Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուններում սովորաբար լրացնում է քաղ․ բոյկոտին և ուղղվում է թշնամի երկրի հետ առևտրի սահմանափակման կամ դադարեցման, ինչպես նաև տարբեր մեթոդներով նրան տնտ․ վնաս հասցնելուն։ Իմպերիալիզմի դարաշրջանում Բ տ․ դառնում է մոնոպոլիստական մրցակցության, չմոնոպոլացված ձեռնարկությունների դեմ մոնոպոլիաների պայքարի, նրանց տնտեսապես խեղդամահ անելու կարևոր միջոց։ Մրցակից մոնոպոլիաները միմյանց արտադրանքի հանդեպ արհեստականորեն ստեղծում են ցածր պահանջարկ, վարկաբեկում մրցակցին, տարածում կեղծ լուրեր նրա տնտ․ վիճակի վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ և արևմտաեվրոպական երկրները փորձեցին կազմակերպել սոցիալիստական երկրների դեմ Բ․ տ․՝ սահմանելով այդտեղ արտահանվող ապրանքային զանգվածների նկատմամբ խտրականություն։ Հետագայում կապիտալիստական երկրների միջև հակասությունների սրումը և սոցիալիստական երկրների տնտեսության հուժկու վերելքը ստիպեցին նրանց ընտրել սոցիալիստական երկրների հետ տնտ․ հարաբերությունների նորմալացման ուղին։

ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄ, խոշոր բուրժուազիայի հակահեղափոխական դիկտատուրայի ձև։ Ծագել է Նապոլեոն Բոնապարտի (տես Նապոլեոն I) դիկտատուրայի (1799–1814) շրջանում, ապա կրկին հաստատվել 1848-ի հեղափոխությունից հետո՝ Լուի Բոնապարտի (տես Նապոոլեոն III) 1851-ի պետ․ հեղաշրջման հետևանքով։ Հետագայում Բ․ կոչվեց խոշոր բուրժուազիայի ամեն մի դիկտատուրա, որը հենվում էր զինվորականության, գյուղացիության հետադիմորեն տրամադրված խավերի վրա, խուսանավում պայքարող դասակարգերի միջև՝ դասակարգային ուժերի անկայուն հավասարակշռության պայմաններում։ Բ․ սոցիալական դեմագոգիան զուգակցում է շովինիստական պրոպագանդայի և ագրեսիայի, երկրի ներսում դեմոկրատական ազատություններն ու հեղափոխական շարժումները ճնշելու քաղաքականության հետ։ Որպես Բ–ի օրինակ Վ․ Ի․ Լենինը նշել է ռուս, բուրժուազիայի քաղաքականությունը 1917-ի հուլիսյան ճգնաժամից հետո։ Բ․ հատուկ է եղել նաև Բիսմարկին (Գերմանիա), Ստոլիպինին (Ռուսաստան)։

ԲՈՆԴԱՐԵՎ իվան Իվանովիչ [1917, գ․ Ալեքսանդրովկա (այժմ՝ Մաքսիմ Գորկի, ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում) – 1945], Սովետական Միության հերոս (4․2․1945), գվարդիայի ավագ սերժանտ, տանկիստ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1939-ին զորակոչվել է սովետական բանակ և ծառայել տանկային զորամասում։ 1945-ի հունվարին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած քաջության համար ետմահու արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

ԲՈՆԴԱՐՉՈՒԿ Սերգեյ Ֆեոդորովիչ (ծն․ 25․9․1920, զ․ Բելոզյորկա, Օդեսայի մարզում), ռուս սովետական կինոդերասան և ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1952)։ Ս․ Ֆ․ Բոնդարչուկը Օթելլոյի դերում՝ «Օթելլո» ֆիլմում (1956) 1948-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի դերասանական ֆակուլտետը։ Լավագույն դերերից են՝ Տարաս Շևչենկո («Տարաս Շևչենկո», 1951), Տիխոն Պրոկոֆև ( «Ծովակալ Ուշակով», 1953), Օթելլո («Օթելլո», ըստ Շեքսպիրի, 1956)։ 1959-ին որպես ռեժիսոր բեմադրել է «Մարդու ճակատագիրը» (ըստ Մ․ Շոլոխովի համանուն վիպակի), միաժամանակ կատարել գլխավոր հերոսի՝ Անդրեյ Սոկոլովի դերը։ Կինոնկարը արժանացել է Մոսկվայի 1-ին միջազգային կինոփառատոնի ոսկե մեծ մրցանակին, իսկ Բ․՝ լենինյան մրցանակի (1960)։ 1967-ին ավարտել է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը (ըստ Լ․ Տոլստոյի։ I և II սերիաներին՝ Մեծ մրցանակ Մոսկվայի IV միջազգային կինոփառատոնում, I–IV սերիաներին՝ ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակ, 1969), կատարել Պիեռ Բեզուխովի դերը։ 1970-ին բեմադրել է սովետա– իտալական «Վաթերլոո» կինոնկարը։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1952)։

Գրկ․ Толченова Н․ П․, Мера красоты․ Кино С․ Бондарчука, М․, 1974․

ԲՈՆԻՏՈՒՄ գյուղատնտեսական կենդանիների (լատ․ bonitas – բարձրորակություն), տնտեսություններում կենդանիների տոհմային և մթերատվության հատկանիշների գնահատում։ Նպատակն է տոհմային վերարտադրության համար ընտրել լավագույն կենդանիներին՝ ապահովելով տվյալ ցեղի հետագա կատարելագործումը ընդունված ուղղությամբ։ ՍՍՀՄ–ում Բ․ գյուղատնտ․ կենդանիների գլխաքանակի որակական բարելավման ու մասսայական միջոցառումներից է և կիրառվում է 1934-ից, ինչպես տոհմային, այնպես էլ ապրանքային տնտեսություններում։tP-ման հիմնական դրույթներն ու կանոնները շարադրված են ՍՍՀՄ գյուղատնտ․ մինիստրության համապատասխան հրահանգներում։ P-ման աշխատանքները ղեկավարելու համար ստեղծվում է հանձնաժողով։ Տոհմային տնտեսություններում և ապրանքային տնտեսությունների տոհմային հոտերում ամեն տարի որոշակի ժամկետում Բ․ են կենդանիների բոլոր սեռահասակային խմբերը, գնահատում ըստ ծագման, արտաքնակազմի, կենդանի քաշի, մթերատվության, վերարտադրողականության, նրանցից ստացված սերնդի արժեքավորության, իսկ մատղաշները՝ հիմնականում ըստ ծագման, արտաքնակազմի և կենդանի քաշի։ P-ման առաջին փուլում որոշվում է կենդանու ցեղը ու ցեղային աստիճանը, երկրորդ փուլում կենդանիներին բաժանում են դասերի։ Դասերի համար հատուկ հրահանգներում սահմանված են կենդանու տոհմային և մթերատվության հատկանիշների նվազագույն ցուցանիշներ։ P-ման վերջին փուլում կենդանիներին բաժանում են տոհմային, արտադրական և խոտանվող խմբերի։ Բ–ման արդյուքները ներկայացվում են գյուղատնտեսության մինիստրության տոհմային վարչությանը։ Ա․ Ռուխկյան

ԲՈՆԻՖԻԿԱՑԻԱ (ֆրանս․ bonification – բարելավում եմ), քաղաքացիական իրավունքում առուծախի պայմանագրերում սահմանված գնի հավելուրդ՝ ավելի բարձր որակի ապրանքների մատակարարման համար։ Հաճախ կիրառվում է արտաքին առևտրում։

ԲՈՆՆ (Bonn), Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաքը։ Գտնըվում է Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիա երկրում, Հռենոս գետի ձախ ափին։ 300,4 հզ․ բն․ (1974, արվարձաններով)։ Կլիման բարեխառն է, ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 0°C է, հուլիսինը՝ մոտ 20°C, տարեկան տեղումները՝ 700–1000 մմ։ P․ ԳՖՀ պրեզիդենտի, պառլամենտի, կառավարության և այլ պետ․ վարչական ու քաղաքական հիմնարկների նստավայրն է։ Բ–ում են գտնվում ԳՖՀ առևտրա–արդ․ պալատը, արդ․ և ֆինանսական կոնցեռնների գրասենյակներ։ Կարևոր տրանսպորտային հանգույց է և գետային նավահանգիստ։ Կա էլեկտրատեխնիկական սարքերի, գունավոր մետաղյա իրերի, ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի, կահույքի, կերամիկական իրերի, ծխախոտի, սննդամթերքի արտադրություն, դեղագործություն, պոլիգրաֆ արտադրություն։ Ունի համալսարան (1777-ից), գյուղատնտ․ և մանկավարժա–