Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրվել է «Մասիս», «Աղբյուր», «Տարազ», «Բազմավեպ», «Հորիզոն», «Անահիտ», «Գործ» պարբերականներում։ Երկ․ Փոքրիկ արձակ պոեմներ, Ե․, 1975։ Գրկ․ Лев и к В․, Ш․ Бодлер, в кн․։ Писатели Франции, М․, 1964․ Ղ․ Հայրապետյան

ԲՈԴՅՈՒԼ Իվան Իվանովիչ (ծն․ 3․1․1918, Նիկոլաևի նահանգի Ալեքսանդրովկա գ․), սովետական կուսակցական և պետական գործխ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1937-ին ավարտել է Վոզնեսենսկի գյուղատնտ․ տեխնիկումը, 1958-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1942-ից հրամանատարական պաշտոններ է վարել սովետական բանակում։ 1959–1961-ին Մոլդավիայի կոմունիստական կուսակցության ԿԿ–ի երկրորդ, 1961-ից՝ առաջին քարտուղար։ 1961-ից ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ է, ՍՍՀՄ V–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

ԲՈԴՈՒԵՆ I (Baudouin) (ծն․ 1930), Բելգիայի թագավոր՝ Սաքսեն–Կոբուրյան դինաստիայից։ Թագադրվել է 1951-ին, հոր՝ Լեոպոլդ III-ի հրաժարումից հետո։

ԲՈԴՈՒԵՆ ԴԵ ԿՈՒՐՏԵՆԵ (Baudouin de Courtenay), Իվան Ալեքսանդրովիչ [1(13)․3․1845, Ռաձիմին–3․ 11․ 1929, Վարշավա], ռուս, և լեհ․ լեզվաբան, Կա զանի, Պետերբուրգի և Լեհաստանի լեզվաբանական դպրոցների հիմնադիր։ Պետերբուրգի ԳԱ թղթ–անդամ (1897-ից)։ Եղել է Կազանի (1875–83), Յուրևի (այժմ՝ Տարտու, 1883–93), Կրակովի (1893–99), Պետերբուրգի (1900–18), Վարշավայի (1918–29) համալսարանների պրոֆեսոր։ Քննադատել է «նախալեզվի» հարցում ցուցաբերվող քարացած մոտեցումը, լեգվի ուսումնասիրության համար կարևոր համարել թե՝ տարաժամանակյա (դիախրոնիկ) և թե՝ համաժամանակյա (սինխրոնիկ) հայեցակետերը։ Լեզվի պատմական զարգացումը դիտել է որպես ընդհատականի և անընդհատականի հակադրամիասնություն, առանձին լեզուները՝ որպես պատմականորեն փոփոխվող համակարգեր, ցույց տվել լեզվական երևույթների ներքին կապն ու պատճառականությունը բացահայտելու տեսակետից կենդանի լեզուների ու բարբառների ուսումնասիրության առավել կարևորությունը։ Ստեղծել է հնչույթի և հնչյունական հերթագայությունների տեսությունը, ձևաբանորեն ու ստուգաբանորեն հիմնավորել հնչույթի (ֆոնեմա) գաղափարը։ Ռուսերենի և լեհերենի վերաբերյալ թողել է արժեքավոր աշխատություններ, խմբագրել ու համալրել Վ․ Ի․ Դալի «Կենդանի վելիկոռուսական լեզվի բացատրական բառարան»-ը (3-րդ հրտ․, 1903–09, 4-րդ հրտ․, 1912–1914)։ Երկ․ Избранные труды по общему языкознанию, т․ 1–2, М․, 1963․ Գրկ․ Ջահուկյան Գ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Штибер 3․, Теория фонем И․ А․ Бодуэна де Куртенэ в современном языкознании, «Вопросы языкознания», 1955, № 4; Л о я Я․, История лингвистических учений, М․, 1968․ Ձ․ Ղարիբյան

ԲՈԶԱԼ, հայաբնակ գյուղ վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից մոտ 22 կմ հարավ։ Միավորված է Սուլդայի պետական տնտեսության հետ։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և հացահատիկի մշակությամբ։ (ունի ութամյա դպրոց։ Բ–ի հայերը գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթից 1830-ին։

ԲՈԶԱԽ, կոպտաբուրդ, ճարպապոչավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ։ Ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի լեռնային շրջաններում, ժողովրդական երկարատև սելեկցիայի միջոցով։ Մաքիների միջին կենդանի քաշը 45–55 կգ Է, խոյերինը՝ մոտ 65 կգ (Հայկական ՍՍՀ–ում բուծվողներինը՝ համապատասխանաբար 42–48 և 62–65 կգ)։ Մաքիների բրդատվությունը՝ 2,2 կգ, իսկ խոյերինը՝ 2,5 կգ։ Տարեկան միջին կաթնատվությունը՝ 36–38 կգ։ Բուրդը կոպիտ Է, ունի միջին երկարություն և մեծ քանակությամբ քստամազ։ Գույնը՝ սպիտակ, բայց ոչ մաքուր, սպիտակադեղնավուն, ավելի քիչ, մոխրագույն՝ սև երանգով։ Զտացեղ Բ․ գրեթե չի պահպանվել։ Բ․ ոչ մեծ հոտերով բուծվում է Ադրբ․ և Վրաց․ ՍՍՀ–ներում։ Հայ կական ՍՍՀ–ում բուծում են Թումանյանի, Իջևանի, Շամշադինի, Կրասնոսելսկի և Նոյեմբերյանի շրջաններում։ ՀՍՍՀ–ում վերջին 30 տարում Բ․ բարելավվում է նրբագեղմ ոչխարների ցեղերով, իսկ վերջին տարիներին՝ նաև հյուսիսկովկաս յան մսաբրդատու ցեղով։

ԲՈԶԵ–ԳԱԶ (Բոզեի գազ, բոզոններից բաղկացած գազ։

ԲՈՋԵ–ԷՅՆՇՏԵՅՆԻ ԲԱՇԽՈՒՄ, ամբողջ կամ զրո սպին ունեցող նույնական տարրական մասնիկների բաշխումն ըստ էներ գետիկ մակարդակների, եթե համակարգի մասնիկների փոխազդեցությունը թույլ է և արհամարհվում է։ Տես նաև Վիճակագրական ֆիզիկա հոդվածում։

ԲՈԶԵ–ԷՅՆՇՏԵՅՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, քվանտային վիճակագրություն, որին ենթարկվում է ամբողջ կամ զրո սպին ունեցող նույնական մասնիկներից կազմված համակարգը։ Առաջարկել են Շ․ Բոզեն՝ լուսային քվանտների և Ա․ էյնշտեյնը՝ իդեալական գազի մոլեկուլների համար (1924)։ Ըստ Բ–է․ վ–յան, յուրաքանչյուր քվանտային վիճակում կարող են գտնվել ցանկացած թվով նույնական մասնիկներ։ Շատ նոսր գազերի համար Բ–է․ վ․ փոխարկվում է Բոլցմանի բաշխմանը (տես Բոչցմանի վիճակագրություն)։ Տես նաև Վիճակագրական ֆիզիկա։ ԲՈԶՈՆՆԵՐ, Բոզեի մասնիկներ, ամբողջ կամ զրո սպին ունեցող մասնիկներ։ Նկարագրվում են Բոզե–էյնշտեյնի վիճակագրությամբ։ Ի տարբերություն ֆերմիոնների (կիսամբողջ սպինով մասնիկներ), Բ–ի թիվը յուրաքանչյուր քվանտային վիճակում անսահմանափակ է։ Բ․ են՝ ֆոտոնը (սպինը 4 1), զրավիտոնը եթե գոյություն ունի (սպինը՝ 2), անկայուն տարրական մասնիկները մեզոններն ու բոզոնային ռեզոնանսները, զույգ թվով ֆերմիոններից կազմված համակարգերը (օրինակ, α–մասնիկը)։ Բ․ են նաև ամբողջ կամ զրո սպին ունեցող քվազիմասնիկները, օրինակ, ֆոնոնները պինդ մարմիններում և հեղուկ հելիումում, էքսիտոնները՝ կիսահաղորդիչներում և դիէլեկտրիկներում, մագնոնները ֆեռո– և հակաֆեռոմագնիսներում, պլազմոնները՝ պլազմայում, կուպերյան զույգերը՝ գերհաղորդիչներում։ Տես նաև Վիճակագրական ֆիզիկա հոդվածում։

ԲՈՋՈՐԴ Ալավի (ծն․ 2․2․1904, Թեհրան), իրանցի գրող– Սովորել է Դերմանիայում։ 1935-ին լույս է տեսել Բ–ի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «ճամպրուկը»։ 1936-ին բանտարկվել է սոցիալիստական գաղափարների պրոպագանդման համար։ Բանտում գրել է «Բանտային գրառումներ» (1941) պատմվածքների ժողովածուն։ «Հիսուներեք» (1942) հուշագրական վիպակում նկարագրել է քաղաքական բանտարկյալների պայքարը։ «Նամակներ» (1951) պատմվածքների ժողովածուի համար Բ․ արժանացել է Խաղաղության ոսկե մեդալի։ «Նրա աչքերը» (1952) վեպը նվիրված է ռեակցիայի դեմ Իրանի դեմոկրատական ուժերի պայքարին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին։ Գրել է նաև «Մարտնչող Իրան» (1955), «Արյունոտ նավթ» (1956), «Վարդերի և սոխակների երկիրը» (1957) վիպակներն ու վեպերը։ Գերմանացի գիտնականների հեղինակակցությամբ կազմել է պարսկերեն գերմաներեն բառարան։ Երկ․ Իրանական պատմվածքներ, Ե․, 1963, էջ 68–131։

ԲՈԺԵՆԿՈ Վասիլի Նազարովիչ [1871, գ․ Բերեժինկա, Խերսոնի նահանգ – 21․8․ 1919 (թաղված է ժիտոմիրում)], քաղաքացիական պատերազմի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1917 ից։ Մասնակցել է ռուս–ճապո նական պատերազմին՜ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է Կիևի սովետի անդամ Որպես կարմիր՝ գվարդիական ջոկատի հրամանատար մաս նակցել է Կենտրոնական ռադայի զորքերի (1918-ի հունվար–մարտ) և գերմ․ ինտեր