Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բրազիլական դեմոկրատա– կան շարժ ու մ, հիմնվել է 1966-ին։ հիմնականում միավորում է Բրազիլիայի նախկին տրաբալյիստական կուսակցու– թյան անդամներին։ 1971-ին P-ի արհմիու– թյունները միավորում էին ավելի քան 5,3 մլն մարդ, այդ թվում 192 հզ․ մարդ մտնում էր ձեռնարկատերերի արհմիությունների մեջ։ Արդյունաբերական բան– վորների ազգային կոնֆե– դերացիա, ստեղծվել է 1940-ական թթ․։ Ունի ավելի քան 1 մլն անդամ։ Աtռ և– տըրի աշխատողների ազգա– յին կոնֆեդերացիա, ստեղծվել ,է 1947-ին, ունի 2,5 մլն անդամ։ Ցամա– քային տրանսպորտի աշխա– տավորների ազգային կոն– ֆեդերացիա, ստեղծվել է 1953-ին, ունի 500 հզ․ անդամ։ Վարկային հիմնարկ ու թյ ու նների աշխա– տողների ազգային կոնֆե– դերացիա, ստեղծվել է 1959-ին, ունի 150 հզ․ անդամ։ Գյուղատնտես ու– թյան մեջ աշխատողների ազ– գային կոնֆեդերացիա, ստեղծ– վել է 1963-ին, ունի 1 մլն անդամ։ Բ–ի արհմիությունները գտնվում են պետու– թյան հսկողության ներքո։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Բ․ Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտ․ պոտենցիալ ունեցող երկրներից է։ Մինչե երկրորդ համաշխարհային պա– տերազմը Բ–ում տիրապետում էր անգլ․ կապիտալը (55%, 1939), բայց 1940– 1950-ին գերիշխող դարձավ ամերիկյանը (1,5 մլրդ դոլար, 1968)։ 1960-ական թթ․ իրենց դիրքերն ընդարձակեցին ԳՖՀ–ի և ճապոնական մոնոպոլիաները։ Բ–ի կա– պիտալիստական խոշդր խմբավորումնե– րը (Մատարացո, էրմիրիու դի Մորաիս, Կլաբին և ուրիշներ) կապված են օտար– երկրյա կապիտալի հետ և ունեն ընտա– նեկան բազմաճյուղ կոնցեռններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդյունաբերության որոշ ճյուղերի հա– մար պահանջվեցին պետ․ կապիտալի խո– շոր ներդրումներ։ Առաջացավ Բ–ի տնտե– սության պետ․ սեկտորը, որտեղ կենտրո– նացած են երկաթուղիները, կապը, ծո– վային տրանսպորտի մի մասը, նավթի արդյունահանման և վերամշակման, սև մետալուրգիայի զգալի մասը, էլեկտրա– էներգիայի արտադրության մի մասը, եր– կաթի, քարածխի արդյունահանումը։ Տըն– աեսության ետպատերազմյան զարգաց– ման հետևանքով արդյունաբերության հա– մախառն արտադրանքն ավելացավ, բայց բնակչության գլխավոր զբաղմունքը, այ– նուամենայնիվ, դեռևս մնում է գյուղատըն– տեսությունը։ Բ–ի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, ազգային համախառն արտա– դըրանքը 1971-ին գնահատվել է 40 մլրդ դոլար։ Տնտեսության նման աճը բացա– տրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Առավել մեծ աճ է նկատվել ավտոմոբիլային (25%), տրանսպորտային միջոցների (18%), չուգունի (13%) և պողպատի արտադրությունների գծով։ Մե– ծացել է նավթի, երկաթի, մանգանի հան– քանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։ Թեև ավելացել է սուրճի (նախորդ տարվա համեմատու– թյամբ՝ երկու անգամ), սոյայի, ցորենի և բամբակի արտադրությունը, բայց գյու– ղատնտեսությունը զարգանում է անբա– վարար տեմպերով և գտնվում է տեխ․ ցածր մակարդակի վրա։ 1971-ին Բ~ի կառավա– րության կողմից ընդունվել են մի շարք միջոցառումներ գյուղատնտեսության ար– դիականացման և զարգացման համար։ Արդյունաբերությունը։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Բ–ի ար– դյունաբերության կառուցվածքում բացա– կայում էր արտադրության միջոցների ար– տադրությունը։ Արտադրանքի 2/3-ը բա– ժին էր ընկնում տեքստիլ–կարի և սնընդ– համի արդյունաբերությանը։ Ետպատե– րազմյան տարիներին արագացավ ին– դուստրացման պրոցեսը։ 1950-ական թթ․ ծավալվեց երկարատև օգտագործվող առարկաների (ավտոմոբիլներ, սառնա– րաններ, հեռուստատեսային և ռադիո սարքավորումներ) արտադրությունը։ 1960-ական թթ․ ստեղծվեցին հաստոցա– շինություն, էներգետիկ մեքենաշինություն և նավաշինություն։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը, որտեղ առավել մեծ նշանակություն ունի երկաթի և մանգանի հանույթը։ Երկաթի պաշարները հաշվվում են ավելի քան 52 մլրդ տ (կապիտալիս– տական աշխարհում առաջին տեղերից մեկը)։ Երկաթահանքի մշակումը կատար– վում է գլխավորապես Մինաս ժերսփս նա– հանգում «Վալի դու Ռիու Գոսի» պետ․ ընկերության կողմից։ Ամբողջ հանույթի 3/4-ը տալիս է Իտաբիրա հանքավայրը։ Մանգանի պաշարը մոտ 60 մլն ա է։ հիմնականում շահագործվում է Մինաս ժերաիս և Մատու Գրոսու նահանգներում։ Բ․ հարուստ է բոքսիտի (մոտ 200 մլն ա), վոլֆրամի, կապարի, ինչպես նաև պղնձի, ցինկի, անագի, նիկելի և այլ օգտակար հանածոների պաշարներով։ Բ–ի դերը մեծ է արտաքին շուկա ստրատեգիական նշանակություն ունեցող օգտակար հա– նածոներ մատակարարելու գործում։ Աճում է ռադիոակտիվ միներալների (հատկա– պես՝ ուրան և թորիում պարունակող) հա– նույթը։ Ոսկու և ալմաստի հանույթը ամե– նահին ճյուղերից է։ Քարածխի և նավթի հանույթը չի բավա– րարում Բ–ի ներքին պահանջները։ Ածխի ընդհանուր պաշարը (Սանտա Կատարի– նա, Ռիու Գրանդի դու Սուլ և Պարանա նա– հանգներում) հասնում է 6 մլրդ ա։ Պա– րանա նահանգում հայտնաբերված են գորշ ածխի մեծ պաշարներ։ Շահագործվող նավ– թի պաշարները կենտրոնացած են Բահիա, Սերժիպի և Ալագոաս նահանգներում։ էլեկտրակայանների հզորությունը 1957-ի 3,4 մլն կվւո–ից 1973-ին հասել է 15,8 մլն կվւո–խ Հիդրոռեսուրսներով Բ․ աշխար– հում գրավում է առաջին տեղերից մեկը (72,2 մլն կվւո, 1968)։ էլեկտրաէներգիա– յի արտադրության մեջ մեծ դեր ունեն ամերիկա–կանադական և խառը կապի– տալները։ 1970-ին միջազգային կոնսոր– ցիումը Անգրա դուս Ռեյս շրջանում (Ռիո դե ժանեյրո նահանգ) հիմք դրեց առաջին ատոմային էլեկտրակայանին։ Վերջին ժամանակաշրջանում զգալիորեն փոխվել է մշակող արդյունաբերության կառուցվածքը։ Օտարերկրյա կապիտալը 1968-ին բացարձակ գերիշխանություն ուներ մետաղամշակման, մեքենաշինու– թյան, լեռնային արդյունաբերության մեջ։ Օտարերկրյա կապիտալը ներկայացված է «Բելգո Մինեյրա» ընկերության (Բել– գիա–Ֆրանսիա–Լյուքսեմբուրգի խումբ) և Մանեսմանա (ԳՖՀ) գործարաններով, ինչպես նաև ճապոնական ու պետ․ կապի– տալով հսկվող Իպատինգայի գործարա– նով։ 1960-ական թթ․ ԱՄՆ–ի և Կանադայի կապիտալների շնորհիվ կարևոր նշանա– կություն ստացավ ալյումինի արտադրու– թյունը (Սորոկաբա, Օրու Պրետու)։ 1970-ին, ԱՄՆ–ի կապիտալով Պոսուս դի Կալդասում կառուցվել է Բ–ի ալյումինի ամենահզոր (տարեկան՝ 50 հզ․ տ) գոր– ծարանը։ Մեքենաշինության և մետաղա– մշակության մեջ առավել նշանակություն ունի տրանսպորտային մեքենաշինությու– նը, հատկապես ավտոմոբիլաշինությունը, որի 2/3-ը պատկանում է արևմտագերմա– նական («Ֆոլկսվագեն», «Մերսեդես–Բենց» ընկերություններ), մնացած մասը՝ ԱՄՆ–ի, ճապոնիայի, Իտալիայի, Շվեդիայի կա– պիտալին։ Արտասահմանյան կապիտալը տիրապետող է նաև լոկոմոտիվների ար– տադրությունում։ Նավաշինությունը կենտրոնացած է երեք գլխավոր նավաշինարաններում, որոնք գտնվում են Գուանբարա ծովախորշում և վերահսկվում են ճապոնական, հոլանդա– կան և արևմտագերմ․ կապիտալների կող– մից։ էլեկտրատեխնիկական արտադրու– թյունը թողարկում է կենցաղային օգտա– գործման մեքենաներ, ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, էլեկտրամոտորներ, կոնդիցիոներներ։ Քամփինաս քաղաքում՝ ամերիկյան «Զեներալ էլեկտրիկ» ընկե– րության և Ռիո դե ժանեյրոյում՝ արևմտա– գերմ․ «Սիմենս» ընկերության գործարան– ներում 1964-ից արտադրվում են գեներա– տորներ, տրանսֆորմատորներ, արդ․ շար– ժիչներ։ 1969-ին պետ․ և իտալ․ կապիտալ– ների մասնակցությամբ Բ–ում սկսվել է առաջին ավիացիոն գործարանի շինարա– րությունը Սան ժոզե դուս Կամպուսում։ 1972-ից այն արտադրում է նաև ռեակտիվ, վարժական, կործանիչ և գյուղատնտ․ ինք– նաթիռներ։ Քիմ․ արդյունաբերությունը տալիս է կաուստիկ սոդա, թթուներ, ներ– կեր, ազոտային և ֆոսֆորային պարար– տանյութեր, սինթետիկ մանրաթելեր, պլաստմասսա, պայթուցիկ նյութեր։ 1965-ին սպիրտի բազայի վրա Պեռնամ– բուկու նահանգում շարք մտավ սինթետիկ կաուչուկի գործարանը։ Զգալի զարգաց– ման է հասել նավթի վերամշակումը Ռիո դե ժանեյրո և Կուբատան քաղաքներում։ 1972-ին Բ–ում կար նավթավերամշակման 10 գործարան՝ 28,2 մլն ա ընդհանուր կարողությամբ։ խոշոր գործարանները պատկանում են պետությանը։ Բ–ի արդյունաբերության ավանդական ճյուղերը՝ տեքստիլ ու սննդհամի, գրա– վում են որոշակի տեղ։ Աճում է արհեստա– կան մանրաթելերից գործվածքեղենի ար– տադրությունը։ Համեմատաբար թույլ է զարգացած բրդեղենի արդյունաբերությու– նը։ Տեքստիլ արդյունաբերության արտա–