Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչե 1947-ի հունվարը դարձյալ գլխավորում էր կառավարությունը, որը գաղութային պատերազմ սանձազերծեց Վիետնամում։ Արտաքին քաղաքականության մեջ Բ․ պրոամերիկյան և հակասովետական դիրքորոշում ուներ, կոչ էր անում հրաժարվել մարքսիստական վփլիսոփայությունից՝ նրան հակադրելով «հումանիստական սոցիալիզմի» իր տեսությունը։

ԲԼՅՈհՄԵՆՏԱԼ–ՏԱՄԱՐԻՆԱ (Կլիմվա) Մարիա Միխայլովնա [4(16)․ 7․ 1859, Պետերբուրգ 16․ 10․ 1938, Մոսկվա], ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1936)։ 1890–1933-ին աշխատել է Թիֆլիսի, Դոնի Ռոստովի, Մոսկվայի թատրոններում, 1933–38-ին՝ Փոքր թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Գալչիխա, Դոմնա Պանտելենա, Անֆուսա (Ա․ Օսարովսկու «Անմեղ մեղավորներ», «Տաղանդներ և երկրպագուներ», «Գայլեր և ոչխարներ»), Պոշլյոպկինա (Գոգոլի «Ռեիզորը»), Արինա Իվանովնա (Նայդյոնովի «Վանյուշինի զավակները»), Կնյազեվա (Տրենյովի «Նևայի ափին») ևն։ Մ․ Մ․ բլյումևնաալ–Տ ամարինան Պելագեյա Դյոմինայի դերում «Դոն Դիեգոն և Պելագեյան» ֆիլմում

ԲԼՅՈՒՄԻՆԳ, բլումինգ (անգլ․ blooming), բարձր արտադրողականության հզոր գւոցման հւսսաոն, որի վրա մինչև 12 տ կշռով, մեծ լայնական հատվածքով պողպատե ձուլազանգվածը շրջասեղմումով մշակվում է քառակուսի հատվածքով (կողմի երկարությունը՝ 140 г/г/–ից ավելի) նախապատրաստուկի՝ բլյումի։

ԲԼՈԽ (Bloch) Էռնեստ [24․ 7․ 1880, ժնև 16․ 7․ 1959, Պորտլենդ (Օրեգոնի նահանգ, ԱՄՆ)], շվեյցարական և ամերիկյան կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ։ P-ի գործերում ժամանակակից հնչեղություն են ստացել հին և արդի հրեական մելոսի տիպական գծերը («Իսրայել» սիմֆոնիան՝ ձայնի և նվագախմբի համար, թավջութակի և նվագախմբի՝ «Շելոմո» ռապսոդիան, «Սրբազան արարողությունը»՝ բարիտոնի, երգչախըմբի և նվագախմբի համար ևն)։

ԲԼՈԽԻՆ Նիկոլայ Նիկոլաևիչ [ծն․ 21․4 (4․ 5)․ 1912, Նիժնի Նովգորոդի նահանգ, Լուկոյանով], ․սովետական վիրաբույժուռուցքաբան։ ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1960) և պրեզիդենտ (1960–68), սոցիալիստական աշխատանքի հերոս (1972), ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1934-ին ավարտել է Գորկու բժշկական ինստ–ը, 1947-ից՝ նույն Ն․ Ն․ Բլոխին Ա․ Ա․ Բլոկ ինստ–ի պրոֆեսոր։ P․ 1952-ից ՍՍՀՄ ԲԳԱ փորձարարական և կլինիկական ուռուցքաբանության ինստ–ի դիրեկտորն է։ Նրա աշխատանքները նվիրված են ուռուցքաբանության, ռազմա՜դաշտային, պլաստիկական և վերականգնող վիրաբուժության, վնասվածքաբանության և առողջապահության կազմակերպման հարցերին։ 1966-ից Բ․ Միջազգային հակաքաղցկեղային միության պրեզիդենտն է։ ԱՍՀՄ VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Երկ․ О достижениях и путях развития медицинской науки, М․, 1968․

ԲԼՈՒԻՆՏԷՎ Դմիտրի Իվանովիչ [ծն․ 29․12․1907 (11․1․1908), Մոսկվա], սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1956)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1930-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը․ 1936-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Բ․ ղեկավարել է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծումն ու կառուցումը։ 19561965-ին եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) դիրեկտորը, 1965-ից՝ նույն ինստ–ի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի դիրեկտորը։ P-ի առաջին գիտական աշխատանքները նվիրված էին պինդ մարմնի քվանտային տեսությանը, կիսահաղորդիչներին բնորոշ երևույթների ուսումնասիրությանը, շարժվող անհամասեռ միջավայրերի ձայնագիտությանը և քվանտային մեխանիկային։ 1947-ից զբաղվում է միջուկային տեխնիկայի և տարրական մասնիկների տեսության պրոբլեմներով։ Բ․ քվանտային մեխանիկայի ՍԱՀՄ–ում առաջին դասագրքի հեղինակն է։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ (1952) և լենինյան (1957) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։

ԲԼՈԿ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ [16(28)․ 11․ 1880, Պետերբուրգ 7․ 8․ 1921, Պետրոգրադ], ռուս բանաստեղծ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետի սլավոնառուսական բաժինը (1906)։ Վաղ շրջանում, ժամանակի միստիկական պոեզիայի ազդեցությամբ, լույս է ընծայել «Բանաստեղծություններ չքնաղ տիկնոջ մասին» (1904) ժողովածուն, հանդես եկել որպես սիմվոլիստ–քնարերգու։ Շուտով P-ի պոեզիան է թափանցել սոցիալական թեման՝ մեծ քաղաքն իր հակասություններով։ Որպես խոշոր, ինքնատիպ բանաստեղծ Բ․ ձևավորվել է 1905–07-ի հեղափոխության տարիներին, որը և հեղաշրջում է մտցրել նրա պոեզիայում։ Այնուհետև մըշտապես անդրադարձել է հայրենիքի թեմային՝ խորապես զգալով ողբերգական իրականության ոլորտներում ալեկոծվող ազատատենչ հողմերի մոտալուտ հորձանքը, հնչեցրել է լավագույն գալիքի նկատմամբ ունեցած խորին հավատը («Կուլիկովյան դաշտում», 1908, «Ազատասեր խոհեր», 1907, շարքերը, «Ցամբեր», 19071914)՝ չդադարելով մերկացնել կյանքի այլանդակ և անմարդկային կողմերը («Քաղաքը» բաժինը, 1904–08, «Սարսափելի աշխարհ», 1909–16)։ Բ–ի սիրային քնարերգությունը ռոմանտիկ բնույթ ունի։ Բանաստեղծական ներշնչանքի ակունքները, բացի խանդավառությունից և հափշտակվածությունից, ողբերգականը և ճակատագրականն են («Ձյունե դիմակ» շարքը, 1907, «Ֆաինա», 1907–08, «Հատուցում», 1908–13, «Կարմեն», 1914)։ Հասուն շըրջանի գործերը թոթափվելով վերացական միստիկա–ռոմանտիկ խորհրդանիշներից4 դառնում են կենսախինդ և անմիջական («Իտալական բանաստեղծություններ», 1909, «Սոխակի պարտեզ», 1915 ևն)։ Բ–ի պոեզիայի որոշ գաղափարներ արտահայտվել են նաև պիեսներում՝ «Անծանոթուհին» (1906), «Արքան հրապարակում» (1906), «ճակատագրի երգը» (1907–08), «Վարդը և խաչը» (1912–13)։ 1900-ից հանդես է եկել քննադատական և հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, քննարկել արվեստի, գրականության ընդհանուր հարցեր («Գույներ և բառեր», 1906, «Քնարերգության մասին», 1907, «Թատրոնի մասին», «Նամակներ պոեզիայի մասին», «ժողովուրդը և մտավորականությունը», 1908, «Ռուսական սիմվոլիզմի ժամանակակից վիճակի մասին», 1910)։ 1918-ին գրել է «Տասներկուսը» պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված լավագույն երկերից մեկը, պատկերելով հին աշխարհի տապալումը։ «ՍկյոԼթները» (1918) բանաստեղծությունը նվիրված է հեղափոխական Ռուսաստանի պատմական առաքելությանը։

Ռուսաստանի, նրա պատմական ճակատագրի և ապագայի մասին P-ի ստեղծագործությունները XX դ․ ռուս, պոեզիայի լավագույն նմուշներից են։ Մեծ է Բ–ի ազդեցությունը XX դ․ ռուս, պոեզիայի վրա։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Բ․ բարձր է գնահատել հայ գրականության դասական Ա․ Իսահակյանին, բարձրորակ թարգմանել նրա բանաստեղծություններից մի քանիսը։ Բ–ի ստեղծագործությունները հայերենի են թարգմանել Հ․ Թումանյանը, Ե․ Չարենցը, Ա․ Վարդանյանը, Գ․ էմինը, Ա․ Պողոսյանը և ուրիշներ։

Երկ․ Собр․ соч․, т․ 1–8, М․–Л․, 1960–63; Записные книжки, М․, 1965․ Տասներկուսը, առաշաբանը Պ․ Մակինցյանի, Ե․, 1925։ Տասներկուսը, Ե․, 1968։ Քնարերգություն, Ե․, 1968։

Գրկ․ Чуковский К․ И․, Собр․ соч․, т․ 2, М․, 1965, с․ 264–316; Мкртчян Л․, Армянская поэзия и русские поэты XIX–XX вв․․ Е․, 1968․ Լ․ Մկրտչյան