Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամերիկյան երիտասարդ պետությունները՝ Բ․ 1826–ին Պանամայում հրավիրեց մայրցամաքային կոնգրես, որը, սակայն, ձախողվեց։ Անջատական ուժերին հաջողվեց տապալել Բ–ի իշխանությունը Պերուում (1827) և Բոլիվիայում (1828)։ Բ․ չկարողացավ կանխել նաև Մեծ Կոլումբիա հանրապետության տրոհումը (1829–30)։ Բ–ի հակագաղութային գործունեությունը օբյեկտիվորեն նպաստեց հարավ–ամերիկյան երկրների բուրժուական զարգացմանը։ Հարությունյան


ԲՈԼԻՎԻԱ (Bolivia), Բոլիվիա հանրապետություն (Repdblica de Bolivia)

Ընդհանուր տեղեկություններ

Բ․ պետություն է հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Բրացիլիային․ Պարագվային, Արգենտինային, Չիլիին և Պերուին։ Տարածությունը 1098,6 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 5470 հզ․ (1974)։ Բաժանվում է 9 դեպարտամենտի։ Մայրաքաղաքը Սուքրեն է, կառավարության նստավայրը՝ Լա Պասը։

Պետական կարգը

Բ․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1967–ին։ Պետության և կառավարության ղեկավարը՝ պրեզիդենտը, ընտրվում է 4 տարով՝ ուղղակի քվեարկությամբ։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ (սենատ և դեպուտատների պալատ) պառլամենտը՝ Ազգային կոնգրեսը։ Կան ընտրովի մունիցիպալ խորհուրդներ։

Վարչական բաժանումը
Դեպարտամենտներ Տարածությունը
հզ․ կմ2–ով
Բնակչությունը
հզ․ մարդ
(1972)
Վարչական կենտրոններ
Բենի (Beni) 213,6 190 Տրինիդադ (Trinidad)
Լա Պաս (La Paz) 134,0 1514 Լա Պաս (La Paz)

Կոչաբամբա (Cochabamba) || 55,6 || 790||Կոչաբամբա (Cochabamba)

Չուքիսակա (Chyguisaca) 51,5 450 Սուքրե (Sucre)
Պանդո (Pando) 63,8 31 Կոբիխա (Cobija)
Պոթոսի (Potosi) 118,2 850 Պոթոսի (Potosi)
Սանտա Կրուս (Santa Cruz) 370,6 454 Սանտա Կրուս (Santa Cruz)
Թարիխա (Tarija) 37,6 201 Թարիխա (Tarija)
Օրուրո (Oruro) 53,6 334 Օրուրո (Oruro)

Բնությունը

Բ․ գտնվում է մերձհասարակածային և արևադարձային գոտիներում։ Նրա տերիտորիայի մեջ են մտնում Կենտրոնական Կորդիլիերայի արլ․ մեծ մասը և հարակից նախալեռնային ընդարձակ հարթավայրերը։ Անդերն այստեղ կազմված է Կորդիլիերայի եզրային լեռնաշղթաներով պարփակված բարձր (մոտ 4000 մ) սարահարթերից՝ Պունայից, որի հս–արմ–ում առանձնանում են լավային սարավանդներ, իսկ հվ–արլ–ում՝ մնացորդային լճերով (Պոոպո) և աղուտներով (Կոյպասա, Ույունի ևն) զբաղեցված, մինչև 3800 մ բարձրության գոգավորություններ (Ալտիպլանո)։ Պունայի ծայր հս–արմ–ից Բ–ի տերիտորիայի մեջ է մտնում Տիտիկակա լճի մի մասը։ Արմ ից Պունան շրջափակված է հրաբխային Արևմտյան Կորդիլիերայով (Սախամա լ․, 6780 մ), արլ–ից՝ Ռեալ Կորդիլիերայով և Կենտրոնական Կորդիլիերայով։ Հս–արլ–ում՝ Բենի և Մամորե, իսկ հվ–արլ–ում՝ Փիլքոմայո և Ռիո Բերմեխո գետերի խոր կիրճերով ու գոգավորություններով այդ լեռնաշղթաները բաժանվում են մինչև 4051 մ բարձրություն ունեցող Արևելյան Կորդիլիերայից։ հարթավայրերը հս–արլ–ում ոռոգվում են Բենի» Կակտուսներ Բոլիվիայի հարավային լեոներում Տեսարան Ռիո Գրանդե հովտից Մամորե գետային խիտ ցանցով և աստիճանաբար իջնում դեպի Ամազոնի դաշտավայրը։ Բ–ի տերիտորիան ընդգրկում է Բրազիլական պլատֆորմի արլ․ ծայրամասը, Նախաանդյան եզրային ճկվածքը (Բենի–Չակո հարթավայրերը), Անդերի Կենտրոնական Կորդիլիերայի, Արևմտյան Կորդիլիերայի ծալքավոր գոտիները և Ալտիպլանոն։ Կանանագի (մինչե 1200 հզ․ ա, 1968), բնածին պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր, Նախաանդյան եզրային ճկվածքներում՝ նավթի կուտակումներ ևն։

Կլիման

Պունան և Արևմտյան Կորդիլիերան գտնվում են արմ–ում կիսաանապատային (տարեկան՝ 150 մմ–ից պակաս տեղումներով) և արլ–ում պակաս չորային (տարեկան՝ 500–600 մմ) արևադարձային բարձր լեռնային կլիմայական մարզում։ հուլիսի միջին ջերմաստիճանը Պունայում 3°C–ից 7°C է, հունվարինը՝ 9°C–ից 7°C, ջերմաստիճանի օրական տատանումները՝ մինչե 40°C, 50°C։ Բնորոշ են ուժեղ քամիներն ու եղանակի արագ փոփոխությունները։ Անդերի արլ․ լանջերին լավ արտահայտված է կլիմայի ուղղաձիգ գոտիականությունը։ Տարեկան տեղումները մինչև 2000 մմ են։ Ռեալ Կորդիլիերայի լեռնաբաշը ծածկված է ձյան ու սառույցի հզոր շերտերով։ Արլ․ հարթավայրերն ունեն մերձհասարակածային կլիմա, հս–ում՝ 4–5, հվ–ում՝ մինչև 9 ամիս չորային ժամանակաշրջանով, հուլիսին 17°C -jig 22°C, հունվարին 24°C–ից 28°C միջին ջերմաստիճանով։ Ներքին ջրերը։ Դետային ցանցը բաժանվում է Ալտիպլանոյի ներքին հոսքի և Ատլանտյան օվկիանոսի ավազանների միջև։ Դետերը ջրառատ են, արագահոս և խոր հովիտներով։ Խոշոր գետերն են Բենին, Մամորեն, Դուապորեն, որոնք միախառնվելով առաջացնում են Մադեյրան՝ Ամազոնի խոշոր վտակը։ Նշանավոր են Տիտիկակա և Պոոպո լճերը։ հողերն ու բուսականությունը արմ–ում ներկայացված են պունա կիսաանապատային տիպով, արլ–ում, լեռնա–տափաստանային հողերի վրա՝ բարձր լեռնային արևադարձային տափաստաններով (խալկա)։ Անդերի արլ․ լանջերին, լատերիտային հողերի վրա, աճում են խոնավ արևադարձային անտառները։

Բնակչությունը

Բնակչության մոտ 2/3-ը հնդկացիներ են (կեչուտներ, այմարաներ), մնացած մասը խառնածիններ են (չոլո), մասամբ՝ կրեոլներ (գլխավորապես լեռներում)։