ԲՅՈՒՐԴ ԷՐ (Burger) Գոաֆրիդ Ավգուաո (31․ 12․ 1747, Մոլմերսվենդե – 8․ 6․ 1794, Գյոթինգեն), գերմանացի բանաստեղծ։ «Գրոհ և փոթորկի» շարժման ներկայա– ցուցիչներից։ Գերմ․ գրականության բալ– լադի նոր ժանրի հիմնադիրն է («Լենո– րա», 1773 «Թաուբենհայմցի քահանայի աղջիկը», 1781)։ P․ ֆեոդալական կար– գերի դեմ իր թշնամանքն արտահայտել է «Գյուղացին՝ իր պայծառափայլ բռնա– կալին» (1773) բանաստեղծությունում։ P-ին համաշխարհային ճանաչում է բերել բարոն Մյունհաուզենի մասին սատիրա– կան ստեղծագործությունը (1786)։tP․ ֆրանս․ մեծ հեղափոխության կողմնա– կիցն էր։ «Ու՝մ համար, բարի գերմանացի ժողովուրդ․․․» (1793) ստեղծագործության մեջ մերկացրել է եվրոպական միապետ– ների ագրեսիվ նպատակները։
ԲՅՈՒՐԳԵՐԱԻ ՎԵԿՏՈՐ, տես Բյուրեղների արա աներ։
ԲՅՈՒՐԳԵՐՈՒԹՅՈՒՆ (գերմ․ Burger – քա– ղաքացի), լայն առումով՝ արեմտա–եվրո– պական միջնադարյան քաղաքի բոլոր այն բնակիչները, որոնց վրա տարածվել է քաղաքային իրավունքը։ Նեղ իմաստով՝ Արևմտյան Եվրոպայի միջնադարյան քա– ղաքի բնակչության միջին խավը (հիմնա– կանում արհեստավորները և մանր ու միջին առևտրականները), ի տարբերու– թյուն վերնախավի՝ պատրիկության, և ստորին խավի՝ պլեբեյության։ P․ ձևավոր– վել է քաղաքի և ֆեոդալ–սենիորի միջև մղված պայքարի ընթացքում (XI՞–XIII դդ․)։ Բյուրգերները ծագել են կախյալ գյուղա– ցիներից և գյուղական արհեստավորնե– րից, որոնք վերաբնակվել էին կամ փախել քաղաք։ Գործուն մասնակցություն է ունե– ցել ֆեոդալների դեմ մղվող պայքարում, նպաստել ապրանքա–դրամական հարա– բերությունների զարգացմանը։ P․ երկա– րատև պայքար է մղել պատրիկության դեմ և հաղթել շատ քաղաքներում։ P․ ստեղծել է միջնադարյան քաղաքային մշակույթը, որը և նախապատրաստել է Վերածնության ժամանակաշրջանի հու– մանիստական շարժումը։ XVI –XVIII դդ․ P-յան այն խավը, որն անցեյ էր արտադրու– թյան կապիտալիստական ձևերին, կազ– մել է բուրժուազիայի հիմնական բաղկա– ցուցիչ մասը։ Նւսշարրսն
ԲՅՈՒՐԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն բյուրեղների և նյութի բյուրեղային վիճա– կի մասին։ Ուսումնասիրում է բյուրեղների համաչափությունը, հատկությունները, կա– ռուցվածքը և առաջացման պայմանները։ Բ–յան հիմնական մեթոդը խարսխված է բյուրեղների համաչափության հատկու– թյան վրա, ըստ որի բյուրեղները դասա– կարգվում են բյուրեղագիտական 7 համա– կարգի, 32 դասի և 230 խմբի։ Բացի այդ, P․ ունի նաև հետազոտման հատուկ մեթո– դիկա, որը ներառնում է բյուրեղների գծա– գրման և հաշվարկի եղանակները, աճեց– ման և չափման տեխնիկան, ռենտգենա– կառուցվածքային, էլեկտրագրաֆիկ և բյուրեղաքիմիական վերլուծությունները։ Ծագելով XVIII դ․ վերջում, որպես մի– ներալոգիայի ինքնուրույն ճյուղ, P․ ներ– կայումս գրավում է միջանկյալ դիրք ֆի– զիկայի և քիմիայի միջև՝ գտնվելով դրանց հետ երկկողմանի կապի մեջ։ XX դ․ 1-ին կեսին ընդունված էր Բ․ բաժանել երեք մասի՝ երկրաչափական, ֆիզիկական և քիմ․։ Այդ մասերի,բովանդակության և ծա– վալի զգալի փոՓոխման հետ կապված, առանձնացել են Բ–յան ինքնուրույն ճյու– ղեր՝ բյուրեղաքիմիա, բյուրեղաֆիզիկա, բյուրեղաօպտիկա ևն։ P․ կապված է մա– թեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, մինե– րալոգիայի, պետրոգրաֆիայի և տեխ․ մի շարք դիսցիպլինների, ինչպես նաև կեն– սաբանության, սիմետրիայի մասին ուս– մունքի և բժշկության հետ։ Արագ զարգա– նում է տեխ․ Բ․՝ կապված սարքաշինու– թյունում արհեստական բյուրեղների կի– րառման հետ։ Բ–յան զարգացումը դեպի բյուրեղատիպ անիզոտրոպ նյութերի ուսումնասիրությունը՝ կհանգեցնի նոր բաժինների ստեղծման։ Բ–յան մեջ մեծ դեր են կատարել ֆրանսիացիներ Ռոմե ԴԱ Լ’իլյան, Ռ․ Այուին, Օ․ Բրավեն, ռուս– ներ Ա․ Վ․ Գադոլինը, Ե․ Ս․ Ֆեոդորովը, Գ․ Վ․ Վուլֆը, սովետական գիտնական– ներ Ն․ Վ․ Բելովը, Գ․ P․ Բոկին, Ե․ Ե․ Ֆլինտը, Ա․ Վ․ Շուբնիկովը, Ի․ Ի․ Շաֆ– րան ովսկին, Լ․ Ա․ Վարդանյանցը և ուրիշներ։ Մեր երկրում Բ–յան հետազո– տությունների կենտրոնը ՍՍՀՄ ԳԱ Ա․ Վ․ Շուբնիկովի անվ․ բյուրեղագիտության ինստ–ն է։ Գրկ․ Шубников А․ В․, Флинт Е․Е․, Бокий Г․ Б․, Основы кристалло– графии, М․–Л․, 1940; Варданянц Л․ А․, Теория федоровского метода, Е․, 1959; Попов Г․ М․, Шафрановский И․ И․, Кристаллография, 4 изд․, М․, 1964․ Ա․ Քոչւսրյան
ԲՅՈՒՐԵՂԱՀԻ ԳՐԱՏՆԵՐ, բյուրեղներ, որոնք պարունակում են քիմիական կա– պերով կապված ջրի մոլեկուլներ։ Սրանք որոշակի բաղադրություն ունեցող պինդ հիդրատներ են։ Բ․ են առաջացնում բազ– մաթիվ բյուրեղներ, հիմքեր, գրեթե բո– լոր աղերը, շատ պարզ նյութեր և այլ միա– ցություններ՝ ջրային լուծույթներից նրանց նստեցնելիս։ Բ–ում նյութի մեկ մոլեկուլին ընկնող ջրի մոլեկուլների թիվը սովորա– բար 4, 6, 8, 2 և 1 է, երբեմն նաև՝ 3, 5, 7, 10 և 12։ Մի շարք նյութերի համար հայտ– նի են տարբեր քանակով ջուր պարունա– կող Բ․ (օրինակ՝ հայտնի է СаСЬ-ը՝ 1, 2, 4, 5 և 8 մոլեկուլ ջրով)։ P-ի մոլեկուլի մեջ մտնող ջուրը անվանում են բ յ ու– ր և ղ ա ջ ու ր։ Քիմ․ բանաձևերում բյու– րեղաջուրը գրում են առանձին՝ CuS04․ 5H20,Na2S04 • ЮН20,Ва(0Н)2 • • 8Н20 ևն։ Բ․ տաքացնելիս սովորաբար քայքայ– վում են՝ անջատելով բյուրեղաջուրը։ Հայտնի են նաև նյութեր, որոնք կայուն են միայն P-ի ձևով, օրինակ ВеС204 Н20 հայտնի չէ առանց բյուրեղաջրի։ Ջրի մո– լեկուլները P-ում ունեն խիստ /ւրոշակի դասավորություններ, աղերում որպես կա– նոն շրջապատում են կատիոնը (տես Կոսպ– չեքս միացություններ)։----Շեկոյան (քննարկում) 10:23, 14 Հուլիսի 2015 (UTC)Շեկոյան (քննարկում) 10:22, 14 Հուլիսի 2015 (UTC)
ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՑԱՆՑ, բյուրեղային վի– ճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանո– նավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կըրկ– նությամբ։ Կազմված է բյուրեղների կա– ռուցվածքը բնութագրող կրկնվող բջիջնե– րից։ Ըստ բյուրեղի համաչափության տար– րական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քա– ռանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խո– րանարդ։ Բ․ ց–ի մաթեմատիկական սխե– ման, որում պահպանվում են միայն տեղա– փոխումների երկրաչափական պարամետ– րերը և ցույց չի տրվում ատոմների կոնկ– րետ տեղաբաշխումը տվյալ կառուցված– քում, կոչվում է տարածական ցանց։ Բ․ ց–ով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լի– նելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։ Շ․ Շաւովորյան, NaCl քարաղի բյու՛– րեղային ցանցը
ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ (<հուն․ XpUOtaXXog – բյուրեղ), հատուկ տեսակի ապակի, որի բաղադրության մեջ մտնում է կապարի կամ բարիումի օքսիդ։ Բ․ է անվանվել լեռնաբյուրեղի (վանակի) հետ նմանու– թյուն ունենալու համար։ Բյուրեղապակյա իրերին հատուկ է պատերի հաստությունը, լույսի ճառագայթի բեկման բարձր գոր– ծակիցը, արտակարգ փայլը։ Դրանք զար– դանախշելու ձևերն են՝ փորագրությունը (ոչ խորը փայլատ նախշեր), նիստավորու– մը կամ կոդավորումը (լայն, հղկած, փայլեցրած նիստեր), փորվածքը (խորը ակոսներ, որոնց հաճախակի հատումից առաջանում է ցանց՝ այսպես կոչված «ալմաստե նիստ»), ողորկումը։ Բյուրեղ– ապակյա իրեր նախ պատրաստվել են Անգլիայում (XVII դ․ կես)։ 1816-ին Ֆրան–- սիայի Բակ կ արա քաղաքում կազմակերպ– վել է P-ու արտադրություն։ Ռուսաստա– նում P-ու արտադրությունը զարգացել է (XVIII դ․ 2-րդ կես– XIX դ․ 1-ին կես) Պետերբուրգի ապակու գործարանում։ XIX–XX դդ․ ստեղծվել է նաև գունավոր P․։ Սովետական շրջանում P-ու արտադրու– թյունը նոր վերելք է ապրել (Լենինգրադի գեղարվեստական և տեսակավոր ապա– կու, Դյատկովոյի և Գուս–Խրուստալնիի գործարանների արտադրանքը)։ Բարձրո– րակ գեղարվեստական իրեր են արտադըր– վում Չեխոսլովակիայում (Ժելեզնի–Բրոդ), Բյուրեղապակյա մրգաման «Զվարթնոց» (1972, հեղինակ՝ Ս․ Գասպարյան, «Հայբյուրեղա– պակի», Արզնի)