ափին (այստեղից էլ՝ անվանումը)։ Գյուղը հռչակված էր տառեխ ձկան որսով։ Գավառի անվանի գյուղերից էին նաև Երերունը, խավենցը, խժիշկը, Կյուսնենցը, Քյոչանին են։ Երբեմնի բազմամարդ ու ծաղկուն գավառը մահմեդական նվաճողների պարբերական հալածանքների ու կողոպուտների հետևանքով թեև զգալիորեն նոսրացել և անշքացել էր, բայց XX դ․ սկզբին բնակչության մեծամասնությունը հայեր էին։ Մինչև հայերի բնաջնջումը (1915-ի Մեծ եղեռն) Թիմար կամ հին Բ․ գավառի շուրջ 40 գյուղում ապրում էին 12–15 հազար հայ։
Այդ գյուղերն էին․ Աբլագանց, Ադիգյոզալ, Այլուր կամ Ալյուր, Աղշավերան, Ամենաշատ, Ամկու–բերդ, Աննավանք, Ասվարածին կամ Աստվածածին, Ավերակի, Ատեր, Ատնականց, Արտավեզ, Բազ, Բայդակ, Բերդ կամ Նորագյուղ, Գյոլու, Գոմս, Դարաբեկ, Եկմալ, Երերուն կամ էրերին, Թրքաշեն, Խավենց, Խյժիշկ, Ծակտար, Կյուսնենց, Կոճ, Ճանիք կամ Ջանիկ–Մադուր, Մարմեդ, Մերկանշուղ, Նորավանց, Նորշեն, Շելխանի, Շահգյալդի, Պողանց, Ջրաշեն, Սոսրաթ, Տրլաշեն, Փիրկարիբ, Քյոփրիքեոյ, Քյոչանի։
Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիուն Հին Հայաստանեայց, Վնտ․, 1822, էջ 193։ Նույնի, Աշխարհագրութիուն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1 (Նոր Հայաստան), Վնտ․, 1806, էջ 149–51։ Սարգսյան Ն․, Տեղագրութիունք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864, էջ 264–65։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912, էշ 25–28։ Մ․ Կատվալյահ
ԲՈԳՈՒՇԵՎԻՉ Ֆրանցիսկ Կազիմիրովիչ (1840–1900), բելոռուս բանաստեղծ։ 1868-ին ավարտել է Նեժինի իրավաբանական լիցեյը։ Քննադատական ռեալիզմի առաջին ներկայացուցիչներից է բելոռուսական գրականության մեջ։ Հայտնի են Բ–ի «Բելոռուսական սրինգ» (1891), «Բելոռուսական նվագաաղեղ» (1894) բանաստեղծությունների ժողովածուները։
ԲՈԳՈՒՇՆԵՐ (Բոգուշովիչներ, Դոնոշովիչներ), հայազգի նկարիչների ընտանիք Լվովում։ Պավել Բոգուշ (ծն․ թ․ անհտ․– 1605 կամ 1613), աշխատել է ժոլկեում (ժոլկվա, այժմ՝ Նեստերով, Լվովի մարզ, ՈւՍՍՀ), Շիմոն Բո–1
գ ու շ․ Մարինա
Մնիշեկի դիմանկարը (1606, Վա՜վել, Կրակով)
Ստանիսլավ ժոլկեսկու կալվածքում։ Ունեցել է հայ և ուկրաինացի աշակերտներ (նրա մասին տեղեկությունները 1573-ից են)։ Պայքարել է Բրեստի Ունիայի (1596) սահմանափակումների դեմ, հասել այն բանին, որ Սիգիզմունդ III թագավորի՝ 1600-ի ապրիլի 17-ի հրովարտակով ոսկերիչների, քարգործների և ներկարարների ցեխի անդամ լինելու իրավունք են ստացել նաև ոչ կաթոլիկները՝ հայերը և ուկրաինացիները։ Գործերից են՝ Սիգիզմունդ 111-ի (1588),․ Աննա Ավստրիացու (երկուսն էլ՝ Ցագելոնյան համալսարանի թանգարան, Կրակով), հետման Ստանիսլավ ժոլկեսկու (1596, պատմության թանգարան, Լվով) դիմանկարները, մի շարք գերբեր։
Պավել Բ–ի որդին՝ Շիմոն (Սիմոն) Բ․ (ծն․ թ․ անհտ․– 1644-ից հետո), լեհ մագնատներ Վիշնեեցկիների և Մնիշեկների պալատական նկարիչն էր։ 1606-ին Մարինա Մնիշեկին ուղեկցել է Մոսկվա։
Գործերից են՝ Մարինա Մնիշեկի դիմանկարը (1606, Վավել, Կրակով), Ցան Մնիշեկի դիմանկարը (պատմության թանգարան, Լվով), «Մարինա Մնիշեկի նշանադրությունը Կրակովում» (1605), «Մարինա Մնիշեկի թագադրությունը» (1606), «Մարինա Մնիշեկի և Դմիտրի Ինքնակոչի թագադրությունն ու շքերթը» (1606, բոլորն էլ՝ Պատմության պետական թանգարան, Մոսկվա), «ճակատամարտ Կլուշինոյի մոտ» (1610, Լվովի պետական պատկերասրահ, վերագրվում է Շիմոն Բոգուշին)։ Ցան (Յակով, Հակոբ) Բ․, Պավելի որդին և աշակերտը։ Աշխատել է Լվովում։ Անունը վերջին անգամ հիշատակվում է 1605-ին։
Գրկ․ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII–XVIII դդ․ Գեղանկարչություն, Ե․, 1974։0 всейчук В․ А․, Деятельность армянских живописцев во Львове (XV–XVII вв․), «ՊԲՀ», 1966, Mb 2; Казарян М․ М․, Из истории деятельности Львовских художников-армян XVI–XVIII вв․, в сб․։ Исторические связи и дружба украинского и армянского народов, в․ 3, Е․, 1971, с․ 294–300․
ԲՈԴԱՅԲՈ, քաղաք ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում։ Նավահանգիստ է Վիտիմ գետի ափին։ Լենա–Վիտիմ ոսկեբեր շրջանի գլխավոր բազան է։ Կան փայտասղոցարան, վերանորոգման արհեստանոցներ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի լեռնային տեխնիկում։
1962-ին կառուցվել է Մամականյան ՀԷԿ–ը։
1912-ին ոսկու հանքերում բռնկված մասսայական գործադուլը դաժանորեն ճնշվեց ցարական կառավարության կողմից (տես
Լենայի գնդակոծություն)։
ԲՈԴԵՆ (Bodensee), լիճ Ալպերում, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին։ Մակերեսը 538 կմ2 է, երկարությունը՝ 63 կմ, լայնությունը՝ 14 կմ, առավելագույն խորությունը՝ 252 մ։ Հս–արմ–ում ճյուղավորվում է 3 առանձին լճերի (Իբեռլինգենյան, Ներքին, Ցելլերյան)։ Ափերը հվ–արլ–ում բարձր են, ժայռոտ, մնացած մասերում՝ հարթ կամ բլրային։ Բ․ է մտնում և դուրս գալիս Հռենոս գետը։ Հարուստ է ձկներով։ Նավարկելի է։ Ափին են Կոնստանցա, Ֆրիդրիխսհաֆեն, Լինդաու (ԳՖՀ), Բրեգենց (Ավստրիա) քաղաքներն ու առողջարանները։
ԲՈԴԵՆՇՏԵԴ (Bodenstedt) Ֆրիդրիխ
[22․4․1819, Փայնե ավան (Հաննովերի մոտ) – 18․4․1892, Վիսբադեն], գերմանացի գրող, թարգմանիչ։ Սովորել է Գյոթինգենի, Մյունխենի և Բեռլինի համալսարաններում։ 1844–45-ին Թիֆլիսում զբաղվել է ուսուցչությամբ, ուսանել արևելյան լեզուներ։ Շրջագայել է Անդրկովկասում։ 1845-ի գարնանը վերադարձել է Գերմանիա, հրատարակել ուղեգրություններ, գրապատմական ուսումնասիրություններ։ Գերմ․ գրականության մեջ Բ․ հայտնի է իբրև անգլ․, ռուս և արլ․ գրողների թարգմանիչ, մեկնաբան։ «Միրզա Շաֆու երգերը» (1851) ժողովածուում ամփոփել է Արևելքի մեծ բանաստեղծների երկերը հիշեցնող քերթվածները, որոնց հեղինակային պատկանելության խնդիրը վեճի նյութ է դարձել։ Հատկանշական են նաև Բ–ի «Հազար ու մեկ օր Արևելքում» (հ․ 1–2, 1849–50) ուղեգրությունը և «Շեքսպիրի ժամանակակիցներն ու նրանց երկերը» (հ․ 1–3, 1858–60) հետազոտությունը։ Անդրկովկասում անցկացրած տարիներին սերտ կապերի մեջ է եղել հայկ․ շրջանների հետ, ծանոթ ու մտերիմ՝ Ք․ Պատկանյանին և Խ․ Աբովյանին։ Վերջինիս հիշատակին ջերմ տողեր է նվիրել «Կովկասի ժողովուրդները․․․» (1848), «Հազար ու մեկ օր Արևելքում» և «Կյանքիս հուշերից» (հ․ 1–2, 1888–90) երկերում, ուր արժեքավոր տվյալներ կան հայերի ու Հայաստանի մասին։ Աբովյանի աջակցությամբ գերմաներենի է թարգմանել հայ ժող․ և աշուղական երգեր։
Գրել է «Քրիստոնեության մուտքը Հայաստան» (1850) պատմագրական ուսումնասիրությունը։
ԲՈԴԼԵՐ (Baudelaire) Շառլ (9․ 4․ 1821, Փարիզ – 31․8․1867, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ։ 1845–46-ին հրատարակել է «1845 թվականի սալոն» և «1846 թվականի սալոն» գրքույկները։ 1848-ի հեղափոխության օրերին մասնակցել է բարիկադային մարտերին։ Հանդես է եկել ռեակցիոն ռոմանտիկների և «Պառնաս» խմբի տեսության դեմ, սակայն 1850-ական թթ․ կեսերին հարել է պառնասականներին։ Այդ շրջանում է հրատարակել «Չարի ծաղիկները» (1857) ժողովածուն, որով Բ․ դարձավ դեկադենտության նախակարապետը։ Բ–ի նշանակալից գործերից են նաև «Փոքրիկ արձակ պոեմներ» (1869), «Մի քանի ֆրանսիացի ծաղրանկարիչներ» (1857–58), «էժեն Դելակրուայի ստեղծագործությունը և կյանքը» (1863)։ XIX դ․ 90-ական թթ․ Բ–ի ստեղծագործությունները գրավել են հայ մտավորականության ուշադրությունը։ Նրա գործերից հայերենի են թարգմանել Ա․ Իսահակյանը, Ա․ Չոպանյանը, Վ․ Տերյանը (25 արձակ պոեմ), Վ․ Թեքեյանը (շուրջ 20 բանաստեղծություն), Ա․ Ծատուրյանը, Ալփասլանը, Հ․ Բախչինյանը։ Այդ թարգմանությունների մեծ մասը