Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մասնությունների նկատմամբ ոչ իրավա– հավասաբ վերաբերմունքի հնարավորու– թյան վերացմանը։ Բ․ փ–ման օրինակ է 1944-ի սեպտ․ 9-ի համաձայնագրով Լեհա– կան ժողովրդական Հանրապետության և Ուկրաինական ու Բելոռուսական ՍՍՀ–նե– րի միջև 1944–46-ին տեղի ունեցած լե– հերի, ուկրաինացիների և բելոռուսների վերաբնակեցումը իրենց ազգային հանրա– պետություններում։

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, տես Ազգաբնակչու– թյուն ։ԲՆԱՀԱՐԿ, տես Բահրա։

ԲՆԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական խոսքի մեջ նույն կամ նման հնչյունների կրկնությունը, որոնց միջոցով վերարտա– դրվում են բնության այս կամ այն երևույ– թին բնորոշ ձայներ։ Օրինակ՝ Հ․ Թուման՝ յանի «Ախթամար»-ում «ծ> հնչյունի բազ– մակի կրկնությունը հիշեցնում է ջրերի ծփանք․ Ծիծաղախիտ Վանա ծովի․․․ Ծփում էր ծովն ալեծածան․․․ Տես նաև Բաղաձայնույթ։

ԲՆԱՄԱՍ, հանքավայրի շահագործման ընթացքում մշտապես կամ ժամանակավո– րապես անձեռնմխելի թողնվող տեղամաս։ Ըստ նշանակության, Բ–երը լինում են պահպանիչ (հիմնական հանքափորվածք– ները, մակերևութային կառույցները, ջրամբարները քանդվելուց պահպանող), հենակային (մշակված հանքատարածու– թյան տանիքի ապարների փլուզումը կան– խող), հակահրդեհային (հրդեհի տարա– ծումը կանխող) և փակոցային (հարևան հանքափորվածքները ջրի և գազի ներխու– ժումից պահպանող)։ Ըստ ձևի, լինում են մեկուսացված՝ առանձին սյուների ձևով և համատարած Բ–եր։

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ ՀԱՐԿ, տես Հարկ։

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ ՊԱՐՀԱԿ, տես Բահրա։

ԲՆԱՆԿԱՐ (< ֆրանս․ paysage, pays– երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր, արվեստի ժանր (գըլ– խավորապես գեղանկարչության մեջ և գրաֆիկայում), ինչպես և գեղարվեստա– կան ստեղծագործություն, որի պատկեր– ման առարկան բնությունն է։ Հաճախ տար– բեր ժանրի գեղանկարչական և գրաֆի– կական ստեղծագործությունների և հար– թաքանդակների համար ֆոն է ծառայում։ Բ․ բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության (տես Հեռանկար, Պչենէր) գեղարվեստական արտացոլումն է՝ պայմանավորված հեղինակի աշխարհա– յացքով, մտքերով ու զգացմունքներով, և ըստ այդմ էլ, ձեռք է բերում սոցիալ–գա– ղ ափարական ու հոգեբանական բովան– դակություն։ Բ–ի առանձին տարրեր սկըզբ– նավորվել են Հին աշխարհի արվեստում։ Ինքնուրույն զարգացել է Չինաստանում՝ Տան (VII-X^․) և Սուն (X– XIII դդ․) շ րջաններում (Վան Վեյ, Գո Սի և ուրիշներ) և ճապոնիայում (XV–XIX դդ․, Սեսյու, Կ․ Հոկուսաի)։ Եվրոպական Բ․ որպես ավարտուն ժանր վերջնականապես ձևա– վորվել է XVII դ․։ Բ–ի զարգացման ասպա– րեզում կարևոր դեր են կատարել Զորջո– նեն և Տիցիանը (Իտալիա), Ա․ Դյուրերը ն Ա․ Ալտդորֆերը (Գերմանիա), Պ․ Բրեյ– գելը և Պ․ Պ․ Ռուբենսը (Ֆլանդրիա), Ցա․ վան Գոյենը, Ռեմբրանդը, 6ա․ Ռյոյս– դալը (Հոլանդիա), Դ․ Վելասկեզը, Ֆ․ Գո– յան (Իսպանիա), Ն․ Պուսսենը, Կ․ Լոռե– նը, Կ․ Կոբոն,Բարբիզոնի դպրոցը, Կ․Մո– նեն, Ա․ Սիսլեյը, Կ․ Պիսսարոն (Ֆրան– սիա), Զ․ Կոնստեբլը (Անգլիա)։ Ռուսա– կան Բ–ի առաջընթացին նպաստել են Ս․ Ֆ․ Շչեդրինը, Ա․ Ա․ Իվանովը, Հ․ Կ․ Այվազովսկին, Ա․ Ի․ Կոլինջին, Ի․ Ի․ Լևիտանը, Ֆ․ Ա․ Վասիլևը, Ա․ Կ․ Սավ– րասովը, Վ․ Ա․ Սերովը, Ի․ Ի․ Շիշկինը։ Սովետական շրջանում նկարիչների մի քանի սերնդի ջանքերով ստեղծվել է վե– րափոխված սոցիալիստական հայրենիքի բնության բանաստեղծական կերպարը։ Սովետական Բ–ի վարպետներից են՝ Ի․ է․ Գրաբարը, Պ․ Պ․ Կոնչալովսկին, Ա․ Ա․ Ռիլովը, Ս․ Վ․ Գերասիմովը, Ա․ Պ․ Օստ– րոումովա–Լեբեդևան, Ա․ Ա․ Պլաստովը, Գ․ Գ․ Նիսսկին՝ Ռուսաստանում, է․ Ֆ․ Կալնինշը, Լ․ Ս․ Սվեմպը՝ Լատվիայում, Ի․ Ի․ Բոկշայը, Ա․ Ա․ Շովկունենկոն՝ Ուկ– րաինայում, Ս․ Ա․ Չույկովը, Գ․ Ա․ Այ– թիևը՝ Կիրգիզիայում, Ու․ Տանսիկբաևը՝ Ուզբեկաոանում։ Բ–ի սկզբնավորումը հայ արվեստում սերտորեն կապված է մանրանկարչության հետ։ Միջնադարի հայ ծաղկողները մեծ սեր են ցուցաբերել բնության հանդեպ և ոճավորված–պայմանական ձևերով պատ– կերել այն որպես ֆոն ու միջավայր՝ Հին և Նոր կտակարանների սյուժետային– կանոնական նկարներում։ XVIII դ․ 2-րդ կեսից հայ արվեստում հանդիպում են Բ–ներ, որոնք արտահայտում են բնության ռեալ ընկալումը, նրա քնարական զգացո– ղությունը (Նաղաշ Հովնաթանի <Տաղա– րան»-ի նկարազարդումը։ Գործ անհայտ նկարչի, 1765, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 4426)։ Սակայն Բ–ի, իբրև ավարտուն և ամբողջական ժանրի զարգացումը հայ իրականության մեջ պայմանավորվել է հաստոցային գե– ղանկարչության վերելքով։ Այս ասպարե– զում մեծ էր Հ․ Այվազովսկու դերը։ XIX դ․ 2-րդ կեսի հայկական Բ–ի վրա նկատելի է նրա արվեստի խորը դրոշմը։ Այվազով– սկու ստեղծագործության անմիջական ազ– դեցությամբ են ձևավորվել անվանի ծովա– նկարիչներ Մ․ Մահտեսյանը, Վ․ Մախոխ– յանը, Մ․ ճիվանյանը, ինչպես և՝ Գ․ Բա– շինջաղյանը, որը հայկական ռեալիստա– կան բնանկարչության հիմնադիրն է։ XIX^ 2-րդ կեսից Բ–ի ժանրի զարգացմանը նպաստել են Վ․ Սուրենյանցը, Հ․ Հա– կոբյանը, Հ․ Արծաթպանյանը, Փ․ Թերլե– մեզյանը։ Այս բնագավառում առանձնա– կի նշանակություն ունի Ե․ Թադևոսյանի, Մ․ Սարյանի, է․ Շահինի գործունեությու– նը։ Բ–ի ժանրը սովետահայ կերպարվես– տի աչքի ընկնող նվաճումներից է։ Այս շրջանում նրա արագ զարգացումը պայ– մանավորված էր նոր, ծաղկող հայրենիքի գիտակցությամբ, բնության և կյանքի բա– նաստեղծական ըմբռնմամբ, նախահեղա– փոխական հայ արվեստի ավանդույթնե– րով։ Սովետահայ գեղանկարչության և մասնավորապես Բ–ի ժանրի աննախըն– թաց վերելքին մեծապես նպաստել է Մ․ Սարյանը։ Նրա արվեստով է սկզբնա– վորվել մոնումենտալ–դեկորատիվ, էպի– կական Բ․։ Սարյանը ստեղծել է հայրենի բնության ընդհանրացված կերպարը՝ ար– տացոլելով հայ ժողովրդի վերածնունդը։ Հ․ Կոջոյանի Բ–ները խստաշունչ են, առ– նական։ Քնարական Բ–ի ծնունդը կապված է Ե․ Թադևոսյանի և Ս․ Առաքելյանի, իսկ արդյունաբերական թեմայով Բ․՝ Գ․ Գյուրջյանի անունների հետ։ Հետա– գայում ժանրի զարգացմանը նպաստել են Մ․ Աբեղյանը, Մ․ և Ե․ Ասլամազյան քույ– րերը, Հ․ Զարդարյանը, Խ․ Եսայանը, Ա․ Բեքարյանը, Վ․ Այվազյանը և ուրիշներ։ Բ–ի ժանրը ավելի բազմազան և հարուստ դարձավ մի շարք հայ նկարիչների հայ– րենադարձվելուց հետո․ Ռ․ Շիշմանյանը, Բ․ Վարդանյանը, Հ․ և Ա․ Կալենցները, Հ․ Հակոբյանը, Պ․ Կոնտուրաջյանը, Ա․Ղարիբյանը նորովի ընկալեցին և պատ– կերեցին հայկական բնաշխարհը։ Այս ժանրում ներդրում ունեն Ք․ Վարդանյա– նը, Մ․ Ավետիսյանը, Ա․ Աբրահամյանը, Ն․ Քոթանջյանը, Հ․ Մինասյանը, Հ․ Սի– րավյանը, Վ․ Շարամբեյանը, Լ․ Կոջոյա– նը, Ս․ Չիլինգարյանը, Ս․ Խաթլամաջյա– նը և ուրիշներ։ Բ․ որպես ֆոն առկա է բազ– մաթիվ հայ նկարիչների թեմատիկ–կոմ– պոզիցիոն գործերում և ակտիվ դեր է խաղում պատկերի գաղափարական–եու– զական բովանդակության բացահայտման գործում։ Պատկերազարդումը տես 488–489 էջե– րի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Феодоров- Давыдов А․ А․, Русский пейзаж XVIII начала XIX века, М․, 1953; Նույնի, Советский пейзаж, М․, 1958; Clark К․, Landscape painting, N-Y․, 1950․ Մ․ Այվազյան

ԲՆԱՎԱՐՁ, վարձատրություն բնամթեր– քով կոլտնտեսություններում մեքենա– տրակտորային կայանների կատարած աշ– խատանքների համար, որպես հատուցում կոլտնտեսային արտադրության մեջ ծախսված պետական միջոցների։ Բնամթե– րային վարձատրությունը միաժամանակ գյուղատնտեսության մթերքների կուտակ– ման կարևորագույն աղբյուրներից մեկն էր, որն իրագործվում էր կոլտնտեսություն– ների և ՄՏԿ–ների միջև կնքված պայմա– նագրով։ Վերացվել է 1958-ին։

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, խարակտ եր (հուն․ Характер), 1․ աշխատանքի և իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի բնո– րոշ և կայուն գծերի ամբողջություն։ Հա– մապատասխանաբար Բ–յան թե դրական և թճ բացասական գծերը բաժանվում են երեք հիմնական խմբի, ըստ այն վերա– բերմունքի, որ ունի անհատը հասարա– կության, կոլեկտիվի, շրջապատի նկատ– մամբ (կոլեկտիվիզմ և էգոիզմ, անկեղծու– թյուն և կեղծավորություն, ճշմարտախո– սություն և ստախոսություն, քաղաքավա– րություն և կոպտություն ևն), աշխատանքի (աշխատասիրություն և ծուլություն, կար– գապահություն և թափթփվածություն ևն) և իր նկատմամբ (սեփական արժանապատ– վության զգացում, պահանջկոտություն իր նկատմամբ, համեստություն և անհամես– տություն, մեծամտություն ևն)։ Առանձ– նացվում են նաև Բ–յան կամային գծերը (նպատակասլացություն, համառություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, արիություն և կամակորություն, անվըճ–