Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տարիներին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Բ․ Թոուաքրսն

ԲՈՑԱՄՈՒՂ, հեղուկ (գազային U փոշե– նման) վառելիքը փոշեցրող հարմարանք։ P-ի միջոցով փոշեցրված վառելիքը մատուց– վում է շոգեկաթսայի կամ արդ․ վառարա– նի հնոցը, ուր և այրվում է։ Ռեակտիվ, հրթիռային և բարձր սեղմման (կամ ծանր հեղուկ վառելիքով աշխատող) մխոցավոր շարժիչներում վառելիքը P-ի միջոցով փո– շիացվում է այրման խցերում։ Ըստ կառուց– վածքի լինում են կենտրոնախույս (տուրբառեակտիվ և հրթիռային շարժիչ– ներում) և շ ի թ ա յ ի ն (հրթիռային և մխոցավոր շարժիչներում)։

ԲՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, լուծույ– թում մի շարք տարրերի քանակական որոշ– ման եղանակ։ P․ լ․ սպեկտրային վերչու– ծության տեսակներից է։ Որոշվող տարրի լուծույթը աերոզոլի ձեով մտցվում է բոցի մեջ և չափվում նրա առաքած կամ կլանած լույսի պայծառությունը։ Որոշվող տարրի առաքած (կամ կլանած) լույսի քանակու– թյունը կախված է լուծույթում այդ տարրի պարունակությունից։ Ավելի տարածված է առաքման (էմիսիոն) P․ լ․։ Կիրառ– վում է ալկալիական, հողալկալիական և մի շարք այլ տարրեր (P, Sb, Bi, Pt, Se, Au, Hg Ան) որոշելու համար։ P․ լ–ի զգայու– նությունը տարբեր տարրերի համար 0,01 – 5 ս գ/մչ է, ճշտությունը՝ 2–4%։

ԲՈՑԱՎԱՌԱՐԱՆ, պինդ, հեղուկ կամ գա– զային վառելիքով աշխատող արդյունա– բերական վառարան։ P-ում ջերմությունը հալման կամ տաքացման ենթակա նյութին հաղորդվում է ինչպես անմիջականորեն վառելիքի այրումից առաջացած գազա– նման արգասիքների ճառագայթմամբ, որոնք շարժվում են նյութի վրայով կամ տակով (ե ոչ թե նրա շերտերի միջով, ինչ– պես հորանաձե վառարանում), այնպես էլ որմնապատվածքից անդրադարձող ջերմային ճառագայթների օգնությամբ։ Արդ․ վառարանների մեծ մասը P-ներ են։ P-ի տարատեսակն է անդրադարձի չ վառա– րանը։

ԲՈՑԱՎԱՌՈՒՄ, այրման առաջացման պրո– ցես, որն ուղեկցվում է բոցով։ Գոյանում է ինքնաբոցավառման կամ բռնկման ճանա– պարհով։

ԲՈՑԱՐԻՍ (Mpotsares) Մարկոս (1790– 1823), հունական ազգային–ազատագրա– կան ապստամբության’(1821–29) հերոս։ Թուրքական սուլթանի դեմ Ալի–փաշա Թեփելենցու մղած պատերազմի ժամանակ (1820–22) գլխավորել է իր ծննդավայր Աուլիի բնակիչների ջոկատը՝ քանիցս պարտության մատնելով թուրք, զորքերին։ Մասնակցել է Մեսոլոնգիոնի պաշտպանու– թյանը։ 1823-ի օգոստ․ 21-ի գիշերը P․ իր ջոկատով հարձակվեց թուրք, մեծաթիվ ուժերի վրա։ Թուրքերը ջախջախվեցին, P․ զոհվեց մարտում։ ԲՈ ՑՋՅՈՒՅ–Ի(772-846),չին բանաստեղծ։ Վարել է պետական բարձր պաշտոններ։ Գրել է մոտ 3000 բանաստեղծություն։ Առա– ջին ժողովածուն լույս է տեսել կենդանու– թյան օրոք։ Նամակներում անդրադարձել է գրականության դերի և նշանակության հարցերին։ Հեղինակն է հանրահայտ «Երգ անսահման թախծի մասին», «Վին» պոեմ– ների։ «Ցինյան մեղեդիներ» և «Նոր ժո– ղովրդական երգեր» բանաստեղծական շարքերում ծառացել է ֆեոդալական ան– արդարությունների և պատերազմի դեմ։ P-ի ստեղծագործություններին հատուկ են կենսուրախությունն ու մարդասիրու– թյունը։ Երկ․ Антология китайской лирики VII – IX вв․, М․-Л․, 1923․

ԲՈՑՄԱՆ (հոլանդերեն bootsman, boot – նավ, նավակ և man – մարդ), կրտսեր հրամանատարական պաշտոն նավատոր– մային ծառայության մեջ, տախտակամա– ծային անձնախմբի անմիջական պետը։ P-ի պարտականությունն է ապահովել փոխադրասարքերի և տախտակամածային սարքավորումների անխափան աշխատան– քը, նավաստիներին սովորեցնել նավա– յին գործը։ Խոշոր ռազմանավերն ունեն մեկ գլխավոր P․ և մի քանի P-ներ։ ԲՈ4ՈՆԲԱԵՎ Զոոմարտ [16․5․1910, գ․ Մազար–Աայ (Թոքթոգուլի շրջանում) – 1․7․1944․ գ․ Չոն–Մարըոյ (Իսիկ–Կուլի շըր– ջանում)], կիրգիզ սովետական բանաս– տեղծ, դրամատուրգ։ Բանաստեղծություն– ների անդրանիկ ժողովածուն՝ «Աշխա– տանքի սկիզբը», լույս է տեսել 1933-ին։ P․ երգել է կիրգիզ ժողովրդի վերածնուն– դը («Կոկոշը բացեց աչքերը», 1928, «Սիր– տը բերկրում է», 1931)։ «Կըզըլ Կիա» (1932), «Թուրքսիբ» (1930–32), «Մուլուկ– թու» (1933) պոեմներում առաջին անգամ կիրգիզական գրականության մեջ պատկե– րել է բանվորական առօրյան։ P-ի գրչին են պատկանում «Ալթըն կըզ» (1937) երա– ժըշտական դրաման, «Կարգաշա» (1939) դրաման և «Թոքթոգուլ» օպերայի լիբրե– տոն։ Ա․ Սարգսյան

ԲՈՔՍԻՏ (ֆրանս․ bauxite, ֆրանսիական Baux տեղանունից), նստվածքային ապար՝ կազմված կավահողի հիդրատներից, եր– կաթի օքսիդներից, միներալային այլ բա– ղադրիչներից։ Արդ․ P-ի մեջ կավահողի պարունակությունը 28–60% է։ Գույնը՝ կարմիր՝ տարբեր երանգներով և մոխրա– գույն–գորշ։ Խտությունը՝ 2900–3500 կգ/ւէ3, կարծրությունը՝ 6։ Կառուցվածքը՝ օօլի– տային, ծակոտկեն կամ հողային։ Առանձ– նացվում են P-ի երեք խմբեր՝ ա․ միա– հիդրատային (միներալները՝ դիասպոր, բյոմիտ), բ․ եռահիդրատային (միներա– լը՝ գիպսիտ) և գ․ խառը, երբ զուգակց– վում են երկու խմբերը։ Տարբերում են առափնյա ծովային և լճային ծագման P-ներ։ P-ի խոշոր հանքավայրեր կան ՍԱՀՄ–ում (Ուրալ, Ղազախս տան, Ալթայի երկրամաս, Լենինգրադի մարզ են), Ֆրան– սիայում, ԱՄՆ–ում, Բրազիլիայում, Հընդ– կաստանում, Չինաստանում, Ավստրալիա– կան Միությունում։ P․ ալյումինի գլխավոր հանքանյութն է, օգտագործվում է նաե էլեկտրակորունդ, հրակայուն նյութեր, ցե– մենտ, ներկեր և տարբեր համաձուլվածք– ներ ստանալու համար։

ԲՈՔՍՅՈՐՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, ժո– ղովրդական հակաիմպերիալիստական ապստամբություն Չինաստանում (1899– 1901), տես Իխետոանների ապստամբու– թյուն ։ԲՈՖՈՐՏԻ ԾՈՎ (Beaufort Sea), Հյուսիսա– յին սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով Բառոու հրվանդանի և Կանադական Արկտիկական արշիպելագի արեմտյան կղզիների միջև (Հյուսիսային Ամերիկա)։ Մակերեսը 476 հզ․ կմ2 է, առավելա– գույն խորությունը՝ 4683 t/, միջինը՝ 1004 մ։ P․ ծ–ի մեծ մասը գտնվում է մայրցամաքային ծանծաղուտի վրա։ Հո– սանքները շրջանաձե են։ Ամբողջ տարին ծածկված է սառույցներով։ Նրա մեջ է թափվում Մակենզի գետը։ Անունն ստա– ցել է ի պատիվ անգլ․ ծովակալ Ֆ․ Բոֆոր– տի։ ԲՋԻՋ, կենսական տարրական համակարգ, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգա– նալ՝ կազմելով կենդանիների ու բույսե– րի կառուցվածքի և կենսագործունեու– թյան հիմքը։ P-ները կարող են լինել որ– պես ինքնուրույն օրգանիզմներ (նախա– կենդանիներ) և հանդես գալ բազմաբջիջ օրգանիզմներում (հյուսվածքային P-ներ)։ P․ հասկացությունն առաջարկել է անգլ․ գիտնական Ռ․ Հուկը (1665)։ P․ կենսա– բանության բաժիններից մեկի՝ բջչաբա– նության ուսումնասիրման առարկան է։ Կենդանական օրգանիզմների բջիջներ․ /․ Կաթնասունների արյան լեյ– կոցիտ, 2․ աչքի անոթաթաղանթի պիգմեն տա– յին բջիջ, 3․ աղիքային էպիթելի բջիջներ, 4․ աչքի ցանցաթաղանթի նյարդային բջիջ, 5․ աղիքի հարթ մկանային բջիջ, 6․ ենթա– ստամոքսային գեղձի գեղձային բջիշ P-ների կառուցվածքում և ֆունկցիաներում կան այնպիսի հատկանիշներ, որոնք ընդ– հանուր են բոլորին և այնպիսիններ, որոնք յուրահատուկ են առանձին P-ների։ Այս– պես, բոլոր P-ները միանման են կարգա– վորում նյութափոխանակությունը, միա– նման են կրկնապատկվում և օգտագործում իրենց ժառանգական նյութը, ստանում և օգտագործում էներգիան։ Դրա հետ մեկ– տեղ տարբեր P-ներ խիստ տարբերվում են իրենց ձեով, չափերով, գործունեությամբ։ Ըստ մեծության P-ները կարող են լինել մի քանի միկրոնից մինչե 1 մ և ավելի, ըստ ձեի՝ գնդաձե, օվալաձե, իլիկաձե, մտրակավոր են։ ժամանակակից մանրա– դիտակները (էլեկտրոնային, ֆազակոնա– րաստային, լյումինեսցենտային, ինտեր– ֆերենցիոն) հնարավորություն են տալիս ուսումնասիրել կենդանի P-ների նուրբ կառուցվածքը, ձեը, շարժումները, բաժա– նումը։ Ցուրայանչյուր P․ կազմված է երկու հիմնական մասից՝ կորիզից և ցիաոպւազ– մայից, որոնք պարունակում են զանազան օրգանոիդներ և ժամանակավոր գոյացու–