ների գերազանցումը ծախսերի նկատմամբ ցույց է տրվում հաշվեկշռի մեջ։ Այն օգտա– գործվում է վերլուծելու և պլանավորելու ժող․ տնտեսության համամասնություննե– րը՝ բնակչության գնողունակ պահանջար– կի և ապրանքների առաջարկի, ապրանք– ների գնման ծախսերի ու ծառայություննե– րի վճարի միջե, ինչպես նաև դրամաշըր– ջանառության պլանավորման համար։ ՍՍՀՄ–ում հաշվեկշիռը կազմվում է ինչպես ամբողջ բնակչության, այնպես էլ առանձին սոցիալական խմբերի գծով։ Տարածքային հաշվեկշիռը հնարավորություն է տալիս որոշել դրամի տեղաշարժը մարզերի, երկ– րամասերի և հանրապետությունների մի– ջև, ինչպես նաև ճիշտ պլանավորել երկրի տվյալ շրջանի բնակչության գնողունակ ֆոնդից կատարւ|ող դրամաշրջանառու– թյունը և մանրածախ ապրանքաշրջանա– ռությունը։
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ, սո– ցիալ–տնտեսական երևույթ, բնորոշում է աշխատունակ բնակչության մասնակցու– թյան աստիճանը տնտեսության տարբեր ճյուղերում։ Կապիտալիզմի ժամանակ, կա– պիտալիստական կուտակման ընդհանրա– կան օրենքի գործողության պայմաննե– րում, աշխատավորության որոշ մասը աշխատանք չի գտնում, դառնում է -«ավե– լորդ» բնակչություն՝ կազմավորելով աշ– խատանքի պահեստաբանակը (տես Գոր– ծազրկություն)։ Կապիտալիստական եր– կըրներում բնակչության ընդհանուր թվի մեջ զբաղվածների տեսակարար կշիռը շարունակ իջնում է։ Աշխարհի զարգացած կապիտալիստական երկրներում 1920-ին ինքնազբաղ բնակչությունը կազմում էր ամբողջ բնակչության 47,1, 1950-ին՝ 43, 1960-ին՝ 42,3, 1968-ին՝ 39,4 %-ը։ Սոցիալիզմը բացառում է գործազրկու– թյունը։ ՍՍՀՄ–ում գործազրկությունը լրիվ վերացվեց 1930-ին։ Սոցիալիստական երկրներում բնակչության ընդհանուր թվի մեջ զբաղվածների տեսակարար կշիռը շարունակ աճում է։ ՍՍՀՄ–ում 1939-ին զբաղվածների թիվը կազմում էր ողջ բնակչության 46,2, 1959-ին՝ 47,5, իսկ 1970-ին՝ 47,80/0-ը։ ՀՍՍՀ–ում 1959-ին զբաղված բնակչությունը կազմում էր ամ– բողջ բնակչության ընդհանուր թվի 44,1, իսկ 1970-ին՝ 44,5%-ը։ 1972-ին ՀՍՍՀ հանրային արտադրության մեջ զբաղված– ների և աշխատանքային տարիքում սո– վորողների թվաքանակը 1960-ի համեմատ աճել է 17,9%-ով։ Ըստ որում, տեխ․ առաջ– ընթացի և աշխատանքի արտադրողակա– նության բարձրացման հիման վրա զբաղ– վածությունն ավելի արագ է աճում ոչ ար– տադրական ոլորտում։ ՍՍՀՄ–ում զբաղ– ված բնակչության ընդհանուր թվի մեջ ոչ արտադրական ոլորտում զբաղվածների տեսակարար կշիռը 1960-ի 17%-ի փոխա– րեն 1974-ին կազմեց 24,3, իսկ ՀՍՍՀ–ում՝ 18,3%-ից բարձրացավ 27,3։ Վ․ Խոջա բեկ յան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ, նյութական և հոգևոր բարիքների ամբող– ջություն, որ բնակչությունը ձեռք է բերում աշխատանքի անհատական վարձատրու– թյան հաշվին և ձրի ու արտոնյալ ձևով ստանում սպառման հասարակական ֆոն– դերից։ P․ ի․ ե–ի մեծությունը կախված է նաև սպառման առարկաների գների և ծա– ռայությունների տարիֆների մակարդա– կից, բնակարանային վարձի և գանձվող հարկերի չափից։ Բանվորների և ծառա– յողների իրական եկամուտներն ընդգըր– կում են նրանց աշխատավարձը՝ բոլոր տե– սակի պարգևատրումների հետ միասին, պետ․ ֆոնդերի լրացուցիչ միջոցները, որ հատկացվում են լուսավորությանը, առող– ջապահությանը, սոցիալական ապահովու– թյանն ու ապահովագրությանը, բնա– կարանային շինարարությանը։ Կոլտնտե– սականների իրական եկամուտները նե– րառում են ինչպես կոլտնտեսությունների հանրային և անձնական օժանդակ տըն– տեսություններից ստացած եկամուտները, այնպես էլ պետությունից ստացած լրա– ցուցիչ միջոցները։ P․ ի․ ե–ի ցուցանիշն առավել լրիվ է արտահայտում ժողովրդի բարեկեցության մակարդակը։ Այն հաշ– վարկվում է մեկ աշխատողի և բնակչության մեկ շնչի հաշվով, դինամիկան արտահայտ– վում է համադրելի գներով հաշվարկված ամբողջ եկամուտների ընդհանուր գումա– րով։ P․ ի․ ե․ մեկ շնչի հաշվով ՍՍՀՄ–ում 1971-ին, 1940-ի համեմատությամբ, աճել են ավելի քան 4, միայն բանվոր–ծառայող– ներինը մեկ աշխատողի հաշվով՝ 3, իսկ կոլտնտեսականներինը՝ 4,8 ան– գամ։ ՀՍՍՀ–ում՝ համապատասխանաբար (1970-ին 1960-ի համեմատությամբ) 1,6 (1970-ին 1940-ի համեմատությամբ), 2,9 և 4,7 անգամ։ Վ․ Ներկարարյան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ, նյու– թական և հոգևոր բարիքներով և ծառայու– թյուններով բնակչության պահանջմունք– ների բավարարման աստիճան, որի ցու– ցանիշներն են՝ ազգային եկամտի սպառ– ման ֆոնդը, բնակչության իրական եկա– մուտները, իրական սպառումը, սպառման հասարակական ֆոնդերը, նյութական բա– րիքների ու ծառայությունների սպառման ընդհանուր ծավալը ևն։ Բ․ կ․ արտահայ– տում է հասարակական արտադրության զարգացման մակարդակն ու արդյունավե– տության աստիճանը, ժող․ տնտեսության ճյուղային կառուցվածքը, տիրապետող ար– տադրահարաբերությունների, այդ թվում՝ բաշխման հարաբերությունների բնույթը, բնակչության սոցիալական կազմը և կուլ– տուրական մակարդակը, ազգային սովո– րույթները ևն։ Հակամարտ հասարակար– գերում ձևավորվում է շահագործող և շա– հագործվող դասակարգերի կենսամակար– դակ, իսկ միջին կենսամակարդակը կեղծ է, քանի որ վիթխարի տարբերություն գո– յություն ունի այդ դասակարգերի կենսա– մակարդակների միջև։ Աշխատավորների կենսամակարդակը որոշ չափով բարձրա– նում է, որը, սակայն, տեղի է ունենում տարերայնորեն, դասակարգային պայքա– րի միջոցով և հանդես է գալիս որպես շա– հագործվող աշխատուժի վերարտադրու– թյան պայման։ Սոցիալիզմի ժամանակ արտադրության զարգացման անմիջական նպատակը ամ– բողջ հասարակության աճող պահանջ– մունքների բավարարումն է։ Արտադրու– թյան պլանաչաՓ զարգացման ու կատա– րելագործման հիմնական չափանիշը P․ կ–ի անընդհատ բարձրացումն է, որի հիմ– քըն ազգային եկամտի արագատեմպ աճն է։ 1973-ին 1960-ի համեմատությամբ ՍՍՀՄ ազգային եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով աճել է 100 % –ով, ՀՍՍՀ–ինը՝ 101,4%-ով։ 1973-ին 1940-ի համեմատու– թյամբ ՍՍՀՄ բանվոր–ծառայողների իրա– կան եկամուտները մեկ աշխատողի հաշ– վով աճել են 3,2 անգամ, իսկ կոլտնտե– սականներինը՝ 5,5 անգամ, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 4,5 անգամ։ Սպառման հասարակական ֆոնդերից ՍՍՀՄ բնակ– չության մեկ շնչի հաշվով ստացած վճար– ներն ու արտոնությունները՝ 1940-ին 24 ռ․, 1973-ին հասել է 318 ռ․, ՀՍՍՀ–ում՝ 1960-ին 107,9 ռ․ 1973-ին հասել է 269 ռ․։ ՍՍՀՄ–ում P․ կ․ հաշվարկվում և պլանա– վորվում է ինչպես Միության, այնպես էլ միութենական հանրապետությունների, մարզերի, տնտ․ շրջանների մասշտաբով։ Ներկայումս առկա են P․ կ–ի զգալի տար– բերություններ ինչպես սոցիալական հիմ– նական խմբերի, այնպես էլ տերիտորիալ կտրվածքով, որոնք ունեն պատմական, սոցիալ–տնտ․, բնակլիմայական և այլ պատճառներ։ Սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու պրոցեսում այդ տարբերու– թյունները ի վերջո վերանում են։ Վ․ Ներկարարյան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱ–
ՍԱՐԿՄԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, բնակչության կենցաղային սպասարկումը ղեկավարող հանրապետական մարմին։ Ստեղծվել է 1966-ի օգոստ․ 15-ին։ Նախկի– նում նրա ֆունկցիան կատարել է ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր բնակ– չության սպասարկման գլխավոր վարչու– թյունը։ Մինիստրությունը կազմված է կենցաղային ծառայության հեռանկարա– յին զարգացման և կազմակերպման, կոշի– կի, կարի և կահույքի արտադրության, կենցաղային տեխնիկայի, հագուստի քիմ․ մաքրման և կոմունալ ծառայությունների, պլանային–տնտեսագիտական, տեխնիկա– կան, վերահսկողական–վերստուգման և կապիտալ շինարարության վարչություն– ներից։ Նրան ենթակա են 60 արտադրա– կան միավորում և ձեռնարկություն, որոնք ունեն շուրջ 4 հզ․ արհեստանոց և ատե– լիե (1975)։ Մինիստրությունը բնակչու– թյանը մատուցում է 530 տեսակ կեն– ցաղային ծառայություններ։ P․ կ․ ս․ մ–յան մինիստրն է եղել Գ․ P․ Ալեքյանը (1966– 1974)։ 1974-ից մինիստր է Ս․ Հ․ Թուման– յանը։ Մ․ Ասատրյան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, վիճակագրական գիտության բաժին, ուսումնասիրում է բնակչությունը, նրա կազմը ըստ հասակի, սեռի և ընտանեկան դրության, տնտեսական ու կուլտուրական բնութագրության (զբաղվածության, հա– սարակական խմբավորումների, կրթու– թյան մակարդակի), բնական ու մեխանի– կական շարժումը (ծնելիությունը, մահա– ցությունը, կյանքի երկարատևությունը)։
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ, միջազ– գային իրավունքի հասկացություն։ Հարե– վան երկրների սահմանների փոփոխման կամ սահմանամերձ շրջաններում խառը բնակչության առկայության դեպքում փո– խադարձ համաձայնությամբ ազգային Փոք– րամասնությունների տեղափոխում՝ վե– րաբնակեցում ազգային պետություննե– րում։ Р․ф․ նպաստում է ազգային փոքրա–