Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաբերել է լույսի աբեռացիան։ 1742– 1761-ին եղել է Դրինվիչի աստղադիտա– րանի դիրեկտորը։ 1737-ին հայտնաբերել է Երկրի առանցքի նոսոացիւսն։ Բ–ի դի– տումների արդյունքները հետագայում մշակել է Ֆ․ Բեսեւը, որոնք հիմք են դար– ձել աստղերի սեփական շարժումները մեծ ճշտությամբ որոշելու համար։ Գրկ․ Берри А․, Краткая история аст– рономии, пер․ с англ․, 2 изд․, М․–Л․, 1946․ ԲՐԱձԱՎԻԼ (Brazzaville), Կոնգոյի ժո– ղովրդական Հանրապետության մայրա– քաղաքը (1969), Կոնգո գետի աջ ափին։ 301,6 հզ․ բն․ (1974), հիմնադրվել է 1880-ին։ Երկրի տրանսպորտային, առև– տրական, արդ․ և ֆինանսական կենտրոնն է։ Գետային նավահանգիստ է՝ երկաթու– ղով և խճուղով կապված Պուենթ Նուար ծովային նավահանգստի հետ։ Ունի մի– ջազգային օդանավակայան, գործվածքե– ղենի, պատրաստի հագուստեղենի, լուց– կու, ծխախոտի ֆաբրիկաներ։ ԲՐԱձԻԼԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, Հարավ– ամերիկյան պլատֆորմ, Հա– րավային Ամերիկայի մեծ մասն զբաղեց– նող պլատֆորմը։ Արմ–ից սահմանափակ– վում է ալպիական, իսկ հվ–ից՝ հերցինյան ծալքավոր սիստեմներով։

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Հարավային Ամերիկայի արևելքում, հյու– սիսային լայնության Յ0–35°-ի միջև։ Հիմ– նական մասը Բրազիլիայում է, հվ․ մասը՝ Ուրուգվայում, հվ–արմ–ը՝ Պարագվայում և Արգենտինայում։ Միջին բարձրությունը 250–800 մ է, առավելագույնը՝ 2890 մ (Բանդեյրա լ․)։ Կազմված է նստվածքա– յին և հրաբխային ապարներով ծածկված հնագույն բյուրեղային վահաններից և սինեկփզներից (տես Բրազիււսկան гщшт- ֆորմ)։ Ընկած է մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում։ Հունվարի մի– ջին ջերմաստիճանը 22°Շ–ից 29°Cէ (առա– վելագույնը՝ 42°С), հուլիսինը՝ 12°Շ–ից 25°C(նվազագույնը՝ –6°С)։ Տարեկան տեղումները՝ 500–2000 մմ։ ԲՐԱձԻԼԻԱ (Brasil), Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետու– թ յ ու ն (Republica Federativa do Brasil) Բովանդակ ությ ու ն I․ Ընդհանուր աեղեկություններ • • 543 II․ Պետական կարգը 543 III․ Բնությունը 543 IV․ Բնակչությունը 544 V․ Պատմական ակնարկ․ 544 VI․ Քաղաքական կուսակցությունները ե արհմիությունները․ 545 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t546 VIII․ Զինված ուժերը 547 IX․ Առողջապահությունը 547 X․ Լուսավորությունը t547 XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները tt 548 XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը․ • • • • 548 XIII․ Գրականությունը 548 XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը t549 XV․ Երաժշտությունը 549 XVI․ Դրամատիկական թատրոնը • • • 550 XVII․ Կինոն t550 XVIII․ Հայերը Բրազիլիայում 550 I․ Ընդհանուր տեղեկություններ Բ․ պետություն է Հարավային Ամերի– կայում։ Գրավում է մայր ցամաքի արլ․ և կենտրոնական մասը։ Ձգվում է հս–ից հվ․ 4320 կմ, արլ–ից արմ․՝ 4328 կմ։ Մահ– մանակից է Գվիանային, Մուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիա– յին, Պերուին, Բոլիվիային, Պարազվային, Արգենտինային և Ուրուգվային։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսով, որտեղ տի– րում է մի քանի կղզիների (կարևորը՝ Ֆերնանդու դի Նորոնհա)։ Տարածությու– նը (կղզիների հետ միասին) 8512 հզ․ կմ2 է, բն․ 105,96 մլն (1974)։ Մայրաքաղաքը՝ Բրազիլիա։ Բ․ բաժանված է 22 նահանգի, 4 տերի– տորիայի և 1 ֆեդերալ (մայրաքաղաքա– յին) օկրուգի։ Քարտեզը տես 544–545 էջերի միջև՝ ներդիրում։ II․ Պետական կարգը Բ․ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1969-ի հոկտ․ 17-ին։ Պետության, կառա– վարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է՝ օժտված մեծ լիազորություններով։ Ընտ– րըվում է պառլամենտի (Ազգային կոնգ– րես) անդամների բացարձակ մեծամաս– նությամբ՝ 5 տարով։ Օրենսդրական իշ– խանության բարձրագույն մարմինը երկ– պալատ (սենատ և դեպուտատների պա– լատ) պառլամենտն է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ Նահանգը գլխավորում է ընտրովի նա– հանգապետը։ Մունիցիպալ խորհուրդնե– րի անդամները և պրեֆեկտները ընտ– րըվում են ուղղակի քվեարկությամբ։ Դա– տական համակարգն ընդգրկում է ֆեդե– րալ (գերագույն ֆեդերալ դատարան, ֆե– դերալ ապելյացիոն դատարաններ, զին– վորական տրիբունալներ, ընտրական գոր– ծերով դատարաններ, աշխատանքային դատարաններ) և նահանգների դատարան– ները։ III․ Բնությունը Բ–ի հս․ մասը հիմնականում գտնվում է հասարակածային լայնություններում, կենտրոնական և հվ․ մասերը՝ մերձհա– սարակածային ու արևադարձային լայնու– թյուններում, ծայր հվ–արլ․ մասը մտնում է մերձարևադարձային գոտու մեջ։ Ափե– րը հս–ում ցածրադիր են, թույլ մասնատ– ված, հս–արլ–ում համընկնում են ծովային դարավանդների հետ, արլ–ում ժայռոտ են, ծայր հվ–արլ–ում՝ ցածրադիր և հարթ։ Նշանավոր են Ամազոնի, Տուրիասուի, Մեարինի, Իտապեկուրուի գետաբերան– ները, Գուանաբարա խորշը։ Ռելիեֆը։ Երկրի հս–ում Ամազոնի դաշ– տավայրն է (Ամազոնիա), որը տեկտոնա– կան խորը ճկվածք է, լցված նստվածքա– յին ապարներով և դեպի հս․ աստիճանա– բար ձուլվում է Գվիանական սարահար– թին (150-700 մ և մինչև 1200 մ բարձրու– թյան մնացորդային գագաթներով)։ Բ–ի մնացած տարածությունը Բրազիլական սարահարթն է, որը մեղմորեն բարձրա– նում է դեպի հվ․ ու հվ–արլ․ և զառիթափ իջնում դեպի Մերձատլանտյան դաշտա– վայրը։ Ծայրամասային բեկորային զանգ– վածները (Մեռա դու Մար, Մեռա դա Ման– տիկեյրա ևն) հասնում են 2890 մ բարձրու– թյան (Բանդեյրա լ․)։ Բրազիլական սարա– հարթի արմ–ում ճահճապատ Պանտանալ դաշտավայրն է։ Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները։ Բ․ տեղադրված է մինչքեմբրյան Բրազիլական պլատ– ֆորմի վրա, որը մերկանում է Գվիանա– կան վահանի, Գուապորե և Աան Ֆրան– սիսկու բարձրությունների շրջանում։ Ամա– զոնի, Պառնաիբայի, Պարանայի տեկտո– նական ընդարձակ իջվածքները (սինե– կլիզներ) ծածկված են փխրուն ապարնե– րի հզոր շերտերով։ Պլատֆորմի հիմքի հետ են կապված բազմամետաղների, ոս– կու, երկաթի, մանգանի հանքերը և հազ– վագյուտ մետաղները, հողմահարման կե– ղևի հետ՝ բոքսիտները, նստվածքային ծածկույթի հետ՝ նավթը, քարածուխը, աղը։ Բրազիլական սա– րահարթի չորային շրջաններում օգ– տագործում են ստորգետնյա ջուրը Կլիման շոգ է, հունվարի (ամռանը) միջին ջերմաստիճանը 23°Շ–ից 29°C է, հուլիսինը (ձմռանը)՝ 16°Շ–ից 24°C, բարձր լեռնազանգվածներում հուլիսին 12°Շ–ից 14°C է (հնարավոր են ցրտահարություն– ներ)։ Կլիման փոխվում է հս–արմ–ից դեպի հվ–արլ․, խոնավ հասարակածայինից՝ սե– զոնային խոնավ մերձհասարակածայինի։ Ամազոնի դաշտավայրի արմ–ում կլիման հասարակածային է, խոնավ (տարեկան՝ 2000–3000 մմ տեղումներով և միջին ամ– սական ջերմաստիճանի 2°Շ–իցՅ°Cտատա– նումներով), արլ–ում և մերձակա Գվիա– նական ու Բրազիլական սարահարթերի մեղմաթեք լանջերին՝ 3–4 ամիս տևողու– թյամբ չորային, մերձհասարակածային (տարեկան՝ 1500–2000 մմ, ծովափնյա մա– սում՝ մոտ 3000 մմ տեղումներ), Բրազի– լական սարահարթի կենտրոնական շըր– ջանում և Պանտանալում՝ մերձհասարա– կածային (տարեկան՝ 1400–2000 մմ տե– ղումներ) և ջերմաստիճանի մեծ տատա– նումներով (45°Շ–ից 50°C)։ Արլ․ ծայրա–