Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանգույցից, գրավում է միջհանգուցային դիրք (այսպես կոչված, միջհանգույց), ստեղծվում է Ֆրենկելի արատ (նկ․ 2)։ Կետային արատներ են նաև բյուրեղում կողմնակի տարրերի (խառնուրդների) ատոմները (իոնները), որոնք փոխարի– նում են ցանցի հիմնական ատոմներին (տեղակալման խառնուրդներ) կամ էլ տեղ են գրավում միջհանգույցներում (ներդըր– ման խառնուրդներ)։ Գծային արատները՝ դ ի ս– լոկացիաները, ավելի բարդ կա– ռուցվածքային արատներ են․ պարզա– գույն տեսակներն են եզրային և պտուտա– կային դիսլոկացիաները։ Եզրային դիս– լոկացիաները պայմանավորված են «ավե– լորդ» ատոմային հարթության գոյությամբ (նկ․ 3-ում այն համընկնում է у-ների առանցքով անցնող վերին կիսահարթու– թյան հետ)։ Բյուրեղի վերին կեսում տեղի է ունեցել սեղմում, ներքին կեսում՝ ձգում։ Պտուտակային դիսլոկացիայի դեպքում ատոմային հարթությունները չեն եզրա– փակվում բյուրեղի ներսում․ դրանք իրար կապակցվում են այնպես, որ կազմում են բյուրեղի մի եզրից սկսվող և մյուսում վերջացող պտուտակային մակերևույթ։ Պտուտակային դիսլոկացիայի (նկ․ 4) առանձնահատկությունը այն է, որ բյու– րեղի տեղաշարժված և չտեղաշարժված մասերը բաժանող սահմանը զուգահեռ է սահքի ուղղությանը (եզրային դիսլոկա– ցիայի դեպքում սահմանը ուղղահայաց է սահքի ուղղությանը)։ Արատավոր բյուրե– ղում դիսլոկացիայի գծի շուրջը ցանցի տրանսլյացիայի վեկտորներից կազմված կոնտուրը կտրված է․ այն փա– կող վեկտորը կոչվում է տվյալ դիսլոկա– ցիայի Բյուրգերսի վեկտոր։ Դիսլոկացիայի բնույթը որոշվում է Բյուր– գերսի վեկտորի մեծությամբ և ուղղու– թյամբ։ Դիսլոկացիաները, ինչպես և կե– տային արատները, կարող են տեղաշարժ– վել բյուրեղային ցանցում։ Բյուրեղների պլաստիկ դեֆորմացիաները սովորաբար պայմանավորված են ատոմների հենց այդպիսի կոլեկտիվ տեղաշարժերով։ Մակերևույթներ կազմող արատների շարքն են դասվում կըրկ– նորդ բյուրեղների սահմանները, գծային դիսլոկացիաների շարքերը, բյուրեղի հա– տիկների սահմանները։ Բյուրեղի մակե– րևույթը ևս կարելի է համարել այդպիսի արատ։ Շերտավոր ցանցերում գոյություն ունի շերտերի վերադրման հաջորդակա– նության խախտումով պայմանավորված արատ։ Ծավալային արատներից են թափուր տեղերի կուտակումը, տար– բեր արատների վրա հավաքվող մասնիկ– ները, խառնուրդների կուտակումը աճի գոտիների և սեկտորների տեսքով։ Փոխազդեցությունները թվարկած տար– րական արատների միջև հանգեցնում են նոր, ավելի բարդ կառուցվածքներով արատների առաջացմանը։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, գունավորման F, V կենտրոնները։ Գոյություն ունեն Բ․ ա–ի (հիմնականում մետաղների արատ– ների) հայտնաբերման տարբեր մեթոդներ ու եղանակներ (տես Արատանշում)։ Բյուրեղների ֆիզիկական հատկություն– ները էապես կախված են արատների առ– կայությունից։ Այդ արատների տեսակով և քանակով են պայմանավորված բյուրեղ– ների պլաստիկությունը, առաձգականու– թյան սահմանը, ամրությունը, ջերմային և էլեկտրական հատկությունները ևն։ Գբկ․ Котрелл А․, Теория дислока– ций, пер․ с англ․, М․, 1969; Келли А․, Гровс Г․, Кристаллография и дефекты в кристаллах, пер․ с англ․, М․, 1974․ Ի․ Ղազաբյան

ԲՅՈՒՐԵՏ (ֆրանս․ burette, Cbuire – սափոր, կուժ), տիտրման ժամանակ լու– ծույթների ծավալը չափելու աստիճանա– վորված ապակյա գլանաձև խողովակ։ Տարբերում են մակրո– և միկրո– Բ–ներ, որոնք համապատասխանաբար աստիճա– նավորված են 0,1 ւէչե 0,01 ւէչ ճշտությամբ։ Լինում են տարբեր կառուցվածք ունեցող Բ–ներ։ հեղուկը դուրս թողնելու համար օգտագործում են ապակյա ծորակ, սեղ– միչ կամ ապակյա գնդիկով միացվող ռետինե խողովակ։ Տես նաև Չափիչ անոթներ, Ծավաչային անաւիզ։

ԲՅՈՒՐՆ ԵԼ (Burnelle) Էռնեստ (12․ 7․ 1908, Լիեժ – 6․ 8․ 1968, ԼիեԺ), բելգիա– կան բանվորական շարժման գործիչ։ Բել– գիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ 1938-ից։ Օկուպացված Բել– գիայում (1940–44) մասնակցել է Դիմա– դրության շարժմանը։ Երկիրը ֆաշիզմից ազատագրելուց հետո եղել է ԲԿԿ կենտրո– նական օրգան «Դրապո ռուժ» («Le Dra- peau Rouge») թերթի գլխավոր խմբագիրը։ 1954–61-ին եղել է ԲԿԿ ազգային քարտու– ղար, 1961–68-ին՝ կոմկուսի նախագահ, 1946–49-ին և 1965-ից՝ պառլամենտի դեպուտատ։

ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱ (ֆրանս․ bureau – գրա– սենյակ, գրելու տեղ և հուն, крахов – ուժ, իշխանություն, տիրապեւոել), պե– տական ղեկավարման ձև (քաղաքա– կան, տնտեսական, գաղափարախոսա– կան), որի համար բնորոշ է կամայակա– նությունը․ այս կամ այն կազմակերպու– թյան, հաստատության, ինչպես նաև պե– տության գործադիր իշխանությունների գործունեության խզումը մնացած ան– դամների (մեծամասնության) որոշումնե– րից ու կամքից։ Այս ըմբռնումներից առա– ջացել են բյուրոկրատ, բյուրոկրատիկ ածականները, որոնք նշանակում են նաև աշխատանքի նկատմամբ անհոգի, ան– տարբեր, անպատասխանատու և ձևական վերաբերմունք ունեցող պաշտոնեություն։ Բ․ հատուկ է սոցիալական անհավասարու– թյան և շահագործման վրա հիմնված հա– սարակություններին, երբ իշխանությունը կենտրոնանում է այս կամ այն կառավա– րող փոքր խմբի ձեռքում։ Առաջանում է բյուրոկրատների որոշակի դաս։ Կապի– տալիզմի պայմաններում Բ․ ձևավորվում և ուժեղանում է մեքենայական արդյու– նաբերության զարգացման, բաշխման հա– մակարգի բարդացման, հասարակության ղեկավարման մասնագիտացման, հաստա– տությունների միջև և դրանց ներսում գո– յություն ունեցող հարաբերությունների բարդացման, հասարակական–քաղաքա– կան, վարչա–կազմակերպչական և տնտե– սական ներգործության մեծացմանը զու– գընթաց։ Բ–ի դերի այդպիսի մեծացումը առաջացնում է քաղաքացիների մեծ կախ– վածություն Բ–ից, փոփոխվում են պետա– կան բյուջեի բաղադրամասերը, մեծանում են հարկերը, խախտվում են պարտակա– նության և իրավասության ընդունված անհրաժեշտ համաչափությունները, ղե– կավարի և ենթակայի փոխհարաբերությու– նը, ղեկավարի դերի գերագնահատումը ենթակաների մոտ առաջացնում է անտար– բերություն, ստեղծագործական մոտեցման նվազեցում, ֆունկցիայի ձևական կատար– ման ձգտում։ Մարքսիզմ–լենինիզմի կլա– սիկները առաջինը գիտականորեն բացա– հայտ եցին Բ–ի դասակարգային էությունը, նրա սոցիալ–քաղաքական պայմանավոր– վածությունը և հակաժողովրդական բնույ– թը։ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ջախջախեց ցարական Ռուսաստանի բյուրոկրատական ապարա– տը և սկիզբ դրեց նոր տիպի սոցիալական կազմակերպության։ Վ․ Ի․ Լենինն իր աշ– խատություններում մշակեց սոցիալիստա– կան կազմակերպությունների ղեկավար– ման հիմնական սկզբունքները, ցույց տվեց, որ նոր կարգի պետական–դեմոկրատական ապարատի հաստատումով նախադրյալ– ներ է ստեղծում Բ–ի լիկվիդացման հա– մար։ ՍՍՀՄ կառավարությունը և կոմու– նիստական կուսակցությունը մեծ ուշա– դրություն են դարձնում Բ–ի մնացուկների, նրա յուրաքանչյուր դրսևորման վերացմա– նը։ Այդ բանին նպաստում են դեմոկրատա– կան ցենտրալիզմի, ղեկավարման կոլեկ– տիվության, սովետների ժողովրդայնու– թյան, սոցիալիզմի ժամանակ մասսաների ակտիվության բարձրացման մասին լենին– յան դրույթները։