Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կեցություն, օբյեկտիվ Ռեալություն հաս– կացությունների հետ։ Տարբերում ենք անօրգանական և օրգանական P․, որոն– ցից յուրաքանչյուրն ունի իր կառուցված– քային տարբեր մակարդակները։ P․ գտնը– վում է մշտական շարժման ու զարգացման մեջ։ P-յան մեզ հայտնի մասում նրա զարգացման բարձրագույն աստիճանը հա– սարակությունն է։ Զեավորվելով ու զար– գանալով օրգանական P-յան հիմքի վրա՝ հասարակությունը ձեռք է բերում յուրա– հատուկ, սկզբունքորեն նոր գծեր, որով և դառնում է P-յան մի հատուկ մասը՝ հարաբերականորեն հակադրվելով մնա– ցած մասին։ Այդ նկատառումով «Р․» տեր– մինն օգտագործվում է և ավելի նեղ իմաս– տով՝ նշանակելով լայն իմաստով P-յան հենց այդ մնացած մասը (այդ առումով ենք խոսում, օրինակ, P-յան և հասարա– կության զարգացման օրենքների մասին)։ Մարդկային հասարակության զարգաց– ման պատմությունը մի որոշ առումով ներ– կայանում է իբրև P-յան (նեղ իմաստով) նկատմամբ մարդու հարաբերության պատ– մություն։ ճանաչելովtUtօգտագործելով P-յան նորանոր օրենքներ՝ մարդը հետըզ– հետե դուրս է գալիս P-յան տարերային ուժերին կուրորեն ենթարկվելու վիճակից և մեծացնում է իր գիտակցված իշխանու– թյունը նրա նկատմամբ։ «Р․» տերմինը երբեմն օգտագործվում է էլ ավելի նեղ իմաստով՝ նշանակելով երկրի վրա եղած բուսական ու կենդանական աշխարհը U մարդուն անմիջականորեն շրջապատող անօրգանական Р․ (այդ առումով խոսում ենք, օրինակ, Բնության պահպանության մասին)։ Վ․ Բաղդասարյան

ԲՆՈՒՆԻՍյ Բնունիք, գյուղ Հայկա– կան ՍՍՀ Սիսիանի շրջանում, Այրի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հարավ։ Միավորված է Ախլաթյանի կոլտնտեսու– թյան հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։ P-ում պահպանվել են Օրբելյան– ների մահարձանը (1321), գյուղատեղի– ներ և գերեզմանաաներ։ Միջին դարերում մա ել է Սյունիքի Ծղուկ գավառի մեջ։ Р․ Բնունիս առաջին անգամ հիշատակվել է 906-ին, երբ Տաթևի վանքը կառուցվելուց հետո Սյունյաց Աշոտ իշխանն այն Հաբանդի Ցողունի գյուղի հետ միասին նվիրել է վանքին, իբրև սեփականություն։ P-ի բնա– կիչները մասնակցել են Տաթեի վանքի դեմ X դ․ բռնկված գյուղացիական ապստամ– բություններին։ Տաթեի վանքի հին հար– կացուցակից երեում է, որ Р․ Սյունիքի ամենափոքր գյուղերից էր, հավանաբար բաղկացած 20–30 ծխից։ XIII դ․ վերջին P-ի հին գերեզմանոցում վարպետ Գրի– գորիկը կանգնեցրել է մի կոթող–հուշար– ձան՝ նվիրված Մանկիկ Օրբելյան իշխա– նին։ Այդ հուշարձանը կանգուն է եղել մինչե 1931-ի Զանգեզուրի երկրաշարժը։ XIX դ․ 1-ին կեսին Р․ ամայի է եղել։ Այն վերաշինվել է 1866-ին և կոչվել է Բնունիս, որն այժմ էլ գոյություն ունի և մտնում է ՀԱԱՀ Սիսիանի վարչական շրջանի մեջ։ Գրկ․ աոեփանոս Օրբելյան, Պաամութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Ե․, I960։

ԲՆՕՐԻՆԱԿ (լատ originalis – սկզբնա– կան, նախնական), ա ր վ և ս տ ու մ՝ բուն գեղարվեստական ստեղծագործու– թյունը, որը տարբերվում է ընդօրինակու– մից, պատճենահանումից և վերատպու– թյունից։ P․ նաև ծառայում է որպես նմուշ՝ պատճենահանման համար։

ԲՇՏԻԿԱՅԻՆ ԽՅԻԿ

, լիցքավորված տարրական մասնիկների (պրոտոններ, էլեկտրոններ, մեզոններ) հետքերը գրանցելու սարք։ Հիմնական մասը թափանցիկ հեղուկով (հեղուկ ջրածին, հելիում, ֆրեոն, քսենոն, պրոպան են) լցված անոթ է։ Գերտաքացման վիճակում գտնվող հեղուկում լիցքավորված իոնացնող մասնիկներն իրենց թռիչքի հետագծի երկայնքով ստեղծում են շոգեգոյացման կենտրոններ, որոնց առաջացրած բշտիկները հնարավոր է դիտել կամ նկարահանել։ Բ․ խ–ի հեղուկը տարրական մասնիկների համար ծառայում է որպես թիրախ և միջուկային բախումների կամ այլ փոխազդեցությունների դետեկտոր։ Գործնականում բոլոր Բ․ խ–ները տեղադրվում են մագնիսական դաշտում, և մասնիկի իմպուլսը որոշվում է մասնիկի հետագծի կորության շառավղով։ Եթե մագնիսական դաշտը բացակայում է, ապա մասնիկի իմպուլսը որոշվում է կուլոնյան բազմապատիկ ցրմամբ։ Բ․ խ–ի առավելությունը Վիլսոնի խցիկից համասեռ և խիտ միջավայրում տարրական պրոցեսներն ուսումնասիրելու հնարավորությունն է։ Բ․ խ–ները մեծ կիրառություն ունեն արագացուցիչներում։ Առաջին Բ․ խ․ նախագծել է Դ․ Ա․ Գլեզերը (1952)։ Բ․ խ–ների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ մեծ ավանդ ունեն նաև հայ գիտնականները (Ա․ Ալիխանյան և ուրիշներ)։ Գրկ․ Александров Ю․ А․ и др․․ Пузырьковые камеры, М․, 1963․

ԲՇՏԻԿՈՏՆԵՐ

, ծոպաթեեր, տ ր ի պ ս– ն և ր (Thysanoptera), միջատների կարգ։ Մարմինը տափակ է ու նեղ, երկա– րությունը 0,5–1,5 մմէ։ Բերանային ապա– րատը ծակող–ծծող է։ Բեղիկները թելա– նման են, կազմված՝ 6–9, փորիկը՝ 10 հատվածներից։ P-ի ոտքերը կարճ են, թաթերն ունեն թույլ զարգացած զույգ ճանկեր, որոնց միջե տեղադրված է ծծող բշտիկը (որտեղից՝ P․ անվանումը)։ P․ ունեն չորս թեեր, որոնցից երկուսը նեղ են, երկար՝ եզրավորված թարթիչավոր ծոպերով։ P․ տարածված են ամենուրեք։ Ապրում և ձվադրում են հիմնականում բույսերի վրա՝ ծծելով նրանց հյութը։ Մե– ծամասնությունը գյուղատնտ․ կուլտուրա– ների, ինչպես և սենյակային բույսերի վնասատուներ են։ Հայտնի է ավելի քան 2000 տեսակ, որոնցից ԱՍՀՄ–ում՝ 230, իսկ ՀՍԱՀ–ում՝ մոտ 120 տեսակ։ ԲՈԱՍ (P ո ու ը զ, Boas) Ֆրանց (9․7․ 1858, Մինդեն, Վեստֆալիա – 21․12․1942, Նյու Ցորք), ամերիկյան ազգագրագետ, մարդաբան, լեզվաբան, բանահավաք։ Կո– լումբիայի համալսարանի (Նյու Ցորք) պրոֆեսոր, մարդաբանության դասախոս (1896-ից), ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1928) և ազգա– գրության «պատմական դպրոցի» հիմնա– դիր։ Գերազանցապես զբաղվել է ամերիկ– յան հնդկացիների, էսկիմոսների լեզու– ների հետազոտությամբ։ P․ մեծ աշխա– տանք է կատարել նաև ամերիկյան հնդկա– ցիների մարդաբանական և ազգագրական ուսումնասիրության բնագավառում։ Կա– րևոր են հատկապես «Ամերիկյան հնդկա– ցիական լեզուների ձեռնարկ» (հ․ 1–2, 1911–22), «Մարդաբանությունը և ժամա– նակակից կյանքը» (1929), «Ընդհանուր մարդաբանություն» (1938), «Ռասա, լեզու և մշակույթ» (1940) աշխատությունները։ Համոզվելով, որ ավանդական սկզբունք– ներով ամերիկյան բնիկների լեզուների նկարագրությունը դժվարություններ է հա– րուցում, P․ առաջադրել է նորագույն մե– թոդներ և դարձել ամերիկյան նկարագրա– կան (դեսկրիպտիվ) լեզվաբանության նա– խակարապեւհը։ Գ․ Ջահուկյան

ԲՈԲՈԻ»», երգիծա–զավեշտական երկշա– բաթաթերթ։ Լույս է տեսել 1920–42-ին, Թեհրանում (1930-ից «Վերածնունդ»-ի հետ)։ խմբագիր՝ Հ․ Գարագաշ։ «Р․» իրա– նահայության առաջին զավեշտաթերթն էր, որը երգիծանքով խարազանել է հայ հասարակական կյանքի ստվերոտ կողմերը, պատկերել ժամանակի իրանա– հայ կյանքի ելևէջները, արտացոլել հա– սարակական հոսանքների ձգտումներն ու տրամադրությունները։ 1935–36-ին «Բ․»-ին կից հրատարակվել է «Պատանե– կան և մանկական բոբոխ» հավելվածը։

ԲՈԲՍԼԵՅ (անգլ․ bobsleigh – կարճ սահ* նակ, ղեկասահնակ), կառավարվող սահ նակներով արագընթաց վայրէջք բարձուն– քից՝ հատուկ սարքավորված սահուղիով։ Բոբսլեյ Շրջահոսելի ձևի մետաղյա սահնակը (որը նույնպես կոչվում է P․) բաղկացած է հո– դավոր միացած 2 մասից՝ ղեկ ունեցող առջևի շարժական և ետին՝ անշարժ, ուր զետեղված է արգելակը։ Սահուղու երկա– րությունը 1500–2000 մ է, 5–8 ոլորա– պտույտներով և շրջադարձերով։ Վայրէջ– քի ժամանակ սահնակի արագությունը