Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աինների տիրապետությունը՝ Փոքր Ասիա– յում։ Թեոդորոս Լասկարիսը քաղ․ կապեր հաստատեց Կիլիկիայի հայկական պետու– թյան հետ։ Հովհաննես III Վատաձիսը (1222–54) Փոքր Ասիայում պարտության մատնեց լատիններին, 1234-ին վենետիկ– ցիներից գրավեց Կալիպոլիսը, հետագա– յում՝ ֆրանկների բոլոր տիրույթները Փո– քըր Ասիայում, կախման մեջ գցեց Եպիրո– սի իշխանությունը։ Նիկեական կայսրու– թյան կառավարիչները 1261-ին լատիննե– րից գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Նույն թվին կայսր հռչակված Միքայել Պալեոլո– գոսը հիմք դրեց Պալեոլոգոսների դինաս– տիային (1261 – 1453)։ XIII –XV ԴԴ․ Բ–ի համար բնորոշ էր ֆեոդալական մասնատ– վածությունը։ Կայսրության տարածքը բա– ժանված էր ֆրանկների, բուլղարների, թուրքերի կամ տեղական ֆեոդալների միջև։ Տնտեսության հիմնական միավորը ֆեոդալական կալվածքն էր։ Պայմանական և ժամանակավոր հողատիրությունը վե– րածվեց ժառանգականի։ Զարգացավ խո– շոր հողատիրությունը։ Իմունիտետային համակարգի շնորհիվ ֆեոդալական սե– փականությունը դարձավ անկախ վարչա– տնտեսական միավոր։ Խորացավ գյուղա– տնտեսության մեջ հիմնական արտադրող– ների՝ պարիկոսների ճորտացումը, նրանք հարկատու էին և՝ ֆեոդալին, և՝ պետությա– նը։ XIV դ․ 40-ական թթ․ ֆեոդալական ճնշման դեմ գյուղացիական շարժումը տարածվեց նաև քաղաքներում։ Թեսալո– նիկեում բռնկվեց զիլոտների հուժկու հակաֆեոդալական ապստամբությունը։ Պալեոլոգոսների օրոք Բ–ի սահմանները նեղացան, և կայսրությունը վերածվեց հիմնականում հուն, պետության։ Միքայել VIII ընդհարվեց վենետիկցիների, ջենո– վացիների, սերբերի ու բուլղարների հետ։ Արևմուտքն ընդհանրապես թշնամաբար էր տրամադրված Բ–ի հանդեպ,և կայսրության վերականգնումը պատճառ դարձավ նոր խաչակրությունների։ XIV դ․ կեսին, օգտը– վելով Բ–ի թուլացումից, սերբերն ստեղծե– ցին հզոր պետություն՝ գրավելով Մակե– դոնիան և Թեսալիան։ Սակայն Բ–ի համար գլխավոր վտանգը օսմանյան թուրքերն էին, որոնք 1354–60-ին նվաճեցին Թրա– կիան և Ադրիանուպոլիսը դարձրին իրենց մայրաքաղաքը (1360)։ 1389-ին Կոսովո դաշտում հաղթելով սերբերին՝ թուրքերը լուրջ վտանգ ստեղծեցին Կոստանդնուպոլ– սի համար։ Զառամյալ Հովհաննես VII կայսրը մեկնեց Եվրոպա՝ օգնություն հայ– ցելու, սակայն ապարդյուն։ 1390-ական թթ․ սկզբին թուրքերը պաշարեցին Կոս– տանդնուպոլիսը։ Մանուիլ կայսերն օգ– նության եկած հունգ․ ուժերը պարտվեցին։ 1402-ին Անկյուրայի ճակատամարտում Լենկթեմուրի զորքերը պարտության մատ– նեցին սուլթան Բայազիդ I-ին, և օսմանցի– ները միառժամանակ դադարեցին սպառ– նալ Բ–ին։ XV դ․ թուլացող Բ–ի տարբեր մասերում ստեղծվեցին մանր իշխանություններ, որոնցից կարևորը Միստրայի դեսպոտատն էր (Պելոպոնես)՝ Պալեոլոգոսների գլխա– վորությամբ։ Կոստանդնուպոլիսը հույս ուներ այնտեղ վերականգնել հուն, ուժե– րը և դաշնակից ունենալ ընդդեմ թուրքերի։ 1447-ին թուրքերը ներխուժեցին Պելոպո– նես։ Նվաճելով կայսրության ողջ տարած– քը՝ Մուհամմեդ II սուլթանը 1453-ի ապրի– լին ցամաքից և ծովից պաշարեց Կոստանդ– նուպոլիսը։ Մայիսի 29-ին թուրքերը գրա– վեցին քաղաքը, շատերի թվում զոհվեց նաև կայսրը։ Զավթիչները չխնայեցին նույնիսկ Ս․ Սոֆիայի տաճարում պատըս– պարված քաղաքացիներին։ Բյուգանդա– կան կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ 1460-ին Մուհամմեդը գրավեց Միստրայի իշխանությունը, իսկ 1461-ին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Բյուգանդական մշակույթը։ Բյուգան– դական մշակույթը ստեղծվել է հռոմ․, հուն, և արլ․ (հելլենիստական) ավանդույթնե– րի ազդեցությամբ։ Ձևավորվել է (ինչպես և միջնադարյան արևմտա–եվրոպականը) որպես քրիստոնեական մշակույթ։Քրիստո– նեական դավանանքից և ոչ թե պրակտիկ գործունեությունից ելնելով էր բյուգանդա– կան հասարակությունը որոշում էթիկական արժեքները՝ երկրային բարիքների զան– ցառում, աշխատանքի գնահատում հիմնա– կանում որպես կարգապահության և ինք– նանվաստացման միջոցի և ոչ թե որպես արարման ու ստեղծագործության պրոցե– սի։ Բյուզանդացիները հնազանդությունն ու բարեպաշտությունը, սեփական մեղ– սականության զգացումը և ասկետիզմը դիտում էին որպես քրիստոնեական բարձ– րագույն արժեքներ, հենց դրանք էլ մե– ծապես որոշում էին նաև գեղարվեստա– կան իդեալը։ Ավանդապահությունը, որն ընդհանրապես բնորոշ է քրիստոնեական աշխարհայացքին, առանձնապես ուժեղ եղավ Բ–ում։ Այստեղից բխում է խոր ակ– նածանքը գրքի հեղինակության նկատ– մամբ։ Աստվածաշունչը և որոշ չափով նաև անտիկ դասականների գործերը դիտվում էին որպես անհրաժեշտ իմացության ամ– բողջություն։ Գիտելիքների աղբյուր էր հայտարարվում ավանդույթը և ոչ թե փոր– ձը։ Նորը, գրքի հեղինակությամբ չհիմնա– վորվածը դիտվում էր որպես խռովարա– րություն։ Բյուզանդացիները, քրիստոնեա– կան աշխարհայացքից ելնելով, ճանաչում էին աստվածային ճշմարտության առկա– յությունը, համապատասխանաբար երե– վույթները որոշակիորեն բաժանում լավի ու վատի, և այդ իսկ պատճառով էլ նրանց մոտ երկրային ամենայն բան ստանում էր էթիկական գնահատական։ Բյուգանդական մշակույթի զարգացումն ընթացավ հիմնականում չորս փուլով։ Առաջինն ընդգրկում է IV–VII դդ․ կեսերը (անտիկ մշակույթից միջնադարյանին անց– նելու շրջան), երկրորդը՝ VII դ․ կեսե– րից IX դ․ (մշակույթի անկում՝ կապ– ված տնտ․ անկման, քաղաքների ագրա– րացման, արլ․ նահանգների և խոշոր կենտրոնների կորստի հետ), երրորդը՝ IX դ․ կեսերից XII դ․ (մշակութային վերելք, որը բնորոշվում է անտիկ ավան– դույթների վերականգնումով և այլ երե– վույթներով), չորրորդը՝ XIII դ․ կեսերից XV դ․ (Բ–ի քաղ․ և տնտ․ անկումով պայ– մանավորված գաղափարական հետադի– մության շրջան)։ Բ–ի մշակույթը գրականության, կեր– պարվեստի, կրոնական հավատալիքների և այլ բնագավառներում մեծ ազդեցու– թյուն է գործել հարևան երկրների (Բուլ– ղարիա, Սերբիա, Ռուսիա, Հայաստան, Վրաստան ևն) վրա։ Մեծ է Բ–ի դերը ան– տիկ ժառանգությունը պահպանելու՝և այն վերածննդի նախօրեին Իտալիային հանձ– նելու գործում։ Լուսավորությունը։ Բ–ում պահպան– վել են անտիկ կրթության ավանդույթ– ները և մինչև XII դ․ լուսավորությունը ան– համեմատ բարձր մակարդակի վրա էր, քան եվրոպական որևէ երկրում։ Մինչև VII դ․ դպրոցների ուսումնական ծրագիրը կազմվում էր հեթանոսական կրոնական առասպելների, ավելի ուշ՝ քրիստոնեական սաղմոսագրքերի հիման վրա։ Միջնակարգ կրթությունը («էնկիկլիոս պեդիա») ստա– նում էին ուսուցիչ–քերականների կամ հռետորության անտիկ ձեռնարկների օգ– նությամբ (օրինակ, Դիոնիսիոս Թրակա– ցու «Քերականություն», II դ․ մ․ թ․ ա․)։ Ավանդվում էին ուղղագրություն, քերակա– նական նորմեր, արտասանություն, բա– նաստեղծության սկզբունքներ, հռետորա– կան, ինչպես նաև փաստաթղթեր կազմելու արվեստ, փիլիսոփայություն։ վերջինս նե– րառում էր աստվածաբանություն, մաթե– մատիկա (թվաբանություն, երկրաչափու– թյուն, աստղագիտություն․ և երաժշտու– թյուն), էթիկա, քաղաքականություն, տըն– տեսագիտություն։ Փիլիսոփայության տակ երբեմն հասկանում էին «դիալեկտիկա» (ժամանակակից իմաստով՝ տրամաբա– նություն) և այն դիտում որպես նախա– պատրաստական դիսցիպլին։ Մի քանի դպրոցների ծրագրերում կար նաև պատ– մություն։tIV–VI դդ․ շարունակում էին գործել անտիկ դարաշրջանից պահպանված Աթենքի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Դա– գայի, Կեսարիայի բարձրագույն դպրոց– ները։ XII դ․ բարձրագույն դպրոցն ընկավ եկեղեցու հովանավորության տակ և նրան հանձնվեց հերետիկոսության դեմ պայ– քարի գործը։ XI դ․ վերջին բացվեց պատ– րիարքական դպրոցը, որի ծրագրի մեջ մտնում էր Ս․ Գրքի մեկնաբանությունը։ Կ․ Պոլսի Ս․ Առաքյալ եկեղեցուն կից XII դ․ բացված դպրոցում բացի ավան– դական առարկաներից դասավանդվում էր նաև բժշկություն։ 1204-ից հետո Բ–ի բարձ– րագույն դպրոցը դադարեց գործելուց։ Պետական դպրոցները դուրս մղվեցին վանքերին կից գործող դպրոցների կող– մից։ Անտիկ գրադարանները վաղ բյուգան– դական շրջան չեն անցել։ Աչեքսանդրիայի գրադարանը (հիմնադրվել է մոտ 356-ին) այրվեց 475-ին։ Ավելի ուշ շրջանի գրադա– րանների մասին քիչ բան է հայտնի։ Գո– յություն են ունեցել կայսեր, պատրիար– քի, վանքերի, բարձրագույն դպրոցների և մասնավոր անձանց գրադարաններ։ Գիտությունը։ Բ․ գիտության ասպա– րեզում ժառանգեց Հին Հունաստանի նվա– ճումներն ու ավանդույթները։ Գիտություն– ների դասակարգման հիմքում ընկած էր վարրոնի յոթ ազատ արվեստների տե– սությունը։ Trivium-ը (եռյակ արվեստ– ներ) բովանդակում էր քերականու– թյունը, հռետորությունը, և դիալեկտի կան, իսկ Quadriviuin-ը (ըստ Գրիգոր Մագիստրոսի՝ «քառիցն արուեստ»)՝ ճըշ– գըրիտ գիտությունները, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստ–