Կարլ Բեր Պ․ ժ․ Բերանժե (1829, 37)։
Հետազոտել է ձկների, սողունների, երկկենցաղների և կաթնասունների սաղմնային զարգացումը, նրա կարեվոր փուլը՝ բլասաուլան։ Բ․ հասաաաել է, որ 1․ բարձրակարգ կենդանիների սաղմերը հիշեցնում են ստորակարգ կենդանիների ոչ թե հասուն ձևերին, այլ սաղմերին։ 2․ սաղմնային զարգացման ընթացքում հաջորդաբար ի հայա են գալիս դասի, կարգի, ընտանիքի, սեռի ու տեսակի հատկանիշները (Բերի օրենքներ)։ Ուսումնասիրել և նկարագրել է ողնաշարավորների հիմնական օրգանների զարգացումը, իսկ որպես անթրոպոլոգ մշակել է գանգի չափման մեթոդները։ 1857-ին մեկնաբանել է միջօրեականի ուղղությամբ հոսող գետերի ափերի անհավասարաչափ քայքայման երևույթը։ 1855-ի սեպտ՛եմբերին Կասպիական III արշավախմբով այցելել է Հայաստան, եղել է Երևանում, էջմիածնում, Սևանում և ուսումնասիրել վերջինիս կենդանական աշխարհը։ Գբկ․ Райков Б․ Е․, Карл Бэр, его жизнь и труды, Л․, 1961․ ԲԵՐԱՆԱԲՈՐԲ, ստոմատիտ (հուն, отброс բերան), բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Տարբերում են կատարային կամ հասարակ Բ․, բերանի խոռոչի լորձաթաղանթի մակերեսային բորբոքում, որն արտահայտվում է լորձաթաղանթի կարմրությամբ և լնդային եզրերի էպիթելի թեփոտումով։ Պատճառները՝ ատամի քարերի առկայություն, ատամների ոսկրափուտ, ալկոհոլամոլություն, ծխել։ Տևում է 1–3 շաբաթ և ավարտվում առողջացումով։ Սակայն երբեմն կարող է խոցային Բ–ի պատճառ դառնալ։ Խոցային Բ․ ուղեկցվում է խոցերի առաջացումով։ Պատճառները՝ ընդհանուր վարակիչ հիվանդություններ (տիֆ, կարմրուկ), բերանի խոռոչի տեղային ախտահարումներ, թունավորումներ (կապարային, սնդիկային) և ավիտամինոզներ։ Աֆթոզ Բ–ի դեպքում բերանի լորձաթաղանթի վրա առաջանում են մակերեսային գորշասպիտակավուն խոցոտումներ։ Հանդես է գալիս որպես ինքնուրույն հիվանդություն կամ ստամոքս–աղիքային հիվանդությունների, գրիպի, սպրուի (տրոպիկական ավիտամինոզ) ախտանշան։ Ուղեկցվում է ուժեղ ցավերով, թքարտադրությամբ, բարձր ջերմությամբ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացումով։ Նորածինների Բ․ (կաթնուկ) առաջանում է սնընդի հետ բերանի խոռոչ ընկած սնկերից։ Բուժումը, պատճառների վերացում, լիարժեք սնունդ, բերանի խոռոչի ողողումներ (կալիումի պերմանգանատի, ջրածնի պերօքսիդի և ռիվանոլի լուծույթներով)։
ԲԵՐԱՆԴԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոնից 34 կւէ հյուսիս–արևելք։ Սովետական տընտեսությունն զբաղվում է ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի հայկական ութամյա դպրոց, ակումբկինո, գրադարան։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1890-ին։
ԲԵՐԱՆԺԵ (Beranger) Պիեռ ժան (19․ 8․ 1780, Փարիզ 16․ 7․ 1857, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ։ Մանկուց դաստիարակվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարներով։ Սկզբում գրել է կլասիցիզմի ազդեցությամբ, բայց շուտով անցել է երգին, դարձել այդ ժանրի խոշորագույն ներկայացուցիչը։ Ավանդական ժող․ երգը հասցրել է բարձր արվեստի մակարդակին, հարստացրել ու նպատակասլաց դարձրել նրա բովանդակությունը, հաղորդել ժանրային ու կոմպոզիցիոն բազմազանություն (քայլերգ, պարսավերգ, ներբող, երգիծական երգ, եղերերգ, հրապարակախոսական երգ)։ Առաջին կայսրության ժամանակաշրջանում (1804–14) Բ–ի երգերի համար բնորոշը էպիկուրականությունն էր, բարեհոգի հումորը։ «Իվետոյի արքան» (1813) երգում Բ․ այլաբանորեն ծաղրել է Նապոլեոն I-ի բռնապետությունն ու զավթողական քաղաքականությունը։ Բ–ի պոեզիան առանձնակի փայլ ու հագեցվածություն է ստացել Ռեստավրացիայի տարիներին․ նրա մարտաշունչ երգերն անողոքաբար խարազանում էին ժողովըրդի թշնամիներին՝ Բուրբոններին, կաթոլիկական ռեակցիային, Ռեստավրացիայի բոլոր սպասարկուներին («Անսահման, փոքրերը», «Մարքիզ դը Կարաբա», «Սպիտակ կոկարդը», «Սուրբ հայրերը», «Սատանայի մահը»)։ Երկու անգամ (1821 և 1828) դատվել ու բանտարկվել է իր երգերի ժողովածուների համար։ Բայց չի ընկճըվել, հավատացել է Ռեստավրացիայի մոտալուտ վախճանին և «Հուլիսի 14-ը», «Աստվածուհին», «Մանուելի գերեզմանը» և այլ երգերում արտահայտել ժող․ զանգվածների հեղափոխական տրամադրությունները։ «Խխունջներ», «Որդեր», «Բոնդի» և այլ երգերում մերկացրել է միապետությանը։ 1848-ի հեղափոխության նախօրեին կանխագուշակել է Եվրոպայում գահերի կործանումը («Ջրհեղեղ»)։ Հարել է ուտոպիական սոցիալիզմին («Խելահեղները»)։ Մարքսը Բ–ին կոչել է անմահ՝ նրա ստեղծագործության մեջ հատկապես ընդգծելով ժողովուրդների բարեկամության թեման։ Բ–ին բարձր են գնահատել ռուս հեղափոխական դեմոկրատներ Վ․ Բելինսկին, Ն․ Չերնիշևսկին, Ն․ Դոբրոլյուբովը։ Հայ գրական–հասարակական միտքը Ֆրանսիայի ժող․ բանաստեղծի նկատմամբ աշխույժ հետաքըրքրություն է ցուցաբերել դեռևս անցյալ դարի կեսերից։ Հայ գրականության պատմության մեջ Բ–ին առաջինն ուսումնասիրել և գնահատել է Ս․ Ոսկանը։ Նրա մի շարք երգեր հայերեն թարգմանել են Մ․ Նալբանդյանը, Ռ․ Պատկանյանը, Ք․ Պատկանյանը և արիշներ։ Եբկ․ Сочинения, М․, 1957․ Գբկ․ Данилин Ю․, Беранже и его песни, М․, 1958; ^Արևմուտք*, Փարիզ, 1859, №2։ Ս․ Սողոմոնյան, Ս․ Սաբգսյան
ԲԵՐԲԵՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Լիբիաբերբերական լեզուներ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ Արա Հարությունի (ծն․ 1928, Դետրոյտ), հայ երգիչ (բաս)։ 1958-ից երգում է Նյու Ցորքի, Սան Ֆրանցիսկոյի և այլ օպերային թատրոններում, հաջողությամբ հանդես է գալիս նշանավոր երգչախմբերի, սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Լավագույն դերերգերից են4 Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ֆիլիպ (Վերդիի «Դոն Կարլոս»), Դոն Բազիլիո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆիգարո (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»)։ 1970-ին մենահամերգով հանդես է եկել Երևանում, կատարել Կոմիտասի «Մոկաց Միրզա», «Երկինքն ամպել է», «Հով արեք», Ա․ Հովհաննեսի «Արարատ», «Սիրտս նման է հայրենի լեռներին», «Լալեգար», Ա․ Տիգրանյանի «Աչքս ճամփին», Ս․ Բարխուդարյանի «Դլե յաման», Վ․ Կոտոյանի «Քնարական» երգերը։ Ց․ Րբոււոյան
ԲԵՐԲԵՐՅԱՆ Մինաս Հովհաննեսի [16(28)․ 4․ 1871, Նոր Նախիջևան 11․ 1․ 1919, Երևան], հայ գրականագետ, թարգմանիչ, իրավաբան։ Սովորել է տեղի դպրոցում, ապա՝ Լազարյան ճեմարանում, ավարտել Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը (1894)։ Եղել է ուսուցիչ Դևորգյան ճեմարանում (1894–95) և տեսուչ (1907)։ Թիֆլիսում աշխատել է որպես բանկի կառավարիչ։ 1893-ին Ցու․ Վեսելովսկու հետ հրատարակել է «Армянские беллетристы» ժողովածուի առաջին հատորը։ Երկրորդ հատորը, 1894-ին լույս տեսնելուց հետո, ցարական գրաքննության կողմից արգելվել է։ «Գրական ակնարկներ» խորագրով («Արարատ» ամսագրում) հրատարակել է ռուս և հայ դասականներին նվիրված հոդվածների շարք։ Բ․ թարգմանություններ է կատարել ռուսերենից հայերեն և՝ հակառակը, նպաստել երկու ժողովուրդների գրական կապերի ամրապնդմանը։
ԲԵՐԲԵՐՆԵՐ, Ժողովուրդների խումբ։ Բնակվում են հիմնականում Հս․ Աֆրիկայի երկրներում (Մարոկկո, Ալժիր, Թունիս ևն), ինչպես նաև Կենտրոնական և Արևմըտյան Աուդանում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 6 մլն (1967)։ Խոսում են բերբերական լեզւ[ի բարբառներով։ Նրանց նախորդներն առաջին անգամ հիշատակվում են մ․ թ․ ա․ IV հազարամյակի եգիպտական արձանագրություններում՝ տեխենու անվամբ։ Բ–ի անվանումը ծագել է Հս․ Աֆրիկան արաբական խալիֆայության կողմից նվաճելուց (VII–VIII դդ․) հետո և գործածվել «ոչ արաբ», «անհավատարիմ» իմաստներով։ Արաբական նվաճումներից հետո Բ–ի զգալի մասն ընդունեց արաբների սովորույթները, մշակույթը, լեզուն, կրոնը (մահմեդականություն)։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Գրկ․ Народы Африки, М․.. 1954․
ԲԵՐԳ (Berg) Ալբան (9․ 2․ 1885, Վիեննա 24․ 12․ 1935, Վիեննա), ավստրիացի կոմպոզիտոր։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից է։