Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանականներն իրենց կենտրոնը հաստատեցին Բյութանիայում՝ Օլիմպոս լեռան և Չիցիկո ավերակ քաղաքի վայրում։ Վանքերի մեծագույն մասը կառուցվել է Իրենե կայսրուհու (780-802) իշխանության շրջանում և նրա հովանավորությամբ։ Դրանցից շատերը ավերակ են և չեն ուսումնասիրված։ Պահպանվել են Տրիլիեի Ֆաթին Ջամին (Մարմարա ծովի արմ․ ափերին), Պելեքետեն և Թեոփանոս Խոստովանողի հիմնադրած Մեգաս Ագրոսը (785)։ Կապադովկիայում IV-XIII դդ․ զարգացավ ճարտ․ յուրօրինակ մի դպրոց, որին հատկանշական են Անդավալի, Տիլկոցի բազիլիկները, Մուվարայի ութնիստ կառույցները։ Միջին շրջանում բյուգանդականին զուգահեռ զգալի է հայ ճարտ․ ազդեցությունը և հատկապես գմբեթավոր խաչաձև տիպի կիրառումը (օրինակ, Տոմարդայի և Սկուպի եկեղեցիները)։ Շնորհիվ հայ իշխանների ստեղծած խաղաղ պայմանների և Կիլիկյան թագավորության պաշտպանության, Կապադովկիայի Գյորեմե վայրում (ուր պահպանվել են հնագույն վիմափոր կառույցներ), հույն վանականները կառուցեցին Թոքալե Քիլիսե և Ս․ Եվստակիոս վիմափոր եկեղեցիները։ Մակեդոնական կամ հայազգի կայսրերի երկրորդ ժամանակաշըրջանը (867–1057) եղավ ոչ միայն ամենափայլուն վերելքի շրջանը, այլև երկրորդ ոսկեդարը։ Հայազգի Վասիլ I (կայսերական պալատում կառուցել է ութ եկեղեցի, վերանորոգել՝ 31-ը) և նրա հաջորդները նպաստեցին գիտությունների, արվեստների և շինարարության զարգացմանը։ Հուստինիանոսը կառուցած տաճարների մեծությամբ և շքեղությամբ նպատակ ուներ արտահայտելու կայսրության հզորությունը։ Վասիլ I և Թեոֆիլը վերափոխեցին տաճարների ճարտ․ մասշտաբը, նրանց կառուցած տաճարները համեմատաբար փոքր էին, մարդու չափերին ներդաշնակ և համապատասխան արլ․ եկեղեցու ծիսակատարությանը։ Կայսերական պալատում Վասիլ I-ի կառուցած եկեղեցիներից կարևորագույնը Նեա Էկլեսիան էր (Նոր եկեղեցի, օծվել է 880-ին, ավերվել՝ XV դ․)։ Մեզ հասած պատմական վկայություններից, մի քանի գծագրերից և պեղումներից կարելի է հետևել, որ Նեան հինգ գմբեթանի էր, չորս գմբեթակիր մույթերով, քառաբսիդ–քառակուսի վրադրված հատակագծային հորինվածքով։ Էջմիածին՝ V դ․–Բագարան՝ 631 տիպի հատակագծային լուծումը տարածվեց միջին բյուգանդական ճարտ․ առաջին շրջանում։ Այդ տիպին են պատկանում Կ․ Պոլսի Կոստանդին Լիպս վանքի հս․ փոքր եկեղեցին (907) և Միրելայոնը (920), որը կառուցել է հայազգի ծովակալ, հետագայում կայսր (920–44) Ռոմանոս Լակապենոսը, ինչպես և Թեսալոնիկեի Պանագիա տոն Քալկեոնը (1028, որը ունի կրկնահարկ նարտեքս և երեք գմբեթ)։ Բագարանատիպ են նաև Աթոս լեռան վանքի եկեղեցիները, որոնցից հնագույնը՝ Մեծ Լավրան, 961-ին կառուցել է հայազգի Աթանաս Աթոնացին։ 1025–71-ը ճարտ․ վերածննդի նոր շրջանն էր, որը արտացոլվեց հատկապես Հունաստանում և հուն. կղզիներում։ Նշանակալից կառույցներից է Պերիստերայում Ղալաթիայից (Փոքր Ասիա) եկած Եվթիմոնի կառուցած Ս. Անդրեասը (670-671)․ խաչաձև է, եռախորշ ունեցող չորս աբսիդներով, երկու ավանդատներով և չորս գմբեթակիր մույթերով։ Տիպաբանական առումով հնգագմբեթ Ս․ Անդրեասը Ձորադիրի Ս․ Էջմիածնի (V դ․ սկիզբ) և քառամույթ տիպի միաձուլումն է։ Բեովթիայի Սկրիպուն (Օրխոմենոս) կենտրոնագմբեթ է՝ արտաքուստ և ներքուստ արտահայտված խաչաձևով, որը մեծություն է հաղորդում չափերով փոքր շենքին՝ տարբերվելով Կ․ Պոլսի մեծ տաճարների բրգանման զարգացող ծավալների մոնումենտալիզմից։ X դ․ 2-րդ կեսին Կ․ Պոլսից Հունաստան ներմուծվեց քառանկյունու մեջ առնված խաչաձև հատակագիծը։ Այս տիպին է պատկանում Թեոտոքոս վանքի Ս․ Ղուկասը (946–55) Փոկիսում։ Այս տաճարի պատերի կառուցվածքով սկիզբ է առնում հուն. դպրոցին բնորոշ՝ կլուազոնե շարվածքը (isodomo cloisonné, պատի ամեն մի քարը առվնում է աղյուսներից կազմված շրջանակի մեջ)։ Ս․ Ղուկասի ճակատները, լուսամուտների կամարները երիզված են արաբանախշերով և աղյուսե ատամնաշար գոտիներով։ X–XIII դդ․ իսլամական ազդեցությունը նկատելի եղավ Ատտիկայում, Բեովթիայում և Արգոլիդեի կառույցների գեղազարդումներում։ Այդ շրջանում սկիզբ առավ պայտաձև կամարի կիրառումը, ինչպես և աղյուսների շարվածքով արտաքին պատերը հարդարելու միջոցը։ Աղյուսաշար հարդարանքների տեխնիկան արևելյան է, օգտագործվել է Ռակկայի «Բաղդադի դուռ» (772) կառույցում և նույն շրջանի «Ուքհայդիր» պալատում։ Արլ–ից փոխանցված, բյուգանդական ճարտ–յան ուշ շրջանում զարգացած այդ տեխնիկան (օրինակ՝ Կաստորիայի Անարգիրո եռանավ բազիլիկը, XI դ․) լայնորեն տարածվեց հատկապես Բալկանյան երկրներում։ XI դ․ 1-ին կեսից Հունաստանում տարածվեց նաև «տրոմբների կիրառումը»։ Այդ շրջանում «տրոմբային» փոխանցումով կառուցված տաճարներն ունեն ութանկյուն, գմբեթածածկ դահլիճ, որոնք բաժանվում են երկու խմբի, եզրապատին դրվող գմբեթով դահլիճ (Մաստարայի տիպ) և երկհարկ սրահով շրջափակված գմբեթածածկ դահլիճ։ Առաջին խմբին են պատկանում Կիո կղզու Նեա Մոնի կաթողիկեն (1045)՝ կառուցված Կոստանդին IX Մոնոմախոս կայսեր օժանդակությամբ (նույնի տարբերակներից են Կիպրոսի խրիսոստոմոս՝ 1090, Անտիֆոնիտիս և Ապսինտիոտիսսա՝ XII դ․ վանքերի կաթողիկեները)։ Երկրորդ տիպին են պատկանում Փոկիսի Ս․ Ղուկասը (Hosios Laucs), Լիկոդեմոսի Պանագիան (Աթենք), Դափնիի և Քրիստիանուի (Տրիֆիլիա) XI դ․ եկեղեցիները, ինչպես և Մոնեմբասիայի Ս․ Մոֆիան (XII դ․) և Միստրայի Ս․ Թեոդորները (XIII դ․)։ Տրոմբը ստեղծվել է Հայաստանում և Հունաստան է փոխանցվել հայազգի կայսրերի Կ․ Պոլսում կառուցած (Ռոմանոս III, Ս․ Մարիամ Պերիպլետոս, Հովհաննես I Չմշկիկ, Մ․ Փրկիչ՝ 972, Միքայել IV Պափլագոնացի, Ս․ Կոսմա և Դամիանոս, Կոստանդին IX, Մանգանայի Ս․ Գևորգ) եկեղեցիների միջոցով։ Լևոն Սարկավագը (Դիակոն) իր «Պատմություն» գրքում հիշատակում է այն փաստը, որ Ս․ Փրկիչը նախագծել է Հովհաննես Չմշկիկ կայսրը։ Բյուզանդական ճարտ․ միջին շրջանում սկիզբ առավ արտաքին ծավալների, ճակատների մշակումը և ներքին մակերեսների կանոնական (ըստ նվիրապետական աստիճանների) գեղազարդումը։ Շենքի ներքին տարածությունը, նույնիսկ երկար դահլիճների դեպքում կենտրոնաձիգ է, սկիզբ առնելով գմբեթից տարածությունը ընդլայնվում է դեպի թաղերը, խորանը և ընդարձակվում եկեղեցու ողջ տարածքով։ Նույն այս կարգը արտահայտվում է խճանկարների դասավորությամբ․ գմբեթում պատկերված է Քրիստոս Ամենակալը, խորանի գմբեթարդում՝