արտադրության ճյուղ է U ձեռնարկատի– րոջը ապահովում է շահույթ։ Չնայած խո– շոր կապիտալիստական քաղաքներում դա– տարկ բնակարանների զգալի թվի առկա– յությանը, դրանք բնակարանային բարձր վարձի պատճառով մատչելի չեն ցածր վարձատրվող աշխատավորներին։ Բուր– ժուական պետությունը աննշան չափով մի քանի երկրներում մասնակցում է բնակա– րանային շինարարությանը, որը չի կարող կարգավորել բնակարանային վարձը։ Վեր– ջինս մի շարք երկրներում կազմում է ըն– տանիքի եկամուտների բյուջեի մինչե 20–25%–ը։ Բնակարանային պայմաննե– րը հատկապես վատթար են տնտեսապես թույլ զարգացած երկրներում։ Բ․ հ․ լուծում է միայն սոցիալիզմը։ ՍՍՀՄ–ում Բ․ հ–ի լուծումը կոմունիստական հասարակարգի ստեղծման կարևորագույն խնդիրներից է։ 1918–73-ին ՍՍՀՄ–ում կառուցվել է 2760,5 մլն մ2 բնակելի տա– րածություն։ Բնակարանային վարձը ե կոմունալ ծառայությունները կազմում են ընտանիքի բյուջեի 4–5 %-ը։ ՀՍՍՀ–ում 1922–74-ին քաղաքային բնակարանային ֆոնդը աճել է ավելի քան 20 անգամ՝ 0,9-ից 18 մլն մ2։ Այդ ժամանակաշրջա– նում ստեղծվել են տասնյակ արդ․ քա– ոաքներ և ավաններ։ Միայն 1974-ին շա– հագործման է հանձնվել 1341 հզ․ մ2 բնա– կելի տարածություն, մեկուկես անգամ ավելի, քան մինչհեղափոխական Հայաս– տանի ամբողջ բնակելի տարածությունն էր։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Բնակարանային հար– ցի շուրջը, Ե․, 1954։
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ժո– ղովրդական տնտեսության ճյուղ ՍՍՀՄ–ում, որի խնդիրն է բավարարել բնակչության բնակարանա–կենցաղային պահանջմունքները և պահպանել բնակե– լի ֆոնդը։ Բ․ տ․ ներառում է պետությանը և կոոպերատիվ կազմակերպություննե– րին պատկանող բնակելի տները՝ քաղաք– ներում և բանվորական ավաններում, բնակչության անձնական սեփականության տակ գտնվող բնակելի տները, ամառա– նոցային ֆոնդը, ինչպես նաև բնակելի ֆոնդը սպասարկող վերանորոգող–շինա– րարական տնտեսությունը։
ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵ–
ՐԱՏԻՎ, բանվորների և ծառայողների կոո– պերատիվ կազմակերպություն, որը ստեղծվում է քաղաքներում և քաւ|աքատիպ ավաններում՝ Բ–շ․ կ–ի անդամների անձ– նական միջոցներով բնակարաններ կա– ռուցելու և շահագործման հանձնելու նպա– տակով։ Բ–շ․ կ–ի գործունեությունը կար– գավորվում է միութենական հանրապետու– թյունների մինիստրների սովետների կող– մից հաստատված օրինակելի կանոնա– դրությամբ (ՀՍՍՀ–ում հաստատվել է 1968-ի դեկտ․ 10-ին)։ Բ–շ․ կ–ի անդամներ կարող են լինել 18 տարին լրացրած, տըվ– յալ վայրում մշտական բնակվող քաղաքա– ցիները։ Բ–շ․ կ․ կազմակերպելու համար պահանջվում է միավորել մարդկանց որո– շաեի քանակ (Երևանում ոչ պակաս 48, ՀՍՍՀ–ի մյուս քաղաքներում՝ 24)։ Բ–շ․ կ–ի անդամներին տրվող բնակտարածության չափը որոշվում է նրա ընտանիքի անդամ– ների թվով՝ ընտանիքին մինչև 60 մ2 սահ– մաններում։ Բ–շ կ․ իրավասու է շինարա– րություն կազմակերպելու նպատակով շին– բանկի կողմից վարկավորվել նախահաշ– վային արժեքի 60%-ի (որոշ վայրերում 70%-ի) չափով՝ 10–15 տարի ժամկետում մարելու պայմանով։ Կառուցված բնակա– րանը համարվում է Բ–շ․ կ–ի անդամի սե– փականությունը։ Վերջինս կարող է ընդ– հանուր ժողովի համաձայնությամբ իր փայաբաժինը տալ ընտանիքի՝ իր հետ համատեղ ապրող չափահաս անդամին։ Բ–շ․ կ–ի մահացած անդամի փայաբաժինը անցնում է նրա ժառանգներին։
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տնտեսական աշխարհագրության ճյուղ, որն ուսումնասիրում է բնակչության և բնակավայրերի կազմն ու տեղաբաշխու– մը։ Հետազոտում է տարբեր տարածքնե– րում բնակչության ձևավորումը, կառուց– վածքը, խտությունն ու կոնկրետ կուտա– կումները (քաղաքներ ու գյուղական բնա– կավայրեր), տարաբնակեցման տվյալ ձևերը որոշող պայմանները, ինչպես նաև բնակավայրերի աշխարհագրական առանձ– նահատկությունները։ Մարդիկ ոչ միայն արտադրության մասնակիցներ են, նյու– թական բարիքների ստեղծողներ, այլև՝ դրանց սպառողներ։ Բ․ ա–յան ուրույն տեղը տնտեսական աշխարհագրության համակարգում որոշվում է նրանով, որ բնակչությունը և՝ որպես արտադրողական ուժ, և՝ որպես սպառողների միագումար կապված է տնտեսության բոլոր ճյուղերի հետ, մասնակցում է տնտեսական աշխար– հագրության ուսումնասիրած բոլոր երե– վույթներին ու պրոցեսներին, և նրա ուսում– նասիրությունը որոշ չափով սինթետիկ՝ համատնտեսա–աշխարհագրական նշանա– կություն ունի։ Բ․ ա–յան հետաքրքրու– թյունների շրջանակի մեջ մտնում են նաև բնակչության վերարտադրության և տե– ղաշարժերի որոշ հարցերը, որոնք ամ– բողջությամբ վերցրած հետազոտվում են ժողովրդագրության կողմից։ Բ․ ա․ ելնում է հասարակության զարգացման ընդհա– նուր օրենքներից՝ իր հերթին սահմանե– լով յուրահատուկ օրինաչափություններ, որոնք որոշում են բնակչության և նրա տարածքային տեղաբաշխման առանձնա– հատկությունները, հենվում է վիճակա– գրության տվյալների վրա։ Կարևոր տեղ է հատկացվում բնակավայրերի դասա– կարգմանն ու տիպիզացիային։ Պլանային սոցիալիստական տնտեսության մեջ Բ․ ա–յան գործնական խնդիրներից են՝ աշխա– տանքային ռեսուրսների քանակական ու որակական գնահատումը և տարաբնա– կեցման առավել ռացիոնալ ձևերի որո– նումը։ Բ․ ա–յանը սերտորեն հարում և հաճախ նրա հետ միահյուսվում են ազգա– գրության, աշխատանքի էկոնոմիկայի, շրջանային հատակագծման գծով կատար– վող հետազոտությունները։ Կարևոր նշա– նակություն ունի բնակչության քարտեզ– ներ կազմելու մեթոդների մշակումը։ Բուր– ժուական գրականության մեջ Բ․ ա–յան հարցերի լուսաբանումը մեծ մասամբ կրում է աշխարհագրական դետերմինիզմի կամ բիոլոգիզմի կոնցեպցիաների ազդե– ցությունը։ Գրկ․ Покшишевский В․ В․, Гео– графия населения в СССР, М․, 1966; Науч– ные проблемы географии населения, М․, 1967․
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽ– ՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշռի բաղկացուցիչ մաս։ Բնութագրում է ազգային եկամտի այն մասի կազմավորումը, որն անցնում է բնակչությանը դրամական եկամուտների ձևով։ Աշխատավորներն իրենց անձնա– կան եկամուտներն ստանում են սոցիա– լիստական վերարտադրության, ազգային եկամտի բաշխման և վերաբաշխման պրո– ցեսում՝ առավելապես դրամական արտա– հայտությամբ, նրանց աշխատանքի վար– ձատրման ձևով, ինչպես նւսև սպառման հասարակական ֆոնդերի հաշվին։ Բնակ– չության դրամական եկամուտների աղ– բյուրներն են՝ 1․ ժող․ տնտեսության ար– տադրական և ոչ արտադրական ոլորտի աշխատավորների աշխատավարձը, աշ– խատավարձի համանման եկամուտները՝ պարգևատրումները, աշխատանքի հատուկ պայմանների համար հավելուրդ գործուղ– ման ծախսերը, մեկնածախսերը ևն, 2․ կոլ– տնտեսականների և այլ աշխատողների դրամական վճարումները, 3․ մթերող, առևտրական և այլ կազմակերպություննե– րին, ինչպես նաև կոլտնտեսային շուկա– յում բնակչությանը վաճառած գյուղա– տնտեսական արդյունքներից ստացված դրամական մուտքը, 4․ սպառման հասա– րակական ֆոնդերից վճարումները՝ կեն– սաթոշակ, թոշակ, նպաստ ևն, 5․ ֆինան– սա–վարկային համակարգից դրամական մուտքը (շահում փոխառություններից և վիճակախաղի տոմսերով, ապահովագրա– կան վճարումներ, խնայդրամարկղում գըտ– նըվող ավանդներից ստացված տոկոսներ ևն), 6․ կազմակերպություններին (գըն– ման կետեր, կոմիսիոն խանութներ) անձ– նական իրերի վաճառքից դրամական մուտ– քը ևն։ Բնակչության դրամական եկամուտների օգտագործումն օրգանապես կապված է վերարտադրության պրոցեսի հետ․ դրա– մական եկամուտները պետք է վերածվեն իրական բարիքների և դառնան սպառման առարկա։ Դրամական ծախսերը ներառում են՝ 1․պետ․ և կոոպերատիվ առևտրում, ինչպես նաև կոլտնտեսային շուկայում կա– տարված գնումները, 2․ ծառայություննե– րի վարձը, ա․ բնակարանի, ջեռուցման, ջրի, գազի, էլեկտրականության ևնի վար– ձը, բ․ հանդիսադիր ձեռնարկությունների (կինո, թատրոն) հաճախման ծախսերը, գ․ մուծումներ մանկական հիմնարկու– թյունները, դ․ առողջարանների և հան– գըստյան տների ուղեգրերի վճարը, ե․ բո– լոր տեսակի տրանսպորտային ծախսերը, զ․ կապի ծառայությունների (նամակներ, հեռագրեր, հեռախոս) վճարումները, 3․ բնակչության պարտադիր և կամավոր վճարումները՝ հարկերը, գանձումները, ապահովագրական վճարումները, կոոպե– րատիվ և այլ հասարակական կազմակեր– պություններին մուծումները, 4․ բնակչու– թյան դրամական եկամուտների (հատուկ հոդված) խնայողությունները՝ խնայդրա– մարկղների ավանդները, պետական փո– խառության տոմսերի ձեռքբերումը, ապա– հովագրության բոլոր տեսակների դրա– մական մուծումը։ Բնակչության դրամական եկամուտների և ծախսերի բոլոր հոդված– ները, ինչպես նաև դրամական եկամուտ–