–ի որակի վերահսկումը։ Բետոնախառնուրդը պատրաստում են բետոնի գործարան ու մ կամ բետոնախառնման շարժական կայանքՑիկլային գործողության բետոնի գործարանի տեխնոլոգիական սխեման․ /․ ավազի և խճի ընդունման բունկեր, 2․ ժապավենային կոնվեյեր, 3․ ավազի և խճի ծախսի բունկերների բեռնման դարձկեն ձագար, 4․ ջրաճընշիչ բաքեր, 5․ ջրի դոզատոր, 6․ ցեմենտի դոզաաոր, 7․ ավազի և խճի դոզատոր, 8․ բետոնախառնիչներ, 9․ պատրաստի խառնուրդի տրման ունկեր բ ներում։ Բետոնի գործարանի կազմի մեջ մտնում են՝ տրանսպորտային միջոցներից բետոնի բաղադրամասերի ընդունման հարմարանքները, ցեմենտի և լցանյութերի պահեստները, պահեստներից դեպի ծախսի բունկերները նյութերի մատուցման հարմարանքները, ծախսի բունկերները, բաժնեչափման և խառնման բաժանմունքները։ Կան ցիկլային (նկ․) և անընդհատ գործողության գործարաններ, ինչպես նաև ավտոմատ–գործարաններ։ Բետոնի խառնուրդը շինարարական օբյեկտ է հասցվում բեռնատարներով և ավտոմոբիլ–ինքնաթափերով, մատուցվում փոխակրիչներով, բետոնապոմպերով ևն։ Խառնուրդի խտացումը Բ․ ա–ի կարևորագույն գործողությունն է, որի շնորհիվ ապահովվում է բետոնի պահանջվող ամրությունը, անջրանցիկությունը և սառնակայունությունը։ Խտացման հիմնական Եղանակը խառնուրդի թրթռեցումն է մեծ հաճախականության տատանողական իմպուլսներով։ Բետոնի «խնամքն» ընդգրկում է խտացված խառնուրդի պնդացման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմ ստեղծելը, բետոնը ցնցումներից ու հարվածներից պաշտպանելը (նրա մակերևույթը պոլիմերային պաշտպանական թաղանթով կամ ջրաբիտումային էմուլսիայով պատելու միջոցով)։ Բետոնի ամրությունը բարձրացնելու և պնդացումն արագացնելու համար կիրառվում է վակուումացումը (խառնուրդի տեղադրումից և խտացումից հետո նրանից ավելցուկային ջրի և օդի արտածծումը)։ Բ․ ա–ի վերահսկումն ընդգրկում է բետոնի նմուշների պատրաստումը աշխատանքների վայրում և արտադրականին մոտ պայմաններում նմուշների պահումն ու ամրության փորձարկումը (հատուկ պահանջների դեպքում՝ անջրանցիկության, սառնակայունության և այլ փորձարկումներ)։ Խտությունը, ամրությունը վերահսկում են փորձարկման չքայքայող» մեթոդներով (կարծրաչափական, ուլտրաձայնային ևն)։ Ստուգվում են նաև բետոնի բաղադրամասերի որակը, բաժնորոշման ճշտությունը։ ՍՍՀՄ–ում Բ․ ա․ կատարվում են նաև ձմռանը՝ առանց տաքացման և արհեստական տաքացման (Էլեկտրատաքացում, շոգետաքացում) մեթոդներով, որոնք կիրառվում են նաև զուգակցված ձևով։ Հավաքովի երկաթբետոնի արտադրության ժամանակ տարվող Բ․ ա–ի մասին տես Երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ հոդվածում։

Գրկ․ Сова лов И․ Г․, Бетонные работы, 2 изд․, М․, 1952; Непорожний П․ С․, Возведение крупных бетонных и железобетонных гидротехнических сооружений, Киев, 1958; Бетонные и железобетонные конструкции монолитные․ Правила производства и приемки работ, М․, 1967․

ԲԵՏՈՆԱՊՈՄՊ, բետոնախառնուրդը բետոնամուղով օգտագործման վայրը մղող շինարարական մեքենա։ Ըստ կառուցվածքի լինում են միագլանային (նկ․) և երկգլանային, ըստ հաղորդակի տեսակի՝ շուռտվիկա–շարժաթևային և հիդրավլիկական։ Երկու տեսակ Բ–երում էլ մխոցը ներս է քաշում բետոնախառնուրդը, երբ փակ է մղող և բաց՝ ներծծող կափույրը, իսկ ետադարձ ընթացքով բհտոնախառնուրդը մղում բետոնամուղ։ ՍՍՀՄ–ում թողարկվում են 5, 10 և 40 ւէ3/ժ արտադըրողականությամբ Բ–եր, որոնք բետոնախառնուրդը մղում են մինչև 40 г/՝ ուղղաձիգ և 300 if հորիզոնական ուղղությամբ։

ԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՇԻՆՎԱԾՔՆԵՐ, շենքերի և կառուցվածքների բետոնե տարրեր։ Բետոնի փոքր ձգման ամրության հետևանքով Բ․ կ․ և շ․ կիրառվում են այն դեպքերում, երբ կրում են առավելապես սեղմող ճիգեր։ Ձգող ճիգեր կրելու անհրաժեշտության դեպքում նրանց մեջ ներառնում են պողպատե ամրաններ։ Այն կոնստրուկցիաները, որոնց մեջ միաժամանակ օգտագործվում է բետոն և ամրան կոչվում են երկաթբետոնե (տես Երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ)։ Առավել տարածված Բ․ կ․ և շ․ են՝ հիմքերի և պատերի բլոկները (ծավաչային բլոկ, որևէ նաբլոկ), հիդրոտեխնիկական կառուցվածքների տարրերը, խողովակները, ճանապարհների եզրաքարերը ևն։ Զանգվածային կառուցվածքների (օրինակ՝ խոշոր հիմքերի, ամբարտակների) կոնստրուկցիաները սովորաբար պատրաստում են միաձույլ բետոնից (տես Բետոնային աշխասանքներ)։

ԲԵՏՊԱԿ–ԴԱԼԱ, Բեդպակ–Դալա (պարսկերեն՝ «չարաբաստիկ» հարթավայր), Հյուսիսային Սովյալ տափաստան, անապատ Ղազախական ՍՍՀ–ում, Սարիսու և Չու գետերի ու Բալխաշ լճի միջև։ Տարածությունը մոտ 75 հզ․ կմ2 Է։ Գարնանը և աշնանը օգտագործվում է որպես արոտատեղի։

ԲԵՏՈՒԼԻՆ (լատ․ betula կեչի), սպիտակ խեժանման նյութ, որը լցված է կեչու բնի խցանային հյուսվածքի բջիջների խոռոչներում և կեչուն տալիս է սպիտակ գույն։

ԲԵՐ Կարլ Մաքսիմովիչ [17(28)․ 2․ 1792, Պիյբ կալվածք (այժմ՝ Էստոնական ՍՍՀ Պայդեսկի շրջան) 16(28)․ 11․ 1876, Տարտու], ռուս բնագետ, սաղմնաբանության հիմնադիրը։ 1814-ին ավարտել է Դորպատի (Տարտու) համալսարանը, 1817-ից աշխատել Քյոնիգսբերգի համալսարանում։ 1826-ից՝ Պետերբուրգի ԳԱ թղթ–անդամ, 1828-ից՝ օրդինար ակադեմիկոս, 1862-ից՝ պատվավոր անդամ։ 184152-ին աշխատել է Պետերբուրգի ԳԱ և Բժշկավիրաբուժական ակադեմիայում։ Բ․ առաջինն է հայտնաբերել կաթնասունների և մարդու ձվաբջիջը (1827), ուսումնասիրել հավի ճտի Էմբրիոգենեզը