Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վ․ Լ․ P ո ր ո վ ի– կ ո վ ս կ ի․ սենա– տոր Պ․ Ս․ Ռունիչի դիմանկարը (Հա– յաստանի պետա– կան պատկերա– սրահ) ւոական պատկերասրահում են Աստաֆեի (1794), բանաստեղծ Ի․ Ի․ Դմիտրիեի (1807) և սենատոր Պ․ Ս․ Ռունիչի դիմա– նկարները։ Գրկ․ Алексеева Т․ В․, Боровиков– ский, М․, 1960․

ԲՈՐՈՏԱՆՈՑ, լեպ րոզորիում (<լատ․ leprosus – բորոտ, <հուն․ Хё- яра – բոր), մասնագիտացված բուժաշխա– տանքային հիմնարկություն՝ բոր հիվան– դությամբ տառապողներին մեկուսացնե– լու համար։ Բ․ կառուցվում է բնակելի վայ– րերից հեռու։ Որոշ երկրներում (օրինակ, Նորվեգիայում) Я-ում հիվանդները մնում են մինչե հիվանդության ակտիվ երևույթ– ների և օրգանիզմում բորի ցուպիկների անհայտանալը, որից հետո Բ–ից դուրս են գրվում, մնալով դիսպանսերային հըս– կողության տակ, մյուսներում (օրինակ, ճապոնիայում) մնում են ցմահ։ Խոշոր Բ–ներին կից գոյություն ունեն հատուկ մանկական տներ, հիվանդ ծնողներից ծնված առողջ երեխաների համար։ Ըստ հայ պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Ւարենացու, IV դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ Բ–ներ են բացվել Հայաստանի զանազան վայրե– րում։ Փավստոս Բուզանդն իր «Պատմու– թյուն Հայոց» գրքում նշել է․ «Որոնում գանում էին պատշաճ տեղեր, զատում էին՝ նրանց մեջ աղքատանոցներ շինելու հա– մար, որտեղ պետք է հավաքեին ախտա– վորներին, բորոտներին, հաշմանդամնե– րին, ցավագարներին։ Որոշեցին շինել ուրկանոցներ, սահմանել նրանց սնունդ և դարման, իսկ աղքատների համար՝ պատսպարան» (1968, էջ 129)։ Գրկ․ Պատմութիւն սրբոյն Ներսիսի Պար– թեւի Հայոց Հայրապետի, տես Սովւերք Հայ– կականք, հ․ 1, Վնտ․, 1853։ Գրիգորիս, Քննութիւն բնութեան մարղոյ եւ նորին ցաւոց, Ե․, 1962, էջ 36–37։ Ամիրղովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան, Ե․, 1940, էշ 454–55։ Ն․ Յուզբաշյան

ԲՈՐՁԱԼՈՒԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐ–

ՊՈՒԹՅՈՒՆ (ԲԲԿ), հեղափոխական մար– տական կազմակերպություն։ Ստեղծվել է Ս․ Շահումյանի ղեկավարությամբ 1905-ի օգոստոսին, Հաղպատի խորհրդակցու– թյունում։ Մինչ այդ Լափում գործող ս–դ․ խմբակները դարձան բջիջներ՝ սկզբնա– կան կազմակերպություններ։ Ընտրվեց կո– միտե, որը միավորում էր տեղական կազ– մակերպությունները։ ԲԲԿ–ի ստեղծումը խթանեց հեղափոխական շարժումը Լո– ռի ում։ 1906-ին նրա ղեկավարությամբ Հաղ– պատում և Լոռու այլ վայրերում տեղի ունեցան գյուղացիական հավաքներ, ըն– դունվեցին հեղափոխական բանաձևեր։ ԲԲԿ ղեկավարեց Ալավերդու բանվորների 1906-ի օգոստոսյան գործադուլը։ Ձևակա– նորեն ենթարկվելով ՌՍԴԲԿ Թիֆլիսի միացյալ ս–դ․ կազմակերպությանը, որտեղ գերակշռում էին մենշևիկները, ԲԲԿ փաս– տորեն հանդես էր գալիս որպես ինքնու– րույն բոլշևիկյան կազմակերպություն։ Նրա մարտունակության մասին են վկա– յում այն կոնֆերանսները, որ տեղի են ունեցել 1906–07-ին։ Առաջին կոնֆերան– սին (1906-ի հոկտ․ 25, Հաղպատ) մաս– նակցել են 11 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Կոնֆերանսը Ա․ Շա– հումյանի ղեկավարությամբ քննարկել է օգոստոսյան խորհրդակցությունում ընտ– րըված կոմիտեի հաշվետվությունը, 2-րդ Պետական դումայի ընտրություններին մասնակցելու հարցը։ Երկրորդ կոնֆե– րանսին (1906-ի դեկտ․ 15) մասնակցել են 21 կազմակերպությունների ներկայացու– ցիչներ։ Քննարկվել է ՌԱԴԲԿ հերթական՝ V (Լոնդոնի) համագումարի նախապատ– րաստման հարցը։ Ընտրվել է համագու– մարի 3 պատգամավոր՝ Ս․ Շահումյանը և Ա․ Կախոյանը՝ վճռական, Մ․ Ցխակա– յան՝ խորհրդակցական ձայնի իրավուն– քով։ ՌՍԴԲԿ Անդրկովկասյան կենտրոնը, որտեղ մեծամասնություն էին կազմում մենշևիկները, չճանաչեց ընտրություննե– րի արդյունքները, այդ պատճառով 1907-ի մարտին, Լեջան գյուղում հրավիրվեց երրորդ կոնֆերանսը, որին մասնակցում էին 13 կազմակերպությունների ներկա– յացուցիչներ։ Մերժելով մենշևիկների հա– վակնությունները՝ այն հաստատեց նա– խորդ կոնֆերանսի որոշումները։ Քննարկ– վեց նաև Լոռիում ագրարային շարժումնե– րի հարցը, ընդունվեց «Ընկերներ» նշա– նավոր բանաձև–կոչը։ 1907-ի աշնանը, ռեակցիայի հարձակման պայմաններում, Հաղպատի ձորում հրավիրվեց չորրորդ կոնֆերանսը, որին մասնակցում էին 38 կազմակերպությունների 55 ներկայացու– ցիչներ։ Այստեղ արձանագրվեց, որ դաշ– նակցությունը կորցրել է իր հեղինակու– թյունը Լոռու աշխատավորների շրջանում։ 1908-ի ապրիլի 15-ի Հաղպատի խորհըր– դակցությունից հետո, Թիֆլիսի մենշևիկ– ների օպորտունիստական գործողություն– ների պատճառով, ԲԲԿ լիկվիդացվեց, բոլշևիկ գործիչները ձերբակալվեցին կամ անցան ընդհատակ։ Լոռիում հեղափոխա– կան աշխատանքի կենտրոն դարձավ Հաղ– ւցւսաի բուշեիկյան կազմակերպությունը։ Գրկ․ Շահումյան Ս․, ճառ Ռու– սաստանի սոցիալ–դեմոկրատական բանվո– րական պարտիայի 5-րդ (Լոնդոնի) համա– գումարում, Երկ․, հ․ 1, Ե․, 1955։ Կախո– յ ա ն Ա․, Հոդվածներ և հուշեր, Ե․, 1963։ է վ ո յ ա ն Ս․, Լոռու ռևոլյուցիոն անցյալից, տես Հին բոլշևիկների հիշողություններ, հ․ 1, Ե․, 1958։ Մելիք յան Հ․, Մարք– սիստական կազմակերպությունները և հեղա– փոխական շարժումները Լոռում (1899 – 1908 թթ․), Ե․, 1957։ Հ․ Մեչիքյան

ԲՈՐՍԱ (հոլ․ beurs, ֆրանս․ bourse, իտալ․ borsa), 1․ տնտեսագիտության մեջ, մաս– սայաբար փոխարինվող ապրանքների մե– ծածախ շուկա, որտեղ ապրանքները վա– ճառվում են ըստ ստանդարտների (սահ– մանված տեսակների), երբեմն ըստ նմուշ– ների (հացահատիկ, շաքար, բուրդ, սուրճ, կաուչուկ, մետաղներ), փոխարինվող ար– ժեթղթերի (բաժնետոմսեր, փոխառու– թյուններ)։ Գոյություն ունեն ապրան– քային, ֆոնդային և արժե– քային Բ–ներ։ Ապրանքային և մուրհա– կային (արժեքային) Բ–ները ձևավորվել են XV–XVI դդ․, Իտալիայում (Վենետիկ, Զենովա, Ֆլորենցիա), Նիդերլանդներում, Անգլիայում։ XVIII դ․ սկսել են գործել Ռուսաստանում (1703-ին՝ Պետերբուր– գում), Ֆրանսիայում, Դերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ–ում և մի շարք այլ երկրներում։ Բ–ների վերելքը կապված է XIX դ․ 2-րդ կեսին կապիտալիստական արտադրության բուռն զարգացման, բաժ– նետիրական ընկերությունների գործու– նեության ծավալման հետ։ ԱՍՀՄ–ում Բ–ներ գործել են 1921–30-ին։ Դրանք եղել են բազմակացութաձև տնտեսության պայմաններում շուկայի պետ․ կարգավոր– ման մարմին։ Երկրի տնտեսության մեջ բազմակացութաձևի վերացման և պլա– նային սկզբունքների ամրապնդման հե– տևանքով Բ–ները կորցրին իրենց անհրա– ժեշտությունը և 1930-ին փակվեցին։ 2․ ճարտարապետ ության մեջ, մեծ դահլիճներով Բ–ի շենքեր են կառուց– վել XV դ․՝ գլխավորապես առափնյա քա– ղաքներում (ուշ գոթական Բ–ներ Իսպա– նիայում և Ֆլանդրիայում)։ Հետագայում Բ–ի շենքերը եղել են Վերածննդի (Բ–ներ Ջենովայում, Կոպենհագենում), բարոկ– կոյի (Լայպցիգի Բ․), կլասիցիզմի (Բ–ներ Պետերբուրգում, Փարիզում, Նյու Ցորքում, Լոնդոնում) ոճերով։ XIX դ․ կեսի Բ–նե– րին բնորոշ է մեծությունը, ճոխությունը և էկլեկտիկ ոճը (Բրյուսել, Վիեննա)։ Ամս– տերդամի Բ․ (1897–1903, ճարտ․ Հ․ Պ․ Բեռլագե) զուսպ ճարտարապետությամբ և հսկա դահլիճների մեծաթռիչք ծածկե– րով դարձավ XX դ․ բորսային կառույցնե– րի տիպար։

ԲՈՐՏՆ ՅԱՆ ԱԿՐ Դմիարի աոեպանովիչ [1751, Դլուխովո - 28․9(10․10)․1825, Պե– տերբուրգ], ռուս կոմպոզիտոր։ 1769– 1779-ին ապրել է Իտալիայում, ուր բե– մադրվել են նրա օպերաները («Կրեոնտ», 1771, «Ալկիդոս», 1778, «Քվինտոս Ֆա– բիուս», 1779)։ 1779-ից եղել է Պետերբուր– գի Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը, 1796-ից՝ դիրեկտորը։ Ռուսական երաժշտության պատմության մեջ է մտել որպես հոգևոր խմբերգային կոմպոզիցիաների հեղինակ։ Նրա կամե– րագործիքային ստեղծագործությունները (կվինտետ, 1787, կոնցերտային սիմֆո– նիա, 1796) խոշոր ցիկլային ձևի առաջին նմուշներն են ռուսական երաժշտության մեջ։ ад, Келдыш Ю․, Русская музыка XVIII в․, М․, 1965․

ԲՈՐՈՒ £ՅՈՅ, գյուղ Տրապիզոնի վիլայե– թի Սամսուն գավառի Ֆաթսա գավառա– կում։ XX դ․ սկզբին այստեղ բնակվում էին շուրջ 40 տուն հայեր՝ բոլորը սեվւականա– զուրկ, թուրք կալվածատերերի մարաբա– ներ։ Զբաղվում էին անասնաբուծությամբ, կաթնատնտեսությամբ, կանեփի մշակու– թյամբ, երկրագործությամբ։ Ունեին տար– րական դպրոց։ Նրանց մի մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի