Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տվեցին գաղութարարներին։ 1630-ին փա– խըստական ստրուկները Պեռնամբուկու նահանգի տարածքում ստեղծեցին Պաւ– մարիս հանրապետությունը, որը գոյա– տևեց մինչև 1697։ XVIII դ․ մեծ նշանակու– թյուն ստացավ ոսկու և ալմաստի արդյու– նահանումը։ P․ դարձավ Պորտուգալիայի ամենահարուստ գաղութը։ Այսպես կոչ– ված ոսկու տենդը P-ում խթանեց նոր քա– ղաքների հիմնադրմանը, ճանապարհաշի– նությանը։ Ազատագրական շարժման ծա– վալումը հանգեցրեց P-ի գաղութային ստա– տուտի վերացմանը (1815)։ 1822-ին P․ դար– ձավ անկախ կայսրություն (1822–31-ին՝ Պեդրու I, 1831 –89-ին՝ Պեդրու II)։ 1825-ին Պորտուգալիան ճանաչեց P-ի անկախու– թյունը։ 1825–28-ին P-ի և Արգենտինա– յի միջև պատերազմ տեղի ունեցավ ւուրուգվայի համար (որը 1821-ին P-ին էր միացվել «Արևելյան ափ» անվամբ)։ Ոփո դե ժանեյրոյի պայմանագրով (1828) Ուրուգվայը ճանաչվեց անկախ հանրապետություն։ P-ի քաղ․ զարգացու– մը աչքի էր ընկնում միապետական վար– չակարգի դեմ ստրկատիրության վերաց– ման համար ժող․ զանգվածների համառ պայքարով։ 1824–30-իէ նեգր ստրուկնե– րի ապստամբություններ տեղի ունեցան Բահիա նահանգում։ 1833–49-ին նահանգ– ՛ների մեծ մասում բռնկվեցին ժող․ զինված ապստամբություններ՝ դեմոկրատական հանրապետություն հաստատելու պահան– ջով (ամենաուժեղը ֆարապուսների շար– ժումն էր, որին մասնակցում էր Ջ․ Գա– րիբաաին)։ Ստրկավաճառության վերացմամբ (1888) P-ում ստրկական աշխատանքը աստիճա– նաբար փոխարինվեց ազատ աշխատան– քով, որն իր հերթին զարկ տվեց արդյու– նաբերության ու գյուղատնտեսության զար– գացմանը։ Կապիտալիստական հարաբե– րությունների ձևավորմանը նպաստեց եվ– րոպացիների ներգաղթը, որն առանձնա– պես լայն չափեր ընդունեց 1880–90-ական թթ․։ Օտարերկրյա կապիտալը (հատկա– պես՝ անգլ․) ավելի ու ավելի էր թափան– ցում տնտեսության մեջ։ Տեղի էր ունենում բրազ․ ազգի ձևավորումը։ 1889-ի նոյեմբ․ 15-ին P․ հռչակվեց ֆեդերատիվ հանրա– պետություն։tXIX–XX դդ․ սահմանա– գլխին առաջ եկան արհմիութենական և բանվորական կազմակերպություններ, ստեղծվեցին մարքսիստական խմբակներ, Սան Պաուլուում սկսեց հրատարակվել «Սոսիալիստա» («Օ Socialista») թերթը։ 1910-ին P․ դարձավ Պանամերիկյան դա– շինքի անդամ։ Այդ ժամանակից սկսած ամերիկյան կապիտալի մուտքը տնտե– սության մեջ ուժեղացավ։ Օտարերկրյա մոնոպոլիաները իրենց ձեռքն էին վերցը– րել սուրճի, բամբակի, շաքարի պլանտա– ցիաները, երկաթի, մանգանի, նիկելի հանքավայրերը։ 1917-ից P․ մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին՝ Անտանտի կողմում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ բանվո– րական շարժումը P-ում վերելք ապրեց, տեղի ունեցան Սովետական Ռուսաստանի հետ համերաշխության ցույցեր ու միտինգ– ներ։ 1922-ին հիմնադրվեց Բրազիւիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ)։ 1920-ական թթ․ համար բնորոշ էր հանուն դեմոկրատական ազատությունների պայ– քարի ուժեղացումը։ 1922-ի հուլիսին տեղի ունեցավ Ռիո դե ժանեյրոյի կայազորի ապստամբությունը։ 1924-ին ապստամբու– թյուն բռնկվեց Սան Պաուլուի կայազորում։ Երկրի հվ–ում ապստամբական շարժումը գլխավորեց Լուիս Կառլոս Պրեստեսը, որը հետագայում դարձավ P-ի կոմկուսի ղե– կավարը։ Ա․ Բերնարդիսի (1922–26) և Վ․ Լուիս Պերեյրայի (1926–30) կառավա– րությունները ճնշեցին ապստամբություն– ները։ 1930-ին պետ․ հեղաշրջման հետևան– քով իշխանության գլուխ անցավ ժ․ Վար– գասը։ Նրա օրոք ուժեղացավ գերմ․ մոնո– պոլիաների թափանցումը P-ի տնտեսու– թյան մեջ։ «Հարավային Ամերիկայի գեր– մանական բանկը» P-ում հիմնեց մոտ 300 մասնաճյուղ։ Գերմ․ իմպերիալիզմի տնտ․ ներթափանցման համեմատ ամրապնդվում էին ֆաշիստական տարրերը երկրի քաղ․ կյանքում, որը հանդիպում էր բանվոր դասակարգի ու ժող․ զանգվածների վըճ– ռական դիմադրությանը։ 1939–45-ի համաշխարհային պատերազ– մի տարիներին ուժեղացավ ԱՄՆ–ի իմպե– րիալիզմի թափանցումը P․։ 1942-ի օգոստո– սին P․ պատերազմ հայտարարեց Գերմա– նիային և Իտալիային։ Ֆաշիստական տե– րությունների ջախջախումը խթանեց դեմո– կրատական շարժման զարգացումը P-ում։ Վարգասի կառավարությունը ժող․ զանգ– վածների ճնշմամբ 1945-ին ներում շնոր– հեց քաղ․ բանտարկյալներին, թույլատրեց քաղ․ կուսակցությունների, այդ թվում ԲԿԿ–ի գործունեությունը, դիվանազիտա– կան հարաբերություններ հաստատեց (1945-ի ապրիլի 2) Սովետական Միության հետ։ 1945-ի հոկտեմբերին, զինվորական հեղաշրջման հետևանքով, Վարգասի կա– ռավարությունը տապալվեց։ Պրեզիդենտ Դուտրայի կառավարությունը (1946–51) իր քաղաքականությունը ենթարկեց ամե– րիկյան մոնոպոլիաների և նրանց հետ կապված բրազ․ կալվածատիրա–բուրժ․ վերնախավի շահերին։ 1947-ին արգելվեց կոմկուսը, P․ խզեց դիվանագիտական հա– րաբերությունները ՍՍՀՄ–ի հետ։ Երկրում ծայր առած նացիոնալիստական շարժման հետևանքով վերստին իշխանության գլուխ անցավ Վարգասի կառավարությունը (1951–54), որին հարկ եղավ պետ․ մենա– շնորհ սահմանել նավթի արդյունահան– ման և մշակման նկատմամբ, բարձրացնել բանվորների և ծառայողների աշխատա– վարձի նվազագույնը։ Դա առաջ բերեց ԱՄՆ–ի իմպերիալիստների և բրազ․ հե– տադիմության դժգոհությունը։ 1954-ի օգոս– տոսին իշխանության գլուխ անցավ ժ․ Կա– ֆե Ֆիլիոյի պրոամերիկյան կառավարու– թյունը։ 1950-ական թթ․ P․ ագրարային երկրից վերածվեց ագրարային–արդ․ երկ– րի։ Նոր մայրաքաղաք Բրազիլիայի հըռ– չակումը (1961-ի ապրիլի 21) նշանավորեց բուրժուազիայի տնտ․ ուժեղացումը։ Սա– կայն տնտեսության շատ կարևոր ճյուղեր շարունակում էին մնալ օտարերկրյա, հիմնականում՝ ամերիկյան կապիտալի ձեռքում։ ժ․ Գուլարտի կառավարությունը (1961–64) վերականգնեց դիվանագիտա– կան հարաբերությունները ՍԱՀՄ–ի հետ։ Իր գործունեության մեջ Գուլարտի կառա– վարությունը հենվում էր հիմնականում բուրժուազիայի և նացիոնալիստական ուժերի վրա։ Նա առաջ քաշեց ագրարային, ֆինանսական, բանկային, կրթական բա– րենորոգումների ծրագիր, սահմանափա– կեց օտարերկրյա կապիտալի և մոնոպո– լիաների գործունեությունը։ Արտաքին քա– ղաքականության ասպարեզում նա հան– դես եկավ հօգուտ սոցիալ–տնտ․ տարբեր կարգ ունեցող երկրների խաղաղ գոյակ– ցության։ Զինվորական խռովության հետե– ւանքով իշխանության գլուխ կանգնած գեն․ Լ․ Կ․ Բրանկուի կառավարությու– նը (1964–67) արձակեց քաղ․ կուսակցու– թյունները՝ թույլատրելով միայն երկու քաղ․ խմբավորումների՝ Ազգային բարե– շրջման դաշինքի և Բրազիլիայի դեմոկ– րատական շարժման լեգալ գործունեու– թյունը։ Ի հաճույս ԱՄՆ–ի կառավարու– թյան, չեղյալ համարեց օտարերկրյա ձեռ– նարկությունների շահույթների արտահա– նումը սահմանափակող օրենքը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և մասնակցեց Դոմինիկյան Հանրապետության դեմ ամերիկյան ին– տերվենցիային։ 1967-ի մարտին պրեզիդենտ դարձավ Ա․ դա Կոստա–Է–Սիլվան, որի կառավա– րությունը (1967–69) ներկայացնում էր հիմնականում միևնույն ռազմա–քաղ․ և սոցիալական ուժերը, ինչ նախորդ կառա– վարությունը։ 1968-ի դեկտեմբերին պառ– լամենտը ցրվեց։ 1969-ի օգոստոսին Ա․ դա Կոստա–Է–Սիլվայի հիվանդության պատ– ճառով իշխանությունն անցավ զինվո– րական մինիստրների եռապետությանը, որը փաստորեն զինված հեղաշրջում էր։ 1969-ի հոկտեմբերին պրեզիդենտ ընտրը– վեց գեն․ է․ Գարաստազու Մեդիսին, որը էական ոչինչ չձեռնարկեց դեմոկրատական ազատությունների վերականգնման ուղ– ղությամբ։ 1970–71-ին P-ում գործում էին առնվազն հինգ ձախակողմյան պարտի– զանական խմբեր, համակենտրոնացման ճամբարներում և բանտերում պահվում էին 10–12 հզ․ քաղ․ կալանավորներ։ 1974-ի մարտին իշխանության գլուխ ան– ցավ պրեզիդենտ է․ Գլեյզելի կառավա– րությունը, որում նույնպես գերակշռում են զինվորականները։ Դեմոկրատների ճնշումը շարունակվում է, որը հատկապես ուժեղացավ 1974-ի նոյեմբերի պառլա– մենտական ընտրություններից հետո։ Ար– տաքին քաղաքականության ասպարեզում P-ի ներկա կառավարությունը հանդես է գալիս հօգուտ Լատինական Ամերիկա– յի երկրների հետ փոխշահավետ համա– գործակցության։ Միաժամանակ ընդլայ– նում է առևտրական և տնտ․ կապերը ԱԱՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկըր– ների հետ։ VI․ Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները Բրազիլիայի կոմունիստա– կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1922-ին, 1965-ից գործում է ընդհատա– կում։ Ազգային բարեշրջման դաշինք, հիմնվել է 1966-ին։ Միա– վորում է մի շարք քաղ․ խմբավորում– ների, որոնք հիմնականում կազմված են նախկին Ազգային–դեմոկրատական միու– թյան և ս–դ․ կուսակցության անդամներից։