Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանքափորների բնակարաններ Կոլգաիրիում Պետ․ լեզուն իսպաներենն է, պաշտոնական կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչության 80%-ից ավելին ապրում է Պունա սարահարթում և Անդյան լեռների արլ․ լանջերին։ Քաղաքային բնակչությունը 35% է (1968)։ Խոշոր քաղաքներն են՝ Լա Պասը, Կոչաբամբան, Օրուրոն, Պոթոսին, Սանտա Կրուսը, Սուքրեն։

Պատմական ակնարկ Բ–ի տերիտորիայում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր (այմարա, կեչուա են)։ XIV դ․ սկզբներին նրանք հպատակվեցին ինձերին։ Նվաճելով ինկերի պետությունը (1532–38)՝ իսպանական կոնկիստադորները վերջ տվեցին հնդկացիական ցեղերի բնականոն զարգացմանը։ Գրեթե 300 տարի Բ․ Վերին Պերու անունով մտնում էր Իսպանական գաղութային կայսրության մեջ։

Անկախության պատերազմը Բ–ում (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերկայում 1810–1826) սկսվեց Չուքիսակա քաղաքում բռնկված ապստամբությամբ (1809-ի մայիս) և ընդգրկեց երկրի մյուս քաղաքները։ 1824-ի դեկտեմբերին ազատագրական բանակը, Ս․ Բոլիվարի զինակից գեն․ Ա․ Սուքրեի գլխավորությամբ, Այակուչոյի ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ իսպ․ զորքերի դեմ։ 1825-ին երկիրը հռչակվեց անկախ հանրապետություն՝ Բոլիվիա անունով (ի պատիվ Ս․ Բոլիվարի)։

Բ․ այդ ժամանակաշրջանում հետամնաց գյուղատնտ․ երկիր էր։ XIX դ․ 70-ական թթ․ ուժեղացավ օտարերկրյա կապիտալի (անգլ․, ամերիկյան) ներթափանցումը

Բ․, որտեղ հայտնաբերվել էին անագի հարուստ պաշարներ։ 1920-ական թթ․ Բ–ում նկատվում է հակաիմպերիալիստական շարժման վերելք։ Ստեղծվեցին կոմունիստական խմբակներ։ 1932–35-ին Բոլիվիա–պարագվայական պատերազմում Բ–ի պարտությունր երկիրը կանգնեցրեց սոցքաղ․ ճգնաժամի առջև։

Հակահիտլերյան կոալիցիայի կողմում Բ–ի՝ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելը կրում էր ձևական բնույթ։ Կառավարող շրջանների հետադիմական քաղաքականության հետևանքով 1952-ին իրադրությունը երկրում խիստ սրվեց։ Ապրիլի 9-ին բռնկված հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական ապստամբությունը տապալեց կալվածատերերի ու հանքատերերի կառավարությունը, և իշխանությունն անցավ մանր բուրժուազիայի ու բնակչության միջին խավերի շահերն արտահայտող նացիոնալիստական հեղափոխական շարժում (ՆՀՇ) կուսակցությանը։ Պրեզիդենտ Պաս էստենսորոյի կառավարությունը (1952–1956) իրականացրեց մի շարք բուրժուադեմոկրատական բարեփոխումներ (անագի հանքերի ազգայնացում, ագրարային ռեֆորմ ևն)։ Օտարերկրյա իմպերիալիզմի և երկրի հետադիմական ուժերի ճնշման պայմաններում ՆՀՇ–ի կառավարությունը, հատկապես է․ Սուասոյի պրեզիդենտության շրջանում (1956–60), հանդես բերեց անվճռականություն և աստիճանաբար հեռացավ դեմոկրատական խնդիրների իրագործումից։ Գնալով ուժեղանում էր Բ–ի կախումը ԱՄՆ–ից։ 1964-ի օգոստոսին Բ–ի կառավարությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները հեղափոխական Կուբայի հետ և գնդակոծեց Լա Պասի ուսանողական ցույցերն ու Օրուրոյի բանվորների ելույթները։ 1964-ի նոյեմբերին իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան՝ գեն․ Բարիենտոսի գլխավորությամբ, որը նույնպես կողմնորոշվում էր դեպի ԱՄՆ և հետադիմական քաղաքականություն վարում երկրի ներսում։ 1967-ի մարտին սկսվեցին կառավարական զորքերի ընդհարումները պարտիզանական խմբերի հետ, որոնց գլխավորում էր է․ Գեվարան։ 1969-ին գեն․ Ա․ Օվանդոյի կառավարությունը ազգայնացրեց ամերիկյան «Բոլիվիա գալֆ օյլ կոմպանի» նավթային ընկերությունը (փոխհատուցմամբ)։ Բ․ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց սոցիալիստական երկրների հետ։ Սակայն 1970-ի մայիսից զինվորական աջ շրջանների ճնշման տակ այդ դրական զարգացումը վերջ գտավ։ Կառավարությունից հեռացվեցին հայրենասեր մինիստրները։ 1970-ի հոկտեմբերին առաջադիմական ուժերի և բանակի մի մասի աջակցությամբ գեն․ Տորեսին հաջողվեց ձախողել հետադեմ զինվորականների պետ հեղաշրջման փորձը։ Իշխանության գլուխ անցած Տորեսի կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է հասնել Բ–ի ինքնուրույն տնտ․ զարգացման, վարել անկախ արտաքին քաղաքականություն։ Օտարերկրյա կապիտալի սահմանափակմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, ամերիկյան մի շարք ընկերությունների սեփականության ազգայնացումը առաջ բերեց միջին և խոշոր բուրժուազիայի, ԱՄՆ–ի աջակցությունը վայելող բանակային աջ ուժերի բուռն դիմադրությունը։ Բացահայտվեցին մի ամբողջ շարք հակակառավարական խռովություններ, այդ թվում՝ 1971-ի հունվարի աջ զինվորական խռովությունը՝ գնդապետ (այժմ՝ գեներալ) Ու․ Բանսեր Սուարեսի գլխավորությամբ։ Օգոստ․ 19-ին Սուարեսը ձերբակալվեց, որին հետևեց Սանտա Կրուս, Օրուրո, Կոչաբամբա ևն քաղաքների զորամասերի խռովությունը։ Զորամասերի և բանվորական զինված ջո կատների միջև տեղի ունեցած արյունալի ընդհարումներից հետո Սուարեսը հռչակվեց Բ–ի պրեզիդենտ։ Նրա կառավարությունը ձեռնամուխ եղավ դեմոկրատական կուսակցությունների և կազմա կերպությունների վերացմանը։ Տնտեսության ասպարեզում խրախուսեց մասնավոր նախաձեռնությունն ու օտարերկրյա կապիտալի մուտքը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում զարկ տվեց բազմակողմանի կապերի զարգացմանը ԱՄՆ–ի և կապիտալիստական մյուս երկրների հետ՝ պահպանելով հանդերձ հարաբերությունները սոցիալիստական երկրների հետ։

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Բոլիվիայի կոմունիստական կուսակցություն։ Ստեղծվել է 1950-ին։ Բոլիվիական սոցիալիստական ֆալանգա։ Հիմնվել է 1937-ին։ Պաշտպանում է բուրժուազիայի և կալվածատերերի շահերը։ Նացիոնալիստական հեղափոխական շարժում (ՆՀՇ)։ Հիմնվել է 1941-ին։ Հեղինակություն է վայելում մանր ու միջին բուրժուազիայի, մտավորականության, արհեստավորների, բանվորների և գյուղացիների մի մասի մոտ։ 1952–1964-ին եղել է կառավարող կուսակցությունը։ Ձախ ազզային–հեղափոխական կուսակցություն։ Ձևավորվել է որպես կուսակցություն 1964-ի սկզբներին՝ ՆՀՇ–ի ձախ թևից։ Հենվում է բանվորների վրա։ Իսկական հեղափոխական կուսակցություն։ Ձևավորվել է 1960-ին՝ ՆՀՇ–ի աջ թևից։ Պաշտպանում է արդ․ բուրժուազիայի շահերը։ Ձախ հեղափոխական կուսակցություն։ Ստեղծվել է 1940-ին։ Հենվում է ուսանողության և մտավորականության որոշ խավերի վրա։ ժողովրդա–քրիստոնեական շարժում։ Ստեղծվել է 1965-ին։ Արտահայտում է իմպերիալիզմին հարոո բուրժուական խավերի տրամադրությունները։

Արհեստակցական միությունները։ Բոլիվիական բանվորական կենտրոն (ԲԲԿ)։ Հիմնվել է 1952-ին։ ԲԲԿ–ի մեջ հաշվվում է 400 հզ․ մարդ (1970)։ Միավորում է հանքագործների, գործարանային բանվորների, շինարարների, երկաթուղայինների ֆեդերացիան, Բոլիվիական ուսանողների կոնֆեդերացիան, ազատ մասնագիտությունների աշխատավորների կոնֆեդերացիան, օդային տրանսպորտի աշխատողների կոնֆեդերացիան, գյուղացիների կոնֆեդերացիան։

Տնտեսա–աշխարհագրական ակնարկ Տնտօսության զարգացման մակարդակով Բ․ Լատինական Ամերիկայի հետամնաց երկրներից է։ Տնտեսության հիմքը լեռնահանքային արդյունաբերությունն է, գլխավորապես՝ անագի և նավթի հանույթը։ 1952–69-ին պետության ձեռքն անցան անագի հանքավայրերը, նավթագազային արդյունաբերությունը և օգտակար հանածոների իրացումը։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած և չի ապահովում երկրի պահանջները։ Արդյունաբերության առաջատար ճյուղը՝ լեռնահանքային, հատկապես անագի արդյունահանությունն է։