Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի քան 100 կմ/ժամ է։ Սահնակները լինում են երկտեղանոց և չորստեղանոց։ Բ․ որպես սպորտաձև առաջացել է XIX դ վերջում, Շվեյցարիայում։ 1923-ին ստեղծվել է Բ–ի միջազգային ֆեդերացիան։ 1924-ից ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Գ․ Պետրոսյան

ԲՈԲՐՈՒՅՍԿ, քաղաք Բելոռուսական ՍՍՀ Մոգիլյովի մարզում։ 170 հզ․ բն․ (1974)։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ Նավակայան Բերեզինա գետի վրա։ Կան փայտամշակման, մեքենաշինական, քիմ․, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոդողերի կոմբինատ։ Բ–ում գործում են միջնակարգ մասնագիտական 5 հաստատություն, 3 թատրոն, հայրենագիտական թանգարան։ Առաջին անգամ հիշատակվել է XIV դ․ 1-ին կեսին։ Քաղաք է 1795-ից։


ԲՈԳԱՉԵՎ Վլադիմիր Վլադիմիրովիչ (1881 – 1965), սովետական երկրաբան, երկրաբանա–հանքաբանական գիտ․ դ–ր (1937)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1905)։ Բ․ ուսումնասիրել է երկրաբանական բոլոր հասակների տարբեր տեսակների բրածո մնացորդները։ Նրա աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության, Պոնտ–Կասպիական մարզի նհոգենի–անթրոպոգենի նստվածքների շերտագրության և հնէաբանության հարցերին։ Մի քանի անգամ (1930–35) եղել է ՀՍՍՀ–ում, ուսումնասիրել Մերձերևանյան շրջանի պալեոգենի և նեոգենի նստվածքների շերտագրությունը և բրածո մնացորդները։ Լ․ Ավագյան


ԲՈԳԴԱՆ Նիկոլայե (1858-1939), ռումինացի պատմաբան, գրող։ Ցասսիի պատմությանը նվիրած մենագրության մեջ և այլ գործերում խոսում է հայերի գործունեության, հայ գործիչների, հայկական հնությունների, հայերեն ձեռագրերի մասին։ Գրել է նաև ողբերգություններ («Բոգդան Ա», «Կիկերոն» ևն), հրապարակախոսական հոդվածներ։ Ս․ Քուանջյան


ԲՈԳԴԱՆՅԱՆ Հրաչյա (Հրաչիկ) Կարապետի [ծն․ 9(22)․ 10․ 1913, Դոնի Ռոստով], հայ սովետական ջութակահար և մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Երևանի (1931) և Մոսկվայի (1936) կոնսերվատորիաները։ 1932–56-ին եղել է Ա– Սպենդիարյանի անվ․ պետական կվարտետի կազմում (առաջին ջութակ)։ 1940-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1957-ից՝ պրոֆեսոր)։ Ջութակի համար կատարել է մի շարք փոխադրություններ։ Ա․ Հ․ Շամշյանի հետ կազլքել և խմբագրել է հայ կոմպոզիտորների ջութակի պիեսների 2 ժողովածու (1963, 1965)։

Հ․ Սմբաայան --EDMON (քննարկում) 16:56, 13 Հուլիսի 2015 (UTC)


ԲՈԳԴԱՆՈՎ (իսկական ազգանունը՝ Մալինովսկի) Ալեքսանդր Ալեքսանդրովս [10(22)․ 8․ 1873, ք․ Աոկոլկա (Գրոդնոյի նահանգ) – 7․ 4․ 1928, Մոսկվա], տնտեսագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, բնագետ։ 1899-ին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է նարոդնիկական շարժումներին։ 1896-ից եղել է ս–դ․ կուսակցության անդամ։ 1903-ին հարել է բոլշեվիկներին, ծավալել ակտիվ կուսակցական գործունեություն։ ՌՍԴԲԿ III (1905), IV (1906), V (1907) համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ։ Չնայած Բ–ի հետ ունեցած տեսական տարաձայնություններին, Վ․ Ի․ Լենինը ռուսական առաջին հեղափոխության շրջանում հնարավոր էր համարում համագործակցությունը նրա հետ։ Ֆրակցիոն գործունեության համար Բ․ 1909-ին հեռացվել է կուսակցությունից։ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին ունեցել է ինտերնացիոնալիստական դիրքորոշում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցեւ է կուլտուրական շինարարությանը, եղել է Պրոլետկուլտի գաղափարախոս։ 1921-ից ամբողջությամբ նվիրվել է գիտական գործունեության՝ զբաղվելով ծերաբանության և արյունաբանության հարցերով։ 1926-ից եղել է ՍՍՀՄ արյան փոխներարկման կենտրոնական ինստ–ի դիրեկտոր (այն հետագայում կոչվել է Բ–ի անունով)։ Գրել է փիլ․, տնտեսագիտական աշխատություններ, գիտաֆանտաստիկական վեպեր։ Հարել է Մախի փիլիսոփայությանը։ Փորձելով վեր հանել այնտեղ առկա հակասությունները՝ անցում է կատարել էմպիրիոմոնիզմին։ Առաջադրել է կազմակերպման ընդհանուր օրենքների մասին գիտության՝ տեկտոլոգիայի ստեղծման գաղափարը։ Բ–ի փիլ․ սխալ հայացքների, մասնավորապես էմպիրիոմոնիզմի քննադատությունը տրված է Վ․ Ի․ Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ։ Մահացել է ինքն իր վրա կատարած արյան փոխներարկման փորձից։


ԲՈԳԴԱՆՈՎ Ելի Անատոլևիչ (1872-1931), ռուս սովետական անասնաբույծ, սովետական անասնաբուծության հիմնադիր։ Ուսումնասիրել է գյուղատնտ․ կենդանիների օրգանիզմում ճարպագոյացմանը սպիտակուցների մասնակցության հարցը։ Բ–ի հետազոտությունների հիման վրա զարգացավ կերերի սննդարարության մասին ուսմունքը, առաջին անգամ մեր երկրում սահմանվեց կերի միավորը։ Մյուս աշխատությունները նվիրԱած են գյուղատնտ․ կենդանիների մարմնակազմության, բուծման, մսատու անասնապահության զարգացման հարցերին։

Երկ․ Избр․ СОЧ․, М․, 1949,


ԲՈԳԴԱՆՈՎԻՉ Մաքսիմ Ադամովիչ [27․11 (9․ 12)․ 1891, Մինսկ – 25․ 5․ 1917, Յալթա], բելոռուս բանաստեղծ։ 1913-ին լույս է ընծայել «Պսակ» բանաստեղծությունների ժողովածուն։ Բ–ի քնարերգությունը սերտորեն կապված էր ժող․ պոեզիայի հետ՝ համակված հեղափոխական, ազգային–ազատագրական գաղափարներով։ Լավագույն երկերից են՝ «Բելոռուս գեղջուկի երգերից» (1909), «Սլուցկի ջուլհակուհիները» (1912), «Վտարանդիական երգ» (1914)։


ԲՈԳԴԱՆՈՎԻՉ Մոդեստ Իվանովիչ [26, 8 (7․ 9)․ 1805, Սումի - 25․ 7(6․ 8)․ 1882, Օրանիենբաում], ռուսական ռազմական պատմաբան, գեներալ–լեյտենանտ (1863)։ Ռուսաստանի XVIII –XIX դդ․ ռազմ, պատմության վերաբերյալ գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ։ Բ, «ուսզմա–հանրագիտական լեքսիկոն»-ի (հ․ 1 – 14, 1852–58) 2-րդ հրատարակության և «Ռուսաստանում ռազմական վարչության 1855–80-ի գործունեության պատմական ակնարկ»-ի (հ․ 1–6, 1879–81) հեղինակներից է և խմբագիրը։ Բ․ ազնվականական պատմագրության ներկայացուցիչն էր, աշխատությունները գրված են պաշտոնական փաստաթղթերի հիման վրա և պարունակում են վավերագրական հարուստ նյութ, բայց բացակայում է աղբյուրների վերլուծությունն ու փաստերի քննադատական արժեքավորումը։ «Արևելյան պատերազմ․ 1853–56» երկում բարձր է գնահատել հայերի մասնակցությունը Ղրիմի պատերազմին։

Երկ․ История Отечественной войны 1812, т․ 1–3, СПБ, 1859–60; История царствования имп․ Александра I и Россия в его время, т․ 1–6, СПБ, 1869–71; Восточная война 1853–1856, 2 изд․, СПБ, 1877․


ԲՈԳԴԱՆՈՎԿԱ, քաղաքատիպ ավան, Վրացական ՍՍՀ նույնանուն շրջանի կենտրոնը, Ախալցխա–Լենինական խճուղու վրա, Թբիլիսիից 114 կմ հարավ–արևմուտք։ Բնակվում են հայեր, վրացիներ, ռուսներ։ Բ–ում կա կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, գյուղատնտ․ մեքենաների ու գործիքների վերանորոգման արհեստանոց, կենցաղսպասարկման կոմբինատ։ Կառուցվում է մեխանիկական գործարան։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆհլի մշակությամբ։ Ունի 4 միջնակարգ (որից 3-ը՝ հայկական), 1 հեռակա միջնակարգ, 1 ութամյա գիշերօթիկ և 1 երաժշտական դպրոցներ, կուլտուրայի տուն, կինոթատրոն, 2 գրադարան, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, կապի հանգույց։ 1935-ից լույս է տեսնում «Արշալույս» շրջանային հայերեն թերթը։ Բ․ հիմնադրել են Տավրիկյան նահանգից արտաքսված ռուսները, 1840-ին։ Հայերը եկել են շրջակա գյուղերից։


ԲՈԳԴԱՆՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի Կոլրսկի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևելք։ Սովետական տնտեսությունը (միավորում է նաև Արարատ խուտորը) զբաղվում է հացահատիկի, բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։


ԲՈԳԴԵՍԿՈ Իլյա Տրոֆիմռվիչ (ծն․ 20„ 4․ 1923, գ․ Բոտուշանի, Պոդոլսկի նահանգ), սովետական գրաֆիկ։ ԱՍՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1951-ին ավարտել է Լենինգրադի Ի․ Ե․ Ռեպինի անվ․ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ը։ 1953-ից աշխատում է Մոլդավական ՍՍՀում։Նկարազարդել է Ն, Վ․ Դոգոլի «Սորոչինյան տոնավաճառ» (1951), Ա․ Ս․ Պուշկինի «Գնչուներ» (1956), «Միորիցա» մոլդավական ժող․ բալլադը (1956), ստեղծել «Իմ հայրենիքը» գունավոր լինոփորագրությունների շարքը (1961–63)։


ԲՈԳՀԵԴ (շոտլանդ․ Boghead – տեղանունից), սապրոպելային ածուխների տարբերակ։ Տես Ածուխներ։


ԲՈԳՈԼՅՈՒԲՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ [ծն․ 8(21 )-8, 1909, Ն․ Նովգորոդ], սովետական մաթեմատիկոս և տեսաբան–ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ (1953) և ՈւՍՍՀ ԳԱ (1948)