ունեն ճիշտ հակառակ ուղղությունը՝ նյու– թի առավել խիա վիճակներից դեպի նոսրը։ Գալակտիկաների գոյացումը, իրենց կա– ռուցվածքային բոլոր առանձնահատկու– թյուններով, հետևանք է միջուկների տիե– զերագոյացման ակտիվության, միջուկնե– րի նյութը ֆիզիկական բնույթով տարբեր– վում է աստղերից և դիֆուզային նյութից։ Այդ գերխիտ մարմինները կարող են բա– ժանվել մասերի, որոնք իրարից կհեռանան մեծ արագություններով, ինչպես նաև ար– տանետել նյութի զանգվածեղ խտացում– ներ։ Դրա համար նրանք պետք է պարփա– կեն պոտենցիալ էներգիայի հսկայական քանակություն։ Միջուկի պայթելը հան– գեցնում է նոր գալակտիկաների կամ, այլ դեպքերում՝ գալակտիկաներում աստղա– յին զանազան ենթահամակարգերի գո– յացմանը։ Միջուկի պայթման ժամանակ ազատված էներգիայի մի մասը վերածվում է գոյացած օբյեկտի կինետիկ էներգիայի։ Զանգվածեղ և խիտ նախամարմինների հատկությունների, ինչպես նաև դրանցից աստղերի ու աստղային համակարգերի գոյացման պրոցեսի բացատրությունը, հենվելով տարրական մասնիկների մա– սին ժամանակակից պատկերացումների վրա և ընդհանրապես ֆիզիկայի հայտնի օրենքների շրջանակներում՝ կամ դժվար է և կամ նույնիսկ անհնար։ Գալակտիկա– ների և նախաաստղերի միջուկների որևէ տեսական մոդելի, ինչպես նաև աստղա– յին խմբերի, աստղակույտերի կամ ենթա– համակարգերի գոյացման կոնկրետ մե– խանիզմի մշակումը պետք է հիմնվի ան– միջականորեն դիտումներից ստացված փաստերի վրա և չի կարող կատարվել կանխակալ տեսական ենթադրություննե– րի հիման վրա։ Տես նաև Օրթողոքսային ուղղություն։ Գրկ․ Амбарцумян В․ А․, Казю- тинский В․ В․, Методологические проблемы астрофизики, «Вопросы филосо– фии», 1973, № 3․ Ա․ Քյուրքչյան
ԲՅՈՒՐԱԿՆ (Р ի ն գ յ ո լ–ս ու), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Երկարությունը մոտ 100 կմ է։ Մկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) հրաբխային զանգվածի Ագրի–կալա և Դեմիր–կալա (3300 մ) գագաթների միջև ընկած սառցադաշտային արգելափակման լճերից։ Սնումը ձնաանձրևային է, հոր– դացումը՝ մայիսին։ Ս․ Բւսսան
ԲՅՈՒՐԱԿՆ», գիտական և քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1882–1908-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիրներ՝ Հ․ Ստեփան, Խ․ Ություճյան, ապա՝ Գ․ Անդրեաս– յան, Հ․ ճեհիզյան, Ա․ Չեոմլեկճյան, Ա․ Գալբակճյան։ Սկզբում ունեցել է գիտ․ և քաղ․ բնույթ, այնուհետև դարձել է բա– նասիրական, լեզվաբանական և գրական, ապա՝ «պիտանի և օգտակար գիտելիքնե– րի» հանդես։ 1906–08-ին հրատարակվել է իբրև առևտրական շաբաթաթերթ (1908-ի վերջերին՝ «Առևտուր» խորագրով)։ Հան– դեսը չափավոր ուղղություն ուներ, տպա– գրել է բանասիրական, ազգագրական, կրոնական, տնտեսագիտական, մատե– նագիտական, մանկավարժական–հոգեբա– նական նյութեր, թարգմանություններ։ Աշ– հւատակցել են Ռ․ Որբերյանը, Հ․ Աճաոյա– նը, Ե․ Տեմիրճիպաշյանը, Միպիա․ Հ․ Մառքը, Ե․ Արմենը, Ա․ Հարություն– յանը և ուրիշներ։ и․ ԳրիգորյաԱ
ԲՅՈՒՐԱԿՆ», գրական ամսաթերթ, կի– սամսյա հանդես, վերջում՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1961–66-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Լ․ Չորմիսյան, տնօրեն՝ Հ․ Տա– րոնյան, ապա՝ Վ․ Թոսունյան։ Տպա– գրել է բազմազան նյութեր՝ սփյուռքի, մասնավորապես ֆրանսահայ գաղութի մշակութային կյանքի և հասարակական կազմակերպությունների գործունեության մասին, արծարծել է հայրենադարձության և սփյուռք–հայրենիքի հարաբերություն– ների հարցերը՝ սփյուռքահայության ապա– գան կապելով Մովեւոական Հայաստանի հետ։ «Հայ մշակույթի աշխարհեն» բաժնում բազմաթիվ լուրեր է հաղորդել Մովետա– կան Հայաստանի արվեստի, գրականու– թյան, մշակույթի մասին։ Մ․ Բաբչոյան
ԲՅՈՒՐԱԿՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Բ ի ն գ– յ ո լ (Հազար լճերի լեռ), Ա ր մ ա ն ց, Ա և ր մ ա ն ց, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Թեքմանի և Կարայազի սարավանդների, Խնուսի և Վարթոյի գո– գավորությունների միջև։ Բարձրությունը 3650 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 130 կմ։ Р․ բ․ նեոգենի տուֆոբրեկչիաների, լի– պարիտների, դացիտների և անդեզիտների ծածկույթով պատած ասիմետրիկ բարձ– րավանդակ է, հս–ում՝ փոքրաթեք ալիքա– վոր, հվ–ում՝ խզումնա–աստիճանավոր զա– ռիթափ լանջերով։ Р․ բ–ի ջրբաժան սարա– վանդի վրա բարձրանում է հնագույն սառցադաշտերով մասնատված ատամնա– վոր և սրածայր մի լեռնաշար՝ Արմանց, Շուշարի, Հավատամք, Մերկի գագաթնե– րով։ Նրանց միջև գտնվող սառցադաշտա– յին կրկեսների մորենային արգելափակ– ման լճերից է սկիզբ առնում Արաքսը։ Կլիման ենթակա է ուղղաձիգ գոտիակա– նության, տարեկան միջին ջերմաստի– ճանը տատանվում է 10°Շ–ից –2,5°С, տարեկան տեղումները՝ 400–800 մմ, առավելագույնը՝ գարնանը։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև, խստաշունչ ու ձնառատ։ Լավային տարբեր հատվածնե– րի կարերից բխող հարյուրավոր սառ– նորակ աղբյուրները, ձնհալքը և անձրե– վաջրերը սկիզբ են տալիս խոր հովիտնե– րով հոսող մի շարք գետերի ու գետակնե– րի, որտեղից և անվանումը՝ Հազար լճերի լեռ։ Տիրապետող են սևահողերի տարբե– րակները, սակայն ցածրադիր մասում տարածված են շագանակագույն, իսկ բարձրադիր մասերում՝ լեռնա՜մարգագետ– նային հողերը։ Բուսածածկույթում գերա– կշռում են լեռնատափաստանային և ալ– պյան տեսակները։ Բարձրւեռնային գոտուն բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգե– րը», ձորերում՝ նոսր անտառները։ Կեն– դանական աշխարհի բնորոշ ներկայացու– ցիչներից են ճագարամուկը, նապաստա– կը, գայլը, աղվեսը, քարայծը, մողեսը, օձը։ Բ․ բ․ Հայկական բարձրավանդակի գա– հըն է։ Հայ ժողովուրդը սրբացրել է իր բնօրրանի այս հրաշալի անկյունը և զա– նազան ավանդություններ կապել նրա հետ։ Ըստ ժողովրդական մի զրույցի, Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռիվ սկսեւուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղ– բյուրներից մեկում, համոզված լինելով, Բյուրակն խառնարանը Կարա Կալայի մորե– նային շրջանում որ հայրենի ջրերը զորություն կտան նրա զենքին։ Բ․ բ․ ոգեշնչման աղբյուր է եղել մի շարք հայ բանաստեղծների համար։ Ս․ Բաչյան
ԲՅՈՒՐԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ XX դ․ սկզբին ուներ 10 տուն հայ բնակիչ, որոնք տեղահանվել են առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։
ԲՅՈՒՐԱՎՈՐՆԵՐ, տաս հազար (բյուր) և ավելի զինվորներ ունեցող հայ բդեշխների ու նախարարների անվանումը հին Հա– յաստանում։
ԲՅՈՒՐԱՏ Սմբատ [իսկական ազգանունը՝ Տ և ր–Ղ ազարենց, 3 (15)․ 3․ 1862, Զեյթուն – 1915, Մեծ եղեռնի զոհ], հայ գրող, մանկավարժ, հասարակական գոր– ծիչ։ Ավարտել է (1880) Երուսաղեմի ժա– ռանգավորաց վարժարանը, Մորբոնի հա– մալսարանում (որպես ազատ ունկնդիր) հետևել մանկավարժության դասընթաց– ների։ Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Մարաշի, Զեյթունի, Մսի, Մամսունի, Կ․ Պոլսի, Ալեքսանդրիայի և Կահիրեի հայկ․ վարժարաններում։ Հրատարակել է (Կա– հիրեում) «Փյունիկ» և «Նոր օր» թերթերը։ Ս․ Բյուրատ Թուրք, սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ․ Պոլիս և զբաղվել կրթական, հասարակական գործունեու– թյամբ։ Շարունակել է «Փյունիկ»-ը և միա– ժամանակ հրատարակել «Գաղափար» թերթը։ Գրել է «Ավարայրի արծիվը կամ Վարդանանք» (1909), «Արյունի ճամբուն վրա» (1911), «Վերջին բերդը» (հրտ․ 1929), «Ելտըզէ Մասուն» (1910), «Ազատության համար․ Զեյթունի վրեժը» (1911) հայ ժողովրդի հերոսական անցյալը և ազա– տագրական շարժումները պատկերող եր– կերը։ Ստորագրել է Հայկ–Լևոն, Թաբ, Մտրակ, Լեռնորդի ծածկանուններով։ Երկ․ Բանաստեղծական երկեր, հ․ 1, ԿՊ, 1909։ Հայկական ընդհանուր պատմություն, ԿՊ, 1912։ Արյունի ձորը, ԿՊ, 1919։ Ա․ ՕհանյաԿ