Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղել է նեոլիթյան բնակավայր։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում Բ-ում ստեղծվել է հատուկ գիր։ Մ․ թ․ ա․ V դ․ ունեցել է տեղական ինքնավարություն և կտրել դրամ։ Բ․ եղել է խոշոր աոետրաարհեստագործական կենտրոն։ Բ-ի ավերակներում գտնվել են կնիքներ, կենդանիների կավե քանդակներ, եգիպտական նշանագրերով առարկաներ։

Բիդգոշչ (Bydgoszcz), քաղաք և նավահանգիստ Լեհաստանի հյուսիսում, Բիդա գետի ափին․ Բիդգոշչի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 280,8 հզ․ բն․ (1970)։ Արդ․ խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Հիմնադրվել է 1346-ին։

Բիդերմայեր (գերմ․ Biedermeier, Bieder-maier), ոճական ուղղություն, որ գլխավորապես զարգացել է գերմանական և ավստրիական արվեստում մոտ 1815–48-ին։ Անունն ստացել է ավելի ուշ՝ գերմ․ քաղքենու մի հորինված ազգանունից, որ տեղ էր գտել բանաստեղծ Լ․ էյխրոդի «Biedermai- ers Liederlust» (հրտ․ 1850) ոտանավորների խորագրում։ Մանրբուրժուական լիբերալ–դեմոկրատական շարժման ազդեցությամբ Բ-ի գեղանկարչության մեջ դրսևորվել է հետաքրքրությունը հասարակ մարդկանց առօրյայի, շրջակա բնության, ազգային բանահյուսության հանդեպ։ Սակայն Բ-ի արվեստին հատուկ են թեմատիկայի սահմանափակությունը, պասսիվ հայեցողականությունը, նահապետական կենցաղի իդեալականացումը։ Նրա ուշադրության կենտրոնում մասնավոր անհատն է, մանր բուրժուայի փոքրիկ հաճույքներն ու հետաքրքրությունները, ժանրային մանրամասները։ «Բ․» տերմինով բնորոշվում է նաև այդ ժամանակի դեկորատիվ–կիրառական արվեստը, գլխավորապես գերմ․ կահույքը, ուր ամպիր ոճի ձևերը մշակվել են ավելի մտերմիկ ոգով։

Բիդստրուպ (Bidstrup) Հեռլուֆ (ծն․ 10․ 9․ 1912, Բեռլին), դանիացի ծաղրանկարիչ։ Դանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում (1931–35)։ Ստեղծել է կենցաղային թեմաներով հումորիստական և երգիծական նկարաշարեր, քաղաքական ծաղրանկարներ, որոնք հրապարակվել են թերթերում։ Բ-ի գծանկարները Դանիայում և այլուր (նաև՝ ՍՍՀՄ–ում) բազմիցս հրատարակվել են ալբոմներով։ Ունի նկարաշարեր՝ նվիրված Չեխոսլովակիա (1948, 1952), ՍՍՀՄ (1952) և այլ երկրներ կատարած ուղևորություններին։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1964։

Բիեշու Մարիա Լուկյանովնա [ծն․ 5․ 5․ 1934, գ․ Վոլոնտարովկա (այժմ՝ Մոլդ․ ՍԱՏ–ում)], մոլդավ սովետական երգչուհի (քնարա–դրամատիկական սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1970)։ 1961-ին ավարտել է Քիշնևի կոնսերվատորիան (Ս․ Լ․ Զարիֆյանի դասարան)։ 1965–1967-ին կատարելագործվել է Միլանի Լա Սկալա թատրոնում (Իտալիա)։ Մոլդավական օպերայի և բալետի թատրոնում կատարել է մի շարք դերերգեր ռուս, եվրոպական և մոլդավական կոմպոզիտորների օպերաներում։ Չիո–Չիո–սանի դերերգի լավագույն կատարման միջազգային մրցույթում (1967, ճապոնիա) արժանացել է առաջին մրցանակի։ Մոլդ․ ԱՍՏ–ի պետ․ մրցանակի (1968) և ՍմՀմ պետ․ մրցանակի (1974) դափնեկիր է։

Բիեֆ (ֆրանս․ bief <ուշ, լատ․ bedum–ջրապատվար), գետի, ջրամբարի կամ ջրանցքի հատված, որը հարում է հենարանային կառույցին (ամբարտակ, շլյուզ են)։ Հենարանային կառույցից վերև գտնվում է վերին, իսկ ներքև՝ ստորին Բ․։ Երկու կառույցների միջև եղած ջրբաժանի վրա տեղադրված Բ․ անվանում են ջրբաժան Բ․։

Բիզե (Bizet) ժորժ, Ալեքսանդր Մեզար Լեոպոլդ [25․ 10․ 1838, Փարիզ – 3․ 6․ 1875, Րուժիվալ (Փարիզի մոտ)], ֆրանսիացի կոմպոզիտոր։ Տասը տարեկան ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, ավարտել 1857-ին՝ աշակերտելով Ա․ Ֆ․ Մարմոնտելին, Պ․ Ցիմմերմանին, ժ․ Ֆ․ է․ Տալևիին։ 1857-ին «Կլովիս և Կլոտիլդա» կանտատի համար արժանացել է հռոմեական մեծ մրցանակի և երեք տարի ապրել Իտալիայում։ Առավել նշանավոր են երաժշտական թատրոնի համար գրված երկերը, մոտ քսան օպերա (մի քանիսը՝ անավարտ), այդ թվում՝ «Դոն Պրոկոպիո» (1858–59, բեմ․ 1906), «Իվան Ահեղ» (1865, բեմ․ 1946), երեք օպերետ («Դոկտոր Միրակլ»-ը, 1857, Ֆ․ Օֆենբախի կազմակերպած մրցույթում արժանացել է մրցանակի)։ Առաջին իսկ օպերաներում («Մարգարիտ որոնողները», 1863, «Պերտի գեղեցկուհին», ըստ Վ․ Սկոտի, 1866, բեմ․ 1867) զարգացնելով ֆրանսիական քնարական օպերայի ավանդույթները՝ Բ․ ձգտել է կյանքի ճշմարտացի վերարտադրման։ Ռեալիստական միտումները ավելի ցայտուն են արտահայտվել ժ․ Բիզե մեկ գործողությամբ «Ջամիլե» օպերայում (ըստ Ա․ Մյուսեի «Նամունա» պոեմի, 1871) և Ա․ Դոդեի «Առլեզիանուհին» դրամայի համար գրված երաժշտ․ մեջ (1872)։ XIX դ․ ռեալիստական օպերայի բարձունքներից է Բ-ի «Կարմեն» օպերան (ըստ Պ․ Մերիմեի նովելի, լիբրետոն՝ Ա․ Մելյակի և Լ․ Տալևիի, 1874, առաջին բեմ․ 1875, «Օպերա կոմիկ», Փարիզ), որի երաժշտությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդիականությամբ, հստակ գործիքավորումով։ Գրել է նաև սիմֆոնիա (Դո–մաժոր, 1855 և «Հռոմ», 1871), «Վասկո դա Դամա» սիմֆոնիա–կանտատ (1859–60), «Փոքր նվագախմբային սյուիտ» (1871), «հայրենիք» դրամատիկական նախերգանք (1874), դաշնամուրային պիեսներ, կանտատներ, երգեր։

«Կարմեն»-ը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924-ին, Լենինականում (Լենինականի օպերա–օպերետային դերասանական կոլեկտիվ, դիրիժոր Ա․ Մելիք–Փաշայան, ռեժ․ Ս․ Վենեցիանով–Իսահակյան, նկ․ Գ․ Շարբաբչյան), 1934-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում (թրգմ․ Ա․ Տիգրանյան, դիրիժոր Ս․ Չարեքյան, ռեժ․ Ա․ Բուրջալյան, նկ․ Մ․ Արուտչյան)։ Ա․ Բարսամյան։

Բիզերտա , քաղաք Թունիսի հյուսիսում, Բիզերտա պրովինցիայի վարչական կենտրոնը։ 53 հզ․ բն․ (1966)։ Արդ․ և տրանսպորտային կենտրոն է, նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին։

Բիթլզ (անգլ․ «The Beatles» – բզեզ–հարվածորդներ), անգլիական վոկալ–նվագարանային քառյակի անունը։ Բ-ի անդամներն իրենց այդպես են անվանել ի հակադրություն այդ տարիներին Լիվերպուլում մեծ ընդունելություն գտած «ծղրիդների» խմբի՝ անգլերեն «բզեզներ» բառի ուղղագրությունը մեկ տառով փոփոխելով։ Կազմակերպվել է 1960-ին, Լիվերպուլում։ Անդամներն էին՝ Պ․ Մակ-Քարտնին, Զ․ Լենոնը, Զ․ Հարիսոնը (էլեկտրակիթառներ), Ռինգո Սթարը (իսկ․ անուն–ազգանունը՝ Ռիչարդ Սթարկի, հարվածային գործիքներ)։ Ջազային մեղեդիների կատարումով հռչակվել է Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ունեցել հազարավոր նմանակողներ, միլիոնավոր երկրպագուներ։ Բ-ի հիմնական երկացանկը («Երեկ», «Միշել», «էլինոր Ռիգբի», «Նա լքեց իր տունը» ևն) ստեղծել են